Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ան­նա­խա­դե­պու­թյան» սինդ­րոմն ու պա­տաս­խա­նատ­վու­թյու­նից խու­սա­փե­լու նուրբ ար­վես­տը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Ազգային ժողովում երեկ քննարկվում էր Կառավարության ծրագրի 2018-2019թթ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Իսկ զեկուցողը վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, որը պատասխանեց նաև պատգամավորների հարցերին։

Վարչապետի զեկույցում հատուկ շեշտադրում արվեց 2019 թվականի հունվարի 1-ից մինչև կորոնավիրուսի ճգնաժամի մեկնարկն ընկած ժամանակահատվածի, այնպես էլ ճգնաժամի ընթացքում կառավարության որոշումների և հետագա անելիքների մասին: Սակայն որքան էլ ուշագրավ է, Փաշինյանը փորձում էր իր ելույթը կառուցել աննախադեպության առանցքի շուրջ, թե իրենց կառավարման ընթացքում հաջողվել է աննախադեպ արդյունքներ գրանցել։ Իհարկե, որոշակի ձեռքբերումներ եղել են, սակայն դրանք չի կարելի ներկայացնել որպես աննախադեպ արդյունքներ, քանի որ նման ցուցանիշներ՝ նույնիսկ ավելի բարձր, մենք ունեցել ենք նաև նախկինում, երբ Փաշինյանն ընդդիմադիր էր։

Սակայն, ինչպես միշտ, վարչապետի խոսքում այս անգամ ևս փոփոխություն չնկատվեց։ Վերջինս ամեն կերպ փորձում էր խուսափել կառավարության ունեցած սխալներին ու թերացումներին անդրադառնալուց։

Միակ մատնանշված «թերացումն» էլ ավելի շատ հիշեցնում էր ուղղակի հրահանգ իրավապահներին և առիթ՝ կռվելու դատական համակարգի հետ: 

Դե, նախկինների մասին չենք խոսում, նրանք «մշտական» ունեն: Այնինչ, ավելի նախընտրելի կլիներ, որ վարչապետը կոնկրետ կետերով անդրադառնար, թե որ հարցում ինչպիսի թերացում ունեն և ինչպես են այն շտկելու։ 

Այդ դեպքում հանրությունն էլ կզգար, թե ինչպիսի թափանցիկությամբ են աշխատում իշխանությունները։ Իսկ այն խնդրահարույց հարցերում, որոնք գտնվում են իշխանությունների պատասխանատվության տիրույթում, վարչապետը փորձում էր ամեն կերպ խուսափել պատասխանատվությունից։ 

Օրինակ՝ վարչապետը հայտարարում է, թե գործարարներն են հաղթահարելու ներկայիս տնտեսական ճգնաժամը, իսկ կառավարության դերը չխանգարելն է։

Այնինչ, կառավարության՝ հաշվարկված և կշռադատված քայլերի արդյունքում (բացի վարկեր տրամադրելուց, այլ աջակցության մեխանիզմներ ևս պետք է գործի դրվեն) պետք է գործարարները կարողանան հաղթահարել ստեղծված ճգնաժամը։ Այսինքն, ճգնաժամային իրավիճակից դուրս գալը ուղիղ կախված է կառավարության գործողություններից։

Թերևս նման հայտարարություններ անելով՝ վարչապետն ապահովագրում է իրեն սպասվող անցանկալի զարգացումներից, որ եթե հանկարծ ճգնաժամն ավելի խորանա, ապա ինքը կարող է հայտարարել, որ կառավարության խնդիրն է եղել չխանգարել գործարարներին, որը արվել է, սակայն գործարարները ի վիճակի չեն եղել դուրս գալ ստեղծված իրավիճակից։

Առավել ևս, որ արդեն իսկ նշմարվում են այլ «ապահովագրական բարձիկներ»՝ նվազագույնը մինչև եկող տարվա մայիս լավ բան չսպասեք սկզբունքով: Այսինքն, գործ ունենք դարձ ի շրջանս յուր տարբերակի հետ. «Սերգո ջան, լավ չես ապրելու»: Այս անգամ՝ ուղղակի փոխված անունով. «Պողոս ջան, լավ չես ապրելու»:

Ու որպեսզի հանրության աչքում քողարկի սեփական իշխանության ունեցած սխալներն ու թերացումները, վարչապետը զարգացնում է իր կողմից սիրված դավադրությունների տեսությունը, թե ոմանք ուզում են հակահեղափոխություն անել՝ այս անգամ արդեն... կոմունալների դրոշով։ 

Սակայն եթե կառավարությունը կոմունալների և սոցիալական աջակցություն տրամադրելու հարցում ճիշտ և կշռադատված քաղաքականություն է վարել, ապա ինչպե՞ս կարող էր հակահեղափոխության վտանգ լինել։

 Կամ հակառակը. ստացվում է, որ կառավարությունը ոչինչ էլ չէր ուզում անել, բայց զգալով «կոմունալ հակահեղափոխականության» վտանգը, տեղից շարժվեց: Այդ դեպքում, կառավարությունը շնորհակալ պիտի լինի այդ «հակահեղափոխականներին»:

Վարչապետը նաև անդրադարձավ որոշակի միֆականացված թեմաների՝ ժողովրդից գողացված գումարները հետ բերելու խնդրին, կոռուպցիային, պետական համակարգում ծվարած դավաճաններին և այլն։ 

Սակայն եթե մի օր այս թեմաներն իրենց հանգուցալուծումը ստանան, ի՞նչ պետք է խոսի վարչապետը։ Տպավորություն է ստացվում, թե վարչապետին ձեռնտու է, որ այս թեմաները միշտ լինեն օրակարգում, քանի որ դրանով ինքը կարող է լցնել տեղեկատվական դաշտը և իր իշխանության համար դիվիդենտներ շահել։

 ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացելԱյսօրվա դրությամբ Հայաստանում ցերեկվա տևողությունը հունիսի 21-ի համեմատ կրճատվել է 5 ժամ 11 րոպեով. Սուրենյան Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է Հավերժական «համեղ գործընկերները». ինչպես են դառնում իշխանությունների «սիրելին». «Փաստ»Ինչո՞ւ է Հայ առաքելական եկեղեցին գործող իշխանության գլխավոր թիրախը. «Փաստ»Ընդդիմադիրների ամենօրյա «կենցաղը»՝ դատարաններից մինչև կալանավայրեր. ինչպե՞ս սահմանափակել կալանքի համատարած կիրառումը. «Փաստ»Նոր աշխարհակարգի շեմին. ի՞նչ է սպասվում Հայաստանին ազդեցության գոտիների վերաբաժանման պայմաններում. «Փաստ»Արտահերթի ուրվականը. ընդդիմությունը փակում է սահմանադրական գործարքի դուռը. «Փաստ»Ավելի քան 40 ժամ ջուր չի լինելուԲյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԳազայում սպանվել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարԱռաջիկա օրերին տեղումները կշարունակվենՀայկ Մարտիրոսյանն առաջին խաղային օրը հաղթել է Ռապորտին․ Total ChessՊուտինն ու Թրամփը դեռ բովանդակային զրույց չեն ունեցել. ՊեսկովԶինծառայող է մահացել«Եղբայրս 200 տոկոս դաջվածք չի ունեցել». մահացած զինծառայողի եղբայրIDBank-ը DigiTec 2026-ին կներկայանա միասնական էկոհամակարգի հայեցակարգովՀանրապետությունում ձյուն է տեղում, մառախուղ է․ իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՀրդեհ՝ ԵրևանումՏեխնոլոգիական խափանումները հասել են նաև ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունՓաշինյանը պահանջում էր փոխել Սահմանադրությունը հանուն խաղաղության, իսկ հիմա խոստովանում է, որ Ալիևը կարող է չստորագրել համաձայնագիրը«Գյումրի» ԲԿ-ում հաջողվել է փրկել 36-ամյա տղամարդու կյանքը․ նրան վնասվածք է պատճառել հարազատ եղբայրըՓաշինյանը գող է. նա հազարավոր զինվորների կյանքեր է գողացել․ ինչո՞ւ Փաշինյանը Բաքվի հետախուզվողների ցուցակում չէ. Անուշ ՄիրզոյանՓաշինյանն ուժեղ է միայն այն դեպքում, երբ սպառնում է ընդդիմադիրներին բանտ նետել, բայց Ալիևի դեմ թույլ է. Մարիաննա ՂահրամանյանԻնչ է որոշվել տրամադրել Կիեւին «Ռամշտայն» ձևաչափով հանդիպմանըԱդրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությունը Ռուսաստանից Անթալիա թռչող ինքնաթիռում ռումբի առկայության մասին ահազանգ է ստացվել Եվրահանձնաժողովն առաջարկում է Ուկրաինային հավելյալ 45 մլրդ եվրո հատկացնել Հայ համայնքի պահանջով՝ Ադրբեջանի «Հաղթանակի օրվա» դրոշը հեռացվել է․ մանրամասներ Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար ՔՊ-ն չգիտի անգամ, թե որ կետում են ավարտվելու Ալիևի պահանջները. Տիգրան ԱբրահամյանՀայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Team Group-ը Digitec-ի ռազմավարական գործընկերն է․ խումբը կներկայացնի իր տեխնոլոգիական էկոհամակարգն ու նորարարական լուծումները Ադրբեջանցիների ախորժակն ակնհայտորեն բացվել է․ արդեն Ամարաս են հասել. Տիգրան Աբրահամյան Փաշինյանը և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են ՀՀ-ԵՄ-ի միջև առևտրատնտեսական կապերի խթանման ուղղությամբ իրականացվող քայլերը Անվտանգ և արդար պետության գաղափարը սկսվում է դպրոցից․ Մհեր ԱվետիսյանԻշխանությունները Ռուսաստանի հետ առևտրային պատերազմի մեջ մտնելուց առաջ քայլեր պետք է ձեռնարկած լինեին. Հրայր ԿամենդատյանԻշխանությունները երբեք չեն ասել, թե ինչն են ուզում փոխել Սահմանադրության մեջ. Ավետիք ՉալաբյանԿենսաթոշակների բարձրացում, առողջության ապահովագրություն․ նախարարը՝ աղքատության նվազման մասինՏեղի է ունեցել Միրզոյանի և Վադեֆուլի զրույցը Ֆեյսբուքում վիրավորելը՝ 1 միլիոն, զրպարտելը՝ 2 միլիոն դրամ․ նոր նախագիծը Ալիևի հրահանգով Սահմանադրությունը փոխելը ինքնիշխանության լիակատար կորուստ է․ Նարեկ ԿարապետյանԻրանը Հորմուզի նեղուցի երկնքում խnցել է ամերիկյան MQ-9 ԱԹՍ Գրոսին ԱԷՄԳ խորհրդին է ներկայացրել Ուկրաինայում և Իրանում միջուկային անվտանգության հետ կապված հարցերըԲրյուսելում հանդիպել են Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարները Ադրբեջանը 2026 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանից ներմուծել է 96,46 հազար դոլարի ապրանք 102֊րդ ռազմաբազան մեծ նշանակություն ունի ոչ միայն մեզ, այլ մեր տարածաշրջանի բոլոր խաղացողների համար․ Արշակ Կարապետյան Հայաստանի ութ համայնքում նորարարական տեխնոլոգիաներով քարտեզագրվել է ավելի քան 47 հազար տվյալ Նոր Սահմանադրության նախագծի հրապարակումից առաջ Փաշինյանն ուղերձով կդիմի ժողովրդին Ադրբեջանցիները մեր առաջ պահանջներ են դնում և ցանկանում ներգրավվել հետաքննությունների մեջ. Մենուա Սողոմոնյան