Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Քա­ղա­քա­կա­նու­թյան իրա­կա­նաց­ման որա­կա­կան փո­փո­խու­թյուն չկա, խնդի­րը նաև երկ­խո­սու­թյան բա­ցա­կա­յու­թյունն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կառավարման համակարգի, քաղաքական տեխնոլոգիաների ազդեցության, քաղաքական երկխոսության մակարդակի ու այժմեական՝ ճգնաժամային հարցերից բխող մի շարք խնդիրների շուրջ զրուցել ենք քաղաքագետ Կնյազ Սարոյանի հետ: Անցած երկու տարիների ու արդեն ներկա փուլի իրողությունների միջև զուգահեռներ անցկացնելով՝ քաղաքագետը նախ ընդգծեց. 

«Երբ սկզբնական փուլում էյֆորիկ տրամադրություններն ավելի դոմինանտ էին, այդ ժամանակ կառավարման որակի և համընդհանուր սպասելիքների մասին պատկերացումները մի քիչ ավելի աղոտ էին: 

Այդ ժամանակ հիմնականում գերակշռող էին հին համակարգից հրաժարվելու վերաբերյալ մարդկանց պատկերացումներն ու ցանկությունները: Ժամանակի ընթացքում որոշ ոլորտներում դրական փոփոխություններ եղան, նաև կարևոր էր այն գիտակցումը, որ իշխանության լեգիտիմության հարցը բացառապես քաղաքացիների որոշելիքների խնդիրն է: Բայց այդ ամենի հետ մետեղ, կառավարման տեսանկյունից որոշակի խնդիրների ականատես եղանք: 

Երկու տարիների ամենամեծ թերացումն այն էր, որ մենք Հայաստանում կառավարման և քաղաքականության իրականացման էական որակական փոփոխություններ չտեսանք: Մի շարք ոլորտներում տարվող քաղաքականությունները, շատ այլ հարցերի վերաբերյալ կառավարության կողմից ընդունված, ինչպես նաև բացառապես քաղաքական նպատակներ ու շահեր հետապնդող որոշումները, ըստ էության, ցույց են տալիս, որ որակական տեսանկյունից 2018թ.-ից առաջ և դրանից հետո Հայաստանում մեծ պրոգրես տեղի չի ունեցել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ նկատելով, որ այսօր առաջարկվող լուծումներում զարմանքի տարրեր չկան՝ դրանք կարող էին առաջարկվել նաև նախորդ իշխանությունների կողմից:

«Մյուս բացթողումը, որը տեղի ունեցավ, վերաբերում է քաղաքական երկխոսության մշակույթին. 2018թ.-ից հետո իշխանության կողմից մեծամասամբ այն չորդեգրվեց որպես քաղաքականության կերտման կարևոր մեթոդ: Երբ թվում էր, թե մի շարք հարցեր կարելի է լուծել քաղաքական երկխոսության, համաձայնության, կառավարման նոր տեխնոլոգիաների միջոցով, այնուամենայնիվ, այդ բոլոր հանգամանքներն անտեսվեցին: Փոխարենը՝ իշխող ուժին խանգարեց նախորդներից կառչած մնալու իդեա ֆիքսը, ըստ որի՝ նախորդներին փնտրում են ամենուրեք և ցանկացած ձախողում փորձում են պայմանավորել նախորդներով: 

Եթե մի կողմ թողնենք այդ թեմային անընդհատ հղում անելու զուտ քաղաքական շարժառիթները, ապա զուտ մասնագիտորեն սա կարելի է բացատրել ընդամենը հաջող փորձարկված կառավարման տեխնոլոգիայի տրամաբանությամբ, ինչը սկզբնական շրջանում ցույց տվեց իր արդյունավետությունը, որից աստիճանաբար սկսեցին ավելի շատ օգտվել»,-ընդգծեց նա՝ նկատելով, որ այս տեխնոլոգիայի կիրառմանը հաջորդում է հանրության որոշ հատվածի դրական արձագանքը, որը կապված է այդ պահի էմոցիոնալ փուլի ֆոնի հետ: 

«Բայց քանի որ ներկա փուլում ամեն ինչ ծնվում է մի օրում ու արդեն երեկոյան մահանում թե՛ սոցիալական ցանցերում, թե՛, ցավոք, նաև իրականության մեջ, հետևողականության ու շարունակականության խնդիրը կորչում է այս անվերջության մեջ: 

Այս պարզ քաղաքական տեխնոլոգիան կարճաժամկետ տեսանկյունից իր ազդեցությունն ունենում է, բայց երկարաժամկետ առումով կորցնում է իր արդյունավետությունը: Ինչո՞ւ, որովհետև հանրությունն է այդ տեխնոլոգիայի սպառողը, որը աստիճանաբար հոգնում է այդ իրավիճակից ու կոնկրետ քայլեր է պահանջում: Երբ այդ քայլերը չեն արվում, որոշակի լուծումներ չեն տրվում, չի բացառվում, որ այդ առումով խնդիրներ կան: 

Առաջինը կոմպետենցիաներն են, երկրորդը, կամ էլ այդ մեղադրանքների և հայտարարությունների մեծ մասը եղել են պոպուլիստական, դրանից շատերը իրականությանը չեն համապատասխանել, և այս փուլում դժվար է դրանք իրականության վերածել: Հետևաբար, մենք ինչոր փակ ցիկլի մեջ ենք մտնում, երբ անընդհատ նույն տեխնոլոգիան է կիրառվում, որը, սակայն, այսօր արդեն այլևս իրեն չի արդարացնում: 

Նշվածի հաջորդ ելքը շատ ավելի վատ ելք է, երբ այդ տեխնոլոգիան կիրառողները, ելնելով զուտ քաղաքական նկատառումներից, ստիպված կլինեն անտեսել բոլոր քաղաքական, իրավական և բարոյական սահմանները և անել այնպիսի գործողություններ, որոնք չեն տեղավորվում վերոնշյալ սահմաններում: Սա արդեն վատագույն սցենարը կլինի, որը կխոսի կառավարման համակարգի ճգնաժամի մասին: Այդուհանդերձ, հուսով եմ՝ այդ փուլի հետ մենք գործ չենք ունենա, թեև որոշակի ցուցիչներ նկատելի են»,ընդգծեց մեր զրուցակիցը:

Կ. Սարոյանը մատնանշեց նաև այլ խնդիրների մասին, որոնց թվում նաև հասարակության և իշխանության միջև աստիճանաբար առաջացող խզվածքն է. 

«Երբ ի հայտ է գալիս բողոքի ձայն, մարդիկ դժգոհում են տարբեր խնդիրներից, բայց իշխանության կողմից այդ ամենի վերաբերյալ անադեկվատ արձագանք չի լինում: Իրականում խնդիրը հենց երկխոսության բացակայությունն է»:

 

Նա հավելեց՝ սուպերվարչապետական համակարգից հրաժարում ևս չեղավ. «Ինչպես տարբեր փուլերում, այս պահին, ցավոք, քաղաքական կառավարման մեջ կրկին դոմինանտ է մեկ անձի տեսակետը: 

Մեծ հաշվով, եթե համադրում ենք զուգահեռ իրականությունները և տեսնում նաև այն դրական փոփոխությունները, որոնք եղել են, ամեն դեպքում, դրանք այն սպասվածը չէին, որի ակնկալիքն ունեին շատերը թե՛ 2018թ. ապրիլ յան իրադարձությունների ժամանակ, թե՛ դրանից հետո ընկած ժամանակահատվածում»:

Անդրադարձանք նաև այսօր առկա հիմնական՝ համավարակով պայմանավորված խնդիրներին: Կ. Սարոյանը շեշտեց, որ ակնհայտորեն գործ ունենք ճգնաժամային իրավիճակի հետ, իսկ ցանկացած համակարգ ճգնաժամին արձագանքում է ինչպես այսրոպեական, օպերատիվ, այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն թողնող լուծումներով:

Քաղաքագետն այս առումով առաջին հերթին առանձնացրեց պատասխանատուների կոմպետենտության խնդիրը:

«Թեև համաճարակով պայմանավորված «lockdown»-ի երկրորդ ամսվա վերջին ենք մոտենում, բայց մենք արդեն իսկ տեսնում ենք կոմպետենտության մի շարք ցուցիչներ: Օրինակ՝ դժգոհություններ սոցիալական տարբեր ծրագրերի հասցեականության վերաբերյալ: 

Բացի այդ, համաճարակի ողնաշարը կոտրելու մասին շատ տարբեր հայտարարություններ են հնչում, բայց, ցավոք, այս պահին այդ շղթան ոչ միայն փակված չէ, այլև տարածումը անկառավարելի է դարձել, կան բազմաթիվ օջախներ:

 Դեռ կա նաև թեստավորման անհամաչափության խնդիրը: Այս և շատ ու շատ խնդիրներ հարցեր են առաջացնում: Լավ է, որ կառավարությունը սոցիալական ծրագրեր է իրականացնում, բայց արդեն գնահատականների փուլում մենք ակնհայտ խնդիրներ ենք տեսնում: Ժամանակը կանցնի, և կգա ավելի շատ գնահատականներ տալու, ինչպես նաև պատասխանատվության փուլը:

 Եվ այստեղ երկու գործոն է շատ կարևոր. ոչ միայն ընդհանուր իշխանությունն է պատասխանատվություն կրելու հանրության առջև, այլև ներթիմային պատասխանատվության խնդիրն է ի հայտ գալու, որովհետև մենք այստեղ ակնհայտորեն գործ ունենք տնտեսական, առողջապահական ոլորտների պատասխանատուների աշխատանքի հետ: 

Բնականաբար, կախված նրանից, թե ինչ ելքով ենք դուրս եկել «lockdown»-ից, հետո արդեն թիմի ներսում կմատնանշվեն պատասխանատուներ՝ համապատասխան ոլորտային ուղղություններով»,-շեշտեց Կ. Սարոյանը:

Անդրադառնալով հաճախ իրավիճակներին անհավասարակշիռ մոտեցումներ ցուցաբերելու, որոշ հարցեր տեսանելի դաշտում անպատասխան թողնելու խնդրին՝ քաղաքագետը ընդգծեց. «Հավանաբար, չի բացառվում, որ երկու տարիների ընթացքում, ի վերջո, աստիճանաբար մոտեցանք մի կետի, երբ կառավարությունն իրականում սկսեց շոշափել բավականին լայն խնդիրների շրջանակ: 

Եթե մեծամասնությունը նախկինում չի ունեցել պետական ապարատում աշխատելու փորձ և, հետևաբար, չի կրել այդպիսի պատասխանատվություն, ըստ էության, հիմա, աստիճանաբար իրականությանն առերեսվելու փուլին մոտենալով՝ տեսնում է խնդիրների բավականին լայն շրջանակ: 

Հաշվի առնենք կոմպետենցիաները, ինչպես նաև միանգամից իրական խնդիրներին բախվելու ու հանրությանն անընդհատ տրվող խոստումների մեծ շրջանակը: Բացառված չէ, որ հենց այս երեք գործոնների համադրության արդյունքում է, որ այսօր ամենավերին օղակով զուգահեռ իրականության մեջ ապրող մարդիկ են, կա նաև շատ խնդիրների վերաբերյալ ադեկվատ արձագանքի և իրականությունն ընկալելու բացակայություն»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ինչպիսին կլինի հուլիսը ՀայաստանումՆոր նշանակումներ ՊՆ-ում Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Volkswagen»-ը և «Chevrolet»-ը, որից հետո «Saturn»-ը վրաերթի է ենթարկել «Chevrolet»-ի վարորդին և ուղևորին․ կա 1 զnh, 1 տուժած Հաղթողը կլինի՞ պետությունը. «Փաստ»Գազը թանկանալու է, իսկ գյուղմթերքի գինը ոսկուց էլ թանկ է դառնալու. «Փաստ»Ամառվա տապ, անջուր Երևան և Մակրոնի հետ ձեռքսեղմման «սուրբ» արժեքը. «Վեոլիա Ջրի» կատաստրոֆիկ մեղքերն ու իշխանության երկակի ստանդարտները. «Փաստ»Իրավական պայքարի դիմաց՝ քաղաքական հաշվեհարդար և կալանք. «Փաստ»ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