Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Անվտանգային սպառնալիքներին դիմագրավելու փոխարեն կենցաղային հարցերով, շոուներով են զբաղված. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանը անընդհատ ու շարունակաբար նոր անվտանգային մարտահրավերների է բախվում։ Նույնիսկ իշխանությունները չեն բացառում առաջիկայում Ադրբեջանի կողմից հարձակման հավանականությունը։ Եվ այս պահին թերևս առաջնային նշանակություն ունի հասարակությանը նոր ագրեսիային դիմագրավելուն նախապատրաստելը՝ մանավանդ այն պայմաններում, երբ ցանկացած պահի սպասելի է, որ հակառակորդը կարող է նոր առաջխաղացում ունենալ։ Այս շրջանակներում առավել քան կարևոր է հայկական զինված ուժերի ամրապնդումը։ Բայց դրա փոխարեն իշխանությունները, դիտմամբ թե պատահմամբ, պայմաններ են ստեղծում, որ Ադրբեջանն ավելի ագրեսիվանա ու տրամադրվի հետագա սադրանքներին։

Օրինակ՝ ՀՀ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից հայտարարություններ են հնչում, թե Ադրբեջանի հետ սահմանը պետք է ընդամենը սահմանապահները պահեն, հատուկ զինված ուժերի առկայությունն աննպատակահարմար է։ Իսկ այս պայմաններում Ադրբեջանը ամբողջ թափով ձեռնամուխ է լինում նոր զինվորական հատուկ միավորների ստեղծմանը՝ «Կոմանդո» զորամասերի շրջանակներում, ու այդ միավորումները տեղակայում Արցախից բռնազավթված տարածքներում, որպեսզի սադրանքներ իրականացնելու պարագայում թվային ու ռազմական մեծ առավելություն ունենա։ Համապատասխան թողտվության պարագայում է, որ Ադրբեջանը հնարավորություն է ստանում առավել հարմարավետ դիրքեր զբաղեցնել Հայաստանի սահմանների երկայնքով ու նոր տարածքներ օկուպացնել։

Ու զարմանալի է, որ իշխանությունները դրանից հետո էլ փորձում են հանրությանը համոզել, թե բանակցությունների արդյունքում Հայաստանի դիրքերը բարելավվել են, ինչը քիչ հավանական է։ Դրանով ուղղակի ցանկանում են ցրել մարդկանց անհանգստությունը, որպեսզի այն բողոքի դրսևորումների չվերածվի։ Այլապես դժվար է պատկերացնել, որ ադրբեջանական զորամիավորումները հետ են գնացել իրենց զբաղեցրած բարենպաստ դիրքերից, դրա մասին ուղղակի խոսք չկա։ Ընդհակառակը, իրադարձությունները ցույց են տալիս, որ հակառակորդն ավելի կխորանար Սյունիքում, եթե Իրանի կոշտ դիրքորոշումը և զգուշացումները չլինեին։ Պատահական չէ, որ Թեհրանը կոնկրետ ուղերձներ է հղում, որ չի հանդուրժի տարածաշրջանում սահմանների փոփոխությունը կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացումը, իսկ հարկ եղած դեպքում կմիջամտի։ Դրա համար էլ Թեհրան-Բաքու հարաբերությունները հասել են լարվածության բարձրակետի։ Նույնիսկ այս պարագայում հակառակորդի գործողությունները ցույց են տալիս, որ մոտալուտ է նաև ադրբեջանական հաջորդ սադրանքը։

Բայց հանրության իմունիտետը բարձրացնելու և Իրանի հետ համագործակցությունը խորացնելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու փոխարեն իշխանությունները հասարակության ուշադրությունը շեղում են ճղճիմ միջադեպերով։ Իշխող ուժի ներկայացուցիչները քաշքշուկներ, ծեծկռտուքներ են կազմակերպում, թշնամանք, վիրավորանքներ ու ատելություն գեներացնում, այդպիսով ձևավորում հանրային քննարկումների ու ցածրակարգ օրակարգի դաշտ։ Հիշեք, թե վերջին շրջանում ինչքան շատ այդպիսի միջադեպեր են տեղի ունենում։ Այս ամենին զուգահեռ, իշխանության ներկայացուցիչների կողմից խնդրահարույց ու մերկապարանոց հայտարարություններ են հնչում, որոնց արդյունքում էլ նրանք դառնում են ծիծաղի առարկա, իսկ մյուս կողմից էլ՝ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե կարևոր նախաձեռնություններ ու ծրագրեր են իրականացվելու, մետրոյի նոր կայարան, ակադեմիական քաղաք են կառուցելու և այդպես շարունակ։

Կարևոր հարցերը թողած՝ իշխանությունները նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին, իսկ քաղաքացիները քննարկում են Երևանում եղած ծառերը կտրելու և սակուրաներ տնկելու հարցը։ Ուշադրություն շեղելու հարց են լուծում նաև շոուների վերածված քրեական գործերը, որով փորձում են ցույց տալ, թե իբր բյուջեի համալրման համար բռնագանձումներ են կատարում։ Ու բազմաթիվ մարդիկ էլ հավատ են ընծայում այս ամենին։ Դրա արդյունքում տպավորություն է առաջնում, թե Հայաստանը գոյաբանական վտանգի առաջ կանգնած չէ, կարելի է առօրյա կենցաղային հարցերով զբաղվել։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers