Երևան, 06.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Վի­ճա­կը պետք է հա­վա­սա­րակշ­ռել և բե­կում­նա­յին տարր մտցնել. հա­կաճգ­նա­ժա­մա­յին 7 հիմ­նա­կան քայլ՝ տնտե­սա­գե­տից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Համաշխարհային տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել, որից անմասն չէ նաև մեր պետությունը: Սկսելով նավթի գների կտրուկ անկման խնդրից՝ տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ խոսել ենք մեր ընդհանուր տնտեսական հնարավորությունների, առկա մոտեցումների ու հետագա անելիքների մասին: Տնտեսագետը նավթի գների կտրուկ տատանումները երկու գործոնով է պայմանավորում:

Նավթի գինը. իրավիճակից կարո՞ղ ենք օգտվել

«Առաջինը նավթի ռեսուրսների ընդհանուր պահանջարկի անկումն է, ինչով պայմանավորված՝ գները նվազում են: Երկրորդն աշխարհաքաղաքական գործոններն են, երբ նավթային երկրների վրա ներգործվող ճնշումները կարող են բերել գների նվազման: Այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը պահանջարկի անկումն է՝ Չինաստանի վիճակն է դրդում նման վիճակի, թեպետ չեն բացառվում նաև քաղաքական որոշակի մոտեցումները: Չեմ բացառում, որ պահանջարկի գործոնը կարող է ենթադրել աշխարհաքաղաքական նպատակներ՝ ավելի երկար ժամանակահատվածի համար, ինչի հետևանքով նավթի գինը բավականին երկար կարող է ցածր մնալ: Նավթի ռեսուրսների ու գների անկումը բերում է ընդհանուր համաշխարհային տնտեսության պահանջարկի անկմանը, ինչի հետևանքով նվազում է նաև առաջարկը: Սա ճգնաժամային գործընթաց է, որից հնարավոր է օգտվել, բայց իրավիճակից կարող են օգտվել այն երկրները, որոնք ունեն արտադրական հզորություններ, շատ արագ ավելի էժան գներով կարող են հումք գնել ու արտադրել ավելի մրցունակ արտադրանք: Մենք դրանից օգտվելու որևէ տարբերակ չունենք, որովհետև չունենք համապատասխան մրցունակ արտադրություններ, բացի այդ, գոյություն չունենք այդ շուկաներում, չհաշված ռուսականը,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Ադոնցը:

Ի՞նչն ենք փոխելու, ինչպե՞ս ենք արձագանքելու անկում ապրող պահանջարկին

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց համաշխարհային տնտեսության փլուզման հնարավորության, տնտեսական հեղափոխության, ինչպես նաև մինչ այս հայտարարված ցուցանիշները մոռանալու ու տնտեսական հեղափոխության նոր հնարավորության մասին: Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետը նկատեց, որ մինչ այս ճգնաժամի մեկնարկը կար պահանջարկ, որին արձագանքում էինք մեր հնարավորությունների սահմանն երում . 

«Ունենք տնտեսական որոշակի կառուցվածք, որի մեջ հիմնականում վերամշակված սննդի արտահանումն է դեպի Ռուսաստան, ինչպես նաև պղնձի խտանյութի, մի քիչ էլ ոսկերչական ապրանքների, տեքստիլ արտադրանքի արտահանումները, ՏՏ ոլորտը, տուրիզմը և վերջ: Հիմա աշխարհի հիմնական շուկաներում բոլոր ապրանքների գծով տեղի է ունենում ընդհանուր պահանջարկի անկում: Եթե մենք նախկինում պատրաստ չենք եղել արձագանքել արդեն եղած պահանջարկին, ապա չի բացառվում, որ անկման ժամանակ բոլոր արտադրությունները կա՛մ կկանգնեն, կա՛մ կկրճատեն արտադրությունները: Այս պարագայում մենք ինչպե՞ս պետք է արձագանքենք անկում ապրող պահանջարկին, երբ ընդհանրապես գոյություն չենք ունեցել շուկաներում, քանի որ չունենք անհրաժեշտ ոլորտներն ու ձեռնարկությունները»,-ասաց նա՝ շեշտելով, որ պարզ չէ, թե նման պայմաններում ի՞նչն ենք փոխելու մենք:

«Ո՞ր ապրանքատեսակն ենք փոխելու, երբ հիմնականը գյուղատնտեսականն է եղել, որով էլ սեզոնին լցրել ենք շուկան: Նույնն էլ հիմա է լինելու: Անկում ապրող շուկայի մեջ մեր հնարավորությունների առումով դա ի՞նչ կարող է փոխել: Մեծ հաշվով, սա չի փոխի մեր տնտեսության կառուցվածքը: Օրինակ՝ պարզ չէ նաև, թե ո՞ւմ ենք հաղթելու, օրինակ, ներմուծվող ո՞ր ապրանքներն ենք հանելու շուկայից, հոլանդական պանի՞րը, ուկրաինական շոկոլա՞դը, իսպանական զեյթո՞ւնը: Ընդհանուր առմամբ, մենք շուկան մեծացնելու հնարավորություն չունենք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Բեկումնային տարր. հակաճգնաժամային 7 հստակ քայլերի հաջորդականություն

Փոխարենը՝ տնտեսագետը ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու իր պատկերցումն ունի, որը 7 հստակ քայլերի հաջորդականություն է:

«Համաձայն եմ վարչապետի հետ, որ պետք է բեկումնային տարր մտցնենք, պարզապես նա այդ մասին ընդհանուր խոսքերով է ասում, իսկ իմ մոտեցումն ավելի ծրագրավորված է: Եթե ուզում ենք այս իրավիճակում զարգանալ, պետք է վիճակը հավասարակշռել և բեկումնային տարր մտցնել մեր քաղաքականության մեջ: Ես հակաճգնաժամային 7 հիմնական ու անհրաժեշտ քայլ եմ առանձնացրել: Նախ՝ հաշվի առնենք, որ առաջին հարվածը, պայմանավորված ռուբլու անկմամբ, գալու է ռուսական շուկայից, քանի որ մենք այդ երկիր ենք արտահանում վերամշակվող արտադրանք, խմիչք և այլն:

Այդ շուկան շատ կարևոր է հավասարակշռությունը պահելու համար, որովհետև վերամշակող ոլորտը նաև աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսությանը: Իսկ ինչպե՞ս աջակցել այդ ոլորտին: Այս հատվածում պետք է լինի շատ հստակ աջակցություն. պետությունը պետք է խնդիր դնի, ըստ որի՝ բոլոր արտահանող ընկերությունները կշարունակեն արտահանել, կպահպանեն աշխատատեղերը, իրենց շուկաները Ռուսաստանում: 

Պետք է հաշվարկել ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված կորուստները և, բանակցելով այդ տնտեսվարողների հետ, նրանց աջակցել և հարկային արտոնություններ տալ: Սա պարտադիր է, հակառակ դեպքում խնդիրներ կունենանք:

Երկրորդ՝ եթե պղնձի գինը շարունակի կտրուկ անկում ապրել, անհրաժեշտության դեպքում նմանատիպ արտոնություն պետք է տրամադրվի նաև խտանյութ արտահանող ընկերություններին, որովհետև այդ արտահանումը արտարժույթ է բերում մեր երկիր, ինչը պետք է պահպանել: Սա կարևոր հանգույց է տնտեսության ընդհանուր կառուցվածքում, այն այլ ոլորտներ է աշխատեցնում: Երրորդ՝ շատ կարևոր է խթանել մեր ներքին շուկայում հայկական ապրանքներ գնելու մշակույթը: 

Մարդիկ էլ պետք է հասկանան, որ նման աջակցությունը պարտադիր է, և գոնե այս ճգնաժամային իրավիճակում նախապատվությունը պետք է տեղական արտադրանքին տալ: Չորրորդ քայլը վերաբերում է զբոսաշրջությանը, որը հիմնական տուժող ոլորտն է լինելու: 

Տուրիզմին առնչվող բոլոր ուղղությունները պետք է աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք հատկապես այդ ոլորտում առկա զբաղվածների տեսանկյունից: Այո, այս կարճ ժամանակահատվածում, երբ չկա նաև տուրիստական հոսք, շատ դժվար է աջակցել, բայց որոշակի աջակցություն, այդուհանդերձ, պետք է լինի, մինչև շուկան 3-4 ամիս անց կսկսի վերականգնվել: Հաջորդ քայլը պետական ծախսերը դեպի շինարարական ոլորտ ուղղելը պետք է լինի՝ այդ հատվածում նոր աշխատատեղեր ստեղծելու ու զբաղվածություն ապահովելու նպատակով»,-ընդգծեց նա՝ նշված քայլերի մեջ առանձնացնելով նաև ֆինանսական կայունության կարևորությունը:

«Կան տնտեսագետներ, որոնք առաջարկում են ռուբլու արժեզրկման ֆոնին դրամն էլ արժեզրկել, որպեսզի արտահանողները կարողանան աշխատել ռուսական շուկայում: Ըստ իս՝ սա անթույլատրելի է, որովհետև կարող է հանգեցնել գնաճի ու բազմաթիվ այլ խնդիրների: Պետք է հաշվի առնել, որ Կենտրոնական բանկն ունի անհրաժեշտ միջոցներն, ու մենք չունենք այն գործոնները, որոնք կարող են կտրուկ բարձրացնել արտարժույթի պահանջարկը: 7-րդ կետը կորպորատիվ ծրագրին է վերաբերում, ինչի մասին բազմիցս խոսվել է: Սա նշանակում է, որ սպառողական 50 ապրանքների գծով պետք է մշակվեն արտադրական ծրագրեր, սփյուռքի հետ համատեղ կորպորացիա ստեղծվի, որով հնարավոր կլինի այդ ապրանքները արտադրել ու արտահանել հենց այդ շուկաներ»,-եզրափակեց Կ. Ադոնցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»