Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Ադրբեջանի ղեկավարության՝ դատարանի առաջ կանգնելու հեռանկարը. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանը երեք տարվա ընթացքում հասցրեց ամբողջովին հայաթափել Արցախը։ Ու դա կատարվեց այն պայմաններում, երբ միջազգային հանրությունն անհրաժեշտ գործողություններ չձեռնարկեց Ադրբեջանի հանցագործությունները կանխելու և Բաքվի բռնապետական վարչակարգին պատժելու ուղղությամբ։

Երբ Ադրբեջանը ագրեսիվ պատերազմ հրահրեց Արցախի դեմ ու սկսեց անխնա ռմբակոծել քաղաքացիական բնակավայրերը, միջազգային հանրությունը միայն լուռ հետևում էր։ Իսկ այդ թողտվությունը հնարավորություն տվեց Ադրբեջանին արդեն հաջորդ փուլում անցնել բնապահպանական ակցիաների անվան տակ Լաչինի միջանցքի փակմանը և անցակետի տեղադրմանը։ Ու այս ամենը տեղի ունեցավ այն պարագայում, երբ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պետք է ապահովվեր Լաչինի միջանցքով անխափան հաղորդակցությունը Արցախի հետ։ Այս պարագայում ևս, բացի Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ ձևական կոչերից, այլ գործնական քայլեր չձեռնարկվեցին Բաքվի վարչակարգի վրա ճնշում գործադրելու ուղղությամբ։ Եթե միջազգային ուժային կոնտրոններն Ադրբեջանին ստիպեին բացել Լաչինի միջանցքը, ապա Բաքուն չէր նախաձեռնի իր հաջորդ քայլը, այն է՝ «հակաահաբեկչական» գործողության անվան տակ նոր հարձակում ձեռնարկել Արցախի դեմ ու բռնագաղթի ենթարկել ողջ հայ բնակչությանը։

Առկա իրողությունները հաշվի առնելով՝ հիմա էլ Ադրբեջանը տարածքային հավակնություններ է ներկայացնում Հայաստանի նկատմամբ։ Բայց այս ամենը երաշխիք չէ, որ Ալիևի վարչակարգը միշտ կարող է գործել այնպես, ինչպես ցանկանա՝ մեկը մյուսի հետևից իրականացնելով միջազգային հանցագործություններ։ Ճիշտ է, Ադրբեջանը արտերկրյա տարբեր պաշտոնյաների կաշառելու փորձ է կուտակել, ու միջազգային հանրությանը կուրացրել են ադրբեջանական նավթադոլարները, բայց եթե այսօր Բաքվի համար ամեն ինչ իր հունով գնում է, ապա մի օր կարող է միջազգային իրավիճակը լիովին փոխվել։

Ժամանակին Սադամ Հուսեյնն էլ անգամ երազում չէր պատկերացնում, որ կանգնելու է դատարանի առաջ ու իր կատարած հանցանքների համար մահվան է դատապարտվելու, այն էլ՝ կախաղանի միջոցով։ Ուստի չպետք է բացառել, որ կարող է գալ ժամանակ, երբ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը միջազգային քրեական դատարանի առաջ կկանգնի։ Բայց դրա համար անհրաժեշտ է կատարել բոլոր փաստական արձանագրումները և օգտագործել դատական որոշումները։ Ի մասնավորի, ՄԱԿ-ի արդարադատության դատարանը նախ որոշում ընդունեց՝ Ադրբեջանին պարտավորեցնելով բացել Լաչինի միջանցքը, ապա որոշ ժամանակ անց էլ վերահաստատեց իր այդ որոշումը։ Ընթացքում բազմաթիվ իրավապաշտպաններ, ցեղասպանագետներ ու այլ փորձագետներ էլ իրենց գնահատականներն հնչեցրին այն մասին, որ Արցախի նկատմամբ ցեղասպանական հանցագործություններ են կատարվում։ Օրինակ՝ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման հարցերով նախկին հատուկ խորհրդական Խուան Մենդեսը պնդում էր, թե Արցախի հայությանը սպառնում է ցեղասպանության ենթարկվելու վտանգը։ Իսկ միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն դեռևս օգոստոսին հրապարակած իր զեկույցում հստակ արձանագրում էր, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն է, և սա բավարար հիմք է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Կարևոր են նաև տարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցները, որոնք արձանագրում են Արցախի բնակչության դեմ կատարված հանցագործությունները ու դրանց հետ կապված փաստական տվյալների ամրագրումը։ Օրինակ՝ վերջերս «Զովիգյան» հանրային գրասենյակը հրապարակեց բաց կոդով հետախուզական (OSINT) և գեոլոկացիոն զեկույց՝ Արցախի շրջափակման մեկամյակին ընդառաջ: Զեկույցը մանրակրկիտ կերպով ներկայացնում է ցեղասպանություն հանցագործության իրականացման ադրբեջանական ռազմավարությունը։

Կարևոր է նաև Ադրբեջանի կողմից Արցախում իրականացվող մշակութային ցեղասպանության, այսինքն՝ հայկական մշակութային արժեքների ոչնչացման մասին փաստերի արձանագրումը, և այս հարցում օգտակար է նաև արբանյակային լուսանկարների միջոցով տեղեկատվության փոխանցումը։

Կարող է, իհարկե, հարց առաջանալ՝ եթե միջազգային դատարանի որոշումները, փորձագիտական տարբեր զեկույցները որևէ ձևով չեն ազդում Ադրբեջանի վարքագծի վրա, այդպես էլ դրանք մնում են թղթի վրա, ինչքանո՞վ է հիմնավորված դրանց անհրաժեշտությունը։ Իրականում խնդիրն այն է, որ եթե այսօր կազմակերպությունների զեկույցները, դատական որոշումները ու փորձագիտական գնահատականները դեռևս թղթի վրա են, ապա ապագայում դրանք կարող են ապացուցողական անհրաժեշտ բազա ապահովել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը դատական պատասխանատվության ենթարկելու համար։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և մյուս զոհվածների հիշատակին նվիրված անկյուն կստեղծվիԻնչ եղանակ է սպասվում նոյեմբերի 20-ից 24-ինԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ֆրանսիայում թոշակառուները դուրս են եկել փողոց՝ բողոքելու ցածր թոշակների դեմՆոյեմբերի 19/20 ջուր չի լինելու․ հասցեներՀանրապետությունում ձյուն է տեղում․ իրավիճակը՝ ավտոճանապարհներինՔուշներ․ Թրամփը Պուտինին և Ծինփինին հայտնել է խաղաղության հասնելու պատրաստակամության մասինԱԺ Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի պատասխանը ՊՆ հայտարարությանըՀանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողությունԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղումՍամվել Կարապետյանին կալանավորեցին, որովհետև Հեյդարի որդուն թույլ չի տալիս ալիևյան սահմանադրությունը թելադրել հայ ժողովրդին. Անուշ ՄիրզոյանԿասեցվել է «Սիթի» ընկերության հացի արտադրամասի արտադրական գործունեությունըԼևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբՊուտինն ավարտել է իր երկօրյա այցը ՉինաստանԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է սահմանել «Հեզբոլլահի» ֆինանսավորման հետ կապված կազմակերպությունների և անձանց նկատմամբ Քուվեյթում ամերիկյան ավիաբազայի 15 հանգար է վնասվել Իրանի հարվածների հետևանքով. AP 44-օրյա պատերազմի զոհերի նույնականացման վերաբերյալ նոր տվյալներ են հրապարակվել ԶՈՒ-ում մեկնարկել է ատեստավորման նոր փուլ․ արդյունքները վճռորոշ կլինեն Հայտնի է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը․ The Touchline-ը ներկայացրել է տասնյակը Մեր բոլորի խնդիրն է ամեն գնով պաշտպանել Անկախության հռչակագիրը. Ավետիք ՉալաբյանԼսում ենք` պետք է պատրաստվել 2030 թվականին. Պուտին 33-ամյա տղան սպանել է հորըՍամվել Կարապետյանն անազատության մեջ է գտնվում Հայաստանի Սահմանադրությունը պաշտպանելու համար․ Տիգրան ԱբրահամյանՆկարահանել ու հաղորդել. վարորդների խախտումների վերահսկողությունը կընդլայնվի Դուք հասկանու՞մ եք, որ իշխանությունը հավերժ չի, մի օր հատիկ առ հատիկ բոլոր էս այլասերումների ու անիրավությունների համար պատասխան եք տալու․ Աննա ԿոստանյանԱրմավիրի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Ադրբեջանի նախապայմանները վերջ չունեն, իսկ հայ ժողովուրդը մեզ զիջումներ անելու մանդատ չի’տվել. Հայկ ՖարմանյանՂրիմի կամրջի վրա hարձակումներին ՌԴ պատասխան գործողությունները շատ ավելի ցավnտ կլինեն. Պուտին ՌԴ-ի, ՉԺՀ-ի և ԱՄՆ-ի առաջնորդների Շենժենում կայացած առաջին եռակողմ հանդիպման արդյունքները նշանակալի պտուղներ կտան ապագայում. Սի Ծինփին Գեոպոլիտիկ պայքարը ոչ միայն կանգ չի առնում, այլ ավելի լուրջ և վտանգավոր փուլ է մտնում․ Մհեր Ավետիսյան«Nissan»-ը Երևանի Սեբաստիա փողոցում վրшերթի է ենթարկել հետիոտնին Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետՌուսական գազն այս տարածաշրջանում ամենամատչելին է և չունի մրցակից. Արմեն ՄանվելյանԼիտվան և Լեհաստանը կամրապնդեն Բալթիկ ծովի տարածաշրջանում գազային ենթակառուցվածքների պաշտպանությունը Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