Երևան, 28.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, մեր կարմիր գծերը չկան». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապիտուլ յացիոն պայմանագրի ստորագրումից երկու տարի անց ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան բանակցային առարկայից դառնալ բանակցային կողմ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

«Բանակցություններն այսօր ընթանում են ոչ թե ՀՀ իշխանությունների մասնակցությամբ, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մասին տրամաբանությամբ, որտեղ ունենք անասելի հետընթաց: Այս ամենն սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել»: Ու նշաձողն իջեցնելով՝ հասանք մի կետի, որ այժմ բանակցային սեղանի շուրջ քննարկումներ են ընթանում ոչ թե Արցախի Հանրապետության, ԼՂ հակամարտության մասին, այլ ընդամենը ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների մասին: Երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից անընդունելի գործողություններ իրականացվեցին, ու մենք բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք: Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հանդիպումից նորանոր զիջումներ են լինում: Այս ամենին պետք է վերջ դրվի, ու առաջին քայլը պետք է բանակցողի փոփոխությունը լինի»,-ընդգծեց Հ. Հակոբյանը:

Նա կարծում է, որ այս փուլում Արևմուտքի ակտիվացումը պայմանավորված է միայն մեկ նպատակով: «Աշխարհաքաղաքական զարգացումները, դրան գումարած նաև ՌԴՈւկրաինա հակամարտությունը հասել են մի կետի, երբ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցանկանում է Հարավային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին: Այս համատեքստով են թելադրված Արևմուտքի գործողությունները նաև մեզ վերաբերող հարցերում, որոնք ամենևին չեն բխում Հայաստանի շահերից կամ Հայաստանին խաղաղություն պարգևելու նպատակից:

Հավաքական Արևմուտքն ակտիվացել է ու ներկայացնում է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որտեղ հենց այն իջեցված նշաձողն է, որի մասին ավելի վաղ խոսում էր Նիկոլ Փաշինյանը: Որքանով տեղյակ ենք բաց տեղեկություններից, խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակի մեջ ընդամենը խոսվում է Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին, և ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա: Միևնույն ժամանակ, ռուսական կողմն առաջարկում է ՀայաստանԱդրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ԼՂ հակամարտությանն ուղղակի ձեռք չտալ՝ հետագայում այդ հարցին վերադառնալու պայմանով, որ, կարծես թե, ավելի ընդունելի է, քան արևմտյան կողմի տարբերակը, թեպետ նույնպես մեր երազանքների տարբերակը չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, սակայն, խնդիրն այլ է. «Բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, չկան այն առաջարկները, որոնք հայկական կողմը կաներ: Այո, միգուցե կողմերից և որևէ մեկը չընդուներ այդ առաջարկները, սակայն չի նշանակում, որ մեր՝ հայկական փաստաթղթի տարբերակ չպետք է լիներ: Այդ բանակցությունների սեղանին չկան այն կարմիր գծերը, որոնք մենք կսահմանեինք ու կասեինք, որ այդ գծերից այնկողմ մենք չենք բանակցում: Սա է ամբողջ խնդիրը: Եվ այս համատեքստում է տեղավորվում Փաշինյանի հարցադրումը: Մասնավորապես, երբ թշնամի երկրի ղեկավարին հարցնում է՝ ի՞նչ քարտեզով եք ուզում պայմանագիր կնքել, հետո էլ հարցնում՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ խաղաղության պայմանագիրը: Այսինքն, հայկական կողմից որևիցե նախաձեռնողականություն չկա: Խնդիրն այն է, թե որ ուժը ինչպես կստիպի Փաշինյանին ստորագրել այս կամ այն փաստաթուղթը: Հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում բանակցել կողմերի հետ ու այդ սեղանի շուրջ ներկայացնել երկրի, ժողովրդի շահերը»:

Այս համատեքստում Հակոբ Հակոբյանը հիշեցրեց՝ դեռ 2018-ից է իրենց կուսակցությունը ժողովրդին բացատրել, որ գունավոր հեղափոխությամբ երկրի իշխանության ղեկին հայտնված Փաշինյանը և նրա շուրջ եղած խումբը Արցախը հանձնելու համար են եկել. «Երբ այդ մասին խոսում էինք, մեզ մեղադրում էին պատերազմով մարդկանց վախեցնելու ու քաղաքական դիվիդենտներ շահելու մեջ: 2018-ից սկսած անընդհատ կրկնել ենք, որ Փաշինյանը ղեկավարվում է որոշակի կենտրոնների կողմից, և հիմնական նպատակն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն է՝ գնալ զիջողականության և դրանով հայկական հարցն ընդհանրապես փակել»:

Հակոբ Հակոբյանն այլ ենթատեքստ է տեսնում իշխանությունների կողմից վերջին օրերին Ադրբեջանին ուղղված մեղադրանքների, սուր ելույթների մեջ. «Կարծում եմ՝ մեզ թերևս հերթական զիջումն է սպասվում, որը կարող է լինել ինչպես ուժի կիրառմամբ, այնպես էլ առանց ուժի կիրառման: Հերթական զիջման նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես «չտեսնված հայրենասեր» և պարզապես նշում է այն ամենը, ինչին մենք պետք է ականատես լինենք: Սա արվում է, որ հետագայում նորից իր հերթական հարցազրույցներից մեկում ասի, որ այդ զիջումներին գնացել է, որովհետև նման իրավիճակ էր, թշնամին նման առավելապաշտական ցանկություններ է ունեցել: Օրինակ՝ այնպես, ինչպես 2020-ի նոյեմբերի 10ին հայտարարեց, որ այդ պայմանագիրը կնքել է, որ փրկի Ստեփանակերտը կամ փրկի շրջափակման մեջ ընկնելու վտանգի առաջ կանգնած 30 հազար զինվորի:

Այսինքն, Փաշինյանն իր բոլոր ոչ հայանպաստ գործողությունները կատարելուց հետո դրանք որպես պահի թելադրանք է ներկայացնում: Նա Շուշիի հանձնումը և կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրելը ներկայացնում է որպես Ստեփանակերտը փրկելու տարբերակ՝ չխոսելով այն մասին, թե ինչպես թշնամին եկավ ու հասավ Շուշի, չխոսելով նաև այն մասին, թե ինչպես հայտնվեցինք այն վիճակում, որ ստիպված էինք կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրել: Կարծում եմ՝ վերջին օրերի հայտարարությունները նույնպես հերթական սպասվող իրադարձության նախաշեմի ելույթներ են, որոնց ինքը հետո անդրադառնալու է, քանի որ սիրում է ամեն ինչում իրեն պատասխանատու կարգել՝ հայտարարելով, սակայն, որ մեղավորն ինքը չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն Իրազեկում. գործարկվելու է էլեկտրաշչակ Փաշինյանն ու Էռնեկյանը քննարկել են ավիացիոն շուկայի զարգացմանը վերաբերող հարցեր Ողբերգական դեպք Աշտարակում․ 69-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է կամրջի տակ, մեքենան՝ կամրջի վրա Քիչ առաջ Աշտարակի կամրջից մարդ ընկավ․ Սոֆյա ՊողոսյանՈւկրաինան վճարելու է Ռուսաստանի ուղղությամբ հասցված հարվածների համար․ Պեսկովի հայտարարությունները ՆԳ նախարարն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին Չինաստանի իշխանությունները կշարունակեն աջակցել Կուբային Հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը Հայաստանում խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ Ղազախստանն Ուկրաինային կոչ է արել Սև ծովում դադարեցնել գրոհներն իրենց նավերի վրա Ե՞րբ կավարտվի ռուս-ուկրաինական պատերազմը«Ղարաբաղն Ադրբեջանի հողն է և հավերժ կմնա այդպիսին». Էրդողան Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 28-ի 08։00-ի դրությամբ Ծիծեռնակաբերդի խճուղում էլեկտրական ենթակայանի հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Կալասը ԵՄ երկրներին կոչ է արել Patriot հրթիռների մնացած պաշարները փոխանցել Ուկրաինային Հեռարձակված ժամանցային համերգը սխալ էր. Հանրային հեռուստաընկերության անդրադարձը ՀՀ դեսպանն ու Իրանի փոխնախագահը քննարկել են բեռնափոխադրման ոլորտում առկա խոչընդոտները Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան ՏԻՄ ընտրությունների արդյունքները Հայաստանի 4 համայնքներում «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսովՂազախստանը կոչ է արել Ուկրաինային դադարեցնել հանրապետության նավերի վրա հարձակումները Սև ծովում Ամեն գարուն ու աշուն երեխային ճիճվաթափ անելը պարտադի՞ր էՇվեյցարիայի բնակիչները հանրաքվեի ժամանակ մերժել են չեզոքության ավելի խիստ ձև սահմանելու առաջարկը Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովNBC․ Իրանի՝ ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա հարձակման հետևանքով ծովային ութ հետևակային է վիրավորվել Ճապոնիայում թայֆունի հետևանքով ավելի քան 4 հազար մարդ շարունակում է մնալ առանց էլեկտրականության Գազ չի լինելու սեպտեմբերի 29-ին մինչև 18:00-ն Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոքրիկինՆեթանյահուն գաղտնի այցելել է ԱՄԷ և հանդիպել է էմիրությունների նախագահին Եկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանԵրևան-Սևան ավտոճանապարհին 25-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կողաշրջված հայտնվել ձորակում․ կա վիրավnր 6 անգամ կրակել են. հինգ երեխաների հորը սպանել են խանութում՝ հաճախորդների աչքի առաջԱրաղչին հայտարարել է, որ Թեհրանը կդիմակայի ագրեսիայի ցանկացած նոր սրմանը Հայաստանի շախմատի կանանց ու տղամարդկանց հավաքականներն առանձին ենթախմբերում դարձել են մեդալակիրներ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրաժարական է տվել Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան Զելենսկին խոստացել է կրճատել ՌԴ նավթավերամշակման գործարանների վրա հարվածները. Թրամփ Նույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցՊՆ զորամասերից մեկում հետևեցի առավոտյան մարմնամարզությանը․ Պապիկյան