Երևան, 17.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Թե ինչ­պես է իրա­կա­նու­թյուն փոխ­վում ընդ­դի­մու­թյու­նից իշ­խա­նու­թյուն դառ­նա­լիս

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Համավարակի արդյունքում Հայաստանը լուրջ սոցիալ-տնտեսական խնդիրների առաջ է կանգնած։ 

Թերևս տնտեսական գործոնով է պայմանավորված, որ իշխանությունները, չնայած վարակի տարածման ահագնացող ցուցանիշներին, խուսափում են նորից կարանտինային ռեժիմին անցնել, որը առողջապահական իրավիճակի տեսանկյունից կարող է արդյունավետ լինել։

 

Երկու ամիս տևած կարանտինի արդյունքում Հայաստանի տնտեսությունը լուրջ անկում է գրանցել։ Տնտեսության իրական հատվածի համարյա բոլոր ոլորտները հունվար-ապրիլ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ անկում են գրանցել:

Վիճակագրական տվյալներն այսպիսին են՝ արդյունաբերությունը կրճատվել է 8,6 տոկոսով, շինարարությունը՝ 21 տոկոսով, կապի ոլորտը՝ 2,8 տոկոսով, առևտրի անկումը կազմել է 8,6 տոկոս և այսպես շարունակ։ Սակայն ուշագրավ է, որ հունվար-ապրիլի ընթացքում նախորդ տարվա համեմատ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտում աճը կազմել է 27 տոկոս։

Ընդ որում, հետաքրքրական է, որ մինչ հանքարդյունաբերությունը, որը սերտորեն կապված է արտահանման ցուցանիշների հետ, երկնիշ աճ է գրանցել, մեր արտահանման ծավալները այս տարվա առաջին 4 ամսում նվազել են 12,6 տոկոսով, ինչը մասնագետների համար մտահոգիչ տարրեր է պարունակում։

Հանքարդյունաբերության այս կարգի աննախադեպ աճը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը, փորձելով մեղմել տնտեսության ներսում ստեղծված դեպրեսիվ իրավիճակի ազդեցությունը, ավելի շատ հումք է արտահանել արտասահման, իսկ դրա համար հատուկ տնտեսական քաղաքականություն պետք չի եկել։

Խնդիրն այն է, որ հումքն ավելի էժան է գնահատվում, քան պատրաստի արտադրանքը։ Եվ քանի որ մի շարք մետաղների, մասնավորապես պղնձի գները տնտեսական ճգնաժամի արդյունքում պահանջարկի անկմամբ պայմանավորված դեռևս շարունակում են ցածր մակարդակում մնալ, ապա ստացվում է, որ հանքարդյունաբերության աճը տեղի է ունեցել հումքի արտահանման քանակական աճի հաշվին։ 

Ժողովրդական լեզվով ասած, կամ հենց ընդդիմադիր Փաշինյանի խոսքերով ասած՝ ընդերքը քանդել, ծախել են։

Մինչդեռ հարկ է նշել, որ դեռևս ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանը ԱԺ ամբիոնից քննադատում էր Հայաստանի տնտեսական աճը՝ նշելով, թե այդ աճը ձևավորվել է ընդամենը ընդերքը քանդելու, պետության ունեցած հանքային հարստությունները «թալանելու» արդյունքում։ 

Սակայն նշված հայտարարությունները բավական չէին, վարչապետ ընտրվելուց հետո էլ Փաշինյանը այս թեման բարձրացնում էր արդեն վարչապետի կարգավիճակով՝ ընդգծելով, որ պետք է անցնել ներառական տնտեսական համակարգի, այսինքն՝ պետք է ՀՀ տնտեսական աճի կառուցվածքը էականորեն փոխվի։ 

Ընդ որում, Փաշինյանի կարծիքով, Հայաստանի տնտեսության մեջ մեծ հատված պետք է ունենա հետևյալ կառուցվածքը` բարձր տեխնոլոգիաներ, ՏՏ, թեթև արդյունաբերություն, սննդի վերամշակող արտադրություն։

Սակայն ավելորդ է խոսել այն մասին, թե որքանով են Փաշինյանի հայտարարություններն իրականություն դարձել։ 

Վերջինիս պաշտոնավարման ընթացքում անգամ չի ստեղծվել մետաղական հումքը վերամշակող որևէ գործարան, որպեսզի էժան հումք արտահանելու փոխարեն, Հայաստանը հնարավորություն ստանար ավելի թանկ գնով արտահանել պատրաստի արտադրանք։

Գոնե ներկայիս տնտեսական դժվարությունների փուլում կառավարությունը պետք է համապատասխան լուծումներ գտներ, թե ինչպես կարելի է զարգացնել տնտեսության իրական հատվածը, որը երկարաժամկետ հեռանկարում մեծ արդյունքներ է խոստանում։ Սակայն, ըստ տնտեսագետների գնահատականի, Փաշինյանը գնում է իր կողմից քննադատված ուղիով։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

ԳԴՀ–ն ՀՀ պաշտպանության նախարարությանը 16 ձնագնաց է նվիրել «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը լրջագույն մարտահրավեր է և անվտանգային uպառնալիք ՀՀ-ի համար․ Փաշինյան Տղամարդը խոստովանել է յոթ երեխաների մոր սպանությունըՀայաստանի հետ խաղաղությունը բարդ պայքար է, սակայն Ադրբեջանը հանձնառու է պահպանելու իր տարածքում գտնվող քրիստոնեական ժառանգությունը. Հաջիև ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 սեպտեմբերի). Ով չի ստացել հուսալիության մասին վկայական, համարվել է ժողովրդի թշնամի. «Փաստ»Պուտինը շնորհավորել է Մոդիին ծննդյան օրվա առթիվ և բարձր գնահատել կայացած բանակցությունները Նյու Յորքի քաղաքապետը, որը կողմ է Նեթանյահուի ձերբակալությանը, դեմ չէ նրա այցին Հայաստանում արտադրված պտուղ-բանջարեղենի ամեն երկրորդի մեջ թունաքիմիկատներ կան. Հարություն ՄնացականյանԹրամփը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտությունը շուտով կավարտվի Լոռու մարզի Լերմոնտովո բնակավայրի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Սաուդյան Արաբիայում սպառվում են հրթիռներ որսացող միջոցները․ AP Պետք է ընտրություն կատարել. ի՞նչ են նախատեսում ԵԱՏՄ հիմնադիր փաստաթղթերը. «Փաստ»ՌԴ ԶՈւ-ն գիշերվա ընթացքում խnցել է 641 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Գեղարքունիքի Ծաղկունք գյուղում գայլերի hարձակման հետևանքով 250-ից ավելի գառ ու ոչխար է uատկել 49-րդ տիտղոսն ու համաշխարհային ռեկորդներ. Մեսսիի հոբելյանական գոլն օգնեց «Ինտեր Մայամի»-ին նվաճել Չեմպիոնների գավաթը ԱԳՆ-ի առևտրի առարկան այս ընթացքում Հայաստանի հողերն են եղել. Նարեկ ԿարապետյանՀույս ունենք, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը կհասնեն խաղաղության. Թուրքիայի ՊՆ Ի՞նչ է հուշում վրացական փորձը. «Փաստ»ԵՊՀ-ն ազգային ինքնության և հայրենասիրության պահպանման կարևորագույն կառույց է․ Մենուա ՍողոմոնյանԵրևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան Ադրբեջանը պատերազմում է մեր ինքնության դեմ, իսկ դուք ինքնիշխան հեզությամբ լռում եք․ Սյուզաննա Ավետիսյանը՝ ՔՊ-ինԱՄՆ-ում հավանություն են տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնող օրինագծին 9 գոլ, 3 նշանակված 11-մետրանոց մեկ խաղում, «Բարսելոնա»-ն հաղթել է «Ռասինգ»-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 17-ին Հին լուսանկարները՝ նոր շնչով. Թումանյան քաղաքում կյանքի կոչվեց «Հետևելով ակունքին» արտ-նախագիծը. «Փաստ»Պարույր Հովհաննիսյանը պաշտոնապես ավարտել է ECOSOC-ի փոխնախագահի պաշտոնում իր գործունեությունը Կոնգրեսն ընդունել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու մասին օրինագիծը «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովին հանդես եմ գալիս ելույթով․ Փաշինյան Հյուսիսային Կորեան մեղադրել է Միացյալ Նահանգներին և նրա դաշնակիցներին միջուկային պատերազմի ներուժի կուտակման մեջ Մեքսիկայի նախագահը հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնա «Եղբայրս աշխույժ էր, ճարպիկ, ընկերասեր ու շփվող». Վահագն Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 14-ին Իշխանասարում. «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ Իրանը ձգտում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ Հայ հոգևոր առաջնորդներն ու Թրամփը քննարկել են խաղաղությանն առնչվող հարցեր Նիագարան կլուսավորվի Հայաստանի դրոշի գույներով, Օտտավայի քաղաքապետարանի առջև կծածանվի ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Ինչ-որ մի պահի հայ ժողովրդի ճնշման և քաղաքական էլիտաների որոշակի գործողությունների արդյունքում հնարավոր է Հայաստանում քաղաքական իրավիճակ փոխվի». «Փաստ»Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեքսիկան մոտ են առևտրային համաձայնագրի կնքմանը Հյուսիսային Կորեան մեղադրել է Ճապոնիային և Կորեայի Հանրապետությանը միջուկային զենքի ստեղծման փորձերի մեջ Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 17/18-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Լույս չի լինելու Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով են մեկնարկել 2026 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ամեն ազգայինի դեմ պայքարի համատեքստում. «Փաստ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»Բացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Մեքսիկայի նախագահն հայտարարել է, որ իր երկիրը երբեք ոչ մեկի գաղութը չի դառնաԻսպանիայի Լա Լիգայի 6-րդ տուրում «Ատլետիկոն» հաղթեց «Օսասունային»Սեպտեմբերի 17/18-ին լույս չի լինելուԵրկրաշարժ է տեղի ունեցել Ադրբեջանում