Երևան, 16.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ցավալի ներկան ու անորոշ ապագան. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաստացի ապրում ենք հայ ժողովրդի համար ամենաողբերգական շրջաններից մեկը. 30 տարի առաջ ազատամարտի արդյունքում ձեռք բերված փառահեղ հաղթանակից ոչինչ չի մնացել։ Արցախի պետականությունը շուտով լիովին դադարելու է գոյություն ունենալ։ Հարյուր հազարից ավելի մեր հայրենակիցներ Արցախից տեղափոխվել են Հայաստան։ Պարզ է, որ արցախցիները չէին կարող համակերպվել ադրբեջանական տիրապետության հետ, որին բնորոշ են ամենաանմարդկային վայրագություններն ու գազանությունները։ Ի վերջո, խոսքը հանցագործ, ահաբեկչական պետության մասին է: Սակայն դեռ մարդիկ կան, որոնք մտածում են, թե առաջիկայում հնարավոր է մի քանի հազար մարդ հետ գնա Արցախ, որովհետև անհրաժեշտություն կա, որ ռուս խաղաղապահները մնան, և հետևաբար Ռուսաստանը դրա միջոցով լծակ ունենա Ադրբեջանի վրա։

Բայց եթե արցախցիների մի շատ փոքր մասն էլ ինչ-ինչ միջազգային մեխանիզմների գործարկման պարագայում պատրաստակամություն հայտնի վերադառնալ Արցախ, ինչը գրեթե անհավանական սցենար է, միևնույնն է, Ադրբեջանը չի համաձայնի, որ ռուս խաղաղապահները մնան՝ մանավանդ որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ նախատեսված 5 տարվա լրանալուն քիչ է մնացել, իսկ Ադրբեջանն էլ իր հերթին այդպես էլ խորհրդարանում չհաստատեց ռուս խաղաղապահների մանդատը։ Եթե Ռուսաստանն ի վիճակի չեղավ (չցանկացավ) կանխել Արցախի վրա հարձակումն ու էթնիկ զտումը, ապա հարցական է մնում, թե ինչպես է կարողանալու ապահովել խաղաղապահների հետագա գործունեությունը։ Իսկ հիմա փաստը մնում է փաստ, որ կորցրինք մեր հայրենիքի մի կարևոր հատվածը, որտեղ հայերը բնակվել են հազարամյակներ շարունակ և պայքարել են իրենց գոյատևման համար։

Այս անգամ արցախահայերի դեմ ագրեսիան տեղի ունեցավ 21-րդ դարում, երբ մարդու իրավունքներն ու ազատությունները միջազգային հանրության կողմից իբր հռչակվել են որպես բարձրագույն արժեք, սակայն այդ նույն միջազգային հանրությունն իր լռությամբ խրախուսում էր Ադրբեջանին։ Արցախի կորստով փաստացի կոտրվում է նաև Հայաստանի ողնաշարը՝ մանավանդ որ Ադրբեջանը Սյունիքում, Գեղարքունիքում և Հայաստանի այլ վայրերում ապրած ադրբեջանցիներին վերադարձնելու պլան է հետապնդում։ Հասկանալի է, որ թուրքադրբեջանական տանդեմը տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերը փոխելու հեռահար մտադրություններ ունի՝ պանթուրքական ծրագրերն իրականություն դարձնելու համար։ Բայց այդ ծրագրերի իրականացումը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել տարածաշրջանային այլ խաղացողների՝ մասնավորապես Ռուսաստանի և Իրանի համար։

Թուրքիայի հզորացումը սպառնալու է Ռուսաստանին ու Իրանին դուրս թողնել մեր տարածաշրջանից, որի արդյունքում Հարավային Կովկասն ամբողջովին կհայտնվի թուրքական ազդեցության տակ։ Ադրբեջանն ամբողջովին վասալի կարգավիճակում է, թուրքական կապիտալը գերիշխող դիրքեր ունի Վրաստանում, իսկ երբ հայ-թուրքական սահմանն էլ բացվի, ապա Հայաստանի հարցերն էլ հնարավոր կլինի լուծել, ու այդ ժամանակ նույնիսկ Հայաստանում ռուսական ռազմաբազայի գոյության անհրաժեշտությունը չի լինի։

Թուրքիայի չափից շատ հզորանալու դեպքում Արևմուտքը ևս կարող է անհանգիստ լինել՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այն կարող է դուրս գալ արևմտյան ուղեծրից ու իր ինքնուրույն պահանջները թելադրել Արևմուտքին, մանավանդ որ Թուրքիան իրեն երբեք չի նույնացրել արևմտյան քաղաքակրթության հետ։ Անգամ հիմա է Թուրքիան նախապայմանների լեզվով խոսում Արևմուտքի հետ, տարբեր պահանջներ է դնում, ուստի կարելի է պատկերացնել՝ ինչպես կպահի իրեն, երբ պանթուրքական ծրագրերն իրականություն դառնան։ Չհաշված, որ Թուրքիան սպառնում է ՆԱՏՕ-ի մյուս անդամ Հունաստանին և քիչ-քիչ ներթափանցում Բալկաններ։ Ուստի, արտաքին ուժերի շահերից է բխում, որ կանխվի թուրքական էքսպանսիոնիզմը, իսկ դրա ճանապարհին անհրաժեշտ էր, որ Արցախը մնար հայկական՝ որպես անհրաժեշտ պատվար։ Ներկա պահին գուցե կշեռքի ծանրությունը լիովին թեքված է Ադրբեջանի կողմը, բայց դիվանագիտական աշխատանքի արդյունքում չպետք է թողնել, որ այդպես մնա։

