Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուղև­որ­ներն ահա­զան­գում են գնացք­նե­րի հա­կա­հի­գի­ե­նիկ վի­ճա­կի մա­սին. «Հա­րավ­կով­կա­սյան եր­կա­թու­ղին» ունի իր բա­ցատ­րու­թյու­նը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող «Ալմաստ» գործարանի մոտակայքից՝ համանուն կառամատույցից, ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին գնացքը ցանկացողներին կհասցնի մինչև Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղ: Իհարկե, սա անվտանգ և հարմարավետ փոխադրամիջոց է, հատկապես հանգստի մեկնողների համար:

Գինն էլ, ինչ խոսք, գրպանին հարմար է՝ 600 դրամ Սևան, 1000 դրամ՝ Շորժա հասնելու համար: «Ալմաստ» կառամատույցից գնացքը սկսում է իր ընթացքը, մի քանի րոպե անց ուղևորներին են մոտենում ՀԴՄ սարքերով «զինված» բարեհամբույր հսկիչները և գանձում վճարը: 2 ժամ ունենք՝ Սևանի թերակղզի հասնելու համար:

Նստարանները փափուկ են, հարմարավետ, այլ հարց է, երբ ուզում ես պատուհանից դուրս նայել: Երկինքը մի տեսակ կապույտ չէ, դաշտերի կանաչն էլ այն չէ: Ուղղակի չես կարող չնկատել, որ պատուհանները երկար ժամանակ է՝ կարգին չեն մաքրվել, սա ուղղակի փոշի չէ, այլ կուտակված կեղտ: Ինչևէ: Գնացքը մի քանի կառամատույցներում կանգառներ է կատարում՝ Աբովյան, Հրազդան, Չարենցավան, Սոլակ, Ծաղկունք, Սևան և այլն:

Չենք սխալվի, եթե նշենք, որ քաղաքների՝ Հրազդանի, Աբովյանի և այլն, կառամատույցները բավական բարվոք վիճակում են, մինչդեռ նույնը չես կարող ասել գյուղերի՝ Սոլակի և Ծաղկունքի մասին:

Սարսափելի, քարուքանդ վիճակում են գտնվում որպես կանգառ ծառայող հատվածները, ամբողջությամբ կորած են աղբի մեջ, բացակայում են նստարանները: Այս կառամատույցները վերջին անգամ, երևի թե, վերանորոգվել են ԽՍՀՄ տարիներին: Ի դեպ, երբ նյութը պատրաստում էինք հրապարակման, սոցիալական ցանցի օգտատերերը սկսեցին լուսանկարներ հրապարակել Երևանից Գյումրի ուղևորվող էլեկտրագնացքից: 

Կադրերը, մեղմ ասած, հաճելիներից չէին՝ սարսափելի կեղտոտ պատուհաններ, մի քանի անգամ ավելի կեղտոտ զուգարանակոնք, որից օգտվել ուղղակի չես ցանկանա, գուցե նաև չկարողանաս՝ տեխնիկական պատճառներով:

Առկա խնդիրների վերաբերյալ ճշտումներ կատարելու համար «Փաստը» դիմեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի քարտուղար, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռուբեն Գրձելանին: 

Անդրադառնալով կառամատույցների բարեկարգման խնդրին՝ նա նշեց, որ Սևանի ուղղությամբ դրանք վերականգնված են առնվազն մեկ-երկու վագոնի երկարությամբ՝ համապատասխան դրա ծանրաբեռնվածությանը:

«Կառամատույցները ժամանակին բավականին երկար են եղել, որովհետև երկաթուղին շատ ինտենսիվ է օգտագործվել որոշ հատվածներում: Օրինակ՝ նույն Սևանի ուղղությամբ երկաթուղին գործարկվել է ոչ թե միայն ամռանը՝ տարվա մեջ 2-2,5 ամիս, այլ ավելի շատ, և մեծ թվով մարդկանց է տեղափոխել: Բայց հիմա, քանի որ ուղևորահոսքը, շարժն ավելի քիչ է, իմաստ չկա կառամատույցներն ամբողջ երկայնքով վերականգնել: Դրանք վերականգնված են 1-2 վագոնի երկարությամբ, այսինքն, եթե քաղաքացին Սոլակի կառամատույցից է գնացք բարձրանում, նա օգտվում է վերանորոգված հատվածից: Կառամատույցները վերականգնված են այն չափով, որքան այսօր կա անհրաժեշտություն», - նշում է Գրձելյանը:

Ինչ վերաբերում է գնացքների մաքրությանը, նա տեղեկացնում է, որ էլեկտրագնացքը մաքրվում է ամեն չվերթից առաջ: «Գուցե խնդիրը հնությունն է, մաշվածությունը: Օրինակ, պատուհանները երկու տակ են, կարող են խամրած լինել, փոշի հավաքվի դրանց արանքում, բայց գնացքներն անընդհատ մաքրվում են: Այժմ խնդիր է դրված ոչ թե ընթացիկ՝ մեկ-երկու պատուհան փոխել, այլ խորքային և համակարգային լուծումներ տալ: Ուղղակի ամեն ինչ միանգամից չի լինի», - եզրափակում է մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է խնդիրներին համակարգային լուծումներ տալուն, ապա նշենք, որ սա «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի անմիջական պարտականություններից է, մասնավորապես՝ ընկերության խնդիրների մեջ մտնում է ՀՀ-ի երկաթուղու ենթակառուցվածքի արդիականացումը, Հայաստանին սահմանակից պետությունների հետ համագործակցության, ներհանրապետական և միջազգային ուղևորային և բեռնափոխադրումների հաղորդակցությունների զարգացումը։ Սա ամրագրվել է 2008 թվականին «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և ՀՀ-ի միջև կնքված կոնցեսիոն պայմանագրով, երբ այն ժամանակ դեռևս «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի կառավարումը 30 տարով հանձնվեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանԻՀՊԿ-ն hարվածել է Տոգոյի դրոշի ներքո նավարկող լցանավին Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Foton» մակնիշի բեռնատարը․ կա վիրավnր Երկրի վրա սովի առջև կանգնած մարդկանց թիվը կարող է հասնել 520 միլիոնի NBC. ԱՄՆ-ը կարող է մեկ երրորդով կրճատել իր ռազմական ներկայությունը Եվրոպայում Փաշինյանը մեկնել է Գերմանիա, որտեղ նրան կշնորհվի Հեսսեյան Խաղաղության մրցանակը Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլ Ոսկու գինն աճել է 387 դրամով և կազմել 50583 դրամ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՁորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբԱՄԷ-ի իշխանությունները դուրս են բերել անհետ կորած համարվող ռուս նավաստու մարմինըԿան մարդիկ, որոնք պառակտում են ժողովրդին, և կան մարդիկ, որոնք մեծարում են մեր հերոսներին․ Նարեկ ԿարապետյանՅունիբանկը՝ «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»