Երևան, 08.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հա­ճախ ներ­քա­ղա­քա­կան օրա­կար­գը բա­րե­փո­խում­նե­րի օրա­կար­գից բարձր են դա­սում. առ­կա է կա­ռա­վար­ման որա­կի խնդիր, որը ստեղ­ծել է ակն­կա­լիք­նե­րի ճգնա­ժամ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Կառավարման խնդիրներից մինչև ճգնաժամ, կադրային հարցերից մինչև համավարակով պայմանավորված ռիսկեր, որոնց գնահատման տեսանկյունից վերապահումներ կան: «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի փորձագետ Դավիթ Մաթևոսյանի հետ զրուցել ենք նշված թեմաների շուրջ՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև առկա քաղաքական մթնոլորտին:

Առաջինն անդրադառնալով կառավարման ճգնաժամի հավանականությանը, ինչի մասին վերջերս հաճախ է մատնանշվում, Դ. Մաթևոսյանը խնդիրն այլ տեսանկյունից վերլուծեց: 

Նա մատնանշեց մասնավորապես քաղաքական ճգնաժամի առկայության մասին՝ այն պայմանավորելով մի քանի հանգամանքներով:

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ենք հասկանում «կառավարման ճգնաժամ» ասելով: 

Դասական իմաստով պետական կառավարման ճգնաժամ չկա, սակայն կան ոլորտային լուրջ խնդիրներ, որոնք ավելի են սրվել մի շարք գործոնների ազդեցության արդյունքում: Օրինակ` սոցիալ-տնտեսական և առողջապահական ոլորտներում համավարակով պայմանավորված ճգնաժամի ռիսկեր կան: 

Սակայն այն, ինչ շատերն անվանում են «կառավարման ճգնաժամ», իրականում քաղաքական ճգնաժամ է, որը կապված է իշխանությունից ունեցած հասարակական սպասելիքների, ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվացման և համավարակի տարածմամբ պայմանավորված մթնոլորտի թեժացման հետ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց փորձագետը:

Իսկ թե նշված քաղաքական ճգնաժամը հաղթահարելու ի՞նչ հնարավորություններ կան, և, ընդհանուր առմամբ, քաղաքական դաշտում առկա մթնոլորտը, ինչպես նաև իշխանության քայլերն այդ առումով ի՞նչ են կանխորոշում, փորձագետը մի քանի խնդիր առանձնացրեց՝ ընդգծելով այդ ճգնաժամի հանգուցալուծման մի քանի ուղիների մասին: 

«Քիչ հավանական եմ համարում, որ այս քաղաքական լարվածությունը կարճաժամկետ հեռանկարում կհաղթահարվի: 

Քանի դեռ կա ֆորմալ իշխանություն, որը չունի իշխանությունը բանեցնելու բավարար ռեսուրսներ՝ բացի վարչական և վարկանիշային ռեսուրսը, քանի դեռ կա Ազգային ժողով, որը չի արտահայտում երկրում առկա քաղաքական դասավորվածությունը, քանի դեռ կա արտախորհրդարանական ընդդիմություն, որին պատկանում են ազդեցության զգալի ռեսուրսներ, այս լարվածությունը շարունակվելու է: 

Այն կարող է ավարտվել միայն կողմերից մեկի պարտությամբ: Կա՛մ կպարտվի ներկայիս իշխանությունը՝ չդիմանալով արտախորհրդարանական ուժերի ճնշմանը, կա՛մ իշխանությանը կհաջողվի վերաբաշխել ռեսուրսները և զրկել արտախորհրդարանական ընդդիմությանը ազդեցության ռեսուրսներից:

 Շատ բան կախված է, իհարկե, նաև նրանից, թե ինչ ընթացք կունենա համավարակով պայմանավորված իրավիճակը: Ինչքան սոցիալ-տնտեսական խնդիրները խորանան, այնքան իշխանության հաղթանակի հավանականությունը կնվազի»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Դավիթ Մաթևոսյանի հետ զրույցում անդրադարձանք նաև համավարակով պայմանավորված իրավիճակին ու կառավարման առկախված խնդիրներին: 

Գնահատելով այս ամբողջ ընթացքը, խոսելով նաև իշխանության՝ մինչ այս իրականացրած քայլերի ու արդեն ներկայիս փուլում իրականացվող քաղաքականության մասին՝ փորձագետն ընդգծեց առավել ցայտուն դարձած բացերի մասին:

«Այն, ինչ ունենք Հայաստանում, դժվար է կառավարում անվանել: Իրականում մենք ունենք իրավիճակային ղեկավարում՝ առանց երկարաժամկետ պլանավորման, հավանական սցենարների հաշվարկման, ռիսկերի գնահատման, կանխարգելման և այլն: Այս ամենը հստակ դրսևորվեց համավարակի ընթացքում: 

Նախ՝ սկզբում ձախողվեց ռիսկերի գնահատումը, ինչի արդյունքում չիրականացվեցին պատշաճ կանխարգելիչ աշխատանքներ: Երբ արդեն հայտարարվեց արտակարգ իրավիճակ, փորձ չարվեց պահպանել պատշաճ կարանտինային կարգուկանոն՝ ենթադրաբար մարդկանց դժգոհություններից խուսափելու համար:

Հետագայում գրանցված դեպքերի աճին զուգահեռ՝ կարանտինային պայմանները հանվեցին՝ ենթադրաբար առանց պլանավորելու, թե ինչ ռիսկերի ենք բախվելու երկու շաբաթ հետո: Հիմա էլ փորձ է ա րվում անցնել շվեդական ռեժիմի՝ առանց հաշվի առնելու, որ շվեդական փորձը արդյունավետ է, երբ կիրառում ես շվեդների նկատմամբ: Շվեդական ռեժիմը բախվելու է հայկական պրակտիկային, և ունենալու ենք այն, ինչ մինչ այսօր ենք ունեցել»,-հավելեց փորձագետը:

Խոսելով կադրային հարցերի մասին ու դիտարկելով հատկապես այն իրավիճակը, ըստ որի՝ վերջին շրջանում ևս մի շարք ոլորտներից պաշտոնյաներ են հեռանում, Դ. Մաթևոսյանը մի քանի հանգամանք առանձնացրեց: Հաշվի առնելով նաև հեռացածների մատնանշած պատճառները, որոնք, ի թիվս մի շարք խնդիրների, ի ցույց են դնում նաև իրենց պատկերացրած բարեփոխումներն իրականացնելու անհնարինությունը՝ Դավիթ Մաթևոսյանը նկատեց.

«Եթե խոսքը մեկ-երկու պաշտոնյայի հրաժարականի մասին լիներ, ապա կարող էինք ասել, որ սրանք առանձին, անձնական պատմություններ են: Սակայն հրաժարական տվողների քանակը և նրանց կողմից մատնանշված, իրար նմանվող պատճառների վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ առկա է որոշակի օրինաչափություն:

 Նախ՝ պրոֆեսիոնալ և կայացած մասնագետները դժվարությամբ են աշխատում այնպիսի մարդկանց ենթակայությամբ, որոնք պատահաբար են հայտնվել բարձրագույն պաշտոններում: Երկրորդ՝ մասնագետների համար կարևոր է զարգացման և բարեփոխումների այն օրակարգը, որի շուրջ նրանք աշխատում են: 

Երբ հիմնական ռեսուրսներն ուղղվում են ներքաղաքական շահերի սպասարկմանը, այստեղ մասնագետներն անելիք չունեն: Երրորդ՝ մասնագետը ցանկանում է գնահատված լինել իր գիտելիքի և հմտությունների համար, այլ ոչ թե անվերապահ հավատարմության: 

Արդեն իսկ կայացած և պետական համակարգից դուրս իրենց արժանի աշխատանքային կարգավիճակն ունեցող պրոֆեսիոնալները մոտիվացիա չունեն իրենց ներքին անկախությունը փոխարինելու անվերապահ հավատարմությամբ: Ենթադրաբար՝ հենց այդ պատճառով էլ հեռանում են»:

Փորձագետը շեշտեց՝ իրականում պատճառները կարող են բազմաթիվ լինել, բայց ամբողջացնելով խնդիրը՝ ընդգծեց հիմնականի մասին. «Կարող ենք ասել, որ կա կառավարման որակի խնդիր, որը ստեղծել է ակնկալիքների ճգնաժամ, ինչի պատճառով էլ մարդիկ գերադասում են դուրս գալ պետական համակարգից»:

Դիտարկմանը՝ միգուցե չստեղծվեց այն համակարգը, որը իրապես կբացառեր մի շարք երևույթների առկայությունը և այլ իրավիճակ կենթադրեր, Դավիթ Մաթևոսյանը նկատեց. 

«Պետական համակարգում աշխատելը երբեք գրավիչ չի եղել պրոֆեսիոնալների համար: Բնական է, որ այս ժամանակահատվածը բավարար չէր ստեղծելու այնպիսի պետական կառավարման համակարգ, որը գրավիչ կդառնար պրոֆեսիոնալների համար: Սակայն, գնահատելով այս երկու տարին, կարող ենք ասել, որ դրական միտումները քիչ են: Եղած փոփոխություններն էլ կայուն և երկարաժամկետ չեն: 

Դժվար է իշխանություններին մեղադրել նրանում, որ պետական համակարգում աշխատանքը գրավիչ չի դարձել այս երկու տարվա ընթացքում: Խնդիրները բազմաթիվ են և խորքային (ցածր աշխատավարձ, ծանրաբեռնված, լարված աշխատանք և այլն), բայց կարելի է նրանց մեղադրել այն հարցում, որ հաճախ ներքաղաքական օրակարգը բարեփոխումների օրակարգից բարձր են դասում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

«Ուկրաինան պարտվում է պատերազմում». The Spectator Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Կոռնիձորում․ ադրբեջանցիների առաջխաղացում կա՞ Ուկրաինայի ԶՈւ-ն hարվածել է ՌԴ մի շարք քաղաքների․ կան տnւժածներ Ինչի՞ կհանգեցնեն Հայաստանի եվրոպական երազանքները. «Փաստ»Ազգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԳիշերը ՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Կիևին․ կան զnhեր և վիրավnրներ Խորհրդանշական ժեստեր՝ իրական երաշխիքների փոխարեն. «Փաստ»Ի՞նչ զարգացումներ են հնարավոր Բիշքեկյան հանդիպումից հետոՃիշտ կլիներ, որ մի այլ հեղինակ էլ տպագրեր «Հետքայլ արա՝ լսիր Սերժին» գիրքը. Վահե Հովհաննիսյան Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արարատի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա Յոլյան«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածում. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 8-ի 08։00-ի դրությամբ Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում. «Փաստ»«Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններ Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը Ներկայացվել է Հայաստանի՝ ԱԲ ենթակառուցվածքների զարգացման տեսլականը Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Գրոսին շնորհակալություն է հայտնել ՌԴ-ին և Ուկրաինային Զապորոժիեի ԱԷԿ-ի վերանորոգման ժամանակ հրադադարի համար Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ ՄուրսիաՄասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել էՄանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները