Ереван, 17.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ուզում են հանրության մեջ սերմանել, թե եղածն եղած է, կարելի է Արցախի թեման փակել. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից արդեն ավելի քան 6 ամիս ժամանակ է անցել, և տպավորություն է, թե իշխանություններն ամեն ինչ անում են հանրությանը հակելու այն մտքին, թե՝ ինչ արած, եղածն եղած է, կարելի է թեման փակել ու անցնել առաջ, անցնել ճանապարհների ապաշրջափակման հարցին, թշնամու հետ «ընկերություն» ու առևտուր անելուն։ Նաև այս տարվա հունվարի 11-ի՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, դրա մասին է վկայում։ Այնինչ հայկական կողմը կարող էր նախապայմաններ առաջ քաշել, որ մինչև Ադրբեջանը չկատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չվերադարձնի գերիներին, Հայաստանը չի անցնի ճանապարհների ապաշրջափակման խնդրի քննարկմանը։

Բայց ոչ միայն սա չարվեց, այլև իրականություն է դառնում այն տպավորությունը, թե իշխանությունները ցանկություն չունեն մի շարք առանցքային խնդիրներ բարձրացնել այնպես, ինչպես հարկն է, կամ էլ ձգտում են այդ հարցերը մոռացության տալ ու հանրության ուշադրությունը շեղել այդ թեմաներից։ Նույն գերիների խնդրով հիմա իշխանությունները պետք է ծեծեին բոլոր միջազգային ատյանների դռները և դրանց ուշադրությունը հրավիրեին այս հարցի վրա, սակայն սրա փոխարեն իշխանություններին ավելի շատ նախընտրական քարոզչությունն է հետաքրքրում, դրա համար էլ Նիկոլն այս հրատապ հարցերով զբաղվելու փոխարեն արհեստականորեն ինչ-որ հավաքներ է կազմակերպում, բարձրագոչ բառակույտեր է արտաբերում։ Իսկ գերիների թեմայի հիմնական արծարծումը մնացել է ՄԻՊ-ի, մարդու իրավունքներով զբաղվող այլ մասնագետների, անհատ իրավաբանների ու ընդդիմության ուսերին, ովքեր փորձում են տարբեր ձևաչափերով միջազգային հանրության համար լսելի դարձնել այս խնդիրը։

Բացի դրանից, իշխանությունները հետևողականորեն լռում են Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանական հանցագործությունների մասին ու չեն արձագանքում հայության նկատմամբ Ալիևի կողմից հնչող բռնության ու սպառնալիքների կոչերին։ Ուստի հանրության շրջանում բազմապիսի կասկածների տեղիք է տալիս այն իրողությունը, թե ինչո՞ւ են իշխանությունները լռում ու երկրի ներսում և արտաքին հարթակներում քննության առարկա չեն դարձնում Ադրբեջանի վայրագությունների մասին փաստերը։ Պատերազմի ընթացքում Նիկոլը գրեթե բոլոր հարցազրույցներում շեշտում էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձկան, ահաբեկիչ գրոհայիններին Արցախի դեմ օգտագործելու հանցագործ գործելակերպի մասին։ Իսկ հիմա արդեն նա պարզապես լռում է, դեռ ավելին՝ հակված է ադրբեջանցիների հանցավոր արարքներին ավելի մեղմ որակումներ կամ բնորոշումներ տալ, որպեսզի հանկարծ չգրգռի նրանց։

Այսպես, նա ու իր թիմակիցները հայտարարում են, թե մեր 6 զինծառայողներին ադրբեջանցիները առևանգել են, այնինչ պետք էր ոչ թե իրավիճակն այդպես մեղմ որակել, այլև հրապարակային ներկայացնել, որ Ադրբեջանը, խախտելով համապատասխան կոնվենցիաները և միջազգային պայմանագրերը, ոչ միայն պատերազմական և ռազմական հանցագործություններ է իրագործում հայկական զինվորականների նկատմամբ, այլև ահաբեկում ու սպառնալիքներ է ստեղծում սահմանամերձ շրջանների հայկական քաղաքացիական բնակչության նկատմամբ և կանխամտածված պայմաններ է ստեղծում, որ այդ բնակչությունը հեռանա։ Մեկ այլ առանցքային նշանակության հարց է Արցախյան հիմնախնդրի թեման։ Այսօր համարյա թե ոչ ոք չի խոսում դրա մասին, իսկ միջազգային հարթակում Արցախի թեման չի բարձրացվում, կարծես թե երկրորդական պլան է մղվել։

Այս իրողությունն ավելի ակնառու է դառնում այն ֆոնին, երբ Ալիևը հայտարարում է, թե Արցախյան հիմնախնդիրը լուծված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ավելի շատ հայ-ադրբեջանական սահմանով է զբաղված, քան Արցախյան խնդրով։ Ինչո՞ւ, օրինակ՝ պատերազմից հետո հայկական կողմը չի կարողացել կրկին ընթացք տալ Արցախի հարցով բանակցային գործընթացին ու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ արցախահայության նկատմամբ ուժ է կիրառվել այն դեպքում, երբ միջնորդները հայտարարում էին, թե ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է իրենց համար։ Իհարկե, այսպիսի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ճկուն դիվանագիտություն ունենալ, բայց ի՞նչ դիվանագիտության մասին կարող է լինել խոսքը, երբ արտգործնախարարներին փաստացի չի հաջողվում աշխատել այս դիլետանտ, հախուռն ու անկանխատեսելի քայլերով աչքի ընկնող իշխանությունների հետ։

Դրա համար էլ սկզբում Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց, իսկ հետո՝ Արա Այվազյանը։ Այդուհանդերձ, պետք չէ լիովին հուսահատվել, եթե ցանկություն կա փոխելու այս դառն իրականությունը, ապա անհրաժեշտ է ընտրությունների միջոցով փակել իշխանությունների վերարտադրման ճանապարհը։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Тотально используя административный ресурс, он «ненавидит» административный ресурс? «Паст»Почему он всё больше демонстрирует нервозное поведение. «Паст»Идеологическая подготовка нового давления на Армению. «Паст»Юнибанк предлагает оформить карты со скидкой 50% в выходные дниАрагчи: Иран гарантирует всем безопасный проход через Ормуз после окончания войныПланирование путешествия с нуля: советы от IDBankАрмения рискует потерять все привилегии в рамках ЕАЭС — Сергей Лавров«Армения — музей под открытым небом» — СМИРоссийский фигурист Петр Гуменник будет стажироваться у Рафаэля Арутюняна в СШАПроведены обыски в офисе «Сильной Армении» в ВанадзореАрагчи назвал противоречивые сообщения из США главной проблемой на переговорахВ Армении официально запущена монетизация YouTubeПоследний доклад ПАСЕ по Армении — это не просто клочок бумаги: это глубокое разочарование — АмстердамАрмения и Иран обсудили работы по модернизации КПП «Мегри»Сын Мадуро рассказал, что его отец сидит в общей камере на 18 человекIDBank — партнер мероприятия в рамках кампании Wizz Air «Let’s Get Lost»Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армян