Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Արտաքին քաղաքական վեկտորի ցանկացած փոփոխություն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում». «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հարցազրույց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի հետ: -Նախօրեին Իլհամ Ալիևը հերթական անգամ խոսեց ադրբեջանցի անհայտ կորած զինվորների մասունքները վերադարձնելու մասին, նա անդրադարձել էր նաև Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթած հատվածներում ականազերծման գործընթացին՝ նշելով, որ դա կտևի մի քանի տասնամյակ։ Նման քայլերով ինչի՞ է փորձում հասնել Ալիևը, և, Ձեր կարծիքով, հայկական կողմն ինչպիսի՞ արձագանք կտա կամ պիտի տա այդ հայտարարություններին։ -Նախ՝ նշեմ, Ալիևը խնդիր ունի միջազգային հանրությանը և հատկապես սեփական ժողովրդին ցույց տալու, որ 44-օրյա պատերազմից հետո իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում մարդկանց վերաբնակեցնելը տասնամյակներ է տևելու։

Նա շատ լավ հասկանում է, որ այդ պրոցեսը դժվար և, ամենակարևորը, մեծ ֆինանսական ռեսուրսներ է պահանջում, ուստի հիմիկվանից պետք է համապատասխան արդարացումներ գեներացնել, որպեսզի ապագա հասարակական որոշակի դժգոհությունները հնարավորինս մեղմվի և կանխվի։ Նշենք նաև, որ 2021 թվականի ամռանը, երբ Ալիևը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ Շուշիում հայտնի պայմանագիրն էր ստորագրում, հայտարարում էր, որ հայկական կողմն իրենց ականապատ դաշտերի քարտեզներ է փոխանցել, և նա գոհ է այդ քարտեզների ճշտությունից, սակայն որոշ ժամանակ անց նույն Ալիևը սկսեց բողոքել, որ այդ քարտեզներն ունեն ընդամենը 25 տոկոս ճշտություն։

Հայկական կողմը տարբեր մակարդակներում բազմիցս հայտարարել է, որ ռազմական գաղտնիք հանդիսացող նշված քարտեզները ադրբեջանական կողմին հանձնվել է՝ որպես բարի կամքի դրսևորում, և եթե նույնիսկ համարենք, որ այդ քարտեզների ճշտությունը ընդամենը 25 տոկոս է, ապա փաստացի Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ է շահում մեր ռազմաքաղաքական ղեկավարության, այսպես կոչված, «բարի կամքի» դրսևորումներից։ Արցախյան առաջին պատերազմում ադրբեջանցի անհայտ կորած զինվորների վերաբերյալ Ալիևի հայտարարությունն, իմ կարծիքով, հեռահար նպատակներ է հետապնդում։ Նա փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի Արցախյան առաջին պատերազմով անցած հրամանատարները պատասխանատվության ենթարկվեն, ինչը նրան կարող է հաջողվել, եթե ՀՀ գործող իշխանությունը, այսպես ասած, կոնտր քայլեր չձեռնարկի։ Ցավոք սրտի, այս պահի դրությամբ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից այդպիսի քայլեր տեսանելի չեն։ -Այսօր առաջնային քննարկվող հարցերի շարքում առանցքային են ՀՀ պետական սահմանի անվտանգության հետ կապված խնդիրները։ ՀՀ իշխանությունները հնարավոր բոլոր առիթներով անընդհատ շեշտում են, որ իրենք անում են առավելագույնը՝ սահմանում պատշաճ ապահովում իրականացնելու նպատակով։

Ինչպե՞ս եք գնահատում հնարավոր նոր ագրեսիայի ռիսկը. Թուրքիան կգնա՞ բացահայտ քայլերի, թե՞ կպահպանի կուլիսային աջակցողի ներկայիս կարգավիճակը։ -Սեպտեմբերի 13-ի՝ ադրբեջանական կողմի լայնածվալ հարձակման ժամանակ, որը տևել է ընդամենը մեկուկես օր, ըստ պաշտոնական թվերի, մենք ունեցել ենք ավելի քան 200 զոհ։ Համեմատության համար ասեմ, որ նույնիսկ 44-օրյա պատերազմի ժամանակ, որն ըստ մասշտաբների անգամներով ավելի մեծ էր, մենք առաջին օրն այդքան զոհ չենք ունեցել։ Անվտանգային խնդիրները, ցավոք սրտի, չափազանց շատ են, և այդ խնդիրները ճիշտ վերլուծելու, գնահատելու, առաջնահերթությունները դասակարգելու համար առնվազն անհրաժեշտ է, որպեսզի կարևորագույն պաշտոններում նշանակված մարդիկ բարդ և դժվար իրավիճակներում որոշումներ կայացնելու համար կոմպետենտ լինեն։ Մենք ավելի քան 7 ամիս է՝ չունենք ԶՈՒ ԳՇ հետախուզության վարչության պետ, իսկ ԳՇ պետն ընդամենը մի քանի ամիս է, ինչ ղեկավարում է այդ համակարգը, իսկ վերջին փոփոխություններից հետո դարձել է Սուրեն Պապիկյանի տեղակալը։

Կարծում եմ՝ ադրբեջանական կողմի նոր սադրանքները անպակաս են լինելու, և չի բացառվում, որ սադրանքների ուղղության փոփոխություն տեղի ունենա։ Հետևելով նրանց լրահոսին և տարբեր քաղաքական գործիչների և փորձագետների հայտարարություններին՝ հասկանում ենք, որ նրանց նպատակների և ցանկությունների փոփոխություն տեղի չի ունեցել։ Ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, նրանք ցանկանում են, մաքսիմալ վնասներ հասցնելով, վերահսկողություն սահմանել կարևոր ենթակառուցվածքների նկատմամբ, և եթե մեր կողմից համարժեք և կոշտ պատասխան չտրվի այդ սադրանքներին, ապա նրանց ախորժակը գնալով մեծանալու է, ինչին բազմիցս ականատես ենք եղել։ Ադրբեջանի և Թուրքիայի միջև Շուշիում կնքված պայմանագիրը ենթադրում է, որ Ադրբեջանի դիմելու պարագայում, Թուրքիան պարտավորվում է արդեն բացահայտ ռազմական օգնություն ցուցաբերել իր փոքր եղբորը։

-Հարավկովկասյան տարածաշրջանում ակնհայտ տեղի են ունենում աշխարհաքաղաքական վերադասավորումներ, և դեռևս անհասկանալի է, թե ՀՀ-ն ինչպես է արձագանքելու այս նոր իրողություններին. չե՞ք կարծում, որ ՀՀ իշխանությունները փորձում են ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն իրականացնել, և ինչպիսի՞ վերաբերմունք կցուցաբերեն դրան հիմնական խաղացողները։ -Մեր տարածաշրջանի հիմնական խաղացողները երեքն են՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան, որոնցից յուրաքանչյուրը, բնականաբար, ունի իր շահերը, և ժամանակի ընթացքում, որոշակի աշխարհաքաղաքական իրավիճակներով պայմանավորված, այդ շահերը կարող են միմյանց հետ հակադրվել և խաչվել։

Այս պահի դրությամբ անզեն աչքով էլ երևում է, որ մեր և Իրանի շահերը շատ տեղերում խաչվում են, և մենք պետք է այդ հնարավորությունը կարողանանք մաքսիմալ օգտագործել, ինչը, ցավոք սրտի, տեսանելի չէ։ Ադրբեջանը, շատ լավ հասկանալով և կանխատեսելով, որ մեր և Իրանի հարաբերություններում հնարավոր է որոշակի բեկում լինի, իր ողջ դիվանագիտական ռեսուրսը օգտագործում է այդ ամենը թույլ չտալու համար, և այսօր արդեն նրանք հասել են մի կետի, որ Իրանի հետ Հայաստանի հարավային սահմաններին մոտիկ համատեղ զորավարժությունների անցկացման պայմանավորվածություն են ձեռք բերել։

Ադրբեջանը, բնականաբար, ամեն ինչ անելու է, որ մեր դաշնակիցների և բարեկամների հետ ունենա լավ հարաբերություններ, որպեսզի Հայաստանի հետ կապված կարճաժամկետ և երկարաժամկետ իր պլանները հնարավորինս արդյունավետ և անցնցում կարողանա իրականացնել։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական վեկտորի ցանկացած փոփոխություն իր մեջ լուրջ վտանգներ է պարունակում։ Արդյո՞ք այդ բոլոր ռիսկերը և դրանից բխող հետևանքները հաշվի են առնվել։ Մենք տեսնում ենք, թե աշխարհի տարբեր կետերում ինչ է կատարվում, և պետք է այդ ամենը վերլուծել, գնահատել և, ըստ այդմ, հետևություններ անել։ Ստեղծված իրավիճակում կարևոր է, որ մեր դիվանագիտական ճակատը համալրված լինի կոմպետենտ կադրերով, որպեսզի սպասվող ներկա և ապագա մարտահրավերներից հնարավորինս անվնաս կարողանանք դուրս գալ։ -Վերջին օրերին հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված բավական ակտիվ գործընթացների ենք ականատես լինում. նախ՝ Պրահայում տեղի ունեցած հանդիպումների շարքը, ապա և՝ երեկ Աստանայում ՄիրզոյանԲայրամով, Լավրով- Միրզոյան-Բայրամով հանդիպումները։

Ի՞նչ սպասելիքներ ակնկալենք Աստանայից։ -Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան հարցը համարում է լուծված։ Մինչև խորհրդարանական 2021 թվականի ընտրությունները ՀՀ իշխանությունները բավականին համարձակ, շատ ժամանակ հղում անելով ԵԱՀԿ ՄԽ երկրների ներկայացուցիչների հայտարարություններին, ասում էին, որ հարցը պետք է լուծվի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում, և այդ ամենն ամրագրում էին ՔՊ նախընտրական և կառավարության ծրագրերում՝ նաև ընդգծելով, որ հարցը պետք է լուծվի «անջատում հանուն փրկության» սկզբունքով։ Այսօր արդեն հայկական կողմի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են, որ Հայաստանը չունի ռեսուրս և հնարավորություն Արցախի ժողովրդի անվտանգությունը և իրավունքները պաշտպանելու համար և պատրաստ են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում։ Այս իրողություններում ադրբեջանական կողմի հետ հանդիպումներից հայանպաստ արդյունքներ, բնականաբար, չեմ կարող ակնկալել

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարությունՍոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ ՄխիթարյանԳոռ Մինասյանը՝ Ասիական խաղերի բրոնզե մեդալակիր «ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ՄԱԿ-ը Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականացված գոտում ականների պայթյունները զինադադարի խախտում է համարում ԵՄ-ն դեմ է արտահայտվել ԵԱՀԿ նախագահի պաշտոնում Վրաստանի թեկնածությանը ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանԲրազիլիան երկրորդ ընկերական խաղում հաղթեց Ավստրալիային Փեզեշքիանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձում են ներքին պառակտումներ սերմանել Իրանում 73-ամյա թոշակառուն բարձրացել է գինու հսկայական տակառի մեջ և չի կարողացել դուրս գալՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Արտաշատի խճուղի Մ-2 Հյուսիս–Հարավ միջպետական ճանապարհը ժամանակավոր փակվում է Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելԱռևանգման ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայում Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 30-ի 08։00-ի դրությամբ Միջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա ԿոստանյանԱմերիկյան ԱԲ ընկերությունները Սպիտակ տանը համաձայնագիր են ստորագրել ներքին վերահսկողությունն ուժեղացնելու շուրջ ԱՄՆ-ն խստացրել է Կուբայի դեմ պատժամիջոցները 8-րդ հարկից ուսանող է ընկել․ պարելիս կորցրել է հավասարակշռությունը18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԱՄՆ-Իրանի հարաբերություններում դիվանագիտական ​​բեկում մտցնելու ջանքերը էական արդյունքներ չեն տվել․ Axios Մի քանի ժամ ջուր չի լինի․ հասցեներ Երևան-Էջմիածին ավտոճանապարհի «Նոր Զովք»-ի դիմաց բшխվել են «Mitsubishi»-ն, «BYD»-ն և «Opel»-ը․ բժիշկները պայքարnւմ են 3 վիրավnրներից 9-ամյա տղայի կյանքի համարՌուսաստանը hրթիռներով hարվածել է Կիևին․ կան զnhեր Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զինվnրական զnրավարժությունների մասին ՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Խոշոր ավտովթшր․ բժիշկները պայքարում են 9-ամյա տղայի կյանքի համար․ վարորդներից մեկը ՊՆ զինծառայող էՀորոսկոպի 3 նշան, ում համար աշունը «ցավոտ» կլինիԿատարը չի կարողացել առաջընթացի հասնել ԱՄՆ-Իրան երկխոսության մեջ Երևանի հարավային մուտքի՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կերակառուցվի Ինչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԹրամփ. Գեյթսն այլևս չի համարում, որ ԱԲ-ն կհանգեցնի 1 միլիարդ մարդու մահվան Իշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Կառուցվելու է 272 մետրանոց էստակադա և երկու ուղեանց․ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը կվերակառուցվի Նուրմագոմեդովը հայտնել է իր պատրաստակամությունը UFC-ում իր նորամուտը նշելու Արման Ծառուկյանի դեմ Թրամփը Կիմ Չեն Ընին անվանել է իր ընկերը ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Կոմոտինի Խաղաղության հրապարակը և Յանինայի քաղաքապետարանի շենքը լուսավորվել են Հայաստանի Հարապետության դրոշի գույներով Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածել