Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու փոխարեն կենցաղային հարցերով, շոուներով են զբաղված. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը անընդհատ ու շարունակաբար նոր անվտանգային մարտահրավերների է բախվում։ Նույնիսկ իշխանությունները չեն բացառում առաջիկայում Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը։ Եվ այս պահին թերևս առաջնային նշանակություն ունի հասարակությանը նոր ագրեսիային դիմագրավելուն նախապատրաստելը՝ մանավանդ այն պայմաններում, երբ ցանկացած պահի սպասելի է, որ հակառակորդը կարող է նոր առաջխաղացում ունենալ։ Այս շրջանակներում առավել քան կարևոր է հայկական զինված ուժերի ամրապնդումը։ Բայց դրա փոխարեն իշխանությունները, դիտմամբ թե պատահմամբ, պայմաններ են ստեղծում, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվանա ու տրամադրվի հետագա սադրանքներին։

Օրինակ՝ ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչում, թե Ադրբեջանի հետ սահմանը պետք է ընդամենը սահմանապահները պահեն, հատուկ զինված ուժերի առկայությունն աննպատակահարմար է։ Իսկ այս պայմաններում Ադրբեջանը ամբողջ թափով ձեռնամուխ է լինում նոր զինվորական հատուկ միավորների ստեղծմանը՝ «Կոմանդո» զորամասերի շրջանակներում, ու այդ միավորումները տեղակայում Արցախից բռնազավթված տարածքներում, որպեսզի սադրանքներ իրականացնելու պարագայում թվային ու ռազմական մեծ առավելություն ունենա։ Համապատասխան թողտվության պարագայում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առավել հարմարավետ դիրքեր զբաղեցնել Հայաստանի սահմանների երկայնքով ու նոր տարածքներ օկուպացնել։

Ու զարմանալի է, որ իշխանությունները դրանից հետո էլ փորձում են հանրությանը համոզել, թե բանակցությունների արդյունքում Հայաստանի դիրքերը բարելավվել են, ինչը քիչ հավանական է։ Դրանով ուղղակի ցանկանում են ցրել մարդկանց անհանգստությունը, որպեսզի այն բողոքի դրսևորումների չվերածվի։ Այլապես դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական զորամիավորումները հետ են գնացել իրենց զբաղեցրած բարենպաստ դիրքերից, դրա մասին ուղղակի խոսք չկա։ Ընդհակառակը, իրադարձությունները ցույց են տալիս, որ հակառակորդն ավելի կխորանար Սյունիքում, եթե Իրանի կոշտ դիրքորոշումը և զգուշացումները չլինեին։ Պատահական չէ, որ Թեհրանը կոնկրետ ուղերձներ է հղում, որ չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, իսկ հարկ եղած դեպքում կմիջամտի։ Դրա համար էլ Թեհրան-Բաքու հարաբերությունները հասել են լարվածության բարձրակետի։ Նույնիսկ այս պարագայում հակառակորդի գործողությունները ցույց են տալիս, որ մոտալուտ է նաև ադրբեջանական հաջորդ սադրանքը։

Բայց հանրության իմունիտետը բարձրացնելու և Իրանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունները հասարակության ուշադրությունը շեղում են ճղճիմ միջադեպերով։ Իշխող ուժի ներկայացուցիչները քաշքշուկներ, ծեծկռտուքներ են կազմակերպում, թշնամանք, վիրավորանքներ ու ատելություն գեներացնում, այդպիսով ձևավորում հանրային քննարկումների ու ցածրակարգ օրակարգի դաշտ։ Հիշեք, թե վերջին շրջանում ինչքան շատ այդպիսի միջադեպեր են տեղի ունենում։ Այս ամենին զուգահեռ, իշխանության ներկայացուցիչների կողմից խնդրահարույց ու մերկապարանոց հայտարարություններ են հնչում, որոնց արդյունքում էլ նրանք դառնում են ծիծաղի առարկա, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե կարևոր նախաձեռնություններ ու ծրագրեր են իրականացվելու, մետրոյի նոր կայարան, ակադեմիական քաղաք են կառուցելու և այդպես շարունակ։

Կարևոր հարցերը թողած՝ իշխանությունները նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին, իսկ քաղաքացիները քննարկում են Երևանում եղած ծառերը կտրելու և սակուրաներ տնկելու հարցը։ Ուշադրություն շեղելու հարց են լուծում նաև շոուների վերածված քրեական գործերը, որով փորձում են ցույց տալ, թե իբր բյուջեի համալրման համար բռնագանձումներ են կատարում։ Ու բազմաթիվ մարդիկ էլ հավատ են ընծայում այս ամենին։ Դրա արդյունքում տպավորություն է առաջնում, թե Հայաստանը գոյաբանական վտանգի առաջ կանգնած չէ, կարելի է առօրյա կենցաղային հարցերով զբաղվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»«Ընտրաթոշակ»-ը որպես ընտրակաշառք. Էդգար ՂազարյանԻնձ պայքարից դուրս մնացած համարող ծաղրածուներին ասում եմ, որ ես այստեղ եմ․ ՏոպուրիաՌեմբրանտի կամ Դյուրերի ինքնանկարները ուսումնասիրեք, ձեր պրոֆեսիոնալիզմի համար օգտակար կլինիԴեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ ԴավթյանԹուրք ընդդիմադիր գործիչը կոչ է արել բացել Հայաստանի հետ սահմանըՁեր ձայնագրությունները հրապարակվելու են, երբ դուք իշխանություն չլինեք․ Արեգա Հովսեփյանը՝ ՔՊ-ինԱմեն ինչ անելու ենք, որ այս չարիքի իշխանության թաթիկները Տիգրանաշենին չհասնեն․ Սամվել ԿարապետյանՈսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամԴուք ժամ առաջ պետք է դադարեք լինել ԿԸՀ նախագահ. Անդրանիկ Գևորգյանը՝ Վահագն Հովակիմյանին Դե ԱԳՆ-ն փակե՛ք, Միրզոյանն ասում ա՝ Մատենադարանի տնօրենը Հաջիևի պատասխանը տվել ա․ Աբրահամյան Դեռևս չհաշվարկված ձայների պարագայում արված ռիսկային հայտարարություններն իշխանության պատասխանատվության դաշտում են. Գառնիկ Դավթյան Հունիսի 7-ի լույս 8-ի գիշերը Փաշինյանի Վոթսափից եկած հաղորդագրության մեջ ի՞նչ էր գրված. Ղահրամանյան Կրթությունն ու արդյունաբերությունը՝ մեկ հարթակում․ գործակցություն Կապանի ԼՀԿ-ի և Պոլիտեխնիկի միջև Ռուսաստանից Հայաստան ներկրվող բնական գազի գնի 4 անգամ բարձրացումը կհանգեցնի էլեկտրաէներգիայի վերջնական սպառողական սակագների մոտ 2.2-ից 2.5 անգամ աճի. Հրայր ԿամենդատյանՁիավարության ժամանակ 15-ամյա աղջիկ է մահացել Դուք ի՞նչ նպատակով եք հանդիպում այլ երկրների դեսպանների հետ․ Էդգար Ղազարյանը՝ ԿԸՀ նախագահինՀայաստանի նկատմամբ ագրեսիայի հիմնական պատճառը Փաշինյանն է․ Ավետիք ՉալաբյանՔՊ ընտրողներին կոչ է արվում պահանջել պատգամավորի մանդատի շուրջ քաղաքական քննարկում․ Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր լիդերները դուրս կգան բանտից, իսկ ովքեր արժանի են բանտում լինելու՝ կլինեն բանտում. Սամվել ԿարապետյանԽորհուրդ եմ տալիս թմրապատգամավորին ուշադիր նայել հայելու մեջ և վերջապես հասկանալ, թե իրականում ով ով է․ Արման Աբովյան Թեհրանն ու Մասկատը մոտ են Հորմուզի նեղուցում միջանցքի մասին համաձայնությանը. Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Քիմ Քարդաշյանը Փարիզի կողnպուտի համար 1 դոլար փոխհատուցում է ստացել Հաջորդ վարչապետը ես եմ լինելու, Փաշինյանն էլ ծափահարելու է. Սամվել ԿարապետյանՍերգեյ Սմբատյանի «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը և «Լանգ Լանգ» միջազգային հիմնադրամը հրավիրում են դաշնակահարներին դիմելու Lang Lang Young Scholars հեղինակավոր ծրագրինԵթե դատարանը մի չնչին անկախ լինի, Սամվել Կարապետյանն այսօր անհապաղ պետք է ազատ արձակվի. Տիգրան ԱբրահամյանՕդերևութաբանության համաշխարհային կազմակերպությունը ներկայացրել է ջրային անվտանգությանը սպառնացող վտանգները