Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ի՞նչ է կա­տար­վում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում

Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման հետ, քանզի անցած մոտ երկու տարիների ընթացքում հայռուսական հարաբերություններում ավելի շատ «մութ անկյուններ» առաջացան, քան հնարավոր է գտնել անցած քսան, նույնիսկ երեսուն տարիների ընթացքում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները հետհեղափոխական Հայաստանում այդպես էլ լիարժեք փոխվստահություն ձեռք չբերեցին: Չնայած տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականությանը, այդուամենայնիվ, ռուսական կողմը չափազանց զգուշավոր է եղել Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերություններում՝ պահպանելով ընդգծված «հեռավորություն»:

Իսկ վերջին շրջանում, կարծես, առավել անհասկանալի երանգներ են ստանում այդ հարաբերությունները: Զուտ դիվանագիտական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում պահպանվում են քաղաքավարության կանոնները, եթե հաշվի չառնենք առանձին մեկ-երկու դրվագները: Ի դեպ, ուշագրավ է, որ զգուշավորության մասին ակնարկեց նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Սակայն, չնայած ակնառու լարվածությանը, եթե գոնե հրապարակային հարթակում դիվանագիտական լեզվով պահպանվում են «բարիդրացիականության» կանոնները, ապա ռուսական լրատվամիջոցները գնալով ավելի են կոշտացնում գնահատականների տոնայնությունը: 

Ընդ որում, դա արվում է տարբեր թեմաներով՝ սկսած տնտեսությունից մինչև ՍԴ դատավորների հանդեպ տոտալ ճնշումներն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, որը հատկապես մերձկրեմլ յան լրատվամիջոցները չեն զլանում գնահատել որպես քաղաքական հետապնդում: Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հաճախ են որոշակի մեսիջներ հղում ոչ միայն անձնական շփումների ժամանակ, այլ հենց ԶԼՄ-ների միջոցով:

 

Պատահական չէ, որ ռուսաստանյան լրատվամիջոցները անընդհատ անդրադառնում են հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ առանձնահատուկ նշելով, որ նա Վլադիմիր Պուտինի ընկերն է, որ նրա նկատմամբ իրականացվում է անձնական վրեժխնդրության վրա հիմնված հետապնդում և այլն:

Ի դեպ, Ռոման Բաբայանի հերթական ֆիլմը շատերը գնահատում են որպես պաշտոնական Մոսկվայի մեսիջ՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որ պետք է դադարեցնել Քոչարյանի քրեական հետապնդումը և վերջ տալ Արևմուտքի հետ երկակի «խաղերին»:

Օրերս էլ թեմային անդրադարձել էր նաև «Կոմերսանտ» թերթը, որն իր հետևություններում ավելի հեռուն էր գնացել՝ հայ-ռուսական հարաբերությունների ապագան պայմանավորելով Քոչարյանի գործոնով: 

«Եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական հարթության մեջ չլուծվի, ապա նրա կալանավորումը կարող է ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում դառնալ ամենաակտուալ հարցը»,- գրել է թերթը՝ շեշտելով, որ «Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայռուսական հարաբերությունների նյարդային կետերից մեկը»: 

Ավելին, պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է նաև, որ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է համարում: Նշվում է, որ Քոչարյանի նկատմամբ գործը չի հանդիսանում բացառապես Հայաստանի ներքին հարցը: Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է քաղաքական գործչի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երբ 2018 թվականին սկսվեց գործընթացը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այդպիսի գործողությունները «հակասում են Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն քաղաքական հետապնդում իրականացնել իրենց նախորդների նկատմամբ»:

Այս ֆոնին ուշագրավ էր հայկական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որը պետք է կայանար մարտին, ռուսական կողմը չեղարկել է: Թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, դժվար է պատասխանել, սակայն այն, որ հայռուսական հարաբերություններում գնալով նոր խութեր են առաջանում, կարծես հստակ է:

Ի դեպ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և ՍԴ-ի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված նույն Սերգեյ Կոպիրկինը ուշագրավ մեկնաբանություն է տվել. «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական փոխըմբռնում լինի։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք նաև, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը՝ ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ոստիկանության գվարդիայի ծառայողները Հաղթանակի կամրջի վրա ինքնաuպանության փորձ են կանխելԹուրքիան և Ադրբեջանը 3 խոշոր էներգետիկ նախագիծ կիրականացնեն«Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրաժարվել են պարգևավճարներից․ միջոցները կուղղվեն ՏիգրանաշենինՀԷՑ-ը պատրաստվում է COP17-ին․ Երևանում և մարզերում կուժեղացվի էլեկտրամատակարարման վերահսկողությունըՅամալը նշել է, թե որ թիմերի մասնակցությամբ խաղերն է ամենաշատը սիրում դիտելՊուտին․ Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի արտահանման պատվերները գերազանցել են 70 մլրդ դոլարըՍևանի համար պատմական տարի․ ոռոգման նպատակով լճից բաց թողնված ջրի ծավալը կազմել է ընդամենը 75,3 մլն խորանարդ մետր․ Լևոն ԱզիզյանԳործող նեոբոլշևիկյան իշխանությունը անցել է անգամ բոլշևիկներին, որոշում է՝ ով է եպիսկոպոս, ով՝ չէ. Ավետիք ՉալաբյանԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ Գևորգյան