Երևան, 08.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Վի­տա­լի Բա­լա­սա­նյան. «Հա­յաս­տա­նը հա­կա­մար­տող կողմ չէ. այն Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան երաշ­խա­վորն է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթի հարցազրույցը Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ:

-Պարո՛ն Բալասանյան, որքան տեղյակ ենք, որպես ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, սկսել եք հանդիպումների շարք: Ի՞նչ ֆորմատով են դրանք իրականացվելու և ի՞նչ նպատակ են հետապնդում՝ ավելի շատ ինչ-ինչ հարցերի շուրջ բնակչության իրազեկմա՞ն, թե՞ տեղերում տեսակետներ լսելու:

-Այս հանդիպումներն արտառոց չեն, նորություն չեն: Մենք ժամանակ առ ժամանակ պետական խողովակով, նաև հանրապետության նախագահի հետ միասին տարբեր ֆորմատների հանդիպումներ ենք ունեցել ազգաբնակչության հետ թե՛ համայնքներում, թե՛ կոլեկտիվներում: Հիմա առկա են որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ իրազեկման անհրաժեշտություն կա: Նախ՝ ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նոր կուրս են հայտարարել, այն է՝ ԱՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին որպես լիիրավ կողմ: Կարծում ենք՝ հանրության մեջ այս հարցի կապակցությամբ առավել մանրամասն պարզաբանումների անհրաժեշտություն կա: Նույնը վերաբերում է նաև Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգության խորհուրդների համատեղ նիստին, որը տեղի ունեցավ Ստեփանակերտում: Ուստի, որպես պետական պաշտոնյա, հանրապետության նախագահի հետ համաձայնեցված, տարբեր հանդիպումներ եմ ունենալու, որպեսզի հանրությանը ներկայացնենք այն կետերը, օրակարգային այն հարցերը, որ քննարկվել են: Ես համարում եմ, որ պետք է տեղյակ պահել հանրությանը, միևնույն ժամանակ օրակարգային հարցերի մասին լսել հասարակության տեսակետներն ու առաջարկները: Ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն բանակցային ընթացքին, այլև բանակում բարեփոխումներին, միջպետական պայմանագրին, Արցախում կառուցվածքային փոփոխություններին, որոնց մասին վերջին շրջանում շատ է խոսվում: Եվ ընդհանրապես, անվտանգությունը չի սահմանափակվում միայն հակամարտությամբ, սահմաններով, բանակով, անվտանգային հիմնախնդիրներ կան գրեթե բոլոր ոլորտներում՝ կրթություն, առողջապահություն, գյուղատնտեսություն և այլն:

Մասնավորաբար, առաջարկություն ենք ներկայացրել ՀՀ իշխանություններին՝ Արցախի տարածքում պարենային անվտանգության ծրագրի իրականացման համար: Համոզված եմ, որ Արցախի տարածքը բավարար հնարավորություններ ունի գյուղատնտեսական տարբեր ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու համար: Մեր առաջնային խնդիրներից մեկը միանշանակ նաև հոգևոր անվտանգությունն է: Դեռ անցյալ տարի մեր հոգևորականների հետ, ի դեմս Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի, նախաձեռնել ենք ծխական համայնքների ստեղծման ծրագիրը: Ավելին, արդեն իսկ ունենք մի քանի կայացած համայնքներ, և գործընթացը հետևողականորեն շարունակելու ենք: Մկրտվել ցանկացողների թիվը անսահման շատ է: Մի խոսքով, բազմաթիվ ոլորտներում բազմաթիվ անելիքներ ունենք, և ամեն ինչ անելու ենք, որ ցանկացած գործում, ցանկացած հարցում ժողովուրդն անմասն չմնա:

-Անցած շաբաթվա վերջին կայացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քանի որ դա առաջին պաշտոնականն էր, այդ հանդիպումից ընդգծված, որոշ փորձագետների կարծիքով՝ չափազանցված սպասումներ կային: Արդյո՞ք արտառոց ինչ-որ բան կարելի էր սպասել առաջին հանդիպումից, թեկուզ և պաշտոնական:

-Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ միանշանակ՝ ոչ: Իհարկե, պետք է հաշվի առնել, որ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի, թե՛ Ադրբեջանի ժողովուրդների ակնկալիքները շատ մեծ էին, ուստի գուցե բնական էր նաև այդպիսի ուշադրությունն ու ակնկալիքները: Համոզված եմ, որ ժողովուրդները պատերազմ չեն ուզում: Բայց... Ինչպես նշեցի, Հայաստանի Հանրապետության վարչապետը նոր կուրս է հայտարարել, որ բանակցություններին Արցախը պետք է ներկայացված լինի, մենք պաշտոնապես հայտարարել ենք, որ չենք շեղվում ֆորմատից, որ Մինսկի խմբի ներքո շարունակվում են բանակցությունները, դեմ չենք այն փաստաթղթերին, որ դրված են սեղանին: Մենք կողմ ենք և պաշտոնապես հայտարարել ենք, որ կա խաղաղության պայմանագրի անհրաժեշտություն: Ու ասել, թե Ադրբեջանի իշխանությունները, համանախագահները կարող են մեր մոտեցումները հրատապ, միանշանակ ընդունել, կասկածելի է: 

-Դուք ասում եք, որ խոսքը ֆորմատի փոփոխության մասին չէ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նույնն է ասում, որ Հայաստանը չի առաջարկում արցախյան հակամարտության կարգավորման ձևաչափի փոփոխություն, Հայաստանն առաջարկում է բանակցային ֆորմատի վերականգնում: Իրականում ինչի՞ մասին է խոսքը:

-Տեսեք, դեռևս մինչ 1997 թվականը Ղարաբաղը մասնակցում էր ու լիիրավ սուբյեկտ էր. 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի ռեժիմի պայմանագրի ներքո ստորագրել են Հայաստանը, Արցախը և Ադրբեջանը, 95թ. տարբեր ֆորմատներով միջազգային հանրության կողմից արձանագրվել է, որ ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցություններին ԼՂՀ-ն մասնակցում է: Մենք այսօր էլ հայտարարում ենք, որ արցախյան կողմը պարտադիր պետք է մասնակցի բանակցություններին: Հայաստանի Հանրապետությունը հակամարտող կողմ չէ, և նրանք, ովքեր ՀՀ-ն համարում են հակամարտող կողմ, թող իրենք իրենց գնահատականը տան, մենք բարոյական իրավունք չունենք նրանց գնահատական տալու: 

Այո, ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավոր, դա բազմիցս հայտարարվել է թե՛ բանավոր, թե՛ գրավոր, թե՛ ընդունված համապատասխան իրավական ակտերով, և այսօր էլ պիտի շարունակի այդ կուրսը, միաժամանակ ՀՀ-ն պիտի հայտարարի, որ երաշխավորն է Արցախի միջազգային ճանաչման:

-Ի վերջո, ինչո՞ւ Արցախը ժամանակին դուրս մնաց բանակցություններից: Կարծիքներ կան, որ դա եղել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մեղքով: Կա՞ ճշմարտություն այդ պնդումների մեջ:

-Ոչ, բացարձակ չի կարելի այդպես ասել: Մինսկի խմբի այն ժամանակվա համանախագահների առաջարկությամբ է եղել, և քանի որ ՀՀ երկրորդ նախագահը և Արցախի առաջին նախագահը լիարժեք տիրապետում էր բանակցային գործընթացին, Արցախի Հանրապետության այն ժամանակվա իշխանությունները տվել են համապատասխան լիազորություն, որ նա ներկայացնի Արցախը միջազգային հարթակներում, մասնավորաբար՝ Մինսկի խմբում:

-Պարո՛ն Բալասանյան, Արցախում կայանալիք երկու համապետական ընտրություններին դեռ մեկ տարի ժամանակ կա, բայց այնպիսի տպավորություն կա, որ դրանք արդեն սկսվել են: Ավելին, այս ֆոնին ոմանք սկսել են պատմության վերանայման, սեփական տեսանկյունից մեկնաբանման, Արցախի կարգավիճակի հետ կապված ինչ-որ մեկնաբանությունների գործընթաց: Սա ի՞նչ է՝ վաղաժամ նախընտրական արշա՞վ, սեփական ես-ն առաջ տանելու ձգտո՞ւմ, թե՞ պատմության «վերմակը» իրենց վրա քաշելու փորձ:

-Նախ, կարծում եմ՝ անընդունելի է այսպիսի հապճեպությունը, պետք չէ ժողովրդին դնել աժիոտաժի մեջ, տանել պառակտման: Դա վերաբերում է նաև բուն քարոզարշավին, առավել ևս՝ անընդունելի են մեկ տարի առաջ նման քայլերը: Ինչ վերաբերում է տարբեր շահարկումներին: Մեկ անգամ չէ, որ ասել եմ, ու հիմա նորից կրկնում եմ. մենք ունենք մեկ հայրենիք՝ երկու հայկական պետականությամբ: Արցախը ՀՀ մարզ չէ: Երբ Արցախի հարցը միջազգային հարթակներում կլուծվի հայանպաստ, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի քաղաքացիներն ու Սփյուռքի հայությունը միասնական կորոշեն, թե մեկ Հայրենիքի մեջ ինչպիսի՞ կարգավիճակով է լինելու Արցախը: Դա համայն հայության որոշելիքն է: Իսկ նրանք, ովքեր այսօր արդեն, ժամանակից առաջ ընկած փորձում են շահարկել այս հարցը, ինչ-որ ստորագրահավաքի մասին են հայտարարում՝ Արցախը ճանաչելու որպես մարզ, ապա, այո, բարոյական առումով այդ մարդկանց մուտքն արգելվում է Արցախի Հանրապետության տարածք: Կլինեն մարդիկ, որ կասեն՝ բա, մենք կռվել ենք Արցախի պաշտպանության համար: Եթե կռվել են, սիրում ու հարգում են այս հայրենիքը, բնակչությանը, որ ապրում է այս տարածքում, պետք է նաև հարգեն գործող Սահմանադրությունը, օրենքները և բնակչության քվեով ստեղծված պետական միավորն ու կարգավիճակը:

-Դուք մինչ այս հանդիպումները սկսել էիք խորհրդակցությունների շարք: Դրանք որևէ կերպ ազդեցի՞ն ձեր վերջնական որոշման վրա՝ առաջադրվել կամ չառաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու:

-Իսկապես, իմ համակիրները, նաև տարբեր քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկել են առաջադրվել, և ես պատրաստակամություն եմ հայտնել քննարկել առաջարկությունը: Այս պահի դրությամբ չէի ասի, թե բոլորի հետ հասցրել եմ հանդիպել, հանդիպումները շարունակվում են: Բայց կարող եմ վստահ ու հստակ ասել, որ կա մեծամասնության դրական կարծիքը, որոնք ինձ տեսնում են ԱՀ ապագա նախագահի պաշտոնում: Կընտրվեմ, թե ոչ, ժողովրդի որոշելիքն է, մեր ժողովրդի վստահության քվեն ցույց կտա: Բայց, որպես ԱԽ քարտուղար, առաջիկա հանդիպումներից հետո (ինչի մասին զրույցի սկզբում խոսեցինք) նորից կլինեն առանձին հանդիպումներ հասարակական կազմակերպությունների, քաղաքական ուժերի, անհատների հետ, արդեն որպես ոչ պաշտոնյա, այլ որպես քաղաքացի: Նախնական տրամադրվածությունս դրական է, սակայն երբ կգա օրենքով սահմանված ժամանակը, իմ որոշումը կլինի հստակ: Արցախի օրենսդրությամբ թեկնածու իրավունք ունի առաջադրել կուսակցությունը կամ կուսակցությունների դաշինքը: Եվ, ըստ այդմ, իմ առաջադրումը կլինի օրենքի տառին ու կետին համապատասխան:

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանԱրտառոց դեպք, Ծաղկաշենի գերեզմաններում կոտրել են մի քանի շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ և այլնՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել Հայրը դանակահարել է իր երկվորյակ երեխաներին և ինքնասպան եղելԵՄ-ն ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ցանկում շուրջ 1650 նոր անձ և կազմակերպություն կներառի Իրանը պատերազմի պայմաններում բանակցություններ է վարում իր իրավունքների պաշտպանության համար. Փեզեշքիան Եղվարդ-Կորեայի ձոր ճանապարհին «Howo» մակնիշի բետոնախառնիչը կողաշրջվել է՝ կոտրելով գազախողովակներ Իսպանիայում նոյեմբերի 11-ին բնակարանային ճգնաժամի պատճառով համընդհանուր գործադուլ կկայանա Իրանի ԶՈւ-ն առաջիկայում կփակի Հորմուզի նեղուցով նավթի տեղափոխման համար օգտագործվող ապօրինի երթուղիները. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թուրքիան Ուկրաինային մատակարարել է հակաօդային պաշտպանության «KORKUT» համակարգեր Դպրոցներից մեկում աշակերտը դանակով հարձակվել է մարդկանց վրա․ 7 վիրավոր կաՀայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի կազմը ԱԱ-ի համար ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումՊուտինի մասին փաստեր, որոնք քչերին են հայտնի Եկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեն ութ տարվա ընթացքում առաջին անգամ ժամանել է Կիև Երբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ Մխիթարյան33 համարի ավտոբուսի դռան արանքում ուղևորի մատն է մնացել․ տղամարդը բարդ վիրահատության է ենթարկվել ԻՀՊԿ-ն մտադիր է փակել Հորմուզով միջով նավթի անօրինական փոխադրման ուղիները