Երևան, 09.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Պաշտոնյաներն իրենց տեղում չեն. կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ինչ վնաս եղել, եղել է, այսօր մեր սպասելիք բերքի 50 տոկոսից պակասն ունենք»,«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Հիշեցնում է՝ բնությունն իր գործն արեց, Լարսի ճանապարհը փակվեց, մթերքը չի արտահանվում, դրա հետևանքով են երևանյան շուկայում մթերքի գները նվազել:

«Պատկան մարմինները պետք է դրանով զբաղվեին ու այդպես էլ ոչինչ չարեցին, այլընտրանքային ճանապարհ չգտան: Մեր ունեցած տեղեկություններով, 1000 տոննայից ավելի գյուղմթերք այսօր Լարսի ճանապարհին է մնացել, դա անմիջապես պետք է հետ բերել ու հանձնել պահածոների գործարաններին վերամշակման: Սա միակ փրկությունն է, որ այդ ամենը չկորչի, վերածվի այլ արտադրանքի, որը հաստատ շուկա կունենա: Կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն: Այն, որ մասնագետ չունեն, վաղուց գիտեմ, իսկ այս պատահական նախարարներով ու փոխվարչապետներով շատ առաջ չեն գնա: Բայց առաջարկ ամեն դեպքում անում եմ՝ գյուղմթերքը, պետության միջնորդությամբ, հանձնել գործարաններին՝ ստանալ հյութ, ջեմ և այլն, այդ արտադրանքը հետո արտահանել նույն ռուսական շուկա»,- նշում է մեր զրուցակիցը:

Լարսի փակ լինելու համատեքստում ֆլեշմոբեր սկսվեցին հատկապես ծիրանի մասով, թե ծիրան գնենք և օգնենք գյուղացուն, մինչդեռ շատերն իսպառ մոռացան, որ կան նաև այլ մթերքներ, որոնք նույնպես մնացել են Լարսում՝ անվերջանալի հերթում: Մոռացան նաև, որ մենք պետություն ենք, ոչ թե ինքնակազմակերպվող հասարակություն:

«Վերջից սկսեմ՝ կազմալուծվող հասարակություն ենք: Հիմա՝ ծիրանի մասին: Տեսեք՝ մեկ անձը տարեկան սպառում է 6-7 կգ՝ մուրաբան էլ հետը: Ոչ ոք այս թիվը չգիտի: Մեր 2 մլն ազգաբնակչությունը տարեկան սպառում է 15 հազար տոննա, իսկ Հայաստանում այսօր կա 22-23 հազար տոննա ծիրան: Այդ ֆլեշմոբերն ուղղակի ծիծաղելի են: Նման բաները պարզ տգիտության հետևանք են: Արդարության համար նաև ասեմ՝ Լարսը սեզոնին միշտ ծանրաբեռնված է, այս խնդիրը մենք միայն Նիկոլի ժամանակաշրջանում չենք ունեցել: Պետք է ազնիվ լինենք այս առումով: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ պետական այրերը գյուղատնտեսության մասին այն ժամանակ են մտածում, երբ դանակը հասնում է ոսկորին: Բացի Քոչարյանից, Լևոնն էլ, Սերժն էլ գյուղատնտեսություն չեն սիրել, Նիկոլն էլ չի սիրում: Իրենք միայն սիրում են գյուղմթերք ուտել»,-ասում է ՀԿ նախագահը:

Շեշտում է՝ ղեկավարը պետք է իր տեղում լինի, նրա անձը կապ չունի: «Նա քաշում է թելերը, վերահսկում բոլորի աշխատանքը: Բայց երբ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, պատկերն էլ սա է լինելու»,-ընդգծում է նա:

