Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ընդ­դի­մա­դիր կամ իշ­խա­նա­կան լի­նե­լը փաս­տա­ցի ինչ-որ դի­մակ է, որը պար­տադ­րում է իր կա­նոն­նե­րը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մարդկանց կարծիքը, հայացքները, ունակությունները, անգամ խոսելաձևը փոխվում է, երբ նրանք դառնում են իշխանության ներկայացուցիչ: Սա ակնհայտ փաստ է, որը բնորոշ է ոչ միայն մեր ժամանակներին: Ընդդիմադիրը, քաղաքացին կարող է բուռն, ագրեսիվ արձագանքել ինչ-որ քաղաքական կամ տնտեսական իրողության, սակայն հաճախ շեշտակիորեն տարբերվում է նրանց արձագանքը նույն երևույթին, երբ արդեն իշխանության ներկայացուցիչ են: Հակասություն է առաջանում՝ ի վերջո, ինչպիսի՞ն էր մարդու կարծիքը կոնկրետ իրողության վերաբերյալ, իսկ գուցե մարդն իր էությամբ միշտ էլ ագրեսիվ ու պոռթկուն է եղե՞լ, և պաշտոն ու իշխանություն ունենալուց դա ավելի ակնհայտ է դարձել:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ այս հարցը երկկողմանի է. երբ մարդն իշխանությունից դառնում է ընդդիմություն կամ հակառակը, կտրուկ մետամորֆոզներ են առաջանում: 

«Կան ընդհանուր գործոններ, որոնք ազդում են մարդու փոփոխման գործընթացի վրա: Ընդդիմություն լինելն, իհարկե, ավելի հարմարավետ զոնա է այն առումով, որ դու քիչ պատասխանատվություն ունես: Իհարկե, խոսքն այն երկրների մասին է, որտեղ ընդդիմադիրներին չեն ծեծում, սպանում, բանտարկում: Ընդդիմադիրը պատասխանատվություն չունի, հնարավորություն ունի քննադատել ամեն ինչ և ամեն րոպե: Դառնալով իշխանություն՝ նա միանգամից հայտնվում է մեծ շահերի բախման կիզակետում: Բնականաբար, ընդդիմադիրը շատ դեպքերում չի էլ պատկերացնում, թե ինչ ուժերի հետ գործ ունի իշխանությունը: Իշխանական դիրքում նա ստիպված է լինում հաշվի առնել այն հանգամանքները, որոնք իր համար ընդհանրապես նշանակություն չունեին ընդդիմադիր ժամանակ», - ասում է Մարտիրոսյանը: 

Սակայն այս ամեն ինչում, ըստ փորձագետի, կա հայկական առանձնահատկություն, որը երկու կարևոր գործոնների հետ կապ ունի:

«Առաջինը՝ մենք չունենք քաղաքական կայացած դաշտ, քաղաքական պայքարի, դրսևորումների կանոններ: Շատ դեպքերում այդ ամենը վերածվում է քաղաքական թատրոնի և խաղի: Կանոններն այնպիսին են դառնում, որ ընդդիմադիր ու իշխանական լինելը փաստացի ինչ-որ դիմակ է, որը կրում են: Շատերը նմանվում են դրան, որովհետև դիմակը պարտադրում է իր կանոնները:

Երկրորդը հասարակության քաղաքական կարճ հիշողությունն է: Քաղաքական դաշտում կան մարդիկ, որոնք վերջին 10 տարում 30 անգամ փոխել են իրենց կարծիքը, ինչը հանրությունը լրիվ նորմալ է ընկալում: Չի հիշում այդ մարդկանց ասածները, բայց ոչ բառի բուն իմաստով. հիշողության բացակայությունը դրսևորվում է նրանով, որ նորմալ է ընկալվում այն, որ մարդը կարող է լրիվ հակառակ կարծիք հայտնել, որովհետև նա հիմա ընդդիմություն կամ իշխանություն է: Հասարակությունն ավելի շատ գնում է նրա հետևից, թե ինչ է ինքը ցանկանում լսել:

Կարևոր չէ, թե ով է ասում և երբ»:

Փորձագետի հետ զրույցում անդրադարձանք նրան, որ օրերս Նորագավիթի մաքսատանը Նիկոլ Փաշինյանը աշխատակցին բավական կոպիտ տոնայնությամբ պատվիրեց լվանալ դրոշը, կախել գլխավերևում և աշխատանքից հեռանալու դիմում գրել: Սա միանշանակ արձագանք չգտավ հանրության շրջանում, մասնավորապես, խոսվեց այն մասին, որ քաղաքացու հետ նման տոնով խոսելն անթույլատրելի է, այն էլ վարչապետին, իրավական և աշխատանքային օրենսգրքի մի շարք հարցեր բարձրացվեցին: Նույնիսկ նրանք, ովքեր, թվում է, ակնհայտորեն կողմ են իշխանության և դրա ներկայացուցիչների բոլոր գործողություններին, բավական բուռն արձագանքեցին Փաշինյանի այս քայլին: Իսկ հնարավո՞ր է նման միջադեպերը հանգեցնեն իշխանության և հասարակության միջև որոշակի անդունդի գոյացմանը:

«Հասարակության և պետության միջև անդունդը միշտ կա: Եթե այն բացարձակապես բացակայի, դա կարող է խնդիր դառնալ: Այդ դեպքում պետությունը դառնում է խիստ պոպուլիստական, որովհետև սկսում է կատարել հանրության պահանջները: Սա այժմյան կառավարության խնդիրն է. այդ սահմանագիծը մի քիչ լղոզվել է: Հասարակության ամեն մի շերտ ակնկալում է, որ իր պահանջն ընկալվելու է պետության կողմից որպես հրամայական: Իհարկե, կա վտանգ, որ պետությունը հասարակությունից ավելի կանջատվի: Ի դեպ, Հայաստանում միշտ այդ վտանգը եղել է: Օրինակ, չկան հանրային կարծիքը հասկանալու հստակ մեխանիզմներ: Առաջ դա արվում էր հիմնականում մտերիմների միջոցով, հիմա՝ ֆեյսբուքի: Երկուսն էլ ճշգրիտ հաշվարկների գործիքներ չեն: Այս խնդիրը պետք է լուծել ու գտնել մեխանիզմներ, որոնք թույլ կտան հասկանալ հանրային կարծիքը, պահանջը», - ընդգծում է մեդիափորձագետը:

Զրուցակիցս նաև հավելում է, որ շատ դեպքերում հանրությունը չի կարողանում ձևակերպել իր պահանջները: «Վերջին կես տարում հանրային քննարկման թեմաները շատ երկրորդական են, իսկ կարևորները չեն քննարկվում: Պետք է վերհանել այն խնդիրները, որոնք հանրության համար կարևոր են», - եզրափակեց պարոն Մարտիրոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ժողովրդի ցասումը շուտով պայթելու է, և այդ օրը մոտ է․ Ցոլակ ԱկոպյանԻրանի վերաբերյալ որոշումը «շուտով» կլինի․ Թրամփ Ի՞նչ է կատարվում մեր բանակում. Տիգրան Դումիկյան Համայնքային ոստիկանությունը նոր պետ ունի Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով. ՆԳՆ (տեսանյութ) ԱՄՆ-ում hրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnhեր Հրազդանում տեղի է ունեցել վիճաբանությnւն-ծեծկռտnւք. բժիշկներն արձանագրել են մասնակիցներից մեկի մшհը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. Ռյուտե Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով․ ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին Քուշներ. ԱՄՆ-ը բանակցություններում հաշվի է առնում բոլոր կողմերի անվտանգության շահերը Աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը կընդգրվի Մադրիդի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարները՝ վերականգնելով երթևեկությունը Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ը կորոշի՝ արդյոք անհրաժեշտ է ամրապնդել Իրանի հետ hակամարտությունում ձեռք բերվածը. Թրամփ Սահմանադրական գործընթացում գործող կառավարչի քարոզչական դրոշակը կրկին հիմնված է լինելու ժողովրդին աhաբեկելnւ և պшտերազմի շանտաժով առաջ շարժվելու անփառnւնակ մոտեցման վրա. Տիգրան Աբրահամյան Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումՌԴ-ն ու ԱՄՆ-ը մոտ են համաձայնությունների ոչ միայն Ուկրաինայում կարգավորման, այլև ընդհանուր առմամբ Եվրոպայում անվտանգության հարցում. Թրամփ Այն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանԱգարակ-Աշտարակ երթուղին սպասարկող «JAC» մակնիշի մարդատար միկրոավտոբուսը բшխվել է հողաթմբին և կողաշրջվել. կա զnh Ռուբիոն հերքել է Թրամփի վարչակազմից հեռանալու մասին լուրերը Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 8 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում ՀՀ պատվիրակությունը վերահաստատել է աջակցությունը ՄԱԿ-ի Մշտական համակարգողների համակարգի ամրապնդմանը ԱՄՆ ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակիրը Մերձավոր Արևելք կժամանի նոյեմբերի կեսերին Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից․ ՌԴ ԱԳՆ ՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինԹրամփը սահմանափակումներ է դրել Օվալաձև գրասենյակի ապագա փոփոխությունների վրա ՀԱՊԿ-ում Հայաստանի համար նոր սահմանափակում է սպասվում Ջերմաստիճանը կնվազի, սպասվում է ձյուն. եղանակը` Հայաստանում Ռուբիոն մտադիր է աջակցել Վենսին նախագահական մրցավազքում Ո՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում