Yerevan, 20.October.2026,
00
:
00
BREAKING


Բռնաճնշումներն արագացնում են ընդդիմադիր բևեռի բյուրեղացման գործընթացը

ANALYSIS

Հայաստանում կորոնավիրուսային ճգնաժամը դեռևս նահանջելու նախանշաններ ցույց չի տալիս, ընդհակառակը, կարելի է ենթադրել, որ Հայաստանն առաջիկայում գնալով ավելի վատ իրավիճակում է հայտնվելու։ 

Եվ արդյունքում ոչ միայն խորանալու է առողջապահական համակարգի կոլապսը, երբ բազմաթիվ ծանր հիվանդներ հնարավորություն չեն ունենա հիվանդանոցներում բուժում ստանալ, այլև մեծապես սրվելու է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը։

 

Ուստի այս իրադրության պայմաններում պետք էր ենթադրել, որ իշխանությունները կառաջնորդվեն կշռադատված և հաշվարկված քայլերով, որպեսզի հնարավոր լինի քայլ առ քայլ դուրս գալ ճգնաժամային իրավիճակից։ 

Բայց մեր երկրի կառավարման պատասխանատուները փաստացի ձախողեցին կարանտինային հայտարարված ժամանակաշրջանում հակահամաճարակային կանոնների պահպանման և մարդկային շփումները նվազագույնի հասցնելու իրենց առաքելությունը։

Իսկ հիմա, երբ արդեն վարակի տարածումը անվերահսկելի բնույթ է ստացել, իշխանությունները ամբողջ թափով ձեռնամուխ են եղել հակահամաճարակային կանոնների պահպանման խնդրի իրականացմանը։ Սակայն քաղաքական իմաստով ակնառու է, որ կառավարությունն ի վիճակի չեղավ վարակը արմատախիլ անել հենց սաղմնային փուլում, իսկ այդ ձախողումը գտնվում է իշխող ուժի քաղաքական պատասխանատվության տիրույթում։ 

Եվ քանի որ երկիրը ավելի է գլորվում դեպի խորացող ճգնաժամը, ապա այս խնդրի նկատմամբ անտարբեր չեն կարող գտնվել ընդդիմադիր քաղաքական ուժերը։ 

Այսպիսի ծանր իրադրության պայմաններում ելքերից մեկն էլ այն էր, որ իշխանությունը փորձեր համագործակցության եզրեր գտնել ընդդիմադիրների հետ, աշխատեր ընդդիմադիր շրջանակներից և հանրային սեկտորից պրոֆեսիոնալ մասնագետների ներգրավել ճգնաժամի հաղթահարման գործընթացում, ստեղծել համերաշխության մթնոլորտ, բայց իշխող ուժը, որը չունի այն բարձր մասնագիտական որակները, որոնք ամենից պահանջվածն են այս փուլում, որոշել է միայնակ անցնել ճգնաժամի «հաղթահարման» ճանապարհը։

Եվ եթե ճգնաժամի հաղթահարումը մնում է իշխող ուժի ուսերին, ապա բնական է, որ յուրաքանչյուր ձախողում պետք է համապատասխան գնահատական ստանա ընդդիմադիր ուժերի կողմից, ինչն էլ այսօր տեղի է ունենում, անգամ հնչում են կառավարության ու հենց վարչապետի հրաժարականի պահանջներ։

Բայց իշխանությունները, որոնք առանց այն էլ, մեղմ ասած, աչքի չեն ընկել իրենց հանդուրժողական կեցվածքով, այս օրերին սկսել են առավել քան ծանր տանել յուրաքանչյուր քննադատություն։ Պատճառն այն է, որ իրենց համար ևս տեսանելի է, թե ինչպես են փոխվում հանրային տրամադրությունները։ Եթե նրանք ունենային նախկին հանրային վստահության պաշարը, ապա այսքան մեծ հիստերիայի մեջ չէին ընկնի։

Իշխանությունների սարսափն ավելի խորացավ, երբ պարզվեց, որ մեկ ուժի, մեկ անձի հետևից կարող են փողոց դուրս գալ մեծաթիվ մարդիկ, առավել ևս արտակարգ դրության ժամանակ: 

Դժվար չէ պատկերացնել, թե ինչ կլինի, եթե արտակարգ դրություն չլինի, իսկ ընդդիմադիր ուժերը միավորեն իրենց ուժերը: Բայց արտակարգ դրությունը անընդհատ երկարաձգվում է: Երևի այդպես է պետք:

Ու դրանից օգտվելով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է լուծել ընդդիմադիր ուժերին լռեցնելու հարցը, որպեսզի նրանք չհամարձակվեն կառավարության հրաժարականի հարց բարձրացնել, որը գնալով հանրային մեծ աջակցություն է գտնում։

Իսկ այս ֆոնին իշխանությունների գործիքակազմի հիմնական բաղադրիչը ռեպրեսիվ քայլերն են։ Բռնաճնշումների հերթական թիրախը դարձել է ԲՀԿ-ն ու նրա առաջնորդը։ Վաղը ճնշումների և նոր քրեական գործերի թիրախ կարող է դառնալ մեկ այլ ընդդիմադիր ուժ։ Սակայն իշխանությունների այս գործելակերպի արդյունքում ընդդիմադիր դաշտում նոր գործընթացներ են արձանագրվում։

Ընդդիմության նկատմամբ գործադրվող ճնշումները պայմաններ են ստեղծում, որպեսզի այն ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները, որոնք գործում էին տարանջատ, միավորեն իրենց ջանքերը։ Դրա նշաններն արդեն կան, ու ակնհայտ է, որ հիմնականում իրավիճակի շուրջ ընդհանուր փոխըմբռնում կա։

Շատ հավանական է, որ իշխանության բռնաճնշումների վերջնական արդյունքը լինի այն, որ ձևավորվի մի հզոր ընդդիմադիր բևեռ, որի հետ գործ ունենալը իշխանության համար ավելի դժվար է լինելու, քան ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ առանձինառանձին։ Այսինքն, փաստացի, աստիճանաբար իրականություն է դառնում «կոնսենսուս մինուս 1» հայտնի բանաձևը...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026