Ереван, 19.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ի՞նչ է կա­տար­վում հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում

Նիկոլ Փաշինյանը ժամանակ առ ժամանակ տարբեր գնահատականներ է հնչեցնում հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ մասնավորաբար նշելով, թե դրանք «զարգանում են շատ արդյունավետ», կամ այդ հարաբերությունները որակում է «լավ և շիտակ» և այլն: Իր հարցազրույցներից մեկում էլ նա ասել է, թե «դրանք հարաբերություններ են՝ առանց մութ անկյունների»: Իրականում փորձագիտական լայն շրջանակները մեծամասամբ համաձայն չեն հենց այս վերջին ձևակերպման հետ, քանզի անցած մոտ երկու տարիների ընթացքում հայռուսական հարաբերություններում ավելի շատ «մութ անկյուններ» առաջացան, քան հնարավոր է գտնել անցած քսան, նույնիսկ երեսուն տարիների ընթացքում:

Ռուսաստանի հետ հարաբերությունները հետհեղափոխական Հայաստանում այդպես էլ լիարժեք փոխվստահություն ձեռք չբերեցին: Չնայած տարբեր ոլորտներում համագործակցության շարունակականությանը, այդուամենայնիվ, ռուսական կողմը չափազանց զգուշավոր է եղել Հայաստանի նոր իշխանությունների հետ հարաբերություններում՝ պահպանելով ընդգծված «հեռավորություն»:

Իսկ վերջին շրջանում, կարծես, առավել անհասկանալի երանգներ են ստանում այդ հարաբերությունները: Զուտ դիվանագիտական հարաբերությունների կոնտեքստում հիմնականում պահպանվում են քաղաքավարության կանոնները, եթե հաշվի չառնենք առանձին մեկ-երկու դրվագները: Ի դեպ, ուշագրավ է, որ զգուշավորության մասին ակնարկեց նաև Հայաստանում Ռուսաստանի դեսպանը: «Ռուսաստանը շատ զգուշավոր է վերաբերվում այն բոլոր իրադարձություններին, որոնք տեղի են ունենում Հայաստանի ներքաղաքական կյանքում»,-ասաց Սերգեյ Կոպիրկինը:

Սակայն, չնայած ակնառու լարվածությանը, եթե գոնե հրապարակային հարթակում դիվանագիտական լեզվով պահպանվում են «բարիդրացիականության» կանոնները, ապա ռուսական լրատվամիջոցները գնալով ավելի են կոշտացնում գնահատականների տոնայնությունը: 

Ընդ որում, դա արվում է տարբեր թեմաներով՝ սկսած տնտեսությունից մինչև ՍԴ դատավորների հանդեպ տոտալ ճնշումներն ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ իրականացվող քրեական հետապնդումը, որը հատկապես մերձկրեմլ յան լրատվամիջոցները չեն զլանում գնահատել որպես քաղաքական հետապնդում: Բազմաթիվ փորձագետներ արձանագրում են, որ Ռուսաստանի իշխանությունները հաճախ են որոշակի մեսիջներ հղում ոչ միայն անձնական շփումների ժամանակ, այլ հենց ԶԼՄ-ների միջոցով:

 

Պատահական չէ, որ ռուսաստանյան լրատվամիջոցները անընդհատ անդրադառնում են հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը՝ առանձնահատուկ նշելով, որ նա Վլադիմիր Պուտինի ընկերն է, որ նրա նկատմամբ իրականացվում է անձնական վրեժխնդրության վրա հիմնված հետապնդում և այլն:

Ի դեպ, Ռոման Բաբայանի հերթական ֆիլմը շատերը գնահատում են որպես պաշտոնական Մոսկվայի մեսիջ՝ ուղղված ՀՀ իշխանություններին, որ պետք է դադարեցնել Քոչարյանի քրեական հետապնդումը և վերջ տալ Արևմուտքի հետ երկակի «խաղերին»:

Օրերս էլ թեմային անդրադարձել էր նաև «Կոմերսանտ» թերթը, որն իր հետևություններում ավելի հեռուն էր գնացել՝ հայ-ռուսական հարաբերությունների ապագան պայմանավորելով Քոչարյանի գործոնով: 

«Եթե մոտ ժամանակներս Ռոբերտ Քոչարյանի շուրջ ստեղծված իրավիճակը իրավական հարթության մեջ չլուծվի, ապա նրա կալանավորումը կարող է ռուս-հայկական երկկողմ հարաբերություններում դառնալ ամենաակտուալ հարցը»,- գրել է թերթը՝ շեշտելով, որ «Քոչարյանի հետապնդման թեման, որի հետ ընկերությունը չի թաքցնում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դառնում է հայռուսական հարաբերությունների նյարդային կետերից մեկը»: 

Ավելին, պարբերականը, հղում անելով իր աղբյուրին, գրում է նաև, որ ռուսական կողմը Հայաստանի երկրորդ նախագահի նկատմամբ սկսված գործընթացը քաղաքական է համարում: Նշվում է, որ Քոչարյանի նկատմամբ գործը չի հանդիսանում բացառապես Հայաստանի ներքին հարցը: Մոսկվան հենց սկզբից ուշադիր հետևում է քաղաքական գործչի շուրջ ծավալվող իրադարձություններին: Երբ 2018 թվականին սկսվեց գործընթացը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ այդպիսի գործողությունները «հակասում են Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարություններին, որ իրենք մտադիր չեն քաղաքական հետապնդում իրականացնել իրենց նախորդների նկատմամբ»:

Այս ֆոնին ուշագրավ էր հայկական լրատվամիջոցներով տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որը պետք է կայանար մարտին, ռուսական կողմը չեղարկել է: Թե որքանով է այդ տեղեկությունը համապատասխանում իրականությանը, դժվար է պատասխանել, սակայն այն, որ հայռուսական հարաբերություններում գնալով նոր խութեր են առաջանում, կարծես հստակ է:

Ի դեպ, ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման և ՍԴ-ի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող զարգացումների հետ կապված նույն Սերգեյ Կոպիրկինը ուշագրավ մեկնաբանություն է տվել. «Մենք շահագրգռված ենք, որ այստեղ կայունություն և առավելագույն հասարակական փոխըմբռնում լինի։ Մենք, իհարկե, շահագրգռված ենք նաև, որ այն ուժերը, որոնք հասկանում են հայ-ռուսական հարաբերությունների, մեր ռազմավարական փոխգործակցության կարևորությունը՝ ծանրակշիռ դեր խաղան երկրի ներքաղաքական կյանքում»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Ральф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBank