Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանության գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն է, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Երբ թվում է՝ մեր հասարակությանն էլ ոչինչ չի զարմացնի, իշխանությունը հայտնում է կարևորագույն կառույցում հերթական նշանակման կամ առնվազն նման մտադրության մասին:

Վերջին օրինակը գլխավոր դատախազի պաշտոնում արդարադատության նախկին փոխնախարար, վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունն առաջադրելու որոշումն է: Նրա անունը կապվում էր հայտնի ձայնագրության հետ, ըստ որի, Աննա Վարդապետյանը ցուցում էր տվել դատավորին, թե ինչ մեղադրանք առաջադրեն ՀՖՖ նախկին նախագահ, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին:

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը, դիտարկելով այս իշխանության թե՛ ներկայիս, թե՛ վերջին 4 տարիների կադրային քաղաքականությունն ու կառավարման փորձը, «Փաստի» հետ զրույցում մի շարք խնդիրներ է մատնանշել:

«Նիկոլ Փաշինյանն իր կադրային քաղաքականությամբ ապացուցում է, որ անգամ 21-րդ դարում, ինչպես ասում էին կոմունիստները, «каждая кухарка может управлять государством»: Հենց նշված մտքին համապատասխան էլ պաշտոնյաների է նշանակում: Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, որ իր համար համապատասխան ոլորտի կառավարչի պրոֆեսիոնալիզմը ոչ թե երկրորդական, այլ անգամ տասներորդական տեղում է: Կարևորն այն է, որ համապատասխան նախարարը կամ համապատասխան պաշտոնյան հլու-հնազանդ ծառայի Հայաստանի վարչապետին, կատարի նրա բոլոր հրահանգները, որոնցից շատ-շատերը կարող են նաև օրենքից դուրս լինել, խնդիրներ առաջացնել նույն պաշտոնյայի համար: Այդուհանդերձ, պաշտոնյա նշանակելու միակ չափանիշը հլու-հնազանդ լինելն է, ամեն գնով, անգամ ինքնախայտառակվելու միջոցով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած թեզերի պաշտպանությունը: Չափանիշներից է նաև նրա առաջ քաշած ծրագրերի իրականացումը, որոնցից շատերը նաև հակապետական և հակահայկական են»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Համբարյանը շեշտեց՝ Նիկոլ Փաշինյանը երբևիցե չի թաքցրել, թե ինչպես է կառավարում երկիրը: «Երբեք չպետք է մոռանանք 3 տարի առաջ նրա արտահայտած այն խոսքը, երբ ասաց՝ «էսօր Հայաստանում դատավոր կա, որ վարչապետի ասածը կարող է չանե՞լ»: Մարդը շատ պարզ նշում էր, թե իրեն ինչպիսի դատաիրավական համակարգ է պետք: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանը շատ անկեղծ է այս առումով: Պարզ նշում է, որ իրեն անկախ, իրավունքը հարգող, Սահմանադրությամբ ու օրենքներով առաջնորդվող դատական իշխանություն պետք չէ: Իրեն պետք են դատավորներ, որոնք հլու-հանզանդ կկատարեն իր բոլոր պատվերները՝ սրա-նրա գլխին գործ սարքելով, սրան-նրան ամիսներով բանտերում պահելով: Իրեն պետք է իրավապահ համակարգ, որն ամբողջությամբ կենթարկվի իրեն ու կկատարի ամենաանբարոյական պատվերները: Օրինակ՝ երիտասարդների են ձերբակալում՝ իբրև ծերերին ծեծելու համար, ծերերը գալիս, ասում են՝ մեզ չեն ծեծել, բայց այդ մարդկանց շարունակում են բանտերում պահել: Այս մակարդակի դատաիրավական համակարգ ունենք, որի մասին Նիկոլ Փաշինյանը միշտ երազել է ու հիմա հասել է նրան, որ ՀՀ-ում չկա անկախ դատական իշխանություն, ՀՀում չկա անկախ իրավապահ համակարգ: Նիկոլ Փաշինյանի իրավապահ համակարգի ցինիզմը հասել է այն աստիճանի, որ իրենք առանց կաշկանդվելու կարող են հանրային ճանաչում ունեցող մարդկանց դեմ շինծու մեղադրանքներ ներկայացնել, նույնիսկ կոպտորեն խախտել ամբողջ հետաքննական ընթացակարգը և, հետաքննություն չանցկացնելով, անգամ քրեական գործ հարուցեն, ուղարկեն Քննչական կոմիտե»,-ասաց նա՝ շեշտելով, որ մեր պետությունում միայն իրավական և դատական համակարգերը չեն, որ նման մակարդակի են հասել:

«Ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոլորտի պախարակում և վարկաբեկում Նիկոլ Փաշինյանն առանձին ձևով է իրականացնում: Իշխանության գալուց հետո Փաշինյանի առաջին քայլը եղավ բանակի վարկաբեկումը, ինչն սկսվեց գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ շինծու, ֆեյք մեղադրանքներից: Գեներալ Մանվելն ինձ համար ընդունելի կերպար չի եղել: Բայց, ամեն դեպքում, մի քանի տեղերում նկարահանումներ անցկացնել, «տուշոնկայի» պատմություն սարքել, հետագայում այդ մարդու մահվան պատճառ դառնալ և մեկ անգամ գոնե վատ չզգալ, որ հիմքում միայն կեղծիք է եղել, կարող էր միայն Նիկոլը: Իսկ դատական իշխանության պախարակման հիմքում գրպանային դատավորներին մեծ քանակությամբ դատական համակարգ լցնելն է: Երբ Գագիկ Ջհանգիրյանի նման կերպարը ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար է, միայն այդ հանգամանքը բավական է եզրահանգումներ անել, թե Հայաստանում դատական համակարգն ինչպիսի վիճակում է:

Նույն իրավիճակը նաև դատախազությունում է, կրթության ոլորտը ևս նույն վիճակում է: Մեծ հաշվով՝ բոլոր ոլորտներն են նույն վիճակում: Էկոնոմիկայի նախարարը Հայաստանի տնտեսական վիճակը գնահատում էր Երևանի փոքր կենտրոնի խցանումներով, և այս մարդը շարունակում է զբաղեցնել նախարարի պաշտոնը: Այս դեպքում էլ ի՞նչ սպասել այս երկրի ղեկավարից: Էլ չեմ ասում, որ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան մեր հիմնական ուղեկիցն են դարձել, ու դա շատ նորմալ է ընդունվում, որովհետև թիվ մեկ ստախոսը, կեղծարարը և մանիպուլ յատորը Հայաստանի Հանրապետության վարչապետն է, որն այդ սուտը, կեղծիքն ու մանիպուլ յացիան տարածում է և՛ կառավարության շենքից, և՛ Ազգային ժողովի ամբիոնից»,-ասաց մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ այս պայմաններում բնական է, որ կադրերի ընտրության միակ չափանիշը Փաշինյանին հնազանդ լինելն է: «Այս իշխանություններին պետք չեն պրոֆեսիոնալներ, պետք չեն հայրենասերներ, նրանց պետք չեն նաև խելացի ու գիտակից մարդիկ:Այս իշխանություններին պետք են հլու-հնազանդ, Նիկոլ Փաշինյանի բոլոր հրամանները կատարող մարդիկ և վերջ»,-հավելեց քաղաքագետը:

Անդրադառնալով այն բազմաթիվ հրապարակումներին, ըստ որոնց, ներկայիս իշխանությունների ունեցվածքը այս տարիներին քառապատկվել է, խոսելով նաև բիզնես հաջողությունների, իշխանությունների հետ փոխկապակցված ընկերությունների ծաղկման ու բարգավաճման մասին, Համբարյանը նկատեց. «Այս ամենը վկայում է մեկ բանի մասին. այս իշխանությունները դեմագոգիայի, կեղծիքների և ստախոսության միջոցով եկան իշխանության, և նրանց գլխավոր նպատակը ոչ թե արդարության կամ պետությանը հասցված վնասի վերականգնումն էր, այլ ընդամենը սեփականության վերաձևավորումը: Այսինքն, նախկինների ձեռքից եթե խլվում է, ուրեմն, պետք է անցնի ներկաների ձեռքը: Նշվածի վառ ապացույցն այն է, որ ավելի քան 4 տարի է՝ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, բայց, օրինակ՝ չի բացահայտվել հոկտեմբերի 27-ի հանցագործությունը, ինչի մասին ամեն քայլափոխի էր հայտարարում:

Մարտի 1-ի դեպքերով գործն ընդհանրապես տապալվեց դատարանում: Բացի այդ, անընդհատ խոսում էր Մոնումենտի տների մասին: Մինչդեռ տներից մեկի սեփականատիրոջ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի տունն այս իշխանությունների «դաբրոյով» վաճառվեց այլ մարդու, որն, ըստ ԶԼՄ-ների, շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ են արել այս 4 տարում: Golden Palace են միայն վերադարձրե՞լ: Ուրիշ ի՞նչ ենք տեսել, ո՞վ է ինչ վերադարձրել, ինչը ֆիքսվել է պետական բյուջեում: Ումի՞ց են ինչ բերել, նախկին օդիոզ դեմքերից ո՞վ է պատժվել: Գրեթե ոչ ոք: Ի դեպ, այդ օդիոզ դեմքերի 90 տոկոսը հիմա հլու-հնազանդ ծառայում է գործող վարչակարգին, նրանք անգամ բարձր պաշտոններ են զբաղեցնում գործող իշխանության վերնախավում: Տպավորություն է, թե բոլորը մոռանում են, օրինակ՝ ովքեր են եղել Գագիկ Ջհանգիրյանը, Տիգրան Մուկուչյանը, Գուրգեն Արսենյանը, Խաչատուր Սուքիասյանը, ով է եղել ֆեյք ռամկավարների առաջնորդ Վիգեն Խաչատրյանը, կամ ով է եղել Գյումրիում հայտնի «Հրեշ Անդո» մականունն ստացած Անդրանիկ Քոչարյանը: Ու ամենածիծաղելին այն է, որ Նիկոլը խոսում է նախկիններից, երբ իր ամբողջ թիմը «վինտաժ» նախկիններ են՝ խայտառակ անցյալով ու ներկայով»:

Ամփոփելով վերոնշյալ իրողությունները՝ Համբարյանը շեշտեց, որ այս ճանապարհը միայն մեկ ուղղությամբ կարող է տանել երկիրը. «Երբ որևիցե իշխանություն, կառավարման համակարգը, պետության շահերը, ազգային շահերը, ընդունված օրենքներն արհամարհելով, իրեն հլու-հնազանդ ծառայելու չափանիշով է ձևավորում, ուրեմն այդ ճանապարհը պետության կազմաքանդմանն է տանելու»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Իրանի հետ hակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ռուսաստանում ընտրություններն ավարտվեցին․ հիմա ի՞նչ կլինի ռուբլու հետԿրեմլը հույս ունի վերսկսել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Անկախության նկատմամբ արտաքին ոտնձգությունների համար գործիք են կարգվել օրվա իշխանությունները. Սամվել Կարապետյան Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Մաղթում ենք խաղաղ կյանք և բարգավաճում․ ՀՀժում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության օրվա առթիվՇնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան. ՀՀ-ում ԵՄ առաքելություն Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. «Իջևան» ԲԿ-ում մահացած պտուղ է ծնվելGoogle-ն իր գլխավոր էջը զարդարել է հայկական եռագույնով Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱյսպես կոչված Պետդումայի ընտրությունները նշանավորվեցին որպես ևս մեկ խոշոր հետընթաց ռուսական ժողովրդավարության համար. Կալլաս Երևան-Սևան ավտոճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և հայտնվել բաժանարար գոտու վրա․ կա վիրավnր Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները