Ереван, 12.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Առանց «իզ­մի» կու­սակ­ցու­թյուն չի լի­նում, կամ՝ «իզ­մե­րի» պայ­քա­րի փո­խա­րեն՝ դե­կո­րա­ցիա

ПОЛИТИКА

«Իզմն» այն քաղաքական սոսինձն է, որը միավորում է մարդկանց այս կամ այն կուսակցության մեջ: Բացի այդ, ցույց է տալիս այդ մարդկանց դիրքորոշումը բազմաթիվ հարցերի վերաբերյալ, ինչպես նաև կուսակցություններին տարբերակում է միմյանցից: Խոսելով քաղաքականության մեջ գաղափարախոսությունների առկայության կամ բացակայության մասին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նա վերոնշյալը վերագրեց ժողովրդավարական երկրներին, որոնցում կան թափանցիկ ընտրություններ, ինչպես նաև կա մրցակցություն՝ կուսակցությունների միջև. ««Իզմերը» հենց այդ դերակատարությունն ունեն, որովհետև մարդիկ կուսակցությունների մեջ չեն միավորվում նրա համար, որ այնտեղ իրենց ընկերներն են: Միավորվում են, երբ ընդհանուր աշխարհայացք ունեն տարբեր հարցերի վերաբերյալ, թեպետ նաև տարբեր մոտեցումներ կարող են լինել: Մարդկանց, այսպես ասած, քաղաքական ակնոցներ են տրվում, որ նրանք տարբեր գործընթացների նայեն յուրովի, ինչն էլ կտարանջատի նրանց: Այդ սկզբունքը մրցակցություն է բերում, ինչը ժողովրդավարության կարևորագույն ցուցիչներից է: Այդ իսկ պատճառով առանց «իզմի» կուսակցություն չի լինում՝ դա բացառված է»,-նկատում է մեր զրուցակիցը:

Հայաստանի պարագայում, ըստ քաղտեխնոլոգի, նախորդ 30 տարիներին «իզմեր» եղել են, բայց ձևական բնույթ են կրել. «Օրինակ՝ ՀՀԿ-ն նժդեհիզմի կողմնակիցն էր: Քանի որ չէր կարող ներկայանալ քրեաօլիգարխիկ համակարգի դիզայնով, որպես դիզայն օգտագործում էր նժդեհականությունը: Մեծ հաշվով, նախորդող տարիներին «իզմերը» գրեթե բոլոր քաղաքական ուժերի պարագայում դեկորատիվ բնույթ էին կրում: Խնդիրն այն է, որ համակարգն անցած տարի վերացավ, և այդ «իզմերը» ձևականությունից պետք է առաջնային և իրական դառնային: Հիմա այդ դեկորացիան չպետք է լիներ: Հիմա «իզմերի» պայքար պետք է լիներ

Քանի որ ոչ ժողովրդավարական վիճակից անցում է կատարվել դեպի ժողովրդավարական համակարգ, այդ անցումային շրջանում «իզմերը» պետք է կարևորվեին, բայց մենք իշխող քաղաքական ուժի մոտ հակառակն ենք տեսնում, իսկ մյուսներն իրենց «իզմերն» ամրապնդելու են: Եթե մյուս ուժերը «իզմի» առումով իսկապես լուրջ վերաբերմունք դրսևորեն, շատ հավանական է, որ իշխող քաղաքական ուժը պարտություն կրի»:

Իսկ թե ի՞նչն է խնդիրը, որ իշխող ուժը չի կարևորում «իզմերը», Ա. Բադալ յանը նշում է. «Հիմնական պատճառն այն է, որ վարչապետը չի կարևորում դրանք, իսկ եթե չես կարևորում, նաև առաջնային պլան չես բերում: Եթե դու ունես «իզմ», ապա այն առաջընթացի խթան է հանդիսանում, իսկ եթե չունես, անընդհատ մնում ես այն վիճակում, ինչ վիճակում ստանձնել ես իշխանությունը:

Այդ պարագայում պարզապես անընդհատ պայքարում ես այդ պահի քո մրցակիցների դեմ: ՔՊ համաժողովի ժամանակ Հայաստանի զարգացման որևէ օրակարգ չտրվեց: Բայց, առհասարակ, կուսակցությունների համագումարների ժամանակ բավականին բուռն քննարկում է լինում, իսկ վերջում ընդունվում է կա՛մ հայտարարություն, կա՛մ բանաձև, կա՛մ էլ հնչում են ուղերձներ, որտեղ կուսակցությունը ներկայացնում է իր դիրքորոշումը տարբեր հարցերի վերաբերյալ:

«Իզմն» է մղում նման ուղերձների, բայց քանի որ այն չկա, ապագան տեսանելի չէ: Միայն ասվում է, թե վաղն ինչ ենք անելու, և հարցը չի դրվում առավել երկարաժամկետ օրակարգի համատեքստում: Հենց սա է հանգեցնում նրան, որ մնաս այն մակարդակին, որում եղել ես իշխանությունը վերցնելու պահին, անընդհատ պայքարես մրցակիցների դեմ կամ թշնամիներ գտնես ու պայքարես նրանց դեմ: Մեծ հաշվով, նշվածին մենք ականատես ենք լինում»:

Նա այլ խնդիր ևս տեսնում է. «Եթե առհասարակ կուսակցության ղեկավարը մերժում է «իզմը», մարդիկ, միևնույն է, հայտնվում են այդ կուսակցության մեջ: Բայց այդ պարագայում նրանք առաջընթաց ապահովելու խթան չեն ունենում: Այս պարագայում «իզմ» լինում է, բայց զուտ «կարիերիզմ» անվանումն է կրում:

Այսինքն, արդեն ոչ թե ստացվում է կարիերա՝ հանուն ընդհանուր շահի և երկրի, այլ կարիերիզմ, որը կուսակցության մեջ պարզապես սկսում է ծառայել անհատ քաղաքական գործչին: Եվ կապ չունի, թե նա ինչ պաշտոն է զբաղեցնում, ժամանակի ընթացքում սկսում է անձնական հարցերի, օրինակ՝ հարստանալու մասին մտածել: Ի դեպ՝ նման ակնարկ արել էր նաև վարչապետը՝ մոտավորապես ասելով, որ որոշ պաշտոնյաներ «կործանվել» են՝ չդիմանալով պաշտոնի գայթակղությանը:

Դա հենց «իզմի» բացակայության հետևանքն է, երբ պաշտոնը օգտագործվում է զուտ ունեցվածք դիզելու կամ անձնական շահի համար: Եթե «իզմ» չլինի, նման երևույթներ ավելի շատ ենք տեսնելու: Որքան շատ մարդիկ մտնեն այդ կուսակցության մեջ, նման դեպքեր ավելի շատ են լինելու»:

Քաղտեխնոլոգը հիշեցրեց ՔՊ վարչության նորընտիր նախագահի խոսքերը, թե մոտ 8 հազար մարդ է դիմել կուսակցությանը անդամագրվելու համար. «Հարց է առաջանում՝ եթե չկա այն թեսթը, որով պետք է ստուգես, թե տվյալ մարդը քեզ գաղափարակից է, թե ոչ, ի՞նչն է հանդիսանալու անդամագրելու չափորոշիչը: Միայն նրա համար, որ, օրինակ, լա՞վ մարդ է: Ցանկացած լավ մարդ մի ամիս հետո պաշտոնը կչարաշահի, եթե ստիպված չէ առաջնորդվել «իզմի»՝ լավ իմաստով կաշկանդող գործոնով»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ни одна власть в Армении не пришла демократическим путем․ Аршак КарапетянIDBank на региональном форуме СБА: от решений для путешествий до бизнес-возможностей Скидка 35% на указанные карты IDBank в честь 35-летия Предварительное одобрение бизнес-кредита за 5 минут — какие возмоности для МСБ представил Юнибанк в Гюмри?На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы