Երևան, 10.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հո­գե­կան առող­ջու­թյան պահ­պան­ման առումով կա­րիք ունենք ավե­լի շատ խո­սե­լու և անե­լու»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Խորհրդային տարիներից որոշ թեմաներ շրջանցելու ավանդույթ էր ձևավորվել, հավանաբար տպավորություն առաջացնելու համար, թե դրանք իրականում չկան, իսկ եթե կան, ապա մեզ չեն վերաբերում: Դրանցից մեկն էլ հոգեկան առողջության թեման էր: Խորհրդային Միության փլուզումից հետո այդ մոտեցումը մնաց ժողովրդի «մտքում» և, օրվա հոգսերով տարված, հաճախ շատերի ուշադրությունից դուրս են մնում հոգեկան տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց ու նրանց շրջապատի կյանքն ու ճակատագիրը: Չնայած ոլորտը գտնվում է պետական վերահսկողության ներքո, սակայն անցած 30 տարիների ընթացքում այն հասցրել էր բավականին խնդիրներ կուտակել, և դրանք այնքան շատ էին, որ դրանց մեկ հոդվածում անդրադառնալ հնարավոր չէ: Բայց, որ այս մասին բարձրաձայն խոսելու անհրաժեշտություն կա, միանշանակ է:

Արդեն մի քանի ամիս է՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել առողջապահության նախկին փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը, ով սիրով համաձայնեց պատասխանել «Փաստի» կողմից ուղարկված գրավոր հարցերին, որոնք ներկայացնում ենք առանց լրացուցիչ մեկնաբանությունների:

- Պարոն Խաչատրյան, առողջապահության փոխնախարարի պաշտոնից հետո ներկայում ղեկավարում եք Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնը, ո՞ր պաշտոնն էր ավելի հոգեհարազատ:

- Ինձ համար երկուսն էլ կարևոր նշանակություն ունեն, թեպետ հասկանալի է, որ իրապես շատ տարբեր են: Նախորդը ավելի շատ կապված էր առողջապահության քաղաքականության հետ, ավելի ընդարձակ և լայն ազդեցությամբ դիրք է, իսկ ներկայի պաշտոնը շատ ավելի կոնկրետ և չափելի խնդիրներով, հիվանդի, բուժանձնակազմի, կազմակերպության ամենօրյա ամենամեծ և ամենափոքր խնդիրներին է առնչվում, ցանկացած որոշում կամ գործողություն անմիջապես տեսանելի է դառնում, արդյունքը երևում է, ինչը ինձ համար շատ գրավիչ է: Այդ երկու պաշտոնները իրար հետ համեմատել համարյա հնարավոր չէ, իսկ ինձ հոգեհարազատ է այն պաշտոնը, որտեղ ես անելիք ունեմ, որտեղ իմ փորձը և գիտելիքը կարող է արդյունք տալ:

- Ազգային կենտրոնի շուրջ մեծ աղմուկ բարձրացավ ՄԻՊ ներկայացուցիչների այցելություններից հետո: Մինչ այդ կառույցը կարծես փակ ռեժիմով էր աշխատում և հնարավոր չէր այնտեղ տիրող իրավիճակի մասին որևէ ռեալ տեղեկություն ստանալ: Դուք այն ժամանակ փոխնախարար էիք, Դուք էլ չգիտեի՞ք՝ ինչ է կատարվում ներսում և ինչո՞ւ:

- Նախ, այս հարցը էլի է հնչել, առիթ չեմ ունեցել պատասխանելու: Հույս ունեմ, որ այս պատասխանից հետո կփակվի: Նախարարի յուրաքանչյուր տեղակալ ունի իր կոորդինացման ոլորտները, ինչը կանխորոշվում է նախարարի հրամանով: Ինձ` որպես հոգեբուժության ոլորտի կոորդինատոր, նշանակել է ներկա նախարարը՝ 2018թ. հունիսին:

Մինչև այդ պահը, իհարկե, ոլորտի մասին տեղեկատվությունը հասանելի եղել է, բայց անմիջական մասնակցություն քաղաքականության իրականացմանը` ոչ: Այսպիսով ես, որպես նախարարի տեղակալ, կոորդինացրել եմ հոգեբուժությունը վեց ամիս: Տեղեկացնեմ, որ այդ ժամանակը ամբողջությամբ բոլոր խնդիրներին տեղեկանալու և լուծելու համար բավարար չէ, սակայն բազմիցս այցելել եմ հոգեբուժական հիվանդանոցներ, քննարկումներ եմ կազմակերպել և հիմնական մարտահրավերներին տեղյակ եմ եղել: Նաև այս ժամանակահատվածում մի շարք կանոնակարգումներ են ընդունվել, ինտենսիվ աշխատել ենք հոգեկան առողջության մասին ՀՀ օրենքի նախագծի վրա, այդ թվում՝ ժամեր շարունակ օրենքի դրույթները քննարկվել են ՄԻՊ-ի համապատասխան աշխատակիցների հետ: Հիմա, երբ հոգեբուժական կլինիկայի ղեկավարի պաշտոնակատար եմ, միանշանակ կարող եմ ասել, որ հիվանդանոցի բացարձակ բոլոր խնդիրներին տիրապետել և դրանք շտկել նախկին պաշտոնում եղած ժամանակ հնարավոր չէր: Նույնիսկ լինելով տնօրենի պաշտոնակատար՝ հաճախ խնդիրները իրենց ողջ խորությամբ և մանրամասներով բացելը շատ դժվար է լինում և ժամանակատար:

- Ձեր ղեկավարած կառույցի ֆեյսբուքյան էջում հրապարակված նյութերից մեկում գրված է, որ կառույցում այլևս տաբուներ չկան, բաց քննարկման ենթակա են նույնիսկ այն խնդիրները, որոնք անգամ աշխատակիցների համար են ցավոտ:  

Խնդրում եմ ասեք, ո՞րն է ամենացավոտ հարցը, որի մասին կցանկանայիք բարձրաձայնել:

-Խնդիրները բազմազան են, սկսած հիվանդների իրավունքների և ազատությունների պաշտպանությունից ընդհուպ մինչև հասարակ կենցաղային խնդիրները, մաքրությունը և արժանավայել կեցությունը, բուժումը, խնամքը, կոյուղին և ջրամատակարարումը, ջեռուցումը, հիվանդանոցի՝ նախկինում կուտակված տասնյակ միլիոնավոր դրամի պարտքերը... Սրանցից յուրաքանչյուրի մասին և էլի տասնյակ ցավոտ թեմաներով ժամեր կարող եմ պատմել, բայց արդեն նաև այս երկուսուկես ամիսների ընթացքում արված աշխատանքի և ակնհայտ փոփոխությունների մասին շատ բան կա ասելու:

- Ոլորտն իսկապես ծանր է, ինչ-որ տեղ նաև փորձաքար բժիշկ-մասնագետների աշխատանքի և որպես մասնագետ կայանալու համար, եթե համեմատենք այլ երկրների համանման կառույցների հետ, ի՞նչ մակարդակի վրա են Հայաստանում հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների բուժման, նրանց հանդեպ բուժանձնակազմի վերաբերմունքի հարցերը, եթե հաշվի առնենք, որ ՄԻՊ զեկույցում բավականին ցավալի արձանագրումներ կային: 

- Հոգեբուժական ծառայությունները Հայաստանում լրջագույն փոփոխությունների կարիք ունեն: Մի շատ կարևոր տարբերություն այլ երկրների հետ այն է, որ մենք կարիք ունենք ավելի շատ խոսելու հոգեկան առողջության պահպանման մասին,ավելի շատ գործ անելու այդ ուղղությամբ, քան հենց հոգեկան հիվանդությունների բուժման: Նմանություններից` մեր բժիշկ մասնագետները ունեն բարձր մասնագիտական պատրաստվածություն, ի զորու են և ցանկություն ունեն լուծելու իրենց առաջ կանգնած բոլոր մարտահրավերները: 

ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Նախկինում ՀԷՑ-ը տարիներ շարունակ աջակցություն է ցուցաբերել Եկեղեցուն. «Փաստ»Ռուսաստան, Հայաստան, Կոնգո․ ԵՄ–ն թարմացրել է ավիաընկերությունների սև ցուցակը Հրդեհ Սպիտակ քաղաքում Համայնքային ոստիկանները բացահայտել են շնամարտ կազմակերպելու դեպքեր Ի՞նչ եղանակ սպասել փետրվարի 10-14-ը Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ փաստաթղթերը պատրաստ են․ Զելենսկի Արուճի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն «Համաձայնագիրը նոր էջ կբացի ՀՀ-ԱՄՆ խորացող էներգետիկ գործընկերության ասպարեզում». Փաշինյան Մոնիկա Հարությունյանը կներկայացնի Հայաստանը «Միսս Աշխարհ» մրցույթում (լուսանկարներ) Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղությունն ապահովելու լավագույն միջոցն իրական զսպման գործիքներ ունենալու մեջ է․ Վենս Իսրայելի բանակը Լիբանանում սպանել է «Հեզբոլլահ»-ի հրամանատարի Էլինա Ավանեսյանը զբաղեցնում է 158-րդ տեղը Լարսը բաց է ԱՄՆ-ի և Իրանի միջև ռազմшկան գործողությունների uպառնալիք ներկայումս չկա․ Ֆիդան Ադրբեջանը տարածաշրջանի միակ երկիրն է, որ կախված չէ որևէ տեսակի ներմուծվող վառելիքից․ Ալիև Լուրը չունի որևէ պաշտոնական հիմնավորում կամ աղբյուր. ՅունիբանկՌաֆիկ Ալեքսանյանը դարձավ Եվրոպայի MMA առաջնության բրոնզե մեդալակիր Դեռահասը դանակահարել է հնդիկ ուսանողների և ոստիկանների, ապա՝ ինքն իրեն ԱՄՆ պատվիրակություն է այցելել Ադրբեջան․ ինչ հարցեր են քննարկել Գարիկ Պապոյանը «Կրկին փորձիր» ֆիլմի նկարահանման հրապարակից կադրեր է հրապարակել Բախվել են «Mercedes»-ը և «Nissan Teana»-ն․ կան վիրավորներ Կարեն Կարագուլյանի և Բրեդ Փիթի մասնակցությամբ «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի թիզերն արդեն հասանելի է 11 միլիոն դոլարի հետախուզական անօդաչուների տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատում Հայաստանի համար. Ջեյ Դի Վենս Իսրայելը օդ է բարձրացրել կործանիչները Վահագն Խաչատուրյանը Վենսի հետ հանդիպմանը կարևորել է տարածաշրջանում խաղաղության հաստատման փաստը Արտակարգ դեպք՝ Երևանում․ «հեմառոգիկ շոկ և դաստակի կտրած վերք» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված տղամարդու կյանքին վտանգ է սպառնում Փաստաթղթեր. Փաշինյանի եղբայրը ՌԴ քաղաքացի է, ԱԱԾ-ն ստուգե՞լ է՝ գուցե ԿԳԲ-ի գործակալ է․ Լիա ՍարգսյանՀայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ուգոչուկվու Իվուն վիրահատության է ենթարկվել Դաշինք՝ հայության միասնության ու արժեքների համար Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Փաշինյանն ու Վենսը ստորագրեցին միջուկային խաղաղ համագործակցության մասին հուշագիրը Ամերիկյան փոքր մոդուլային տեխնոլոգիաները գալու են այս երկիր․ Վենս Կոնվերս Բանկը հաղթող է ճանաչվել Mastercard-ի Excellence in Customer Experience անվանակարգումԻրատեսական և հիմնավորված զարգացման ծրագիր՝ երկրի փրկության համար․ «Հայաստանը ես եմ» նախաձեռնություն «Սլավմեդ»-ում իրականացվեց հերթական բարդ ու հաջողված ռոբոտային վիրահատությունըՄեր երկու երկրների գործընկերության առումով սա շրջադարձային պահ է․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը. ԿԸՀ Հրդեհ է բռնկվել երեք տների տանիքներում Վերաբացվեց IDBank-ի Նոր Նորք մասնաճյուղըԻրանում մի քանի քաղաքական գործիչներ են ձերբակալվել ցուցարարներին աջակցելու համար Մեկնարկել է Փաշինյան–Վենս առանձնազրույցը «Պեպո»-ն Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Ո՞րն է Փաշինյանի խոստացած խաղաղության երաշխիքը․ Ավետիք Չալաբյան«Բարսելոնայի» նախագահը հեռացել է պաշտոնից Արարատի մարզում 34-ամյա վարորդը «Hyundai Ioniq»-ով բախվել է կայանված «Ford»-ին և 2 «Opel»-ներին․ վարորդներից մեկը վրաերթի է ենթարկվել ու տեղափոխվել հիվանդանոց Շղթայական վթար՝ Արագածոտնում, բախվել են «Mitsubishi», «Suzuki», «Toyota», «Ford» և «ՎԱԶ 2107» Արհեստական բանականությունը վիրաբուժության մեջ՝ նոր վտանգներ և մտահոգություններ Մառախուղ, ձյուն, ձնախառն անձրև․ իրավիճակը՝ հանրապետությունում ԱՄՆ փոխնախագահը ժամանեց Հայաստան Ռուսական անվտանգության ճարտարապետությունը և Հայաստանի գոյաբանական մարտահրավերը արևմտյան քաղաքականության պայմաններում․ Մհեր Ավետիսյան