Yerevan, 20.April.2026,
00
:
00
BREAKING


«Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն սրբություն ոտնահարել»․ «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Եկել եմ եզրակացության, որ ժողովրդավարության քողի տակ գործում են հատուկ ծառայություններ, բռնապետական կրքեր, աշխարհակալական նկրտումներ, որոնք չեզոքացնում են միջազգայնորեն ընդունված մարդասիրական, հումանիտար մոտեցումները: Կարծես թե Հայաստանը վերածվել է փորձադաշտի, որտեղ կարող են մարդասիրական հայտնի ճշմարտությունները չգործել, այնպիսիք, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազգերի ինքնորոշումը և այլն: Սիրում ենք անընդհատ ասել՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Բայց այդ արդարությունը ո՞րն էր: Արդյո՞ք ծնվել է այդ արդարությունը, որ չհիվանդանա, չմեռնի կամ առողջանա: Պարզվում է, որ «արդարությունը սրի ծայրին է», ինչպես Դերենիկ Դեմիրճյանն է «Վարդանանքում» նկարագրում՝ «որտեղ սուրս խփեցի, այդտեղ արդար եմ»:Այսինքն, խելքը, բանականությունը, գաղափարական մոտեցումները տեղը զիջում են ուժին, գռեհիկ ձևով կիրառվող բռնությանը, և հաղթում է նա, ով, ժողովրդական լեզվով ասած, «զոռբա» է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը, ում հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում հասարակական տրամադրությունների, ստեղծված իրավիճակից ելքերի մասին:

Հրապարակախոսը նշում է՝ վարչապետը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շտապօգնության մեքենաներ է թիրախավորել, բայց դա որևէ մեկին չի հետաքրքրում: «Նրանց չի հետաքրքրում, որ դպրոց կամ մանկապարտեզ են հրետակոծել, խաղաղ բնակիչներ են զոհվել: Ամեն մեկն իր շահն ունի: Կարևորն այն է, որ հասկանանք՝ իսկ մեր ազգային շահը ո՞րն է: Մեր ազգային ինքնության պահպանման ինստիտուտների բանաձևերը չենք կարողանում գտնել, հակառակը՝ եղածն էլ ոչնչացնում ենք»,-հավելում է մեր զրուցակիցը: Իսկ ժողովո՞ւրդը… «Մեր ժողովուրդը մոլորված է: Երբեմն մեղադրում են նրան՝ սխալ ընտրեց և այլն, ժողովուրդը չպիտի ընտրի, ի վերջո, չի էլ ընտրում, իշխանություններն են ընտրում: Իսկ մեր իշխանություններին ընտրում են ուրիշ տեղերում: Այստեղ է մեր ողբերգությունը»,-ասում է գրողը:

Ընդգծում է՝ պետք է շտկենք մեր ողնաշարը, հակառակ դեպքում՝ վտանգում ենք մեր գոյությունը. «Արդեն պետք է լուծենք լինել-չլինելու խնդիր: Այդքան ցած ենք գլորվել, որ պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք որպես ազգ ու պետություն, որպես ինքնություն՝ պահպանել մեր ավանդականը, մեր դիմագիծը: Պետք է ուժեղանալ՝ բոլոր առումներով, հակառակ դեպքում մեզ հետ ճորտի պես կվարվեն: Բայց ամենակարևորը՝ պետք է իմ անձն ավելի քիչ սիրեմ, քան իմ հայրենիքը: Այսպիսի ղեկավարներ են մեզ պետք, որոնք անձնազոհ են, մահապարտ, ժողովրդի առաջին շարքերում են, ոչ թե «դաբաղանի եզների» նման վերցնում են հայ կնոջը և տանում, շպրտում ասֆալտի վրա: Սա հա՞յ է, հայ չի: Ինչո՞ւ խաթարվեց ու այլասերվեց մեր ազգային արժեհամակարգը»,-ասում է հրապարակախոսը:

Նշում է՝ այս օրերին անճարությունից կարծես խելագարվես: «Խոսքն արժեք չունի, խորհուրդն արժեք չունի: Ինչ-որ մեկը կարող է վեր կենալ և լկտիաբար ասել՝ «ինչ կուզեմ՝ կբանակցեմ, ինչ կուզեմ՝ կանեմ, ձեր հերն էլ անիծած»: Ո՞վ է պաշտոնյան, որ նման լպիրշ ձևով խոսի քաղաքացու հետ: Այս հարցին պետք է հրատապ լուծում տալ: Եթե իշխանությունները չեն կարող պաշտպանել երկրի սահմանների անձեռնմխելիությունը, քաղաքացու անվտանգությունը, պիտի հեռանան: Երկիրը պետք է սիրել, մարդը սիրուց է ծնվում: Սերը, հավատը չպիտի կոտրեն, բայց կոտրել են, ամեն ինչ են կոտրել, ամեն սրբություն ոտնահարել: Հիմա անգամ գրելու, խոսելու, մտավոր աշխատանք կատարելու ցանկությունս է կորել: Հայրս միշտ ասում էր՝ տղա ջան, երբ ձեռքդ գրիչ ես վերցնում, եթե մեջդ չարություն կա, մի գրի:

Չարությամբ չեմ ուզում գրել, ուզում եմ լավ բան գրել: Ուզում եմ ասել՝ ժողովուրդ, լինելու ենք, ապրելու ենք, տարածաշրջանում պիտի դեմք լինենք: Համաշխարհային քաղաքակրթության համար մեծ ներդրում ենք կատարել որպես ազգ: Չեմ կարողանում տեսնել թուրքն ինչպես է քերում խաչքարը: Հիմա սա անում է, որովհետև ոչ ոք պատասխան չտվեց, երբ Ջուղայում տասը հազար խաչքար դարձրեցին շեբեն: Սա է աշխարհի արդարությունը: Ուրեմն՝ որտեղ ուժեղ ենք, որտեղ մեր գրադները կկրակեն կամ լազերային ճառագայթները կվառեն բրիտանական գազամուղներն ու նավթամուղները, այդ ժամանակ բոլորը կգան մեզ հետ հաշվի նստելու»,-եզրափակում է Դավիթ Մկր Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams