Երևան, 19.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դա­տար­կու­թյու­նը լրաց­նե­լու փորձ՝ պո­պու­լիզ­մի ու անլր­ջու­թյան ավե­լա­ցող չա­փա­բաժ­նով

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Քաղաքացու օրվա խորովածից հետո քաղաքական թիվ մեկ թեմա լինելու անվանակարգում հաղթող ճանաչվելու հնարավորություն ունի գորգ լվանալու արարողությունը: Կատակը՝ կատակ, բայց, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, այս իրավիճակը զարգացման վեկտորի բացակայության հետևանքն է:

«Չունենալով այդ զարգացման վեկտորը՝ իշխանությունը չունի նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականության ռազմավարությունն ու հայեցակարգերը: ԱԺ ընտրություններից հետո կային համեմատաբար կարևոր մի քանի հարցեր՝ կառավարության ծրագրի ընդունում, կառավարության կառուցվածքի փոփոխություն ու հարկային օրենսգրքի ընդունում: Այս ամենից հետո Հայաստանում ներքաղաքական լուրջ հարցեր այլևս չեն քննարկվում:

Հարցերը կապված են բացառապես երկրորդ նախագահի շուրջ ընթացող գործընթացների, ինչպես նաև ԲԴԽ-ի ու ՍԴ-ի հետ կապված զարգացումների հետ: Այսինքն, փաստացի, այսօր զարգացման օրակարգ չկա: Քանի որ իշխանությունների կողմից ներկայացված օրակարգ չկա և ներքաղաքական դաշտը դատարկվել է, բնականաբար, իշխող քաղաքական թիմն ինչ-որ հարցեր պետք է մտցնի՝ այդ դատարկությունը լրացնելու համար: Մյուս կողմից՝ թիմն ի վիճակի չէ զարգացման որևէ հարց մտցնել իսկ վարչապետին դա պարզապես պետք չէ. իրեն պետք է հասնել անձնիշխանության համակարգին, ինչին և փորձում է հասնել: Բայց ներքաղաքական օրակարգը դատարկ չի կարող մնալ և, որպեսզի դատարկ չլինի, այն լցվում է անլուրջ առաջարկներով, ինչպիսին Վարդավառի օրը գորգ լվանալն է:

Այս ամենը ներքաղաքական օրակարգի դատարկությունը լրացնելու հերթական փորձ է, ուրիշ ոչինչ»,-«Փաստի» հետ զրույցում նկատում է քաղտեխնոլոգը:

Անդրադառնալով այն հակադարձումներին, թե նման նախաձեռնությունները պետք չէ կապել այլ հարցերի հետ, որոնք դեռ լուծված չեն, քաղաքագետը նշում է.

«Դա արդարացում է, որի հիմքում ցույց տալն է, թե գործ են անում: Այսօրվա Հայաստանում կարևորը ոչ թե գործ անելն է, այլ ցույց տալը, որ գործ ես անում: Այս վարքագիծը բնորոշ է հատկապես վերջին 25 տարիների քաղաքական գործունեությանը: Նոր բան չէ՝ այս իշխանությունները շարունակում են նախկին 25 տարիների քաղաքական ավանդույթները: Պարզապես հիմա պոպուլիզմի և անլրջության չափաբաժինն է ավելացել:

Հիմա դերակատարներն են փոխվել՝ իրենց լուման ունենալով ու փոխելով այդ երևույթների ընդամենը ձևը: Հիմա պոպուլիզմին է մեծ տեղ տրվում, ինչպես նաև անլրջությունն է շատ, որովհետև պետական կառավարման համակարգ են եկել փողոցից՝ չունենալով կառավարման փորձ ու այդ փորձը ձեռք բերելու ցանկություն: Հիմա ցույց են տալիս, թե իբրև գործ են անում ու իրենց նախաձեռնությունները կարևոր են, ազգային ավանդույթներն են հարգում և այլն: Իհարկե, նրանց մի մասը հասկանում է, որ այսպես չի կարելի, բայց իրենք գտնվում են մի համակարգում, որն այլախոհություն չի ընդունում: Հաշվի առնելով դա՝ հասկանում են, որ եթե փորձեն ասել, որ այդպես չի կարելի, գործով և ոչ թե անլրջություններով ու գորգ լվանալով պետք է զբաղվել, կարող են անգամ զրկվել իրենց կարգավիճակից:

Մի մասը հասկանում է, բայց չի բարձրաձայնում, իսկ մյուս մասն իսկապես չի հասկանում, ավելին՝ ոգևորված է այդ ամենով»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Արմեն Բադալյանի խոսքով, այսօր փորձ է արվում ստեղծել մի համակարգ, որից ազատվելու լուծումը դեռ պարզ չէ. «Եթե զարգացումները շարունակվեն այնպես, ինչպես մինչ հիմա էին զարգանում, ապա կարող ենք հասնել մի հանգրվանի, որ Հայաստանում կստեղծվի աղքատ անձնիշխան համակարգ:

Հիմա անձնիշխանության համակարգի ձևավորման ճանապարհին ենք, որը, հաշվի առնելով ներդրումների բացակայությունը, նաև աղքատ է: Բացի այդ, մենք չունենք արտաքին քաղաքականության զարգացման օրակարգ: Հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգ չկա, ինչը ցույց տվեց նաև ԱԺ նախագահի այցը ԱՄՆ: Որոշում ընդունողներից ոչ ոք նրան չընդունեց՝ բացառությամբ Պալատի և Սենատի հանրապետական և դեմոկրատ ղեկավարների: Չկա նաև ՀայաստանԵՄ օրակարգ:

Ավելին՝ տեսնում ենք սառը հարաբերություններ: Թեպետ Հայաստանի իշխանությունները հայտարարում են Հայաստան-ԵՄ լավ հարաբերությունների մասին, բայց կան գործոններ, որոնք հակառակն են ապացուցում: Հայաստանի վարչապետը շնորհավորում է ԵՄ տարբեր երկրների ղեկավարների ծննդյան տարեդարձները, պետական տոների առթիվ ևս շնորհավորանքներ է հղում, բայց միաժամանակ տեսնում ենք, որ ո՛չ վարչապետի ծննդյան օրը, ո՛չ էլ, օրինակ՝ Սահմանադրության օրը ԵՄ որևէ երկրի ղեկավար շնորհավորական ուղերձ չհղեց:

ԵՄ-ն ընդամենը 35 մլն դոլար լրացուցիչ գումար է հատկացրել Հայաստանին, ինչն իշխանության ու նրա քարոզիչների համար թմբկահարվում է որպես մեծ նվաճում, մինչդեռ նախկին ծրագրերի ֆինանսավորման ավելացման մասին է խոսքը»:

Քաղտեխնոլոգը շեշտեց լուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման բացակայության մասին: «Ընդհանրապես, մարդիկ կարող են դիմանալ, երբ կա զարգացման տեսլական: Բայց երբ դա չկա ու չկա հեղափոխությունից հետո, ապա այդ իրավիճակը կրկնակի վատ է, քան նախկին իշխանությունների ժամանակ, որոնք մերժվում էին հասարակության կողմից: 

Այս իշխանությունը հայտարարում էր, որ կոռուպցիայի դեմ համակարգային պայքար կա, բայց լավագույն դեպքում ընդամենը մի մարզային քաղաքի սոցիալական ծառայության աշխատողի մակարդակով ձերբակալություն տեսանք: Թեպետ ասում են՝ կոռուպցիան վերացել է, բայց այդպես էլ կոռուպցիայի բացահայտման խոշոր գործընթացներ չտեսանք: Խոշոր կոռուպցիոներների մասին որևիցե ձայն չկա, թեպետ խոսվում էր ոմն անձի 50/50 տոկոսների, Հյուսիս-հարավ ճանապարհի միլիարդների թալան, սեփականաշնորհված ու վաճառված հանքերի մասին: Տեսանք նաև Սևանի խնդիր, որի դեպքում ևս փորձում են լուծումներ գտնել՝ առանց խնդիրն ուսումնասիրելու: 

Ընդհանուր առմամբ, Հայաստանի ներքաղաքական օրակարգում սկսել են գերիշխել կեսժամանոց հարցերը: Գորգ լվանալու և այդ մակարդակի հարցերի մասին է խոսքը:

Այսինքն, ստեղծվում է մի իրավիճակ, որը որևիցե կերպ չի տանում զարգացման»,-ասաց նա՝ հավելելով, որ ընդդիմադիր դաշտը ևս ակտիվ չէ:

«Ընդդիմադիր դաշտում բովանդակային տեսանկյունից բավականին գրագետ ու լավ տեքստեր են գրում, բայց ընդդիմադիր որևէ կուսակցություն չի փորձում իր վարկանիշի բարձրացման ուղղությամբ աշխատանք տանել: Բոլորը ոգևորվում են ու ուրախանում, որ վարչապետի վարկանիշն իջնում է, բայց ոչ ոք չի մտածում իր վարկանիշը բարձրացնելու մասին: Մեծ հաշվով, ո՛չ իշխանության, ո՛չ էլ ընդդիմության ճամբարում զարգացում չկա:

Ընդհանուր առմամբ, անորոշ իրավիճակ է»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մավրը արեց իր գործը, Մավրը փորձում է հեռանալ․ Հրայր ԿամենդատյանԱրոնյանը հաղթել է Մամեդյարովին․ Total Chess World Championship Tour Pilot 2026 Սի Ծինփինը կոչ է արել ամբողջությամբ վերացնել միջուկային զենքը Ի՞նչ փոփոխություններ են սպասվում դեկտեմբերին ՀայաստանումԽաղաղության խոստումը դեռ խաղաղություն չէ․ Մհեր ԱվետիսյանՕդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա Ամուլսարի վերաբերյալ շատ ռիսկեր կան, որոնք իշխանությունն աչքաթող է անում. Արեգ ՍավգուլյանՊուտինը, Թրամփը և Սի Ծինփինը խաղաղության մասին հռչակագիր են ընդունել Անվճար դեղեր, վիրահատություններ և նոր ծրագրեր․ ինչ է փոխվել առողջապահության ոլորտում UFC-ն պայմանագիր կկնքի Նուրմագոմեդովի եղբոր հետ, նրանց նոր աստղեր են պետք․ Ծառուկյան Արևմուտքը հետխորհրդային պետություններին մեկը մյուսի հետևից փորձում է դարձնել հակառուսական օջախներ և օգտագործել իր գեոպոլիտիկ շահերի համար․ Մհեր ԱվետիսյանՄահացել է անմահ հերոս Ալբերտ Խառատյանի մայրըԲրիտանիան ավելի քան 1000 հեռահար հարվածային ԱԹՍ կտրամադրի Ուկրաինային Շիրակի մարզի Անի համայնքում փորձարկվելու են էլեկտրական շչակներ Մենք կհաստատենք խաղաղություն՝ առանց զիջումների և վերջ կդնենք Հայաստանում քաղաքական հետապնդումներին․ Արամ ՎարդևանյանՍիբիրյա՞ն, թե՞ չինական. ինչպես անիսոնի համով խմիչքները դարձան տարածված. «Փաստ»Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև. օդի ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի Ալիևյան սահմանադրության պահանջը գալիս է Ադրբեջանից և իրական սպառնալիք է մեր անկախությանը․ Գառնիկ ԴավթյանԴեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան Սա ալիևյան խաղաղություն չէ, սա ալիևյան սահմանադրություն է․ Լենա ՄաթևոսյանԴասագրքերը մինչև աշակերտին հասնելը պարտադիր պետք է փորձաքննության ենթարկվեն. Ատոմ ՄխիթարյանԵրեք օր, բազմաթիվ նոր տան պատմություններ․ Ամիօ բանկը՝ «Տուն էքսպո»-ում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 նոյեմբերի). Պելեի 1000-րդ գոլը, առաջին խաղալիք երկաթուղին, 71 միլիոն դոլարանոց նկարը. «Փաստ»Մենք դեռ սպասում ենք, որ Հայաստանը բացահայտի ավելի քան 200 զանգվածային գերեզմшնի տեղակայման վայրերը. Հաջիև Հինգ տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր երեք տարեկան քրոջ վրաՀովհաննես Հովհաննիսյանը ևս 5 տարի կշարունակի լինել ԵՊՀ ռեկտոր ՀՀՄԱ-ն ներդնում է կայուն զարգացման միասնական ստանդարտ, որը կգնահատի Հայաստանի մետաղական հանքերի աշխատանքը․ Վարդան Ջհանյան Օմանի ափերի մոտ՝ Հորմուզի նեղուցում, տանկերը հարձակման է ենթարկվել Հայաստանը թուրքական կողմի հետ նախատեսում է երկրորդ կամուրջ կառուցել Մարգարայի հատվածում. Միրզոյան Դասախոսները և ուսանողները պետք է տեր կանգնեն իրենց բուհերին. Լիլիթ ԱրզումանյանԲուդապեշտում «Total Chess» մրցաշարում Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Ռապորտին, Լևոն Արոնյանը՝ Մամեդյարովին Թվային դարաշրջանի սրացող «համավարակը». ի՞նչ վտանգներով է հղի էկրանների առջև չափից ավելի երկար ժամանակ անցկացնելը. «Փաստ»Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 250 մլն եվրոյի վարկ կներգրավի Պատմությունը կերտում են անհատները․ Մհեր ԱվետիսյանՄեկնարկել է Սի Ծինփին-Դոնալդ Թրամփ հանդիպումը Ծերության տարիներին պետությունը չպետք է հարկի նրա համեստ բնակարանը․ Հրայր ԿամենդատյանԽնդիր ենք դրել մեր առաջ, որ 2029 թվականին ունենանք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացում. Փաշինյան Ընդդիմությունը մեծ ռիսկեր է տեսնում, իշխանությունը հակադարձում է. «Փաստ»Դուք չեք կարողանում կառավարել այս երկիրը, ձեր գործընկեր Ալիևն էլ չի կարող կառավարել Հայաստանը․ Նարեկ ԿարապետյանԱրևիկ գյուղում 25-ամյա տղամարդը «Տիր» հրացանnվ պատահաբար վիրավnրել է կնոջ 24-ամյա եղբորը. վերջինս մահшցել է Կինը հետույքի վիրահատությունից հետո կոմայի մեջ է ընկել և մահացելՁեր ստեղծածը թղթե տնակ է՝ գունազարդված ու գեղեցիկ փաթեթավորված․ ադրբեջանցnւ անխոչընդոտ անցումն ու բանակում շարունակվող մահվшն ելքերը՝ վկա. Տիգրան Աբրահամյան Հիշե՛ք, ոչ մի քաղաքական իշխանություն հավերժ չէ․ ժողովրդին միայն զիջումներ առաջարկող իշխանության օրերն էլ հաշված են․ Անդրանիկ Գևորգյան«Փորձում ենք ուժեղ լինել, Վոլոդյաս այդպես կցանկանար». Վոլոդյա Մխիթարյանն անմահացել է նոյեմբերի 9-ին Քարվաճառում. «Փաստ»Երազ է տեսել ու սպանել մարդուն Մեզ շրջապատող տարածաշրջաններն այնուհանդերձ պատրաստվում են նոր բախումների․ Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 19-ին Լավ լուր՝ կենսաթոշակառուների համար․ հետվճարների գործընթացը մեկնարկել է Խաղաղության պատրանքը և ուժի գործոնն առաջ մղող միջազգային իրավիճակը. «Փաստ»Փոփոխություններ դեպի մի շարք երկրներ արտահանումների մասով արտոնությունների ծրագրում. «Փաստ»