Գյուղատնտեսության բնագավառում ամեն տարի պետք է սկսել մտածել հաջորդ տարվա մասին: «Պարարտանյութի հարցը ձախողեցին, թունաքիմիկատները մոտ 2,5 անգամ թանկացել են, դիզվառելիքն անբացատրելի թանկացել է, մինչդեռ հայկական դրամն ուժեղացել է, դիզվառելիքի գինը չպետք է բարձրանար: Անցած տարի մեր ֆերմերներն այն ձեռք էին բերում 320-350 դրամով՝ կախված, թե որ երկրի արտադրանքն է, այս տարի ձեռք են բերում 650-700 դրամով, այն դեպքում, երբ այսօր դրամը հզոր արժույթ է: Կարծես թե, մրցակցային հանձնաժողով ունենք, ո՞ւր է, կամ ասում են՝ կառավարությունը կապ չունի, ախր ո՞նց կապ չունի: Ինչո՞ւ է բենզինն այսքան թանկացել, ինչո՞ւ այս հարցը չի բարձրացվում: Կամ եթե պարարտանյութը ժամանակին ձեռք բերեինք 6000 դրամով, հետո ինչո՞ւ պետք է գյուղացին 18-20 հազար դրամով գներ: Տիգիտությունը հանգեցնում է նրան, որ վերջում կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ: Կառավարության վերջին չորս տարվա մոտեցումներն ապշեցնում են: Կամ՝ գյուղացու անվան տակ սուբսիդիաները ստանում են բանկերը, գործարարները, ներկրողները, բայց գյուղացու անվան տակ: Փոխանակ սուբսիդիան ստանա գյուղացին և ինքն ընտրի, թե, օրինակ՝ ինչ պարարտանյութ է ուզում ձեռք բերել, փոխարենը հիմնականում ընտրում են մի խումբ պատահական ներկրողների: Լավ, նախարարն ինչպե՞ս է ընտրում այս մարդկանց ու կազմակերպություններին, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում: Մինչդեռ անգամ երեխան սկսում է հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչի համար է սա արվում»,-հավելում է Բերբերյանը:

Մթերման սեզոնին սկսվում է մեկ այլ «հակամարտություն» ևս՝ մթերող-գյուղացի: Գյուղացին ասում է՝ գործարանն իմ ապրանքը շատ էժան է ընդունում, մթերողն էլ հակադարձում է՝ ես այդ գինն եմ առաջարկում: Այնուհետև բոլորը հայացքն ուղղում են պետությանը՝ մթերող-գյուղացի օղակում ի՞նչ դեր և ազդեցության գործիքներ ունի պետությունը: «Պետությունն, իհարկե, անելիք ունի: Բացատրեմ խաղողագործության օրինակով: Խաղողի գնումները պետք է գնահատվեն ոչ միայն տոննայով, այլև շաքարայնությամբ, սա պարտադիր պայման պետք է լինի, մինչդեռ կառավարությունը համառորեն այդ որոշումը չի ընդունում: Ընդ որում, այս քայլերը չեն դիտարկվի այնպես, որ պետությունը միջամտում է մթերողի և գյուղացու հարաբերություններին: Ֆրանսիայի օրինակը բերենք: Այն գործարաններին, որոնք փորձում են խաղողագործությամբ կամ գինեգործությամբ զբաղվել, իրենց գործունեության լիցենզիան տալիս են ֆերմերային պալատները, որպեսզի իրենց տարածքում դրանք գործունեություն վարեն:

Այսինքն, իրենք դառնում են մեկ թիմ, վարկի հարց չի լինում, գյուղացիները գիտեն, որ դա իրենց գործարանն է, հանձնում են խաղողը և որևէ խնդիր չունեն՝ գնահատման, վճարումների և այլնի: Մեր երկրում բոլորին պետք է բերել օրենսդրական դաշտ, օրենքը պետք է գործի, որը մշակված է միջազգային նորմերով, ես նոր բան չեմ հնարում: Ամեն ինչն էլ հնարավոր է կարգի բերել, ցանկություն է պետք և մասնագիտական գիտելիքներ: Կարվե՞ն համապատասխան քայլեր, մեկ-երկու տարի հետո մենք էլ գյուղատնտեսական խնդիրների մասին չենք խոսի: Խնդիր է նաև այն, որ տարիների ընթացքում պաշտոնյաները չեն պատժվում կատարած սխալ քայլերի համար: Իրենց խելացի մարդիկ ձեռք չեն տալիս, իրենց ձեռք են տալիս խեղկատակներ, միմոսներ, որոնք մատի մի շարժումով այս ու այն կողմ պիտի վազեն, բայց այդպես պետություն չի կառուցվի: Շարունակում եմ պնդել՝ կադրային քաղաքականությունը մեր երկրի դժբախտությունն է»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

TRIPP-ի ճակատագիրն անորոշ կդառնա, երբ Ամերիկայում իշխանությունը փոխվի. Արմեն ՄանվելյանՌուբիոն Աբու Դաբիում Ուկրաինայի հակամարտության շուրջ բանակցություններում առաջընթացի հույս ունի Կրետե կղզու մոտակայքում միգրանտներ տեղափոխող նավից հայտնաբերել են 12 զոհվածի մարմին Գազի գնի բարձրացման հնարավորությունը չի բացառվում. Դավիթ Խուդաթյան Ժամանակը կանցնի, դժվարությունները կմնան անցյալում, բայց ստեղծված արժեքները կշարունակեն ապրել. Գագիկ Ծառուկյանի բանաձևը Հայաստանը և Իրանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Ինչու է Նիկոլ Փաշինյանը մեկնում Թուրքիա. մանրամասներԹուրքիայի գործարաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկում են առաջնորդների հնարավոր հանդիպման օրակարգը. Պեսկով Եռաբլուրը ստեղծած մարդը չի’ կարող որոշել Եռաբլուրում թաղվածների երեխաների ապագան. Նարեկ ԿարապետյանԹեհրանը Բաքվի որոշումը ոչ բարեկամական քայլ է որակել Հանդիպումների ընթացքում բացահայտեցինք, թե ինչ են թաքցնում ժողովրդից. Նարեկ կարապետյանՄերցը նոր հայտարարություն է արել Պուտինի մասին Գորիսում ձյան հետևանքով բազմաթիվ ծառեր են կnտրվել․ քաղաքի մի հատվածում հոսանքազրկում է, տnւժած հատվածում դպրոցներ ու մանկապարտեզներ կան Շտապօգնության ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս մահացել է Նոյեմբերի 9․ 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարիՆոյեմբերի 9-ը պետք է լինի ոչ միայն հիշատակի, այլև քաղաքական և պետական պատասխանատվության օր. «Ուժեղ Հայաստան» Եկամտային հարկի վերադարձի նոր փոփոխություն է սպասվում․ նախագիծը՝ ԱԺ-ում Երեխաները իրենց հորը կատակով կապել են ձեռնաշթաներով և կորցրել բանալինՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 9-ի ցերեկը կնվազի՝ 2-4, 10-ի գիշերը՝ 8-10 աստիճանով Կոնվերս Բանկը՝ Citibank N.A.-ի հետ համագործակցությամբ ընդլայնում է իր միջազգային հնարավորությունները Նոյեմբերի 9. 44-օրյա պատերազմի ավարտից անցել է 6 տարի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 9-ին Երկրի անվտանգային համակարգի զրոյացում թույլ չենք տալու. Արշակ ԿարապետյանԱրարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ Եգիպտոսում մարդատար գնացքների բախման հետևանքով կան զոհեր Առատ ձյուն Գեղարքունիքում․ ճանապարհներին աշխատանքներ են ընթանում Նիդեռլանդներում բազամահազարանոց ցույցի մասնակիցները կառավարությունից պահանջել է պատժամիջոցներ ձեռնարկել Իսրայելի դեմ 76-ամյա տատիկը ընկել է սատանայի անիվիցՆոյեմբերի 9-ն ազգային չամոքված ցավի օրն է«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը Ռուսաստանի հեռանալը կարող է փոխել տարածաշրջանի ուժերի հավասարակշռությունը․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱՄՆ-ի համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Ալեն Այն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանԱյն մասին, թե ինչու մենք ոչ մի կերպ չենք կարող համաձայնվել Ալիևյան սահմանադրության պարտադրանքին. ՉալաբյանՃանապարհի մերկասառույցի պատճառով մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնի մարզում Հայաստանի ԵՄ անդամակցության հարցով Մոսկվան հստակ պահանջ է ներկայացնում Լենինգրադի մարզում գիշերը ավելի քան 110 անօդաչու թռչող սարք է խոցվել 6 տարի առաջ այս օրը եռակողմ հայտարարությամբ կանգնեցվեց 44–օրյա պատերազմը. Արտակ Զաքարյան Ալիևը մերժել է Էրդողանի հրավերը․ Թուրքիայի նախագահը քննադատության թիրախում ՌԴ ԱԳՆ-ը Հայաստանին խորհուրդ է տվել հանրաքվե անցկացնել՝ նախքան ԵՄ-ին դիմում ներկայացնելը Հայաստանի անվտանգությունը զրոյացման եզրին է. Արշակ Կարապետյան Թրամփն ասել է, որ շատ մոտ են կոնֆլիկտի կարգավորմանը և չի բացառել Ուկրաինայի սահմանների փոփոխությունը ՀՀՄԱ ջանքերով ֆերոհամահալվածքները Եվրամիություն կներմուծվեն առանց մաքսատուրքի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ալինա Սահրադյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՈստիկանությունը փրկել է զոհաբերության համար առևանգված երեխայինԼույս չի լինելու Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ա. ՉալաբյանՀայաստանի անկախությունը վաճառքի ենթակա չէ. տեսանյութԱյն, ինչ տեղի է ունենում մեզանում և մեր շուրջ, գեոպոլիտիկ շատ խոր իրադարձություններ են, որոնք մակերեսային, պրիմիտիվ ընկալումներով հնարավոր չէ լուծել. Մ. Ավետիսյան