Երևան, 12.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ կդնի Արցախի ինքնորոշման իրավունքը»․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Բրյուսելում Արցախի կարգավիճակի հարցում «նշաձողի իջեցման» գրանցմանն ականատես եղանք, ինչը հավաքական Արևմուտքի պահանջն էր, որի նպատակը Ռուսաստանի դեմ գործելն է՝ օգտագործելով ՀՀ-ն և որպես մանրադրամ մսխելով Արցախը։ Այս ամենի մեջ Թուրքիան ունի իր շահը, Ադրբեջանն՝ իր երազանքները, իսկ Հայաստանի իշխանությունների հետ իրենց միավորում է ատելությունը Արցախի ու Արցախում բնակվող հայության նկատմամբ։

«Փաստի» հետ զրույցում այս մասին նշել է ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան-Շառլ Միշել-Ալիև հանդիպմանը։ «Ամեն բան դուրս է քաղաքական, բարոյական բոլոր նորմերից, խեղաթյուրվում են հայտարարություններ, հռչակագրեր, պայմանագրեր։ Ամեն բան խեղաթյուրվում է, որովհետև կա Արցախի հանձնման, ՀՀ սուվերեն տարածքների մասնատման, պետականությանն ուժեղ հարված հասցնելու կամ, առհասարակ, պետականությունը կասկածի տակ դնելու գործընթաց։ Պլանավորված այս գործընթացները քայլ առ քայլ կատարվում են։ Միգուցե մեր գործողություններով կարողացել ենք ինչոր կերպ հետաձգել դրանք, բայց կանգնեցնել դեռևս չենք հաջողել»,-ասաց նա։

Մետաքսե Հակոբյանը շեշտեց՝ ցանկացած փաստաթուղթ, որն սկսվում է պատրաստվել, պետք է հիմնավորում ունենա։ «Այս դեպքում որպես հիմնավորում ընտրվեց Ալմա-Աթայի հռչակագիրը։ Մինչդեռ մի կարևոր փաստ կա, որի մասին չի խոսվում՝ խեղաթյուրելով ԱլմաԱթայի հռչակագիրը։ Այն ընդունվել է 1991 թ. դեկտեմբերի 21-ին, սակայն Ադրբեջանը ԽՍՀՄ կազմից դուրս է եկել նույն թվականի դեկտեմբերի 28-ին։ Այսինքն, դեռ ԽՍՀՄ կազմում էր Ադրբեջանը, երբ Ալմա-Աթայի հռչակագիրն ընդունվեց, իսկ Արցախի Հանրապետությունն այդ ժամանակ արդեն ինքնորոշված էր։ Երբ այսօր շեշտում են կոնկրետ տարածքներ՝ հստակ կիլոմետրերով, այլևս չեն կարող հղում անել Ալմա-Աթայի հռչակագրին։ Մենք գործ ունենք զուտ իրենց պայմանավորվածության հետ, որին կեղծ հիմնավորում է տրվում։ ԽՍՀՄ կազմից դուրս գալուց էլ Ադրբեջանը ճանաչվել է մոտ 75 հազար քառակուսի կիլոմետրով. երբ խոսվում է 86 600 քառակուսի կիլոմետրից, հստակեցվում է, որ Արցախի Հանրապետությունը ներառված է Ադրբեջանի կազմի մեջ։ Պետք է ուշադրություն դարձնենք, որ երկար ժամանակ Հայաստանի վարչապետն անընդհատ թմբկահարում էր 29 հազար քառակուսի կիլոմետրի մասին, ինչը, կարծես, տարածքը կոնկրետ կիլոմետրերով նշելու մասին բաց առաջարկ էր Ադրբեջանին։ Այսինքն՝ այն, ինչը և արվեց մայիսի 14-ին՝ Բրյուսելում»,-ասաց Մ. Հակոբյանը՝ շեշտելով ևս մեկ խեղաթյուրման մասին։

«Մենք ունենք հիմնարար փաստաթուղթ, որով Արցախը մինչ օրս ու հետագայում էլ առաջնորդվելու է։ Ի դեպ, մինչ 2018-ն այդ փաստաթղթերով էին առաջնորդվում նաև ՀՀ իշխանությունները։ Առաջինը ՀՀ Գերագույն խորհրդի որոշումն է, որն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ, երկրորդը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման միջազգային իրավունքը, որը միջազգայնորեն ընդունված, ճանաչված գործընթաց է։ Այսօր Հայաստանի իշխանությունները այս երկու հիմնարար փաստաթղթերը չեղարկելով են խոսում՝ տանելով կեղծ օրակարգ։ Իրենք ստեղծել են իրենց կեղծ բանակցային գործընթացը, որը դեռևս բանավոր պայմանավորվածությունների փուլում է, ինչը բնորոշ է այս իշխանություններին»,-ընդգծեց մեր զրուցակիցը։

Շեշտելով փաստաթղթային ամրագրման նախապատրաստական փուլի առկայության մասին՝ նա հավելեց. «Գերագույն խորհրդի որոշման մեջ հստակ նշված է, որ անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որով ԼՂՀ-ն նշված կլինի Ադրբեջանի կազմում։ Հաշվի առնելով նշվածի ամրագրումը նաև ՀՀ մայր օրենքով՝ կարող ենք եզրակացնել, որ այս իշխանությունները նաև շոշափում են մարդկանց տրամադրությունները, թե ինչքանով իրենց կհաջողվի այս պետական հանցագործությունը կատարել, որովհետև այն, ինչ անում են, ըստ էության, պետական հանցագործություն է։ Բայց, միևնույնն է, իրավասու չեն լինելու, իսկ այդ փաստաթուղթը որևէ իրավական հիմք չի ունենալու։ Ո՛չ Արցախի ժողովուրդը, ո՛չ էլ սթափ քաղաքական ուժերը չեն պատրաստվում տրվել այդ կեղծ օրակարգերին։ Արցախում չեն ընդունելու որևէ որոշում, որը կասկածի տակ է դնելու Արցախի տարածքները, Արցախի հայկական լինելը կամ Արցախի ինքնորոշման իրավունքը»։

Մետաքսե Հակոբյանի խոսքով, իրենց համար նման զարգացումներն անսպասելի չէին, ինչը հաշվի առնելով՝ ավելի վաղ որոշակի գործընթացներ են սկսել։ «Ավելի քան 2 ամիս է՝ Արցախի սթափ քաղաքական ուժերը, հանրային դեմքերը, հանրության սթափ մասը բավականին լայն ու մեծ աշխատանք են տարել։ Խոսքը հստակ գործողությունների, քայլերի պլանավորման մասին է, որոնք պետք է իրականացվեն։ Բոլոր նրանք, որոնց համոզմամբ Արցախը կարող են փրկել, և Արցախը պետք է փրկվի, ապա այդ քայլերի շուրջ պետք է համախմբվեն։ Մենք կա՛մ պետք է հստակ քայլերով, գործողություններով դուրս գանք այս իրավիճակից, կա՛մ զոհվենք, կա՛մ լքենք Արցախը։ Ո՛չ ուզում ենք զոհվել, ո՛չ էլ լքել Արցախը, հետևաբար՝ մենք պատրաստ ենք անել բոլոր քայլերը, որոնք մշակվել են այս ընթացքում։ Այդ քայլերն ավելի մեծ էֆեկտիվություն կունենան, եթե իրականացվեն համայն հայությամբ»,-եզրափակեց Մ. Հակոբյանը։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Աստանայում «Ատլանտ» բնակելի համալիրից դոլարներով լի 8 ճամպրուկ և պայուսակ են նետել Հայաստանը շատ բան կկորցնի ՀԱՊԿ-ից դուրս գալու դեպքում. Մատվիենկո Երբ մոռացված ազգի անունը հարատևում է խմիչքի շնորհիվ. «Փաստ»Հայկ Մատիրոսյանը շարունակում է ելույթները «Total Chess World Championship Tour Pilot 2026»-ում Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկները ծեծել են 3 անչափահաս աղջիկների, նրանցից մեկը վնասվածք է ստացել Գեղարքունիքի գյուղերից մեկից 5 հոգի, որոնցից 3-ն անչափահաս, շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել ենՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 12 նոյեմբերի). «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների ցույցը, Փաշինյանի հրաժարականի պահանջով երթը. «Փաստ»Թրամփը հայտարարել է Իրանի նկատմամբ լիակատար հաղթանակի հասնելու ԱՄՆ-ի մտադրության մասին Մեկնարկելու են «TRIPP» զարգացման ընկերության հիմնադրման աշխատանքները. փաթեթն ընդունվել է առաջին ընթերցմամբ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հերթական անգամ միացել է արյան դոնորության նախաձեռնությանըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար «Gazel»-ով վրшերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Ընդդիմությունը բոլոր համայնքների ավագանիներում պետք է ունենա իր ներկայացուցիչները. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» դիմել է Շվեյցարիայի խորհրդարանականներին և նախագահին՝հ աջակցություն Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի շվեյցարական նախաձեռնությանԽոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթնոլորտի հետևանքները. «Փաստ»Կյանքից հեռացել է Սեդա ՉիլինգարյանըՀայաստանում «գոլդ» համարներից գոյացած ողջ հասույթը կուղղվի ՆԳՆ կարիքներին Սթիվ Ուիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ է Նպատակահարմար է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին. Բելառուսի ԱԳ նախարար Էջմիածին-Երևան միկրոավտոբուսների վերջնակետը կլինի «Կիլիկիա» ավտոկայանը. ուսանողների համար նախատեսված երթուղու վերջնակետը կլինի Մատենադարանը, բայց այդ տարածքում ավտոբուսը չի կայանելու. համայնքապետարան Սարսափազդու հեռանկար՝ դատարկ հայտարարությունների ֆոնին. պատրանքների գինը չափազանց բարձր է. «Փաստ»Ալեն Սիմոնյանը սեփական ձեռքով փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը․ «Ժողովուրդ» Հայտնի լրատվականի հաղորդավարուհուն կրակոցով սպանել է սեփական ամուսինըՈւկրաինայի հարցով ԱՄՆ բանագնացները ժամանել են Ռուսաստան Հայաստանում կարող է կիրառվել վարկային համաներման միջազգային փորձը. Հրայր ԿամենդատյանՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել է Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով ժամանել է Իռլանդիա, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 9-րդ գագաթնաժողովին «Եթե մեկ վայրկյանով Գագիկիս ձայնը չլսեի, կխեղդվեի, իսկ հիմա...». Գագիկ Ենգոյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Կարմիր շուկայում, տուն «վերադարձել»... երեք ամիս անց. «Փաստ»Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան Նյու Յորքում եռահարկ շենք է փլnւզվել. կան զnhեր և վիրավnրներ Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ին Ո՞վ չի կարողանա օգտվել ծնողական ժամից. նոր փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում. «Փաստ»«Գնաճը նորմալ երևույթ է, բայց այն պետք է լինի կառավարելի և պետության կողմից կարգավորելի». «Փաստ»Սի Ծինփինը հայտարարել է Թայվանի հետ վերամիավորման շուրջ երկխոսության պատրաստակամության մասին Բելառուսի ԱԳ նախարարը կոչ է արել սահմանափակել Հայաստանի մուտքը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին «Անշարժացած» քաղաքները. տրանսպորտային կոլապսը հասել է նաև հարևան երկրի մայրաքաղաք Թբիլիսի. «Փաստ»Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է Երբ «հեղափոխությունը» խժռում է մարդկանց ճակատագրերն ու կյանքերը. «Փաստ»Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. «Փաստ»Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»«Շտանգան»՝ օդում, սպորտը՝ հատակին. ինչպես են դիլետանտները «ծանրացնում» հայկական սպորտը. «Փաստ»Քանդվել է Մալաթիա քաղաքի հայկական եկեղեցինG7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունըՀայհիդրոմետի տնօրենը գրել է«Ապագա սերունդները մեզ կհիշեն կա՛մ որպես պետականություն կառուցած, կա՛մ այն կործանած սերունդ»․ Մհեր ԱվետիսյանՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերից 12-ից 20-ն ընկած ժամանակահատվածումԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Իրանի դեմ պատերազմ չի սկսելԱրմավիրում ծննդյան արարողությունը վերածվել է «տուրուդմփոցի». մասնակիցների թիվը հասնում է 10-իԱՄՆ-ը չի կարող Ռուսաստանի դեմ եվրոպական պատժամիջոցների հարցով բանակցել Եվրոպայի փոխարեն. ԿալլասՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱրդյոք սահմանադրությունը կարող է իրական պայքարի թեմա դառնալ․ Էդմոն Մարուքյան