Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հանձ­նա­րա­րա­կանն ան­տես­վեց, հե­տըն­թաց ունե­ցանք». հանձ­նա­ժո­ղո­վը մեծ խո­ցե­լի­ու­թյուն ունի

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Դեռ ամիսներ առաջ փորձագիտական շրջանակները բարձրաձայնել էին կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կազմի ընտրության կարգի վերանայման անհրաժեշտության մասին։ 

Այդուհանդերձ, կազմը չընտրվեց մրցութային եղանակով, թեպետ այդ առնչությամբ ևս իրենց առաջարկներն էին ներկայացրել միջազգային որոշ կառույցներ։ 

Օրինակ՝ Վենետիկի հանձնաժողովի առաջարկով, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրությունը պետք է կազմակերպվեր մրցութային եղանակով, ըստ որի՝ պետք է ձևավորվեր մրցութային հանձնաժողով, թեկնածուները հայտեր ներկայացնեին և ընտրվեին միայն երկու փուլ անցնելուց հետո։ 

«Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանի հետ զրուցել ենք հանձնաժողովի անդամների ընտրության, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրների մասին։ Ս. Սահակյանը նախ շեշտեց, որ ցանկացած մարմնի լեգիտիմության համար կարևոր են մարմնի ձևավորման և կազմավորման սկզբունքները։ 

«Նույն մոտեցումը գործում է արդարադատության ոլորտում։ Քանի դեռ մենք չգիտենք, թե դատավորներն ի՞նչ ընթացակարգով, ի՞նչ սկզբունքներով են ընտրվում, անկախ դատական ակտի բովանդակությունից, մենք այդ դատավորին չենք վստահում։ 

Եթե կան ընթացակարգային խնդիրներ, որևէ մեկին չի հետաքրքրելու ապագա մարմնի որոշման հիմնավորվածությունը, որովհետև ի սկզբանե գիտենք, թե ինչպիսի ոչ թափանցիկ գործընթացներով է ձևավորվել կազմը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ս. Սահակյանը՝ նկատելով, որ նման դեպքերում կախվածությունների և այլ գործոնների խնդիր կարող է առաջանալ։ 

Ուժեղ և պաշտպանված ինստիտուտ ունենալու համար, ըստ նրա, նախադրյալ է պետք. «Միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը հանգեցրեց Հայաստանի հակակոռուպցիոն օրենսդրության էական բարելավմանը։ 

2018թ. դեկտեմբերին Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հստակ ազդակներ փոխանցեց իշխանություններին։ Այնտեղ նշված էր, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ չափանիշներ մշակեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամների առումով և ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը։ 

Դրանից հետո պետք էր ապահովել հանձնաժողովի անդամների օբյեկտիվ և թափանցիկ նշանակումները, այդ թվում՝ ապաքաղաքական ընտրություններ իրականացնել, որպեսզի վերջիններս զերծ մնան հնարավոր քաղաքական ազդեցություններից։ 

Մենք տեսանք, որ այս հանձնարարականն անտեսվեց, և դրա փոխարեն հետընթաց ունեցանք։ 

Ընդգծվել էր, որ նախորդ իշխանությունների ժամանակ ընդունված «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքը և հանրային ծառայության ոլորտի բարեփոխումներն առաջադիմական են, կարևորվել էր որոշ առաջադիմական դրույթների կենսագործունեությունը։ 

Կարևորագույն սկզբունք դիտարկվեց մերիտոկրատիան, որտեղ այս առաջնային ոլորտի կառավարումը պետք է հանձնվի ունակ մարդկանց՝ անկախ ֆինանսական կարողությունից, սոցիալական ծագումից ու այլ կապերից։ 

Բայց այդ ամենից հետո տեսանք զարգացում, ըստ որի՝ մրցութային ընթացակարգը պարզապես չգործարկվեց, և անգամ մրցութային հանձնաժողով ձևավորելու քայլեր և որոշումներ չեղան, որոնք մրցույթ կազմակերպելու նախադրյալներ կստեղծեին»։ 

Սիրանուշ Սահակյանը շեշտեց, որ մրցութային ընթացակարգը վերանայվեց և փոխարինվեց ուղղակի առաջադրման գործընթացով, որտեղ դոմինանտ դեր ձեռք բերեցին գործադիր իշխանությունը և իշխող խմբակցությունը։

«Որոշակի բանակցությունների արդյունքում առաջադրման հնարավորություն տրվեց նաև ընդդիմադիր խմբակցություններին, ինչը ևս վկայեց այն մասին, որ այդ գործընթացն ամբողջովին քաղաքական ազդեցությունների ու պայմանավորվածությունների տիրույթում է։ ԲԴԽ-ի պարագայում ընդամենը տեսանք, որ նոյեմբերի 11-ին եղել է քննարկում, և եղել է առաջադրում։ 

Բայց թե այդ անկախ կառույցի թեկնածուն ի՞նչ մոտեցումներով, ի՞նչ սկզբունքներով ի հայտ բերվեց, ովքե՞ր ընդդիմացան, ի՞նչ քննարկում եղավ, ի՞նչ արժանիքներ կային, ի՞նչ այլընտրանքներ կային, որևէ պարզաբանում ու տեղեկություն չունեցանք։ 

Ընդհանուր առմամբ, ունեցանք ոչ թափանցիկ գործընթացներով ինչ-որ ուժերի, մարմինների ցանկալի թեկնածուների առաջադրում։ 

Եվ այստեղ հարց է, թե ոչ թափանցիկ գործընթացով առաջադրված և քաղաքական ուժի քմահաճությամբ ընտրված թեկնածուներն ինչքանո՞վ են կարողանալու ազդեցություններից զերծ գործունեություն իրականացնել»,-ասաց մեր զրուցակիցը։ 

ՀԿ համահիմնադիրը այս համատեքստում խնդիր է համարում նաև այն հանգամանքը, որ հետաձգվեց «Հանրային ծառայության մասին» օրենքի առաջադեմ դրույթների գործողությունը։ Նա որոշ օրինակներ ընդգծեց, որոնք փորձաքար կլինեն վերոնշյալ հանձնաժողովի համար։ 

«Մենք արդեն իսկ հրապարակային դաշտում ունենք լուրջ խնդիրներ, որոնք վերաբերում են շահերի բախմանը։

Ունենք Տիգրան Ավինյանի խորհրդականի օրինակը, Սարհատ Պետրոսյանի կողմից բարձրաձայնված հարցերի օրինակը, ունենք նաև վիրավորական արտահայտություններ բարձրագույն պաշտոնատար անձանց կողմից։

 Մենք կտեսնենք, թե այդ միջադեպերը որքանո՞վ են ստանում իրենց արժանի արձագանքը, և դրանով իսկ կստանանք այն հարցի պատասխանը, թե նրանք որքանո՞վ են անկախ և ազատ գործելու։ 

Եթե ունակ կլինեն արձագանքելու՝ կփարատեն ընթացակարգային չարաշահումների հետևանքով իրենց՝ ոչ լեգիտիմության հարցը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում հանձնաժողովն ուղղակի ձախողման է դատապարտված։ 

«Հայաստանյան մոդելի դեպքում, երբ վերջնական ընտրությունը վերապահված է քաղաքական մարմնին, հանձնաժողովի ապաքաղաքականացվածության երաշխիքը հրապարակային ու թափանցիկ մրցույթ կազմակերպելն էր, որտեղ ինքնառաջադրման միջոցով արժանի մարդիկ կմասնակցեին գործընթացին, իսկ նրանց հետ կազմակերպվող քննարկումները, հարցազրույցները կլինեին հրապարակային։ 

Այդ ամենի արդյունքում հանրությունը վստահություն կձևավորեր առ այն, որ ամենաուժեղ թեկնածուներն իրենց արժանիքների համար են հայտնվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում և, քաղաքական ազդեցություններից զերծ մնալով, լավագույնս կլուծեն խնդիրները։ 

Եթե մրցութային ընթացակարգը շրջանցվել է, և առաջադրումներ են եղել նախասիրությունների հիման վրա, մենք ապաքաղաքական մարմնի և գործունեության որևէ երաշխիք չունենք։ 

Այս առումով կառույցը բավարար լեգիտիմություն չունի, և այս պահին արդեն քաղաքական հարցերում ունի մեծ խոցելիություն։

 Մենք ունենք այսպիսի իրավիճակ. գործող իշխանությունները ծառի արմատը միտումնավոր թեք են տնկել և չեն ցանկացել ուղիղ ծառ տնկել, որպեսզի բավականին փարթամ ու մեծ ծառ լինի։ Իսկ հավանականությունը, որ այն կուղղվի, շատ ավելի փոքր է»,-շեշտեց Ս. Սահակյանը։ 

Անդրադառնալով Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին՝ նա շեշտեց. 

«Կոռուպցիայի գոյության մասին խոսում են ցուցանիշները, որոնք վկայում են, որ կոռուպցիայի դեմ պայքարի առումով նշանակալի տեղաշարժեր չեն եղել, իսկ ցուցանիշը շարունակում է նույնը մնալ։ 

Կոռուպցիայի կանխարգելման կամ պայքարի հաջողությունը պայմանավորվում է մի քանի գործոններով։ Առաջինն ինստիտուցիոնալ համակարգն է, բայց ինստիտուցիոնալ համակարգը չգործարկվեց բարելավված ձևով։ 

Ավելին, վերափոխվեց, որպեսզի համապատասխան չլինի միջազգային ստանդարտներին։ 

Դա արվեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ պետությանն ուղղված հանձնարարականների ուղղակի անտեսմամբ։ Այստեղ վտանգվեց նաև պետության վարկանիշը։ 

Մենք ունենալու ենք գնահատական, որ Հայաստանը շրջանցել է ՏՀԶԿ հանձնարարականները, և ապագայում դեռ պետք է բարելավի իր օրենսդրությունը, որպեսզի ունենա համապատասխան կառույց։ 

Երկրորդ կարևոր գործոնը կոռուպցիոն հանցագործությունների բացահայտվածության աստիճանն է, դրանցում քաղաքական տարրի բացակայությունը։ 

Բայց մենք այս առումով ևս այլ իրավիճակ ենք արձանագրում. տեսնում ենք իրավիճակային, անհատական արձագանքներ, որոնց հետևում պատվեր կա։ 

Այս պարագայում ևս չկա վստահություն, որ կոռուպցիոն բոլոր միջադեպերն իրենց համապատասխան զարգացումն են ստանում։ 

Երրորդ գործոնն այն է, թե պետությունն այս ոլորտի վերաբերյալ ինչպիսի տեսլական ունի, և ինչպիսի հիմնավոր հանրային քաղաքականություն է մշակում։ 

Եթե ուսումնասիրենք հակակոռուպցիոն ոլորտի ռազմավարական փաստաթղթերը, ապա կտեսնենք, որ ի հայտ բերված հստակ խնդիրներ չկան, խնդիրների հաղթահարման երկարաժամկետ տեսլական ևս չկա»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Արեգա Հովսեփյանի հետՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերը