Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


«Բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, մեր կարմիր գծերը չկան». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

Կապիտուլ յացիոն պայմանագրի ստորագրումից երկու տարի անց ՀՀ իշխանություններն այդպես էլ չկարողացան բանակցային առարկայից դառնալ բանակցային կողմ: «Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:

«Բանակցություններն այսօր ընթանում են ոչ թե ՀՀ իշխանությունների մասնակցությամբ, այլ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների մասին տրամաբանությամբ, որտեղ ունենք անասելի հետընթաց: Այս ամենն սկսվեց, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողն իջեցնել»: Ու նշաձողն իջեցնելով՝ հասանք մի կետի, որ այժմ բանակցային սեղանի շուրջ քննարկումներ են ընթանում ոչ թե Արցախի Հանրապետության, ԼՂ հակամարտության մասին, այլ ընդամենը ԼՂ-ում ապրող հայերի իրավունքների մասին: Երկու տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների կողմից անընդունելի գործողություններ իրականացվեցին, ու մենք բանակցային դերակատարության կամ դիրքի բարելավում չտեսանք: Ընդհակառակը՝ յուրաքանչյուր հանդիպումից նորանոր զիջումներ են լինում: Այս ամենին պետք է վերջ դրվի, ու առաջին քայլը պետք է բանակցողի փոփոխությունը լինի»,-ընդգծեց Հ. Հակոբյանը:

Նա կարծում է, որ այս փուլում Արևմուտքի ակտիվացումը պայմանավորված է միայն մեկ նպատակով: «Աշխարհաքաղաքական զարգացումները, դրան գումարած նաև ՌԴՈւկրաինա հակամարտությունը հասել են մի կետի, երբ հավաքական Արևմուտքը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ, ցանկանում է Հարավային Կովկասից դուրս մղել ՌԴ-ին: Այս համատեքստով են թելադրված Արևմուտքի գործողությունները նաև մեզ վերաբերող հարցերում, որոնք ամենևին չեն բխում Հայաստանի շահերից կամ Հայաստանին խաղաղություն պարգևելու նպատակից:

Հավաքական Արևմուտքն ակտիվացել է ու ներկայացնում է խաղաղության պայմանագրի իր տարբերակը, որտեղ հենց այն իջեցված նշաձողն է, որի մասին ավելի վաղ խոսում էր Նիկոլ Փաշինյանը: Որքանով տեղյակ ենք բաց տեղեկություններից, խաղաղության փաստաթղթի «վաշինգտոնյան» տարբերակի մեջ ընդամենը խոսվում է Ղարաբաղում ապրող հայերի իրավունքների մասին, և ոչ մի խոսք չկա Արցախի կարգավիճակի մասին՝ հիմնված ինքնորոշման իրավունքի վրա: Միևնույն ժամանակ, ռուսական կողմն առաջարկում է ՀայաստանԱդրբեջան հարաբերությունների կարգավորման մեջ ԼՂ հակամարտությանն ուղղակի ձեռք չտալ՝ հետագայում այդ հարցին վերադառնալու պայմանով, որ, կարծես թե, ավելի ընդունելի է, քան արևմտյան կողմի տարբերակը, թեպետ նույնպես մեր երազանքների տարբերակը չէ»,-հավելեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա, սակայն, խնդիրն այլ է. «Բանակցային սեղանին հայկական որևէ փաստաթուղթ չկա, չկան այն առաջարկները, որոնք հայկական կողմը կաներ: Այո, միգուցե կողմերից և որևէ մեկը չընդուներ այդ առաջարկները, սակայն չի նշանակում, որ մեր՝ հայկական փաստաթղթի տարբերակ չպետք է լիներ: Այդ բանակցությունների սեղանին չկան այն կարմիր գծերը, որոնք մենք կսահմանեինք ու կասեինք, որ այդ գծերից այնկողմ մենք չենք բանակցում: Սա է ամբողջ խնդիրը: Եվ այս համատեքստում է տեղավորվում Փաշինյանի հարցադրումը: Մասնավորապես, երբ թշնամի երկրի ղեկավարին հարցնում է՝ ի՞նչ քարտեզով եք ուզում պայմանագիր կնքել, հետո էլ հարցնում՝ դուք ինչպե՞ս եք պատկերացնում այդ խաղաղության պայմանագիրը: Այսինքն, հայկական կողմից որևիցե նախաձեռնողականություն չկա: Խնդիրն այն է, թե որ ուժը ինչպես կստիպի Փաշինյանին ստորագրել այս կամ այն փաստաթուղթը: Հարցն այն է, որ ՀՀ իշխանությունները չեն կարողանում բանակցել կողմերի հետ ու այդ սեղանի շուրջ ներկայացնել երկրի, ժողովրդի շահերը»:

Այս համատեքստում Հակոբ Հակոբյանը հիշեցրեց՝ դեռ 2018-ից է իրենց կուսակցությունը ժողովրդին բացատրել, որ գունավոր հեղափոխությամբ երկրի իշխանության ղեկին հայտնված Փաշինյանը և նրա շուրջ եղած խումբը Արցախը հանձնելու համար են եկել. «Երբ այդ մասին խոսում էինք, մեզ մեղադրում էին պատերազմով մարդկանց վախեցնելու ու քաղաքական դիվիդենտներ շահելու մեջ: 2018-ից սկսած անընդհատ կրկնել ենք, որ Փաշինյանը ղեկավարվում է որոշակի կենտրոնների կողմից, և հիմնական նպատակն Արցախն Ադրբեջանի կազմում թողնելն է՝ գնալ զիջողականության և դրանով հայկական հարցն ընդհանրապես փակել»:

Հակոբ Հակոբյանն այլ ենթատեքստ է տեսնում իշխանությունների կողմից վերջին օրերին Ադրբեջանին ուղղված մեղադրանքների, սուր ելույթների մեջ. «Կարծում եմ՝ մեզ թերևս հերթական զիջումն է սպասվում, որը կարող է լինել ինչպես ուժի կիրառմամբ, այնպես էլ առանց ուժի կիրառման: Հերթական զիջման նախաշեմին Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս որպես «չտեսնված հայրենասեր» և պարզապես նշում է այն ամենը, ինչին մենք պետք է ականատես լինենք: Սա արվում է, որ հետագայում նորից իր հերթական հարցազրույցներից մեկում ասի, որ այդ զիջումներին գնացել է, որովհետև նման իրավիճակ էր, թշնամին նման առավելապաշտական ցանկություններ է ունեցել: Օրինակ՝ այնպես, ինչպես 2020-ի նոյեմբերի 10ին հայտարարեց, որ այդ պայմանագիրը կնքել է, որ փրկի Ստեփանակերտը կամ փրկի շրջափակման մեջ ընկնելու վտանգի առաջ կանգնած 30 հազար զինվորի:

Այսինքն, Փաշինյանն իր բոլոր ոչ հայանպաստ գործողությունները կատարելուց հետո դրանք որպես պահի թելադրանք է ներկայացնում: Նա Շուշիի հանձնումը և կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրելը ներկայացնում է որպես Ստեփանակերտը փրկելու տարբերակ՝ չխոսելով այն մասին, թե ինչպես թշնամին եկավ ու հասավ Շուշի, չխոսելով նաև այն մասին, թե ինչպես հայտնվեցինք այն վիճակում, որ ստիպված էինք կապիտուլ յացիոն փաստաթուղթ ստորագրել: Կարծում եմ՝ վերջին օրերի հայտարարությունները նույնպես հերթական սպասվող իրադարձության նախաշեմի ելույթներ են, որոնց ինքը հետո անդրադառնալու է, քանի որ սիրում է ամեն ինչում իրեն պատասխանատու կարգել՝ հայտարարելով, սակայն, որ մեղավորն ինքը չէ»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris