Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իրա­վա­բան. «Հրա­մա­նագ­րի հա­մա­պա­տաս­խա­նու­թյու­նը մի­ջազ­գա­յին պայ­մա­նագ­րե­րին եր­բև­ի­ցե չի վի­ճարկ­վել»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետ կապված տեսակետներն ու գնահատականները բավականին իրարամերժ են, այդ թվում՝ իրավական հարթության մեջ: «Փաստն» սկսում է փորձագետների հետ զրույցների շարք, որոնք կներկայացնեն իրենց տեսակետները թե՛ այս, թե՛ հասարակական հնչեղություն ներկայացնող այլ հարցերի վերաբերալ: Այս անգամ զրուցել ենք GPartners իրավաբանական ընկերության գործընկեր Սարգիս Գրիգորյանի հետ:

Նախ վերջինիցս հետաքրքվել ենք, թե որքանով էր իրավաչափ ՀՀ նախագահի՝ արտակարգ դրության հրամանագիրը:

«Պատասխանը միանշանակ է՝ միանգամայն իրավաչափ է: Սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում Սահմանադրության 55-րդ հոդվածի 14-րդ կետով նախագահը լիազորված էր հայտարարելու արտակարգ դրություն։ 2008 թվականի մարտի 1-ին Նախագահն արտակարգ դրություն հայտարարելիս անմիջապես հաշվի է առել Սահմանադրության մեջ նշված հիմքերը։ Հրամանագրի նպատակն էր կանխել երկրում սահմանադրական կարգին սպառնացող վտանգը և պաշտպանել քաղաքացիների իրավունքներն ու օրինական շահերը»,-ասում է Ս.Գրիգորյանն ու հավելում, որ արտակարգ դրությունը ոչ թե ստեղծվել է նախագահի հրամանագրից հետո, այլ իրավաբանորեն ամրագրել է առկա դրությունը Երևան քաղաքում` սահմանադրական կարգին սպառնացող վտանգը պետական ինքնիշխանության, ամբողջականության և մարդու իրավունքների պաշտպանության նկատմամբ։

«2008 թվականի մարտի 2-ին իրավունքի ուժով գումարվել է Ազգային ժողովի հատուկ նիստ, որի նպատակն էր գնահատական տալ տեղի ունեցած իրադարձություններին։ Ունենալով սահմանադրական վերահսկողության ֆունկցիա՝ Ազգային ժողովը հայտարարել է, որ նախագահի հրամանագիրը անհրաժեշտ է և իրավաչափ։ Ավելին, Նախագահի հրամանագիրը երբևիցե չի ճանաչվել հակասահմանադրական»,-գնահատում է իրավաբանը։ Իսկ արդյո՞ք հրամանագիրը համապատասխանում է միջազգային իրավունքին:

«Միջազգային իրավունքի առումով ևս ավելի քան հստակ է` սահմանադրական կարգին, հասարակության կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի դեպքում, իշխանությունները կարող են հայտարարել արտակարգ դրություն և ձեռնարկել անհրաժեշտ միջոցաումներ` բացառապես այնքանով, որքանով դա պահանջում է դրության լրջությունը։ Միջազգային պրակտիկան սահմանում է, որ հասարակության անվտանգությունը ապահովելը նախևառաջ տվյալ պետության պատասխանատվությունն է, այսինքն` հանրային մարմինները ունեն գործունեության ազատություն, որը սահմանափակված է, օրինակ` եվրոպական հանրության վերահսկողությամբ»,-նշեց Գրիգորյանը՝ նշելով, որ ըստ այդմ, 2008 թվականի մարտի 1-ին հայտարարած արտակարգ դրությունը թե՛ ընթացակարգային և թե՛  իրավական հետևանքների առումով համապատասխանել է ներպետական օրենսդրությանը և Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին։

«Ավելին, այդ հրամանագրի համապատասխանությունը միջազգային պայմանագրերին երբևիցե չի վիճարկվել, ներառյալ՝ որևէ միջազգային կառույցի կողմից»,-ասում է Սարգիս Գրիգորյանը։

Այդուամենայնիվ, իրավիճակին հստակ գնահատական տալու անհրաժեշտություն կա, առաջին հերթին՝ իրավական առումով:

«Իրավական անկողմնակալ գնահատական տալիս անհրաժեշտ է հաշվի առնել 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների բոլոր փաստական հանգամանքները, մասնավորապես` ցուցարարների ոչ խաղաղ լինելու փաստը,- ասում է իրավաբանը: -Սահմանադրությունը հստակ լիազորել էր Նախագահին իրականացնել իրավիճակից թելադրվող միջոցառումներ։ Կարծում եմ՝ այդ միջոցառումները համապատասխանում էին միջազգային իրավունքի սկզբունքներին` իրավաչափությանը, անհրաժեշտությանը և համաչափությանը, օրինակ` ՄԱԿ-ի՝ ուժի և հրազենի կիրառման հիմնարար սկզբունքները»։

Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրաՊենտագոնը կարող է Եվրոպայից դուրս բերել ԱՄՆ-ի 25 հազար զինծառայողի Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվըԱրարատի մարզի գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրը․ նա տեղափոխվել է հիվանդանոց Այն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանՀրշեջ-փրկարարները կանխել են բնակարանում բռնկված հրդեհի տարածումը Գորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՍրտի կաթվածի առաջին գաղտնի նշանները․ տեղեկատուՕդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Հույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա Սողոմանյան