Yerevan, 15.June.2026,
00
:
00
BREAKING


Վի­ճա­կը պետք է հա­վա­սա­րակշ­ռել և բե­կում­նա­յին տարր մտցնել. հա­կաճգ­նա­ժա­մա­յին 7 հիմ­նա­կան քայլ՝ տնտե­սա­գե­տից

INTERVIEW

Համաշխարհային տնտեսությունը մի շարք մարտահրավերների առաջ է կանգնել, որից անմասն չէ նաև մեր պետությունը: Սկսելով նավթի գների կտրուկ անկման խնդրից՝ տնտեսագետ Կարեն Ադոնցի հետ խոսել ենք մեր ընդհանուր տնտեսական հնարավորությունների, առկա մոտեցումների ու հետագա անելիքների մասին: Տնտեսագետը նավթի գների կտրուկ տատանումները երկու գործոնով է պայմանավորում:

Նավթի գինը. իրավիճակից կարո՞ղ ենք օգտվել

«Առաջինը նավթի ռեսուրսների ընդհանուր պահանջարկի անկումն է, ինչով պայմանավորված՝ գները նվազում են: Երկրորդն աշխարհաքաղաքական գործոններն են, երբ նավթային երկրների վրա ներգործվող ճնշումները կարող են բերել գների նվազման: Այսօրվա իրավիճակի հիմնական պատճառը պահանջարկի անկումն է՝ Չինաստանի վիճակն է դրդում նման վիճակի, թեպետ չեն բացառվում նաև քաղաքական որոշակի մոտեցումները: Չեմ բացառում, որ պահանջարկի գործոնը կարող է ենթադրել աշխարհաքաղաքական նպատակներ՝ ավելի երկար ժամանակահատվածի համար, ինչի հետևանքով նավթի գինը բավականին երկար կարող է ցածր մնալ: Նավթի ռեսուրսների ու գների անկումը բերում է ընդհանուր համաշխարհային տնտեսության պահանջարկի անկմանը, ինչի հետևանքով նվազում է նաև առաջարկը: Սա ճգնաժամային գործընթաց է, որից հնարավոր է օգտվել, բայց իրավիճակից կարող են օգտվել այն երկրները, որոնք ունեն արտադրական հզորություններ, շատ արագ ավելի էժան գներով կարող են հումք գնել ու արտադրել ավելի մրցունակ արտադրանք: Մենք դրանից օգտվելու որևէ տարբերակ չունենք, որովհետև չունենք համապատասխան մրցունակ արտադրություններ, բացի այդ, գոյություն չունենք այդ շուկաներում, չհաշված ռուսականը,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Ադոնցը:

Ի՞նչն ենք փոխելու, ինչպե՞ս ենք արձագանքելու անկում ապրող պահանջարկին

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց համաշխարհային տնտեսության փլուզման հնարավորության, տնտեսական հեղափոխության, ինչպես նաև մինչ այս հայտարարված ցուցանիշները մոռանալու ու տնտեսական հեղափոխության նոր հնարավորության մասին: Անդրադառնալով վերոնշյալին՝ տնտեսագետը նկատեց, որ մինչ այս ճգնաժամի մեկնարկը կար պահանջարկ, որին արձագանքում էինք մեր հնարավորությունների սահմանն երում . 

«Ունենք տնտեսական որոշակի կառուցվածք, որի մեջ հիմնականում վերամշակված սննդի արտահանումն է դեպի Ռուսաստան, ինչպես նաև պղնձի խտանյութի, մի քիչ էլ ոսկերչական ապրանքների, տեքստիլ արտադրանքի արտահանումները, ՏՏ ոլորտը, տուրիզմը և վերջ: Հիմա աշխարհի հիմնական շուկաներում բոլոր ապրանքների գծով տեղի է ունենում ընդհանուր պահանջարկի անկում: Եթե մենք նախկինում պատրաստ չենք եղել արձագանքել արդեն եղած պահանջարկին, ապա չի բացառվում, որ անկման ժամանակ բոլոր արտադրությունները կա՛մ կկանգնեն, կա՛մ կկրճատեն արտադրությունները: Այս պարագայում մենք ինչպե՞ս պետք է արձագանքենք անկում ապրող պահանջարկին, երբ ընդհանրապես գոյություն չենք ունեցել շուկաներում, քանի որ չունենք անհրաժեշտ ոլորտներն ու ձեռնարկությունները»,-ասաց նա՝ շեշտելով, որ պարզ չէ, թե նման պայմաններում ի՞նչն ենք փոխելու մենք:

«Ո՞ր ապրանքատեսակն ենք փոխելու, երբ հիմնականը գյուղատնտեսականն է եղել, որով էլ սեզոնին լցրել ենք շուկան: Նույնն էլ հիմա է լինելու: Անկում ապրող շուկայի մեջ մեր հնարավորությունների առումով դա ի՞նչ կարող է փոխել: Մեծ հաշվով, սա չի փոխի մեր տնտեսության կառուցվածքը: Օրինակ՝ պարզ չէ նաև, թե ո՞ւմ ենք հաղթելու, օրինակ, ներմուծվող ո՞ր ապրանքներն ենք հանելու շուկայից, հոլանդական պանի՞րը, ուկրաինական շոկոլա՞դը, իսպանական զեյթո՞ւնը: Ընդհանուր առմամբ, մենք շուկան մեծացնելու հնարավորություն չունենք»,-շեշտեց մեր զրուցակիցը:

Բեկումնային տարր. հակաճգնաժամային 7 հստակ քայլերի հաջորդականություն

Փոխարենը՝ տնտեսագետը ստեղծված իրավիճակից հնարավորինս քիչ վնասներով դուրս գալու իր պատկերցումն ունի, որը 7 հստակ քայլերի հաջորդականություն է:

«Համաձայն եմ վարչապետի հետ, որ պետք է բեկումնային տարր մտցնենք, պարզապես նա այդ մասին ընդհանուր խոսքերով է ասում, իսկ իմ մոտեցումն ավելի ծրագրավորված է: Եթե ուզում ենք այս իրավիճակում զարգանալ, պետք է վիճակը հավասարակշռել և բեկումնային տարր մտցնել մեր քաղաքականության մեջ: Ես հակաճգնաժամային 7 հիմնական ու անհրաժեշտ քայլ եմ առանձնացրել: Նախ՝ հաշվի առնենք, որ առաջին հարվածը, պայմանավորված ռուբլու անկմամբ, գալու է ռուսական շուկայից, քանի որ մենք այդ երկիր ենք արտահանում վերամշակվող արտադրանք, խմիչք և այլն:

Այդ շուկան շատ կարևոր է հավասարակշռությունը պահելու համար, որովհետև վերամշակող ոլորտը նաև աջակցություն է ցուցաբերում գյուղատնտեսությանը: Իսկ ինչպե՞ս աջակցել այդ ոլորտին: Այս հատվածում պետք է լինի շատ հստակ աջակցություն. պետությունը պետք է խնդիր դնի, ըստ որի՝ բոլոր արտահանող ընկերությունները կշարունակեն արտահանել, կպահպանեն աշխատատեղերը, իրենց շուկաները Ռուսաստանում: 

Պետք է հաշվարկել ռուբլու արժեզրկմամբ պայմանավորված կորուստները և, բանակցելով այդ տնտեսվարողների հետ, նրանց աջակցել և հարկային արտոնություններ տալ: Սա պարտադիր է, հակառակ դեպքում խնդիրներ կունենանք:

Երկրորդ՝ եթե պղնձի գինը շարունակի կտրուկ անկում ապրել, անհրաժեշտության դեպքում նմանատիպ արտոնություն պետք է տրամադրվի նաև խտանյութ արտահանող ընկերություններին, որովհետև այդ արտահանումը արտարժույթ է բերում մեր երկիր, ինչը պետք է պահպանել: Սա կարևոր հանգույց է տնտեսության ընդհանուր կառուցվածքում, այն այլ ոլորտներ է աշխատեցնում: Երրորդ՝ շատ կարևոր է խթանել մեր ներքին շուկայում հայկական ապրանքներ գնելու մշակույթը: 

Մարդիկ էլ պետք է հասկանան, որ նման աջակցությունը պարտադիր է, և գոնե այս ճգնաժամային իրավիճակում նախապատվությունը պետք է տեղական արտադրանքին տալ: Չորրորդ քայլը վերաբերում է զբոսաշրջությանը, որը հիմնական տուժող ոլորտն է լինելու: 

Տուրիզմին առնչվող բոլոր ուղղությունները պետք է աջակցություն ստանան, հակառակ դեպքում մենք խնդիրներ կունենանք հատկապես այդ ոլորտում առկա զբաղվածների տեսանկյունից: Այո, այս կարճ ժամանակահատվածում, երբ չկա նաև տուրիստական հոսք, շատ դժվար է աջակցել, բայց որոշակի աջակցություն, այդուհանդերձ, պետք է լինի, մինչև շուկան 3-4 ամիս անց կսկսի վերականգնվել: Հաջորդ քայլը պետական ծախսերը դեպի շինարարական ոլորտ ուղղելը պետք է լինի՝ այդ հատվածում նոր աշխատատեղեր ստեղծելու ու զբաղվածություն ապահովելու նպատակով»,-ընդգծեց նա՝ նշված քայլերի մեջ առանձնացնելով նաև ֆինանսական կայունության կարևորությունը:

«Կան տնտեսագետներ, որոնք առաջարկում են ռուբլու արժեզրկման ֆոնին դրամն էլ արժեզրկել, որպեսզի արտահանողները կարողանան աշխատել ռուսական շուկայում: Ըստ իս՝ սա անթույլատրելի է, որովհետև կարող է հանգեցնել գնաճի ու բազմաթիվ այլ խնդիրների: Պետք է հաշվի առնել, որ Կենտրոնական բանկն ունի անհրաժեշտ միջոցներն, ու մենք չունենք այն գործոնները, որոնք կարող են կտրուկ բարձրացնել արտարժույթի պահանջարկը: 7-րդ կետը կորպորատիվ ծրագրին է վերաբերում, ինչի մասին բազմիցս խոսվել է: Սա նշանակում է, որ սպառողական 50 ապրանքների գծով պետք է մշակվեն արտադրական ծրագրեր, սփյուռքի հետ համատեղ կորպորացիա ստեղծվի, որով հնարավոր կլինի այդ ապրանքները արտադրել ու արտահանել հենց այդ շուկաներ»,-եզրափակեց Կ. Ադոնցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future