Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


Ադրբեջանական նոր ագրեսիայի նախանշվող ուղեգիծը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրեթե ամեն օր ադրբեջանական զինված ուժերը, իրենց «բնավորության» համաձայն, խախտում են հրադադարի ռեժիմը, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ են արձակում, տարբեր սադրանքների դիմում, իսկ հետո հաղորդագրություն են տարածում, թե իբր հայկական կողմն է խախտել հրադադարը։ Վերջին շրջանում ադրբեջանական կողմը հատկապես ակտիվացել ու սադրանքների է դիմում Երասխի ուղղությամբ՝ մանավանդ նրանից հետո, երբ պարզ դարձավ, որ Երասխում հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան է կառուցվելու։ Հրադադարի խախտումները տեղի են ունենում ինչպես ՀՀ-ի, այնպես էլ Արցախի սահմանին։ Անգամ ՌԴ ՊՆ-ն է արձանագրում Արցախում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները։ Բայց այս ամենը չի խանգարում, որ Ադրբեջանը շուրջօրյա ռեժիմով ապատեղեկատվություն տարածի։ Թերևս պարզ է, որ այսպիսով Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանի նկատմամբ նոր լկտիությունների և Արցախում էլ հակաահաբեկչական գործողության անվան տակ նոր ռազմական օպերացիայի։

Հայաստանում նշում են, թե Ադրբեջանը չի կատարում Հաագայի դատարանի որոշումը, Բաքուն իր հերթին հայտարարում է, թե Լաչինի միջանցքը բաց է, և քանի որ ՀՀ ղեկավարությունը ճանաչում է իրենց տարածքային ամբողջականությունը, ուրեմն իրենք էլ, հաշվի առնելով դա, անցակետ են տեղադրել։ Դրա միջոցով Ադրբեջանը ոչ միայն կարող է հասանելիություն ստանալ արցախցիների անձնական տվյալներին, այլ նաև որոշ մարդկանց չթողնել վերադառնալ Արցախ, առանձին դեպքերում էլ ձերբակալել իր համար անցանկալի անձանց։ Իսկ ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, ապա պետք է արձանագրել, որ Ադրբեջանը դեռևս պաշտոնապես չի հայտարարել, թե ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը։

Անգամ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ 1975 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել։ Այսինքն, իրենք կարող են գտնել ադրբեջանական կողմի համար ձեռնտու ինչ-որ մի քարտեզ ու հայտարարել, թե դրա շուրջ պետք է բանակցեն։ Մյուս կարևոր հարցն այն է, որ Ադրբեջանն այդպես էլ չի հրաժարվել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»։

Պատահական չէ, որ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Ալիևը հայտարարեց, թե «Զանգեզուրի միջանցքի» բացումն անխուսափելի է, և այդ հարցը պետք է արագորեն լուծել։ Իսկ դրան նախորդել էր այն, որ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները հսկելու են ռուս սահմանապահները։ Ասվածից կարելի է ենթադրել, որ Նախիջևան գնացող ճանապարհի վրա հայկական անցակետ չի լինելու։ Սակայն ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանեցին, թե նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Վերլուծաբաններն այս հանգամանքի հետ են կապում Վաշինգտոնում նախատեսվող հանդիպման հետաձգումը, ընդ որում՝ պաշտոնական հաղորդագրությամբ՝ Ադրբեջանի խնդրանքով։

Ըստ էության, ադրբեջանական կողմը չի համաձայնում հայկական կողմի առաջարկած տրանսպորտային ուղիների ապաշրջափակման պայմաններին։ Իսկ եթե հանդիպումը հետաձգվում է, ապա ագրեսիայի ձեռնարկումից հետո Ադրբեջանը կարող է հասնել նրան, որ հայկական կողմը ստիպված լինի համաձայնել ադրբեջանական պահանջներին։ Իսկ նման ագրեսիան որևէ կերպ չեն կարող կանխել եվրոպացի դիտորդները, քանի որ նրանց գործունեության արդյունքը հավասար է զրոյի։ Արևմուտքը միայն ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու հարց է փորձում լուծել։ Ադրբեջանի հաջորդական հաջողությունների դեպքում հեռու չէ այն օրը, որ ռուս խաղաղապահներն ուղղակի դուրս կհանվեն Արցախից։Ու Արևմուտքը մեծապես շահագրգռվածություն է ցուցաբերում այս հարցում։

Պատահական չէ, որ Վաշինգտոնի կամ Բրյուսելի միջնորդությամբ ընթացող բանակցությունների արձանագրումներում ընդհանրապես խոսք չկա ռուս խաղաղապահների մասին, իսկ որոշ արևմտյան գործիչներ էլ Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր ուղարկելու անհրաժեշտության մասին հայտարարություններ են անում։ Պարզ է, որ եթե ՌԴ-ն դուրս եկավ Հարավային Կովկասից, ապա այս տարածաշրջանը ոչ թե հայտնվելու է Արևմուտքի ազդեցության գոտում, այլ Արևմուտքի դաշնակից Թուրքիայի։ Պատահական չէ, որ Բաքու կատարած այցի ընթացքում Էրդողանը հայտարարեց, թե Անկարան պատրաստ է ցանկացած պահի «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում»։ Ըստ Թուրքիայի նախագահի, այդ քայլն «ուղերձ կլինի ողջ աշխարհին, հատկապես Հայաստանին»:

Ըստ էության, Շուշիում թուրքական գլխավոր հյուպատոսության բացումը, Հայաստանից բացի ուղերձ է պարունակում ուղղված նաև Իրանին ու Ռուսաստանին, քանի որ իրանական կողմը գլխավոր հյուպատոսություն է բացել Սյունիքում, իսկ ռուսական կողմն էլ որոշել է մոտ ժամանակներս գլխավոր հյուպատոսություն բացել։ Իսկ Սյունիքի նկատմամբ թուրք-ադրբեջանական տանդեմը կոնկրետ հավակնություններ է ցուցաբերում։ Անկարան հաջողացրել է իր ազդեցությունը ուժեղացնել Վրաստանում ու կախվածության մեջ գցել Ադրբեջանին, հաջորդ քայլը լինելու է դեպի Հայաստան թուրքական ազդեցության ներթափանցումը։ Այնպես որ, ռուսական կողմն իրոք անհանգստանալու առիթ ունի և պետք է քայլեր ձեռնարկի իր դաշնակից Հայաստանին, իրականում՝ նաև ու առաջին հերթին իրեն օգնելու ուղղությամբ։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

AraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT Transfers