Երևան, 12.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իշխանությունների խայտառակ խեղճությունն ու անորոշ պատրաստակամությունը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Հակառակորդը գրեթե ամեն օր սադրանքներ է իրականացնում։ Քիչ չէ, որ այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և փորձում են ամրանալ այդ տարածքում, մյուս կողմից՝ ձգտում են դիրքային առաջխաղացում ունենալ և, ինչու չէ, իրավիճակն այն աստիճան լարել, որ գործը հասնի լայնամասշտաբ բախման։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի այս աստիճանի լկտիացումը։ Պարզ է, որ Աբրբեջանը նման սանձարձակ քայլերի չէր դիմի, եթե դրա համար հատուկ բարենպաստ նախադրյալներ ստեղծված չլինեին։

Նախ՝ իշխանությունները պատերազմի ավարտից հետո անուշադրության մատնեցին սահմանների կահավորման հարցը, դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը առանց դիմադրության հանդիպելու կարողացան ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իսկ երբ արդեն հակառակորդի ուժերը խախտել էին երկրի սահմանները ու առաջ եկել, Հայաստանն ի վիճակի չեղավ առանց ժամանակ կորցնելու արժանի հակահարված տալ ադրբեջանական զորքերին ու դուրս շպրտել իր տարածքից, ինչը կարող էր արդարացված համարվել, քանի որ այդ գործողությունները կբխեին միջազգային իրավունքով սահմանված պահանջներից։ Դրա փոխարեն թշնամին սկսեց սադրանքների դիմել ու, երբ մայիսի 27-ին Հայաստանի տարածքում գերեվարեց հայ վեց զինծառայողի, դրանից հետո միայն Փաշինյանը փորձեց Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ինչ-որ լուծում առաջարկել։

Նրա ներկայացրած լուծմամբ պետք է նախատեսվեր հայ-ադրբեջանական սահմանի ՍոթքԽոզնավար հատվածում կողմերի զորքերի՝ հայելային եղանակով հետ քաշումը սահմանագծից, սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը և դրանից հետո միայն սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Հաջորդ օրը Մինսկի խումբը արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, և կողմերին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար։ Սակայն համանախագահների հայտարարության մեջ դիտորդներ տեղակայելու մասին ոչինչ նշված չէր։ Սրանից հետո իշխանություններին, կարծես, քիչ էր հետաքրքրում այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են։

Նրանք տարված էին իրենց ընտրարշավով։ Չէ՞ որ իրենց աթոռներն ու վերարտադրության հարցն ավելի կարևոր էր, քան երկրի ինքնիշխանության խնդիրը։ Ու Ադրբեջանին արժանի հակահարված տալու փոխարեն Փաշինյանը, քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ շրջելով, միայն ընդդիմությանը մուրճով սպառնալով էր զբաղված։ Ու որքան էլ զարմանալի թվա, ընտրարշավի թեժ փուլում Ադրբեջանը հիմնականում զերծ էր մնում լուրջ սադրանքների դիմելուց։ Դա, կարծես, արվում էր նրա համար, որ Փաշինյանը հնարավորություն ստանա առանց լուրջ խնդիրների վերարտադրվել, քանի որ ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ պարտության սիմվոլ դարձած իշխանությունների, քան թե կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների հետ, որոնց Ալիևը բնորոշում է որպես ռևանշիստներ։ Իսկ ընտրարշավի ընթացքում հակառակորդի պասիվությունը պետք է իր գինն ունենա՞ր, թե՞ ոչ։ Պատահական չէ, որ արդեն ընտրությունից հետո ադրբեջանական զինված ուժերը մշտական լարվածություն են ստեղծում սահմանային մի շարք ուղղություններով։

Ու այս պայմաններում իրադրությանը միջամտելու հարցում քայլեր ձեռնարկելուց զերծ է մնում ՀԱՊԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը օրերս հայտարարել էր, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Բնականաբար, տեսնելով ՀՀ իշխանությունների անկարողունակությունը՝ Բաքվի հավակնություններն ավելի են մեծանում։ Բաքվին պետք է ինչքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Երևանից։ Այսօր խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, վաղը կարող են խոսել արդեն այլ տարածքների ու «միջանցքների» մասին և այդպես շարունակ։ Ու պատահական չէ, որ վերջին օրերին արդեն Բաքուն անցել է բացահայտ ագրեսիվ գործողությունների։

Եվ մինչև զոհեր ու վիրավորներ չենք ունենում, Փաշինյանը չի հիշում հակառակորդի հակաօրինական գործողությունների ու սադրանքների մասին։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը կրկին անգամ դիմում է արտաքին ուժերի աջակցությանը։ Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, որ երբ այնքան թույլ վիճակում ես հայտնվել, որ ինքդ քեզ պաշտպանել չես կարողանում, սակայն հույսեր ես տածում, թե դրսից գալու են, քեզ պաշտպանեն։ Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանի առաջարկի մեջ չկա կոնկրետություն։ Նա մեկ խոսում է սահմանների երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղադրելու մասին, մեկ այլ դեպքում՝ ՀԱՊԿ-ի մշտադիտարկման խմբի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության տեղակայման։

Եվ պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե Հայաստանը կողմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Սակայն այդ դեպքում արդյոք Հայաստանը շարժվո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տրամաբանությամբ, իսկ որտե՞ղ պետք է ֆիքսվի Արցախի կարգավիճակը, այս խնդիրը մնում է հարցական։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե ինչո՞ւ է «երկրի ինքնիշխանության համար պայքարի ջատագով» Փաշինյանը ցանկանում մեր սահմաններին միայն օտար ուժերի ներկայացուցիչների տեսնել։ Նա, օրինակ՝ կարող էր առաջարկել, որ սահմանների հսկողությունը ստանձնեն հայ-ռուսական միացյալ զինված ուժերը, ինչն ավելի մեծ զսպող ազդեցություն կունենար Ադրբեջանի համար։

Ինչևէ, Փաշինյանի առաջարկին ռուսական կողմն արձագանքեց, թե Երևանի ու Բաքվի հետ շփումներ են ընթանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սահմանափակվեց միայն մտահոգություն հայտնելով։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հակամարտության կողմերին բանակցությունների սեղանին վերադառնալու հերթական կոչն արեցին։ Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, սակայն Արցախի կարգավիճակի ու այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու փոխարեն, նրանց հայտարարությունը միայն սահմանային լարվածությանն էր վերաբերում։

Հիմա էլ իշխանականների կողմից քննարկվում է այն թեման, թե պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ դեպքում ամիսներ շարունակ ժամանակ ունեիք, ինչո՞ւ չէիք դիմում՝ մանավանդ որ դեռ մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր սահմանային լարվածության հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ՝ խոստանալով աջակցություն։ Այսպիսով՝ բոլոր կողմերից տեսանելի է դառնում միայն ՀՀ իշխանությունների խեղճությունը, որը, կարծես, այն աստիճանի է հասել, որ նրանք անգամ պատրաստ են երկիրը հանձնել արտաքին ուժերի ողորմածությանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե ԳրիգորյանըUcom-ի և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի կիբեռանվտանգության կրթական ծրագիրն ամփոփվեց Mini CTF մրցույթով Թուրքիան ու Իրանը քննարկել են սահմանային անվտանգության հարցեր ԶՊՄԿ-ի ներդրումները, արդյունավետությունն ու պատասխանատու բիզնեսը՝ որպես երկարաժամկետ տնտեսական աճի հիմքԱդրբեջանի տարածքում դեպի Հայաստանի սահման կառուցվող երկաթուղին հաջորդ տարի պատրաստ կլինի. Ալիև Լիբանանում համաներման օրենք է ընդունվել՝ առաջինը 1991-ից ի վեր Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջԱզատության պողոտա և Մամիկոնյանց փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Tiida»-ն և շտապօգնության ավտոմեքենան․ կա վիրավnր Մեքքայի համաձայնագիրը ուղղված չէ որևէ երկրի դեմ. Էրդողան Միանգամից երեք ուշագրավ աստղագիտական երևույթ. սպասվում է իսկական երկնային մարաթոն. Լևոն Ազիզյան Կրшկпց՝ Արարատի մարզում․ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել Բուժքույրը հոգնածության պատճառով հիվանդներին մահացու դեղաչափեր է տվել«ՀայաՔվեի» ակցիան` հաջակցություն քաղբանտարկյալ Ավետիք ՉալաբյանիՏոկիոն տարածքային հավակնություններ ունի Կուրիլյան կղզիների նկատմամբ. Պուտին Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում. եղանակի տեսություն Ռուսաստանը հայելային պատասխաններ կտա, եթե արևմտյան երկրները զավթեն ՌԴ առևտրային նավերը. Պուտին Երկրում իրավիճակ փոխելու համար պետք է հստակ քայլեր անել, այլ ոչ թե զուտ քննադատել. Աննա ԿոստանյանԱՄՆ բազաները կգրավվեն, եթե Վաշինգտոնը միջուկային զենք կիրառի. ԻՀՊԿ Հրդեհ է բռնկվել Բալի և Լոմբոկ կղզիների միջև նեղուցով ընթացող լաստանավի վրա Հայտնի են «Արարատ-Արմենիա»-ի հավանական մրցակիցները Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում «Ազատազրկումը` որպես քաղաքական գործիք. Ավետիք Չալաբյանի գործը և մարդու իրավունքների ճգնաժամը Հայաստանում»Արդեն անունն էլ եմ որոշել՝ Անգել. նա իսկական հրեշտակ է. լքված նորածնին գտած երիտասարդ Հայ ժողովուրդը պետք է համախմբված տեր կանգնի իր բոլոր իրավունքներին. Արսեն ԳրիգորյանՀարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 13-ինՀույս ունեմ՝ ՀՀ ԱԳՆ-ն որևէ կերպ չի քննադատի Ալիևի երեկվա հայտարարությունները, մասնավորապես՝ ՀՀ ներքին գործերին միջամտելու վերաբերյալ ասված խոսքերը. ադրբեջանագետ Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն ՀովասափյանՃապոնիան բողոք է հայտնել ԿԺԴՀ-ին բալիստիկ hրթիռի արձակման կապակցությամբ Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Երկու բրոնզե մեդալ՝ Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում Մաշտոցի պողոտայում բախվել են «Lada Priora»-ն ու «Audi»-ն, վերջինը բախվել է Չարենցի տուն-թանգարանի պատին. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել Արդեն 3-րդ օրն է` իրավապահները փնտրում են Երևանում լքված նորածնի մորը Հին հայկական ավանդույթներ, որոնք աստիճանաբար անհետանում են մեր առօրյայիցԱմեն ինչ հիանալի է. Դոնալդ Թրամփը` Իրանի հետ կապված իրավիճակի մասին Նովոռոսիյսկում ԱԹՍ-ի հարվածի հետևանքով 8-ամյա երեխա է զոհվել Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին Հայկական ատոմային էլեկտրակայանը վաղ թե ուշ պետք է փակվի․ Ալիև Փաստորեն, Ադրբեջանն արդեն ԱԷԿ-ի փակման հարցը քննարկել-լուծել է, հիմա էլ խոսում է իր կողմից իրականացվող հնարավոր գործողությունների մասին. Տիգրան Աբրահամյան Լույս չի լինելու 10-ամյա տղան գողացել ու խաբեբաներին է տվել 200000 դոլար, որը նրա ծնողները խնայել էին բնակարան գնելու համարՎթար է․ բազմաթիվ հասցեներում 24 ժամ ջուր չի լինելու Սամարայի մարզում թեթև տրանսպորտային ինքնաթիռ է ընկել Թրամփը հաստատել է, որ Թուրքիայում գաղտնի փոխել է օդանավը «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից Օգոստոսի 12/13-ին գազ չի լինելու․ հասցեներՄիասնական ժամերգություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմումՕդի ջերմաստիճանը կնվազի․եղանակն՝ առաջիկա օրերինԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռուսաստանում վնասվել է հեղուկացված ածխաջրածնային գազի խոշորագույն գործարանը. ReutersԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում