Երևան, 17.Մայիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ուզում են հանրության մեջ սերմանել, թե եղածն եղած է, կարելի է Արցախի թեման փակել. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից արդեն ավելի քան 6 ամիս ժամանակ է անցել, և տպավորություն է, թե իշխանություններն ամեն ինչ անում են հանրությանը հակելու այն մտքին, թե՝ ինչ արած, եղածն եղած է, կարելի է թեման փակել ու անցնել առաջ, անցնել ճանապարհների ապաշրջափակման հարցին, թշնամու հետ «ընկերություն» ու առևտուր անելուն։ Նաև այս տարվա հունվարի 11-ի՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը, որը վերաբերում է տրանսպորտային ուղիների ապաշրջափակմանը, դրա մասին է վկայում։ Այնինչ հայկական կողմը կարող էր նախապայմաններ առաջ քաշել, որ մինչև Ադրբեջանը չկատարի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները, մասնավորապես չվերադարձնի գերիներին, Հայաստանը չի անցնի ճանապարհների ապաշրջափակման խնդրի քննարկմանը։

Բայց ոչ միայն սա չարվեց, այլև իրականություն է դառնում այն տպավորությունը, թե իշխանությունները ցանկություն չունեն մի շարք առանցքային խնդիրներ բարձրացնել այնպես, ինչպես հարկն է, կամ էլ ձգտում են այդ հարցերը մոռացության տալ ու հանրության ուշադրությունը շեղել այդ թեմաներից։ Նույն գերիների խնդրով հիմա իշխանությունները պետք է ծեծեին բոլոր միջազգային ատյանների դռները և դրանց ուշադրությունը հրավիրեին այս հարցի վրա, սակայն սրա փոխարեն իշխանություններին ավելի շատ նախընտրական քարոզչությունն է հետաքրքրում, դրա համար էլ Նիկոլն այս հրատապ հարցերով զբաղվելու փոխարեն արհեստականորեն ինչ-որ հավաքներ է կազմակերպում, բարձրագոչ բառակույտեր է արտաբերում։ Իսկ գերիների թեմայի հիմնական արծարծումը մնացել է ՄԻՊ-ի, մարդու իրավունքներով զբաղվող այլ մասնագետների, անհատ իրավաբանների ու ընդդիմության ուսերին, ովքեր փորձում են տարբեր ձևաչափերով միջազգային հանրության համար լսելի դարձնել այս խնդիրը։

Բացի դրանից, իշխանությունները հետևողականորեն լռում են Ադրբեջանի կողմից արցախահայության նկատմամբ իրագործված ցեղասպանական հանցագործությունների մասին ու չեն արձագանքում հայության նկատմամբ Ալիևի կողմից հնչող բռնության ու սպառնալիքների կոչերին։ Ուստի հանրության շրջանում բազմապիսի կասկածների տեղիք է տալիս այն իրողությունը, թե ինչո՞ւ են իշխանությունները լռում ու երկրի ներսում և արտաքին հարթակներում քննության առարկա չեն դարձնում Ադրբեջանի վայրագությունների մասին փաստերը։ Պատերազմի ընթացքում Նիկոլը գրեթե բոլոր հարցազրույցներում շեշտում էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից վարձկան, ահաբեկիչ գրոհայիններին Արցախի դեմ օգտագործելու հանցագործ գործելակերպի մասին։ Իսկ հիմա արդեն նա պարզապես լռում է, դեռ ավելին՝ հակված է ադրբեջանցիների հանցավոր արարքներին ավելի մեղմ որակումներ կամ բնորոշումներ տալ, որպեսզի հանկարծ չգրգռի նրանց։

Այսպես, նա ու իր թիմակիցները հայտարարում են, թե մեր 6 զինծառայողներին ադրբեջանցիները առևանգել են, այնինչ պետք էր ոչ թե իրավիճակն այդպես մեղմ որակել, այլև հրապարակային ներկայացնել, որ Ադրբեջանը, խախտելով համապատասխան կոնվենցիաները և միջազգային պայմանագրերը, ոչ միայն պատերազմական և ռազմական հանցագործություններ է իրագործում հայկական զինվորականների նկատմամբ, այլև ահաբեկում ու սպառնալիքներ է ստեղծում սահմանամերձ շրջանների հայկական քաղաքացիական բնակչության նկատմամբ և կանխամտածված պայմաններ է ստեղծում, որ այդ բնակչությունը հեռանա։ Մեկ այլ առանցքային նշանակության հարց է Արցախյան հիմնախնդրի թեման։ Այսօր համարյա թե ոչ ոք չի խոսում դրա մասին, իսկ միջազգային հարթակում Արցախի թեման չի բարձրացվում, կարծես թե երկրորդական պլան է մղվել։

Այս իրողությունն ավելի ակնառու է դառնում այն ֆոնին, երբ Ալիևը հայտարարում է, թե Արցախյան հիմնախնդիրը լուծված է, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն ավելի շատ հայ-ադրբեջանական սահմանով է զբաղված, քան Արցախյան խնդրով։ Ինչո՞ւ, օրինակ՝ պատերազմից հետո հայկական կողմը չի կարողացել կրկին ընթացք տալ Արցախի հարցով բանակցային գործընթացին ու Մինսկի խմբի համանախագահների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ արցախահայության նկատմամբ ուժ է կիրառվել այն դեպքում, երբ միջնորդները հայտարարում էին, թե ուժ կամ ուժի սպառնալիքի կիրառումն անընդունելի է իրենց համար։ Իհարկե, այսպիսի խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ճկուն դիվանագիտություն ունենալ, բայց ի՞նչ դիվանագիտության մասին կարող է լինել խոսքը, երբ արտգործնախարարներին փաստացի չի հաջողվում աշխատել այս դիլետանտ, հախուռն ու անկանխատեսելի քայլերով աչքի ընկնող իշխանությունների հետ։

Դրա համար էլ սկզբում Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց, իսկ հետո՝ Արա Այվազյանը։ Այդուհանդերձ, պետք չէ լիովին հուսահատվել, եթե ցանկություն կա փոխելու այս դառն իրականությունը, ապա անհրաժեշտ է ընտրությունների միջոցով փակել իշխանությունների վերարտադրման ճանապարհը։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Փոփոխություններն անկասելի են.Վանաձոր,Տարոն֊2Արմավիրի մարզի Զարթոնք գյուղում դիմավորում են Նարեկ ԿարապետյանինԱզգային ժողովի ընտրությունները՝ երեք վճռորոշ հարց Հայաստանի համար․ Գագիկ Ծառուկյան ԱՄՆ-ը օգտագործում է Գեբելսի հռետորաբանությունը Իրանում իրավիճակը ապակայունացնելու համար․ Բաղայի Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով ԱՄՆ-ը Իրանին հինգ պայման է ներկայացրել կարգավորման գործընթացը շարունակելու համար․ Fars Ամենավտանգավոր սուտը սպասվող ընտրությունների մասին․ Էդմոն ՄարուքյանPR-ի առողջապահություն․ Անահիտ Ավանեսյանը չափազանց ծանր է տարել«Ուժեղ Հայաստան» -ի իրազեկման արշավը Լոռու մարզի Օձուն համայնքումԳալիս ենք Արմավիրի մարզ. Նարեկ Կարապետյան Տարադրամի փոխարժեքը՝ մայիսի 17-ի դրությամբ ՌԴ-ից դեպի Հայաստան չեղարկվել է 7 չվերթ, ևս հինգը հետաձգվել է ԱԹՍ-ների hարվածների պատճառով ԵՄ-ն աշխատել է Ուկրաինայում և հիմա էլ աշխատում է Հայաստանում՝ հեղաշրջման ուղղությամբ․ Ուկրաինայի նախկին վարչապետ UFC-ն հայտարարել է Քոնոր Մաքգրեգորի վերադարձի մասին. հայտնի է առաջիկա մենամшրտի օրն ու մրցակիցը Գեղարքունիքի մարզում 30-ամյա վարորդը «Toyota Camry»-ով բшխվել է կամրջի երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել ճաղավանդակը և մոտ 10 մետր բարձրությունից հայտնվել գետում․ կա վիրավnր Կանադայում հաստատվել է հանտավիրnւuի առաջին դեպքը Maximo ռոբոտները արևային էլեկտրակայաններ են կառուցում մարդկանցից զգալիորեն ավելի արագ Նախընտրական հանդիպումներ Արագածոտնում․ մարդիկ սպասում են անվտանգ և արժանապատիվ կյանքի․ Գագիկ Ծառուկյան Նոր Նորքում՝ ոգևորիչ հանդիպում և դրական սպասումներ․ Ավետիք Չալաբյան «Սահմանը երկնային Երուսաղեմի դարպասը չէ»․ Էդմոն Մարուքյանը՝ հայ-թուրքական հարաբերությունների մասինՄի խաղ, երկու դերակատար․ ինչպես Ալիևն օգտագործեց Փաշինյանի սխալները․ Արտակ ԶաքարյանԻսրայելական hարձակnւմների հետևանքով 2,969 մարդ է զnhվել․ Լիբանանի առողջապահության նախարարություն Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբnւժարանում ինքնшuպան է եղել Անժամանակ կյանքից հեռացել է Վահե Պողոսյանը«Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթող է ճանաչվել Բուլղարիան Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներՖրանսիական ՊՍԺ-ի կենտրոնական կիսապաշտպան Ժոաու Նևեշը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» տրանսֆերային թիրախը Ղալիբաֆ. Աշխարհը կանգնած է նոր կարգի շեմին. ապագան պատկանում է Գլոբալ Հարավին ԵՄ-ն դեմ է արտահայտվել Ուկրաինայի անդամակցությանը համայնքում «Մանչեսթեր Սիթին» նվաճեց Անգլիայի գավաթը Գնացքի և ավտոբուսի բախման հետևանքով կան զոհեր և վիրավորներ Բանգկոկում ԱԺ պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգ կգործուղվի Թուրքիայում ընկած անօդաչուն ուկրաինական խայծ-դրոն էր Նիգերիայում զինված ավազակախումբն առևանգել է ավելի քան 50 երեխայի. առևանգվածների մեծ մասը երկուսից հինգ տարեկան է Ինչպես է ուկրաինական «Մագուրա» ռազմածովային անօդաչու թռչող սարքը հայտնվել Հունաստանում Սամվել Կարապետյանը հայերի համար կապահովի 300,000 աշխատատեղ. Նարեկ ԿարապետյանԱվանեսյանի բառապաշարը ակնհայտ է դարձնում, թե որքան ցավոտ է եղել այդ հանդիպումն իշխանության համար․ Լուիզա ՍարգսյանԱզատան գյուղում ավտոմեքենա է այրվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ-ն, թիրախում է Մոսկվան․ իրավիճակը՝ երկրում Առեղծվածային մահվան դեպք՝ «Նուբարաշեն» հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում Ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերին «Պետական գաղտնիք» հրապարակելու համար իմ նկատմամբ կարող են նոր գործ հարուցել. Ռոբերտ ՔոչարյանԱՄՆ-ն չի ապահովագրել Հորմուզի նեղուցով անցնող նավերը Թոշակառուն խաբեբաներին մոտ 163 մլն ռուբլի է տվել, այդ թվում 8.8 կգ ոսկի «Մենք չենք ուզում ապրել գերեզմանոցում». ինչպիսին է Մարիուպոլը 2026 թվականին Սամվել Կարապետյանը ինչ ասում` անում է. 3-ը փոփոխության թիվն էՎարդան Ղուկասյանը նույն պայքարող տեսակն է և վստահեք 15 համարին․ Ռոլանդ ՊողոսյանԿԳՄՍ նախարարը խոսել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու մասին Տաշիրի և հարակից գյուղերի բնակիչները մերժում են Նիկոլ Փաշինյանին ու ՔՊ-ին