Իշխանությունն արգելափակում է Աննա Խաչատրյանի «Շուշի» հոլովակը․ Ո՞րն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
АНАЛИТИКАԳործող իշխանության կռիվը ոչ միայն Արցախի, հայության, Հայաստանի պաշտպանունակության դեմ է, նրանք հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կռվում են անգամ մշակութային դրսևորումների դեմ։
Շուշին ադրբեջանցիներին նվիրելուց հետո էլ այսօր պայքարում են Շուշիի մասին հիշատակումների դեմ։ Մասավորապես, իրենց ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքներում, ռադիոկայաններում արգելափակել են երգչուհի Աննա Խաչատրյանի նոր «Շուշի» հոլովակի տարածումը։
Թերևս, այս քայլով գործող իշխանությունը փորձում է ջղայնացնել Ադրբեջանին, նաև ներքաղաքականա խնդիր է լուծում։ Բնականաբար, Շուշիի մասին ցանկացած հիշատակում այսօր աշխատում է Փաշինյանի իշխանության դեմ։ Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ պայքարում են անմեղ ու գեղեցիկ երաժշտական հոլովակի դեմ։
Շուշին «դժբախտ ու դժգույն» քաղաք հռչակած իշխանությունների համար ընտրությունների ժամանակ նման հոլովակի տարածումը հակաքարոզ կարող է դիտարկվել։
Նշենք, որ երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ է ներկայացրել իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։
Նարեկ Աբգարյան
1
Почему Арман Татоян не участвовал в слушаниях по делу политзаключённых? «Паст»
2
Где искать следы отмывания денег? «Паст»
3
Просто решили не возбуждать уголовное производство — и… всё. «Паст»
4
Отныне не «спонтанно», а организованно. «Паст».
5
Пашинян: Вопрос Нагорного Карабаха был решен в 1996 г, просто никто нам об этом не говорил



