Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն սրբություն ոտնահարել»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եկել եմ եզրակացության, որ ժողովրդավարության քողի տակ գործում են հատուկ ծառայություններ, բռնապետական կրքեր, աշխարհակալական նկրտումներ, որոնք չեզոքացնում են միջազգայնորեն ընդունված մարդասիրական, հումանիտար մոտեցումները: Կարծես թե Հայաստանը վերածվել է փորձադաշտի, որտեղ կարող են մարդասիրական հայտնի ճշմարտությունները չգործել, այնպիսիք, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազգերի ինքնորոշումը և այլն: Սիրում ենք անընդհատ ասել՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Բայց այդ արդարությունը ո՞րն էր: Արդյո՞ք ծնվել է այդ արդարությունը, որ չհիվանդանա, չմեռնի կամ առողջանա: Պարզվում է, որ «արդարությունը սրի ծայրին է», ինչպես Դերենիկ Դեմիրճյանն է «Վարդանանքում» նկարագրում՝ «որտեղ սուրս խփեցի, այդտեղ արդար եմ»:Այսինքն, խելքը, բանականությունը, գաղափարական մոտեցումները տեղը զիջում են ուժին, գռեհիկ ձևով կիրառվող բռնությանը, և հաղթում է նա, ով, ժողովրդական լեզվով ասած, «զոռբա» է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը, ում հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում հասարակական տրամադրությունների, ստեղծված իրավիճակից ելքերի մասին:

Հրապարակախոսը նշում է՝ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շտապօգնության մեքենաներ է թիրախավորել, բայց դա որևէ մեկին չի հետաքրքրում: «Նրանց չի հետաքրքրում, որ դպրոց կամ մանկապարտեզ են հրետակոծել, խաղաղ բնակիչներ են զոհվել: Ամեն մեկն իր շահն ունի: Կարևորն այն է, որ հասկանանք՝ իսկ մեր ազգային շահը ո՞րն է: Մեր ազգային ինքնության պահպանման ինստիտուտների բանաձևերը չենք կարողանում գտնել, հակառակը՝ եղածն էլ ոչնչացնում ենք»,-հավելում է մեր զրուցակիցը: Իսկ ժողովո՞ւրդը… «Մեր ժողովուրդը մոլորված է: Երբեմն մեղադրում են նրան՝ սխալ ընտրեց և այլն, ժողովուրդը չպիտի ընտրի, ի վերջո, չի էլ ընտրում, իշխանություններն են ընտրում: Իսկ մեր իշխանություններին ընտրում են ուրիշ տեղերում: Այստեղ է մեր ողբերգությունը»,-ասում է գրողը:

Ընդգծում է՝ պետք է շտկենք մեր ողնաշարը, հակառակ դեպքում՝ վտանգում ենք մեր գոյությունը. «Արդեն պետք է լուծենք լինել-չլինելու խնդիր: Այդքան ցած ենք գլորվել, որ պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք որպես ազգ ու պետություն, որպես ինքնություն՝ պահպանել մեր ավանդականը, մեր դիմագիծը: Պետք է ուժեղանալ՝ բոլոր առումներով, հակառակ դեպքում մեզ հետ ճորտի պես կվարվեն: Բայց ամենակարևորը՝ պետք է իմ անձն ավելի քիչ սիրեմ, քան իմ հայրենիքը: Այսպիսի ղեկավարներ են մեզ պետք, որոնք անձնազոհ են, մահապարտ, ժողովրդի առաջին շարքերում են, ոչ թե «դաբաղանի եզների» նման վերցնում են հայ կնոջը և տանում, շպրտում ասֆալտի վրա: Սա հա՞յ է, հայ չի: Ինչո՞ւ խաթարվեց ու այլասերվեց մեր ազգային արժեհամակարգը»,-ասում է հրապարակախոսը:

Նշում է՝ այս օրերին անճարությունից կարծես խելագարվես: «Խոսքն արժեք չունի, խորհուրդն արժեք չունի: Ինչ-որ մեկը կարող է վեր կենալ և լկտիաբար ասել՝ «ինչ կուզեմ՝ կբանակցեմ, ինչ կուզեմ՝ կանեմ, ձեր հերն էլ անիծած»: Ո՞վ է պաշտոնյան, որ նման լպիրշ ձևով խոսի քաղաքացու հետ: Այս հարցին պետք է հրատապ լուծում տալ: Եթե իշխանությունները չեն կարող պաշտպանել երկրի սահմանների անձեռնմխելիությունը, քաղաքացու անվտանգությունը, պիտի հեռանան: Երկիրը պետք է սիրել, մարդը սիրուց է ծնվում: Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն ինչ են կոտրել, ամեն սրբություն ոտնահարել: Հիմա անգամ գրելու, խոսելու, մտավոր աշխատանք կատարելու ցանկությունս է կորել: Հայրս միշտ ասում էր՝ տղա ջան, երբ ձեռքդ գրիչ ես վերցնում, եթե մեջդ չարություն կա, մի գրի:

Չարությամբ չեմ ուզում գրել, ուզում եմ լավ բան գրել: Ուզում եմ ասել՝ ժողովուրդ, լինելու ենք, ապրելու ենք, տարածաշրջանում պիտի դեմք լինենք: Համաշխարհային քաղաքակրթության համար մեծ ներդրում ենք կատարել որպես ազգ: Չեմ կարողանում տեսնել թուրքն ինչպես է քերում խաչքարը: Հիմա սա անում է, որովհետև ոչ ոք պատասխան չտվեց, երբ Ջուղայում տասը հազար խաչքար դարձրեցին շեբեն: Սա է աշխարհի արդարությունը: Ուրեմն՝ որտեղ ուժեղ ենք, որտեղ մեր գրադները կկրակեն կամ լազերային ճառագայթները կվառեն բրիտանական գազամուղներն ու նավթամուղները, այդ ժամանակ բոլորը կգան մեզ հետ հաշվի նստելու»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք