Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մանիպուլյացիայի հերթական դոզան՝ այս անգամ աշխատաշուկայի հարցով․ «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում արդեն ավանդույթ է դարձել տնտեսական ցուցանիշներ նկարելու կամ դրանք ծայրահեղ սուբյեկտիվորեն, խիստ միակողմանի դիտանկյունից ներկայացնելու գործելակերպը։ Իսկ Փաշինյանի օրոք ներմուծվեցին թվային մանիպուլ յացիաների նորանոր տարրեր, երբ տնտեսության վիճակագրությունը հրամցվում է միայն ու միայն «աննախադեպիզմի» համատեքստում։ Պրակտիկայում ընդհանրապես ռեկորդային ցուցանիշներ կարող են արձանագրվել եզակի դեպքերում, սակայն եթե հետևենք Փաշինյանի հայտարարություններին, ապա կարող է տպավորություն առաջանալ, թե ամեն եռամսյակը մեկ ռեկորդներ ենք ունենում։ Ու այդ «աննախադեպ» ցուցանիշներն այնքան շատ են, որ ռեկորդներն արդեն դարձել են սովորական։ Իշխանությունները հասցրել են վարպետանալ տնտեսության մեջ ամեն մի փոքր տեղաշարժը ուռճացնելու գործում։

Ընդ որում, նրանց համար կարևորը ոչ թե բովանդակությունն է, այլ տպավորություն ստեղծելը։ Օրինակ՝ Փաշինյանը կառավարության նիստերում պարբերաբար հայտարարում է աշխատատեղերի ավելացման պատմական ռեկորդների մասին՝ ընդգծելով, թե կարճ ժամանակահատվածում ինչ մեծ արագությամբ են ավելացել աշխատատեղերը։ Ու շատ դեպքերում այն մարդկանց, ովքեր աչքի են ընկնում իշխանությունների նկատմամբ իրենց կույր հավատով, թվում է, թե երկիրը զարգանում է, դրա համար էլ մեծ թվով աշխատատեղեր են ստեղծվում, որի արդյունքում քաղաքացիներն ավելի լավ են ապրում։ Բայց այդ մարդիկ իրենց հարց չեն տալիս, որ եթե Հայաստանն ընթանում է աշխատատեղերի ռեկորդային ավելացման տեմպերով, ապա ինչո՞ւ է գործազրկությունը շարունակում լուրջ խնդիր մնալ բնակչության համար, իսկ աշխատանքային միգրացիան ու արտագաղթը՝ նույն տեմպերով շարունակվում։ Իրականում գործ ունենք մի երևույթի հետ, երբ ստվերից դուրս եկած աշխատատեղերը հայտարարագրվում կամ գրանցվում են, ու դրա արդյունքում աշխատատեղերի ավելացման տպավորություն է ստեղծվում։

Մյուս կողմից էլ՝ ճիշտ է՝ աշխատատեղերի քանակի որոշակի աճ կա, բայց դա այնպիսի «փայլուն» տեսք չունի, ինչպես ներկայացնում են իշխանությունները։ Պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականին գործազրկությունը նվազել է և կազմել 13 տոկոս՝ 2018 թվականի 19 տոկոսի համեմատ: Ստացվում է, որ չորս տարվա ընթացքում գործազրկությունը նվազել է 6 տոկոսով, բայց դա չի խանգարել, որ Հայաստանը ԵԱՏՄ պետությունների շրջանակներում մնա ամենաբարձր գործազրկությունն ունեցող երկիրը։ Բացի այդ, պետք է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ գործազրկությունը նվազում է նաև նրա հաշվին, որ շատ գործազուրկներ հեռանում են Հայաստանից ու աշխատանք գտնում այլ երկրում։ Ուստի, Փաշինյանի կողմից ներկայացված տվյալները ոչ մի առանձնահատուկ ու ռեկորդային տարրեր չեն պարունակում իրենց մեջ։ Այլ հարց է, որ իշխանության ներկայացուցիչների հայտարարությունները նույնիսկ զավեշտի աստիճանի են հասնում։

Օրինակ՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարում է, թե Հայաստանում 100 000 թափուր աշխատատեղ կա։ Այդ դեպքում ստացվում է, որ թափուր աշխատատեղերի քանակը ոչ միայն բավարար է, այլ նաև կրկնակի ավելի է Հայաստանի բոլոր 50 հազար գործազուրկներին աշխատանքով ապահովելու համար։ Սակայն աշխատատեղերի թեման միայն դրանց ստեղծման հարցով չի սահմանափակվում։ Կարևոր է նաև աշխատավարձի բարձրացման հարցը։ Այս հարցում ևս իշխանություններն իրենց գործելաոճին հավատարիմ խեղաթյուրում են փաստերը։ Օրինակ՝ Փաշինյանը հայտարարում է, թե 2022 թվականի տվյալներով՝ գնաճի էֆեկտը հանած՝ 6,3 տոկոսով աշխատավարձը Հայաստանում բարձրացել է, ինչը էական ցուցանիշ է: Բայց, ինչպես նշում են փորձագետները, երբ ցուցանիշները դիտարկվում են ոչ թե անվանական, այլ իրական միջին ամսական աշխատավարձի և Հայաստանում 2022 թ.ին գրանցված միջին գնաճի համատեքստում, ապա լիովին այլ պատկեր ենք ստանում։ Բարձր գնաճի պայմաններում իրական աշխատավարձի աճը բավական ցածր է եղել, իսկ պետական հատվածում աշխատավարձներն ուղղակի նվազել են 4 տոկոսով։

Ստացվում է, որ անցյալ տարվա 12,6 տոկոս տնտեսական աճի պայմաններում իշխանություններն ընդունակ չեն եղել ապահովել պետական հատվածում աշխատավարձերի ավելացումը։ Ավելին՝ գնաճային ճնշման արդյունքում պետական աշխատողների սոցիալական դրությունն ավելի է բարդացել, նրանք սկսել են ավելի վատ ապրել։ Իսկ մասնավոր հատվածում աշխատատեղերի ու աշխատավարձերի աճը թերևս պայմանավորված է եղել հիմնականում այն հանգամանքով, որ ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում մեծ թվով ռուսաստանցիներ են Հայաստան ժամանել, ինչի արդյունքում ավելացել է մատուցվող ծառայությունների ու ապրանքների սպառման պահանջարկը։ Փաստորեն, աշխատատեղերի ստեղծման ու աշխատավարձերի բարձրացման համար տնտեսական հիմքեր չեն ստեղծվել, և եթե Հայաստան ժամանած ռուսներն էլ հեռանան, ապա այս իրողությունը խորը բացասական հետք կթողնի մեր աշխատաշուկայի վրա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին