Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հերթական սադրանքի հիմնական սլաքները․ «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորություն չէ, որ երբ բանակցային գործընթացը հասնում է որևէ կարևոր հանգրվանի կամ մոտենում է դրան, Ադրբեջանն ինչ-որ սահմանային էսկալացիա է նախաձեռնում և դիմում տարաբնույթ սադրանքների։ Նույնը վերաբերում է նաև օրերս Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի հրահրած լարվածությանը, որի արդյունքում հայկական բանակի կողմից լուրջ հարված ստացավ «քիթումռութին»։ Խնդիրն այն է, որ առաջիկա օրերին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունենալու Փաշինյան-Ալիև հանդիպումը, որին հետևելու է նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը Քիշնևում։ Ճիշտ է՝ մինչև 2018 թ. իշխանափոխությունը, նաև 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո Ադրբեջանը պարբերաբար նմանատիպ գործելաոճ ևս կիրառել է, երբ անընդմեջ սադրանքների ու հանցագործությունների է դիմել, բայց այս անգամ եվրոպական միջնորդների նախաձեռնած հանդիպումից առաջ կոնկրետ ոտնձգություն է իրականացնում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ, ու սա ունի որոշակի նոր ենթատեքստ։

Հիմա փորձեր են արվում զուգահեռներ անցկացնել «նախահեղափոխական» ու հետպատերազմյան իրավիճակների հետ: Սակայն իրավիճակը լիովին այլ էր մինչ 2018 թ. իշխանափոխությունը, երբ Ադրբեջանը կարևոր հանդիպումների նախօրյակին սահմանային լարվածություն էր հրահրում պայմանավորվածությունների վրա ազդելու համար, սակայն այն ժամանակ հայկական կողմը հանդես էր գալիս հաղթողի դիրքերից։ Եթե նախկինում Ադրբեջանը միշտ ձգտել է տապալել փոխզիջումային տարբերակների շուրջ համաձայնության կայացումը, ինչը նշանակում էր, որ հայկական կողմի համար որոշակիորեն ձեռնտու պայմաններ էին առաջ քաշվում, ապա ներկա պայմաններում նոր սադրանքներով Բաքուն ոչ թե փորձում է վիժեցնել բանակցային գործընթացը, ինչպես ներկայացնում է Փաշինյանը, այլ ուժեղացնել Հայաստանի նկատմամբ ճնշումը և լիովին իր պայմանները պարտադրել հայկական կողմին։

Այլ կերպ ասած՝ Բաքվի նպատակն է հող նախապատրաստել հայկական կողմի համար նոր կապիտուլ յացիոն պայմանագրի ստորագրման համար։ Դրա համար էլ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել էր, թե նախագահ Ալիևը քիշնևյան հանդիպմանը կարող է և չմասնակցել։ Իսկ նախարարության խոսնակը պնդել էր, թե հնգակողմ այդ հանդիպումը ոչ պաշտոնական բնույթ ունի և կարող է անցկացվել միայն Բաքվի առաջադրած նախապայմանի դեպքում։ Մինչդեռ Բրյուսելից հակադարձեցին, թե բոլոր կողմերը մինչ այդ քաղաքական համաձայնություն են տվել ինչպես Շառլ Միշելի մասնակցությամբ, այնպես էլ Քիշնևում՝ հնգակողմ ձևաչափով նախատեսված հանդիպումներին: Փաստացի Ադրբեջանն այնպիսի քայլերի է դիմում, որ Բրյուսելը, Փարիզն ու Բեռլինն իրենց միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունները չտապալելու համար ստիպված լինեն հաշվի նստել Ադրբեջանի նախապայմանների հետ, որոնք ենթադրում են հայկական կողմին կոնկրետ պահանջների թելադրում։

Հակառակ դեպքում եվրոպական կողմը կարող է մտավախություն ունենալ, որ եթե Բաքվի մոտեցումները հաշվի չառնի, ապա իր միջնորդությամբ բանակցությունները կարող են տապալվել, իսկ միջնորդական առաքելության գործն իր վրա կվերցնի ԵՄ-ի հետ լարված հարաբերություններ ունեցող Ռուսաստանը։ Բացի դրանից, Սոթքի հատվածում լարվածության մեծացումն ու բախումն ինչ-որ առումով ձեռնտու է նաև Փաշինյանին, քանի որ դրանով հայ հասարակության մեջ խորանում են նոր պատերազմի հետ կապված վախերը։ Այսինքն, եթե հասարակությունը անընդհատ սարսափի մեջ մնա, ապա Փաշինյանն ինչ բովանդակություն ունեցող փաստաթուղթ էլ ստորագրի Բրյուսելում, դրանով կնվազեցվեն բողոքի և անհնազանդության դրսևորումների ծավալները։ Ադրբեջանի սադրանքները կապվում են նաև Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների հետ։ Ի մասնավորի, Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքներն իրականացվեցին այն պայմաններում, երբ ռուսական կողմի առաջխաղացումը գրեթե կանգնել է, իսկ Ուկրաինան հակահարձակում է նախաձեռնել։

Ադրբեջանն իր քայլերով նաև որոշակիորեն շոշափում է ռուսական կողմի արձագանքը, քանի որ պետք է, ի վերջո, հաշվի առնել, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական հենարանը Հայաստանն է, իսկ եթե ռուսական կողմը կորցնի այդ հենարանը, ապա դուրս կմնա տարածաշրջանից։ Մեկ այլ հանգամանք ևս կարևոր է։ Սոթքի ուղղությամբ սադրանքների ժամանակ Ադրբեջանը կոնկրետ դիմադրության հանդիպեց։ Բաքվին թվում էր, թե իրեն հաջողվելու է հեշտ առաջխաղացում ունենալ, ինչպես եղել է փաշինյանական պարտությանը հաջորդած շրջանում՝ նույն Փաշինյանի իշխանության թողտվությամբ, բայց այս անգամ հայկական բանակը ցույց տվեց, որ իր մեջքը ամուր է և անհրաժեշտության դեպքում կարող է կանգնեցնել հակառակորդի ցանկացած լկտիություն։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զարգացում, ոչ թե հանձնում․ այսօր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները եղան ՏիգրանաշենումՄենք Տիգրանաշեն եկանք սեր տալու և փոխադարձաբար սեր էլ ստացանք․ Ուժեղ ՀայաստանԿոնվերս Բանկի նախաձեռնությամբ քննարկվել են հայ-լեհական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներըՀայոց ցեղասպանության թանգարանը համալրվել է նոր աուդիոգիդերով և ռադիոգիդերովԹուրքական ԱԹՍ-ները խնդիր են դարձել Հունաստանի համարԳերմանիան նպատակ ունի թույլ չտալ, որ ծայրահեղ աջերը հասանելիություն ստանան պատերազմական գաղտնի ծրագրին. Bloomberg«ՀայաՔվեն» վերահաստատում է Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության շուրջ իր աննահանջ հանձնառությունըԱյգեստանում գործարկվելու է էլեկտրական շչակՉինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Ամուսնացել է Աշոտ ՂազարյանըՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios