Երևան, 23.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ադրբեջանական նոր ագրեսիայի նախանշվող ուղեգիծը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե ամեն օր ադրբեջանական զինված ուժերը, իրենց «բնավորության» համաձայն, խախտում են հրադադարի ռեժիմը, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են արձակում, տարբեր սադրանքների դիմում, իսկ հետո հաղորդագրություն են տարածում, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարը։ Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հատկապես ակտիվացել ու սադրանքների է դիմում Երասխի ուղղությամբ՝ մանավանդ նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան է կառուցվելու։ Հրադադարի խախտումները տեղի են ունենում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի սահմանին։ Անգամ ՌԴ ՊՆ-ն է արձանագրում Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ադրբեջանը շուրջօրյա ռեժիմով ապատեղեկատվություն տարածի։ Թերևս պարզ է, որ այսպիսով Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի նկատմամբ նոր լկտիությունների և Արցախում էլ հակաահաբեկչական գործողության անվան տակ նոր ռազմական օպերացիայի։

Հայաստանում նշում են, թե Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, Բաքուն իր հերթին հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է, և քանի որ ՀՀ ղեկավարությունը ճանաչում է իրենց տարածքային ամբողջականությունը, ուրեմն իրենք էլ, հաշվի առնելով դա, անցակետ են տեղադրել։ Դրա միջոցով Ադրբեջանը ոչ միայն կարող է հասանելիություն ստանալ արցախցիների անձնական տվյալներին, այլ նաև որոշ մարդկանց չթողնել վերադառնալ Արցախ, առանձին դեպքերում էլ ձերբակալել իր համար անցանկալի անձանց։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա պետք է արձանագրել, որ Ադրբեջանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անգամ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 1975 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այսինքն, իրենք կարող են գտնել ադրբեջանական կողմի համար ձեռնտու ինչ-որ մի քարտեզ ու հայտարարել, թե դրա շուրջ պետք է բանակցեն։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Ադրբեջանն այդպես էլ չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

Պատահական չէ, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, և այդ հարցը պետք է արագորեն լուծել։ Իսկ դրան նախորդել էր այն, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները հսկելու են ռուս սահմանապահները։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Նախիջևան գնացող ճանապարհի վրա հայկական անցակետ չի լինելու։ Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանեցին, թե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Վերլուծաբաններն այս հանգամանքի հետ են կապում Վաշինգտոնում նախատեսվող հանդիպման հետաձգումը, ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրությամբ՝ Ադրբեջանի խնդրանքով։

Ըստ էության, ադրբեջանական կողմը չի համաձայնում հայկական կողմի առաջարկած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պայմաններին։ Իսկ եթե հանդիպումը հետաձգվում է, ապա ագրեսիայի ձեռնարկումից հետո Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ հայկական կողմը ստիպված լինի համաձայնել ադրբեջանական պահանջներին։ Իսկ նման ագրեսիան որևէ կերպ չեն կարող կանխել եվրոպացի դիտորդները, քանի որ նրանց գործունեության արդյունքը հավասար է զրոյի։ Արևմուտքը միայն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարց է փորձում լուծել։ Ադրբեջանի հաջորդական հաջողությունների դեպքում հեռու չէ այն օրը, որ ռուս խաղաղապահներն ուղղակի դուրս կհանվեն Արցախից։Ու Արևմուտքը մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում այս հարցում։

Պատահական չէ, որ Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արձանագրումներում ընդհանրապես խոսք չկա ռուս խաղաղապահների մասին, իսկ որոշ արևմտյան գործիչներ էլ Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են անում։ Պարզ է, որ եթե ՌԴ-ն դուրս եկավ Հարավային Կովկասից, ապա այս տարածաշրջանը ոչ թե հայտնվելու է Արևմուտքի ազդեցության գոտում, այլ Արևմուտքի դաշնակից Թուրքիայի։ Պատահական չէ, որ Բաքու կատարած այցի ընթացքում Էրդողանը հայտարարեց, թե Անկարան պատրաստ է ցանկացած պահի «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում»։ Ըստ Թուրքիայի նախագահի, այդ քայլն «ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»:

Ըստ էության, Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանից բացի ուղերձ է պարունակում ուղղված նաև Իրանին ու Ռուսաստանին, քանի որ իրանական կողմը գլխավոր հյուպատոսություն է բացել Սյունիքում, իսկ ռուսական կողմն էլ որոշել է մոտ ժամանակներս գլխավոր հյուպատոսություն բացել։ Իսկ Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ հավակնություններ է ցուցաբերում։ Անկարան հաջողացրել է իր ազդեցությունը ուժեղացնել Վրաստանում ու կախվածության մեջ գցել Ադրբեջանին, հաջորդ քայլը լինելու է դեպի Հայաստան թուրքական ազդեցության ներթափանցումը։ Այնպես որ, ռուսական կողմն իրոք անհանգստանալու առիթ ունի և պետք է քայլեր ձեռնարկի իր դաշնակից Հայաստանին, իրականում՝ նաև ու առաջին հերթին իրեն օգնելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ոսկին թանկանո՞ւմ է, թե՞ էժանանում․ վերջին տվյալները Իրանի հետ պատերազմnւմ օգնություն ցուցաբերելուց հրաժարվելու եվրոպական երկրների որոշումը հիմարnւթյուն էր. Թրամփ «Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ»Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» Ջերմաստիճանը կնվազի«Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ»Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ»Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ»Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ»«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»Անթալիայում բնակելի շենքի այգում ռուս զբոսաշրջիկի մարմին է հայտնաբերվել ԵՄ-ն քննարկում է պաշտպանական արդյունաբերության զարգացման նոր ծրագիր Կասպից ծովում SOCAR-ի խողովակաշարից նավթի արտահոսք է արձանագրվել Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանՎերջին 24 ժամվա ընթացքում տեղի է ունեցել տասնինը երկրաշարժ․ ՌԴ Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին, 26-ին և 29-ին գազ չի լինելու Հունիսի 23-ին, 24-ին, 25-ին և 26-ին լույս չի լինելու Սրբոց Թարգմանչաց տոնին Արագածոտնի թեմի առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կմատուցվի պատարագ Հնարավոր է նաև կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերին Բաքուն բողոքի նոտա է հղել ՄԻԵԴ՝ Հայաստանի օգտին որոշման կապակցությամբ Պատմությունը կերտվեց․ ՖԻՖԱ-ն՝ Մեսսիի պատմական գոլի ու սահմանած ռեկորդի մասին ԱԱԾ–ն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել է 2 քահանաների վերադառնալ ՌԴ Մեսսին դարձավ Աշխարհի առաջնության պատմության լավագույն ռմբարկուն Ադրբեջանի տարածքով ռուսական պարարտանյութ կուղարկվի Հայաստան Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Աշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՈւկրաինան պահանջում է մեծացնել ճնշումը Ռուսաստանի նկատմամբ Կյանքից հեռացել է ամերիկացի երաժշտական պրոդյուսեր Քլայվ Դեյվիսը Իսրայելը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածին Խմած վարորդը վնասել է միանգամից 4 կայանված մեքենա Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար․ Արաղչի ՌԴ-ում ահաբեկչություն է կանխվել 5 մարդ է զnհվել Վորոնեժի վրա Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման հետևանքով Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ անձնուրաց իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Հիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունըԲաքվում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ ՄԻԵԴ-ի որոշման հետ կապված, որում հիշատակվել են Արցախը, նրա պետական մարմինները «Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԵրեխաների տվյալները՝ լրահոսում. ՄԻՊ-ը «կարմիր գծեր» է հիշեցնում Քանաքեռ-Զեյթունում գիշերային ժամերին կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ «Ռեալը» հակված չէ ձեռք բերել «Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին Ի՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ Կարապետյան«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին քաղաքացին վնասել է ոտքը․ փրկարարները ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն X սոցիալական ցանցի օգտատերերը հայտնել են լայնածավալ խափանումների մասին Կինը պատահաբար հայտնաբերել է 17-րդ դարի հազվագյուտ ոսկե մատանի Ուկրաինան գաղտնի հարձակվել է Բելառուսի այն կառույցների վրա, որոնց միջոցով Ռուսաստանն անօդաչու սարքերով հարձակումներ էր իրականացնում ուկրաինական քաղաքների վրա Նախորդ շաբաթ հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը