Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Արցախում դիմադրության օջախները մարելու անօգուտ ջանքերը․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Արդեն 5 ամիս է, ինչ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։ Ու, ըստ այդմ, Ադրբեջանը շարունակաբար սեղմում է Արցախի շուրջ ստեղծված օղակը։ Սկզբից ի հայտ եկան, այսպես կոչված, «բնապահպան ակտիվիստները», որոնք փակեցին Լաչինի միջանցքը։ Ապա Բաքուն պահանջեց, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա պետնախարարի պաշտոնից, իսկ Վարդանյանի հրաժարականից հետո Արցախի շուրջ ստեղծված վիճակը ոչ միայն չբարելավվեց, այլ վատթարացավ։ Ադրբեջանի և Արցախի ներկայացուցիչների միջև մի քանի հանդիպումներ կայացան, սակայն Բաքուն փորձեց այդ հանդիպումները ներկայացնել այն կոնտեքստում, թե քայլեր է ձեռնարկում Արցախի վերաինտեգրման ուղղությամբ։

Պատահական չէ, որ Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների միջև կայացած հանդիպումներից հետո Ադրբեջանի իշխանությունները Արցախի ներկայացուցիչներին միանգամից սկսեցին հրավիրել Բաքու՝ վերաինտեգրման շուրջ «հերթական քննարկման»: Սակայն արցախյան կողմը կտրականապես հրաժարվեց Բաքվի օրակարգով հանդիպումից՝ շարունակելով պայքարել իր իրավունքների համար։ Այնուհետ Ադրբեջանն անցավ հաջորդ քայլին ու գրավեց Արցախի համար հաղորդակցության այլընտրանքային հաղորդակցային ուղի դարձած Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հատվածում գտնվող բարձունքն ու վերահսկողության տակ վերցրեց ճանապարհը։ Իսկ ապրիլի վերջին Ադրբեջանը, լիովին ոտնահարելով նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն, ապօրինի կերպով անցակետ տեղադրեց Լաչինի միջանցքում՝ Հակարիի կամրջի մոտ։

Ու դրանից հետո ադրբեջանական իշխանությունների կողմից ուղարկված ֆեյք «բնապահպան ակտիվիստներն» անմիջապես հեռացան։ Ադրբեջանի քայլերի արդյունքում Արցախն այսօր տոտալ շրջափակման մեջ է, ու Բաքուն հույս ունի, թե դրանով կարող է կոտրել արցախցիների ոգին, որի արդյունքում ինչ-որ մի պահից կարող է սկսվել Արցախի վերաինտեգրման գործընթացը։ Բայց արցախցին ոչ միայն շարունակում է դիմակայել փորձություններին, այլև առավել վճռական է տրամադրված իր պայքարի հարցում և որևէ կերպ չի պատկերացնում Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին, չնայած ՀՀ իշխանությունները ձգտում են օգտագործել Արցախի իշխանությունների վրա իրենց ունեցած լծակները և Արցախում մարել դիմադրության բոլոր օջախները, որպեսզի հասնեն իրենց պլանների իրականացմանը, այն է՝ վերջնականապես ազատվել Արցախյան հիմնահարցից, այդուամենայնիվ, Արցախում դեռևս հայրենասեր ուժեր կան, որոնք տրամադրված են պայքարը շարունակելուն։

Այդ ուժերը, որոնց մեջ բավական մեծ թիվ են կազմում երիտասարդները, դիմադրության նոր օջախներ ձևավորելու նախաձեռնություններով են հանդես գալիս։ Եվ խորհրդանշական էր, որ մայիսի 9-ին Ստեփանակերտում «Ո՛Չ Արցախի էթնիկ զտմանը» պահանջագրի և ստորագրահավաքի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպվեց հանրահավաք, որի ընթացքում ևս մեկ անգամ ընդգծվեց, որ Ադրբեջանը ցանկանում է պառակտել Արցախը, ուստի պետք է վճռական լինել պայքարի շարունակականության հարցում։ Պառակտումը հատկապես ներկայիս պայմաններում կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ Արցախի համար։ ՀՀ իշխանությունները պառակտում սերմանելու ու իրենց նպատակներին հասնելու համար կարող են բորբոքել նաև որոշ գործիչների անձնական ամբիցիաները։

Օրինակ՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Սամվել Բաբայանը ևս մտադիր է առաջիկայում հանրահավաք հրավիրել, սակայն դրա հիմնական օրակարգը լինելու է իրեն պետնախարար նշանակելու հարցը, քանի որ ներկայացվում է այնպես, թե միայն ինքը կարող է Արցախը դուրս բերել ներկայիս վիճակից։ Պարզ է, որ ՀՀ իշխանությունները և նրանց աջակցությամբ նաև Արցախի իշխանությունները նման քայլերի են դիմում, քանի որ որևէ ազդեցության լծակ չունեն նոր ձևավորվող դիմադրության օջախների վրա։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանի և Չեխիայի միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ ընդգրկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններ. Խաչատուրյանը՝ Չեխիայի դեսպանին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտնել է հութիների արձակած հրթիռներն ու անօդաչուները խոցելու մասին Հայտնի է Գորիսի մոտ մահացած 20-ամյա զինծառայողի ինքնությունը Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա ԿոստանյանԻնչպիսի եղանակ է սպասվում հոկտեմբերի 2-7-ը «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՏեսչական մարմինը բացահայտել է ծխախոտային արտադրատեսակների բաց վաճառք Ռուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԵգիպտոսն ու Եթովպիան փոխադարձաբար արտաքսում են բարձրաստիճան դիվանագետներինԵրևանում նորածին է մահացել. ծնողները մեղադրում են Մարգարյան ծննդատան մասնագետներին Պեսկովը հայտարարել է, թե ինչ է պետք ՌուսաստանինԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա ՍողոմոնյանԻրանը կոչ է անում Իրաքին վերսկսել օդային հաղորդակցությունը ԱՄՆ-ն Patriot-ի լրացուցիչ մարտկոցներ է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար. Axios Շաքի բնակավայրում արձանագրված դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը խաղաղության համաձայնագրի վերջին քայլն է. Հիքմեթ Հաջիև Կապիկի միս ուտելուց հետո չորս մարդ է մահացել«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը տեսակապով մասնակցում է Մինսկում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը Գազ չի լինի հոկտեմբերի 5-ի 09։00-ից մինչեւ հոկտեմբերի 6-ի 21:00-ն Հարբած կինը մեքենայով վրաերթի է ենթարկել մորըԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Վթար․ ջուր չի լինի մինչեւ 20:00-ն Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Հունաստան-Նիդերլանդներ հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 2-2 հաշվով ԱՄՆ-ն Patriot հրթիռային երկու մարտկոց է տեղակայում Սաուդյան Արաբիայում և Կատարում Bloomberg. Իրանը պայմաններ է սահմանել տեսուչների՝ միջուկային օբյեկտներ վերադառնալու համար Հութիները հայտարարել են Եմենում Սաուդյան Արաբիայի կողմից նոր հարվածների մասին Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ ԱՄԷ-ի երեք լցանավ գրոհի է ենթարկվել Հորմուզի նեղուցում նավագնացության կանոնները խախտելու համարԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերում