Իշխանությունն արգելափակում է Աննա Խաչատրյանի «Շուշի» հոլովակը․ Ո՞րն է պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ANALYSISԳործող իշխանության կռիվը ոչ միայն Արցախի, հայության, Հայաստանի պաշտպանունակության դեմ է, նրանք հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կռվում են անգամ մշակութային դրսևորումների դեմ։
Շուշին ադրբեջանցիներին նվիրելուց հետո էլ այսօր պայքարում են Շուշիի մասին հիշատակումների դեմ։ Մասավորապես, իրենց ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքներում, ռադիոկայաններում արգելափակել են երգչուհի Աննա Խաչատրյանի նոր «Շուշի» հոլովակի տարածումը։
Թերևս, այս քայլով գործող իշխանությունը փորձում է ջղայնացնել Ադրբեջանին, նաև ներքաղաքականա խնդիր է լուծում։ Բնականաբար, Շուշիի մասին ցանկացած հիշատակում այսօր աշխատում է Փաշինյանի իշխանության դեմ։ Ուստի բոլորովին էլ զարմանալի չէ, որ պայքարում են անմեղ ու գեղեցիկ երաժշտական հոլովակի դեմ։
Շուշին «դժբախտ ու դժգույն» քաղաք հռչակած իշխանությունների համար ընտրությունների ժամանակ նման հոլովակի տարածումը հակաքարոզ կարող է դիտարկվել։
Նշենք, որ երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ է ներկայացրել իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։
Նարեկ Աբգարյան
1
Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by Euromoney
2
Unibank to Raffle a Trip to Italy
3
Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank
4
Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori
5
Ucom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills



