Երևան, 20.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բռնաճնշումներն արագացնում են ընդդիմադիր բևեռի բյուրեղացման գործընթացը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Հայաստանում կորոնավիրուսային ճգնաժամը դեռևս նահանջելու նախանշաններ ցույց չի տալիս, ընդհակառակը, կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում գնալով ավելի վատ իրավիճակում է հայտնվելու։ 

Եվ արդյունքում ոչ միայն խորանալու է առողջապահական համակարգի կոլապսը, երբ բազմաթիվ ծանր հիվանդներ հնարավորություն չեն ունենա հիվանդանոցներում բուժում ստանալ, այլև մեծապես սրվելու է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

 

Ուստի այս իրադրության պայմաններում պետք էր ենթադրել, որ իշխանությունները կառաջնորդվեն կշռադատված և հաշվարկված քայլերով, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ 

Բայց մեր երկրի կառավարման պատասխանատուները փաստացի ձախողեցին կարանտինային հայտարարված ժամանակաշրջանում հակահամաճարակային կանոնների պահպանման և մարդկային շփումները նվազագույնի հասցնելու իրենց առաքելությունը։

Իսկ հիմա, երբ արդեն վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել, իշխանությունները ամբողջ թափով ձեռնամուխ են եղել հակահամաճարակային կանոնների պահպանման խնդրի իրականացմանը։ Սակայն քաղաքական իմաստով ակնառու է, որ կառավարությունն ի վիճակի չեղավ վարակը արմատախիլ անել հենց սաղմնային փուլում, իսկ այդ ձախողումը գտնվում է իշխող ուժի քաղաքական պատասխանատվության տիրույթում։ 

Եվ քանի որ երկիրը ավելի է գլորվում դեպի խորացող ճգնաժամը, ապա այս խնդրի նկատմամբ անտարբեր չեն կարող գտնվել ընդդիմադիր քաղաքական ուժերը։ 

Այսպիսի ծանր իրադրության պայմաններում ելքերից մեկն էլ այն էր, որ իշխանությունը փորձեր համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիրների հետ, աշխատեր ընդդիմադիր շրջանակներից և հանրային սեկտորից պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավել ճգնաժամի հաղթահարման գործընթացում, ստեղծել համերաշխության մթնոլորտ, բայց իշխող ուժը, որը չունի այն բարձր մասնագիտական որակները, որոնք ամենից պահանջվածն են այս փուլում, որոշել է միայնակ անցնել ճգնաժամի «հաղթահարման» ճանապարհը։

Եվ եթե ճգնաժամի հաղթահարումը մնում է իշխող ուժի ուսերին, ապա բնական է, որ յուրաքանչյուր ձախողում պետք է համապատասխան գնահատական ստանա ընդդիմադիր ուժերի կողմից, ինչն էլ այսօր տեղի է ունենում, անգամ հնչում են կառավարության ու հենց վարչապետի հրաժարականի պահանջներ։

Բայց իշխանությունները, որոնք առանց այն էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկել իրենց հանդուրժողական կեցվածքով, այս օրերին սկսել են առավել քան ծանր տանել յուրաքանչյուր քննադատություն։ Պատճառն այն է, որ իրենց համար ևս տեսանելի է, թե ինչպես են փոխվում հանրային տրամադրությունները։ Եթե նրանք ունենային նախկին հանրային վստահության պաշարը, ապա այսքան մեծ հիստերիայի մեջ չէին ընկնի։

Իշխանությունների սարսափն ավելի խորացավ, երբ պարզվեց, որ մեկ ուժի, մեկ անձի հետևից կարող են փողոց դուրս գալ մեծաթիվ մարդիկ, առավել ևս արտակարգ դրության ժամանակ: 

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե արտակարգ դրություն չլինի, իսկ ընդդիմադիր ուժերը միավորեն իրենց ուժերը: Բայց արտակարգ դրությունը անընդհատ երկարաձգվում է: Երևի այդպես է պետք:

Ու դրանից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել ընդդիմադիր ուժերին լռեցնելու հարցը, որպեսզի նրանք չհամարձակվեն կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, որը գնալով հանրային մեծ աջակցություն է գտնում։

Իսկ այս ֆոնին իշխանությունների գործիքակազմի հիմնական բաղադրիչը ռեպրեսիվ քայլերն են։ Բռնաճնշումների հերթական թիրախը դարձել է ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը։ Վաղը ճնշումների և նոր քրեական գործերի թիրախ կարող է դառնալ մեկ այլ ընդդիմադիր ուժ։ Սակայն իշխանությունների այս գործելակերպի արդյունքում ընդդիմադիր դաշտում նոր գործընթացներ են արձանագրվում։

Ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումները պայմաններ են ստեղծում, որպեսզի այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, որոնք գործում էին տարանջատ, միավորեն իրենց ջանքերը։ Դրա նշաններն արդեն կան, ու ակնհայտ է, որ հիմնականում իրավիճակի շուրջ ընդհանուր փոխըմբռնում կա։

Շատ հավանական է, որ իշխանության բռնաճնշումների վերջնական արդյունքը լինի այն, որ ձևավորվի մի հզոր ընդդիմադիր բևեռ, որի հետ գործ ունենալը իշխանության համար ավելի դժվար է լինելու, քան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ առանձինառանձին։ Այսինքն, փաստացի, աստիճանաբար իրականություն է դառնում «կոնսենսուս մինուս 1» հայտնի բանաձևը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցԳյուլբենկյան-Հրաչյա Քոչար փողոցների խաչմերուկում բшխվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Չհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանՁերբակալվել է Լիմոժի քաղաքապետարանի հրկիզման համար կասկածվող անձը ԱՄՆ-ն օգնում է Հայաստանի իրավապահ մարմիններին՝ ամրապնդելու քննչական կարողությունները Ակբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերԿրեմլը հայտարարել է, թե ով պետք է Ուկրաինան ներկայացնի բանակցություններում Հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում ընտրվելու համար կառաջադրվի Կարեն Առուստամյանի թեկնածությունը Google Cloud-ի խափանում. տասնյակ ծառայություններ, այդ թվում՝ բանկային, անհասանելի են եվրոպական մի շարք երկրներում Ամերիկյան զինվnրականները Կիևին օդային hարձակումների մասին նախազգուշացումներ են տրամադրում նախկին ծավալով. Ռուբիո Նիդեռլանդների վարչապետն ու նրա զուգընկերը 2027-ին ծնողներ կդառնան Ֆասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՈւիթքոֆը Զելենսկիի հետ կհանդիպի Օսլոյում, ապա կմեկնի Մոսկվա Մի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանԿենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչ է անում զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց. ԿԸՀ NYT. ԱՄՆ-ն մտադիր է համոզել Զելենսկուն համաձայնել զիջումների Դոնբասի հարցում Կրակոցներ՝ Արագածոտնում, տանտերը կրակել է, գողը տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե Թեհրանի հարաբերությունները Մոսկվայի և Պեկինի հետ կախված չեն երրորդ երկրների ազդեցությունից. Բաղայի Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գինը․ գազը կթանկանա 69%-ով «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալՀայաստանին ԵԱՏՄ-ից հեռացնելու սցենարը՝ քննարկման սեղանին․ զեկույցը կներկայացվի Պուտինին և Փաշինյանին Լարվածությունը սրվում է․ Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը զինված ոստիկանների հսկողության տակ է ԵԱՏՄ-ն զգուշացրել է Հայաստանի համար առկա ռիսկերի մասին՝ ԵՄ-ին միանալու դեպքում Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի Դեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԿԳՄՍ նախարարության և Գենտի համալսարանի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորի մի շարք հասցեներում, Լոռու մարզի Շահումյան բնակավայրում՝ հոկտեմբերի 21-ին Հիմա ես ի՞նչ անեմ, հանե՞մ էս մարդկանց աշխատանքից, թե պահեմ. Փաշինյան «Գուստավի» մենեջերը կալանավորվել է կանանց սանհանգույցում գաղտնի նկարահանման գործով Դեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳերմանա-շվեդական «պայքարից» մինչև ժամանակակից լայն տարածում. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (20 հոկտեմբերի). Գիտաշխատողների բողոքի ցույցը, 33 մետրանոց Սուրբ խաչի հանդիսավոր բացումը. «Փաստ»Ծառուկյանն ու Հարությունյանը՝ RAF-ի լավագույնների հնգյակում Նոր խստացումներ՝ ՌԴ-ում օտարերկրացիների համար․ քաղաքացիություն ստանալու պայմանները կփոխվեն Հիփոթեք ունեցող ծնողների համար կարևոր փոփոխություն․ նոր նախագիծ է քննարկվում Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»Տավուշի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել Գավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՉեմպիոնների լիգա. մեկնարկում են լիգայի փուլի երրորդ տուրի հանդիպումները Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանՄենք չենք կարող խոսել բարիդրացիական հարաբերությունների մասին, երբ հարևան երկրները հյուրընկալում են ագրեuորին. Բաղայի Այս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան Հայաստանի իշխանությունն ուժեղացնում է ճնշումը Եկեղեցու վրա. «Փաստ»«ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովԲալիստիկ հրթիռներ, Starlink և հետախուզություն. Զելենսկին Ռուբիոյի հետ քննարկել է կարևոր հարցեր