Անհրաժեշտ է ստիպել, որ Ադրբեջանը հաշվի նստի արցախահայության գործոնի հետ ու իրեն թույլ չտա կամայականություն ցուցաբերել, առավել ևս՝ Արցախի հարցն ամբողջությամբ լուծած համարել հօգուտ իրեն։ Մյուս կողմից էլ՝ պետք է արցախահայությանը հնարավորինս պահել Հայաստանում, համապատասխան պայմաններ ապահովել նրանց կեցության համար: Դա առավել քան անհրաժեշտ է մեր հայրենիքում և շրջակա տարածաշրջանում։ Առանց այն էլ մերձավորարևել յան տարածաշրջանը տեղի ունեցող հախուռն գործընթացների արդյունքում հայաթափվում է, իսկ Լիբանանի, Իրաքի, Սիրիայի, Իրանի մեր համայնքները ժամանակի ընթացքում նվազում են, ինչի արդյունքում ավելի բարդ աշխարհաքաղաքական պայմաններ են ստեղծվում Հայաստանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Սարսափելի ավտովթար Բաղրամյան փողոցում` «Գնթունիկի» մոտ, կան վիրավորներԲաքվի վերաքննիչ դատարանը քննում է Արայիկ Հարությունյանի և Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների բողոքներըԿիևյան կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության փոփոխությունԴեմբելեն պաշտպանել է ՄբապեինՎթարի մասնակիցները 15 րոպեում երթևեկելի հատվածը չազատելու դեպքում կտուգանվեն. օրինագիծՀունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանՍերժ Թանկյանը, Արտո Թունջբոյաջյանը, Ինգա և Անուշ Արշակյանները և այլ հայտնիներ՝ մեկ բեմում. «Նախնիների կանչը» վերադառնում է նոր ծրագրով HandArt-ում կայացավ «Մեր Կարմիր Կանաչ տունը» ներկայացման առաջնախաղը ԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՇտապ․ 00։00-ից փակ պահեք Ձեր տան պատուհանները, պատշգամբի դռները Կյանքից անժամանակ հեռացել է Արտյոմ ԱվետիսյանըՎարորդական իրավունքից զրկված անձանց ի՞նչ է սպասվում Հայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՏրանսպորտում խուլիգանության դեպքով 55-ամյա կին է ձերբակալվել (տեսանյութ) 12-ամյա աղջկա սպանության կասկածանքով դեռահաս է ձերբակալվելՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանԵՄ ԱԳ Նախարարները քննարկել են, թե ինչպես կարող ենք էլ ավելի ամրապնդել ՀՀ-ի դիմակայունությունն ու տնտեսական դիվերսիֆիկացիան. Կալաս Իրանի հետ hակամարտությունը երկրորդ պլան է մղվում, ԱՄՆ-ը այժմ կկենտրոնանա ուկրաինական կարգավորման վրա. Թրամփ Արդյո՞ք բարձր մասնակցությունը ծառայեց իշխանությանըԹրամփը, Մակրոնը և Զելենսկին քննարկել են ուկրաինական կարգավորումը Թրամփը G7-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Զենելսկու հետ Իրազեկում. գործարկվելու է էլեկտրական շչակ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով Հնարավո՞ր են թափանիվի օգտագործման նոր գաղափարներ. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (16 հունիսի). Ստեղծվել է փորձարարական ֆիզիկայի և կենսաբանության համաշխարհային կենտրոններից մեկը. «Փաստ»Փոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ»Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankՓամբակ գետում վաղ առավոտից վերսկսել են երեկվանից որոնվող 7 և 13-ամյա քույրերի որոնողական աշխատանքները Իսրայելական hարձակումների հետևանքով զnhերի թիվը հասել է 3,798-ի. Լիբանանի Առողջապահության նախարարություն Ոչ-ոքիներ, դուբլ և պատմական ռեկորդ. ԱԱ-2026-ի հերթական խաղային օրվա արդյունքները Կուտակվել է հանրային հոգնածություն և հիասթափություն. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Եվրոպական շուկաների առասպելը փլվո՞ւմ է․ գյուղացին կանգնած է նոր խնդիրների առաջՈւկրաինա է հասել հայկական ծաղիկների առաջին խմբաքանակը Հորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT Քաղաքական հաջողության գինը չափազանց բարձր է. «Փաստ»Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբ«Բարի էր, լավատես, բոլորին հասնող ու անսահման խղճով». պայմանագրային ծառայող, սերժանտ Արթուր Զալինյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարդենիսում. «Փաստ»ԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ անհետ կորած անձի ընտանիքի անդամներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար. նախագիծ. «Փաստ»2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք Չալաբյան«Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ»Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ»ԿԸՀ-ի որոշումը և դրա քաղաքական հետևանքները․ ինչ է փոխվել ընտրությունների արդյունքներումՎենսը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի և Իրանի միջև ստորագրված փաստաթղթից