Yerevan, 22.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Իշխանությունների խայտառակ խեղճությունն ու անորոշ պատրաստակամությունը. «Փաստ»

POLITICS

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է անկայուն մնալ։ Հակառակորդը գրեթե ամեն օր սադրանքներ է իրականացնում։ Քիչ չէ, որ այս տարվա մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք և փորձում են ամրանալ այդ տարածքում, մյուս կողմից՝ ձգտում են դիրքային առաջխաղացում ունենալ և, ինչու չէ, իրավիճակն այն աստիճան լարել, որ գործը հասնի լայնամասշտաբ բախման։ Իսկ ինչո՞վ է պայմանավորված հակառակորդի այս աստիճանի լկտիացումը։ Պարզ է, որ Աբրբեջանը նման սանձարձակ քայլերի չէր դիմի, եթե դրա համար հատուկ բարենպաստ նախադրյալներ ստեղծված չլինեին։

Նախ՝ իշխանությունները պատերազմի ավարտից հետո անուշադրության մատնեցին սահմանների կահավորման հարցը, դրա համար էլ ադրբեջանական զինված ուժերը առանց դիմադրության հանդիպելու կարողացան ներխուժել Հայաստանի ինքնիշխան տարածք։ Իսկ երբ արդեն հակառակորդի ուժերը խախտել էին երկրի սահմանները ու առաջ եկել, Հայաստանն ի վիճակի չեղավ առանց ժամանակ կորցնելու արժանի հակահարված տալ ադրբեջանական զորքերին ու դուրս շպրտել իր տարածքից, ինչը կարող էր արդարացված համարվել, քանի որ այդ գործողությունները կբխեին միջազգային իրավունքով սահմանված պահանջներից։ Դրա փոխարեն թշնամին սկսեց սադրանքների դիմել ու, երբ մայիսի 27-ին Հայաստանի տարածքում գերեվարեց հայ վեց զինծառայողի, դրանից հետո միայն Փաշինյանը փորձեց Ադրբեջանին ու միջազգային հանրությանն ինչ-որ լուծում առաջարկել։

Նրա ներկայացրած լուծմամբ պետք է նախատեսվեր հայ-ադրբեջանական սահմանի ՍոթքԽոզնավար հատվածում կողմերի զորքերի՝ հայելային եղանակով հետ քաշումը սահմանագծից, սահմանին միջազգային դիտորդների տեղակայումը և դրանից հետո միայն սահմանազատման գործընթացի մեկնարկը։ Հաջորդ օրը Մինսկի խումբը արձագանքեց՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին, և կողմերին կոչ արեց անհապաղ քայլեր ձեռնարկել՝ ներառյալ զորքերի հետքաշման, իրավիճակի լիցքաթափման և սահմանը խաղաղ գծելու ու սահմանազատելու բանակցություններ սկսելու համար։ Սակայն համանախագահների հայտարարության մեջ դիտորդներ տեղակայելու մասին ոչինչ նշված չէր։ Սրանից հետո իշխանություններին, կարծես, քիչ էր հետաքրքրում այն հանգամանքը, որ ադրբեջանական զորքերը Հայաստանի տարածքում են։

Նրանք տարված էին իրենց ընտրարշավով։ Չէ՞ որ իրենց աթոռներն ու վերարտադրության հարցն ավելի կարևոր էր, քան երկրի ինքնիշխանության խնդիրը։ Ու Ադրբեջանին արժանի հակահարված տալու փոխարեն Փաշինյանը, քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ շրջելով, միայն ընդդիմությանը մուրճով սպառնալով էր զբաղված։ Ու որքան էլ զարմանալի թվա, ընտրարշավի թեժ փուլում Ադրբեջանը հիմնականում զերծ էր մնում լուրջ սադրանքների դիմելուց։ Դա, կարծես, արվում էր նրա համար, որ Փաշինյանը հնարավորություն ստանա առանց լուրջ խնդիրների վերարտադրվել, քանի որ ադրբեջանական կողմի համար շատ ավելի հեշտ է գործ ունենալ պարտության սիմվոլ դարձած իշխանությունների, քան թե կոշտ դիրքորոշում ունեցող ընդդիմադիրների հետ, որոնց Ալիևը բնորոշում է որպես ռևանշիստներ։ Իսկ ընտրարշավի ընթացքում հակառակորդի պասիվությունը պետք է իր գինն ունենա՞ր, թե՞ ոչ։ Պատահական չէ, որ արդեն ընտրությունից հետո ադրբեջանական զինված ուժերը մշտական լարվածություն են ստեղծում սահմանային մի շարք ուղղություններով։

Ու այս պայմաններում իրադրությանը միջամտելու հարցում քայլեր ձեռնարկելուց զերծ է մնում ՀԱՊԿ-ը։ Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը օրերս հայտարարել էր, թե Հայաստանի հարավում իրավիճակի սրումը «սահմանային միջադեպ» է և չի համապատասխանում հավաքական պաշտպանության մասին ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Բնականաբար, տեսնելով ՀՀ իշխանությունների անկարողունակությունը՝ Բաքվի հավակնություններն ավելի են մեծանում։ Բաքվին պետք է ինչքան հնարավոր է շատ զիջումներ կորզել Երևանից։ Այսօր խոսում են «Զանգեզուրի միջանցքի» մասին, վաղը կարող են խոսել արդեն այլ տարածքների ու «միջանցքների» մասին և այդպես շարունակ։ Ու պատահական չէ, որ վերջին օրերին արդեն Բաքուն անցել է բացահայտ ագրեսիվ գործողությունների։

Եվ մինչև զոհեր ու վիրավորներ չենք ունենում, Փաշինյանը չի հիշում հակառակորդի հակաօրինական գործողությունների ու սադրանքների մասին։ Կառավարության նիստում վարչապետի պաշտոնակատարը կրկին անգամ դիմում է արտաքին ուժերի աջակցությանը։ Մի քիչ տարօրինակ կարող է հնչել, որ երբ այնքան թույլ վիճակում ես հայտնվել, որ ինքդ քեզ պաշտպանել չես կարողանում, սակայն հույսեր ես տածում, թե դրսից գալու են, քեզ պաշտպանեն։ Ու հետաքրքիրն այն է, որ Փաշինյանի առաջարկի մեջ չկա կոնկրետություն։ Նա մեկ խոսում է սահմանների երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղադրելու մասին, մեկ այլ դեպքում՝ ՀԱՊԿ-ի մշտադիտարկման խմբի կամ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաքելության տեղակայման։

Եվ պետք է ուշադրություն դարձնել, որ Փաշինյանը միևնույն ժամանակ ընդգծում է, թե Հայաստանը կողմ է սահմանագծմանն ու սահմանազատմանը։ Սակայն այդ դեպքում արդյոք Հայաստանը շարժվո՞ւմ է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու տրամաբանությամբ, իսկ որտե՞ղ պետք է ֆիքսվի Արցախի կարգավիճակը, այս խնդիրը մնում է հարցական։ Մյուս կողմից էլ՝ հետաքրքրական է, թե ինչո՞ւ է «երկրի ինքնիշխանության համար պայքարի ջատագով» Փաշինյանը ցանկանում մեր սահմաններին միայն օտար ուժերի ներկայացուցիչների տեսնել։ Նա, օրինակ՝ կարող էր առաջարկել, որ սահմանների հսկողությունը ստանձնեն հայ-ռուսական միացյալ զինված ուժերը, ինչն ավելի մեծ զսպող ազդեցություն կունենար Ադրբեջանի համար։

Ինչևէ, Փաշինյանի առաջարկին ռուսական կողմն արձագանքեց, թե Երևանի ու Բաքվի հետ շփումներ են ընթանում։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սահմանափակվեց միայն մտահոգություն հայտնելով։ Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն էլ հակամարտության կողմերին բանակցությունների սեղանին վերադառնալու հերթական կոչն արեցին։ Նկատենք, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատը վերաբերում է Արցախյան հիմնախնդրին, սակայն Արցախի կարգավիճակի ու այնտեղ ապրող հայերի իրավունքների պաշտպանության հարցը բարձրացնելու փոխարեն, նրանց հայտարարությունը միայն սահմանային լարվածությանն էր վերաբերում։

Հիմա էլ իշխանականների կողմից քննարկվում է այն թեման, թե պետք է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Այդ դեպքում ամիսներ շարունակ ժամանակ ունեիք, ինչո՞ւ չէիք դիմում՝ մանավանդ որ դեռ մայիսին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր սահմանային լարվածության հարցը տեղափոխել Անվտանգության խորհուրդ՝ խոստանալով աջակցություն։ Այսպիսով՝ բոլոր կողմերից տեսանելի է դառնում միայն ՀՀ իշխանությունների խեղճությունը, որը, կարծես, այն աստիճանի է հասել, որ նրանք անգամ պատրաստ են երկիրը հանձնել արտաքին ուժերի ողորմածությանը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of GiftsGeneral Director of Ucom Delivers a Lecture at Leadership School Idram Junior and Koreez Summarize the Results of the Junius Financial Education Competition