Yerevan, 18.April.2026,
00
:
00
BREAKING


«Պաշտոնյաներն իրենց տեղում չեն. կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ինչ վնաս եղել, եղել է, այսօր մեր սպասելիք բերքի 50 տոկոսից պակասն ունենք»,«Փաստի» հետ զրույցն այսպես է սկսում «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Հիշեցնում է՝ բնությունն իր գործն արեց, Լարսի ճանապարհը փակվեց, մթերքը չի արտահանվում, դրա հետևանքով են երևանյան շուկայում մթերքի գները նվազել:

«Պատկան մարմինները պետք է դրանով զբաղվեին ու այդպես էլ ոչինչ չարեցին, այլընտրանքային ճանապարհ չգտան: Մեր ունեցած տեղեկություններով, 1000 տոննայից ավելի գյուղմթերք այսօր Լարսի ճանապարհին է մնացել, դա անմիջապես պետք է հետ բերել ու հանձնել պահածոների գործարաններին վերամշակման: Սա միակ փրկությունն է, որ այդ ամենը չկորչի, վերածվի այլ արտադրանքի, որը հաստատ շուկա կունենա: Կառավարությունում պետք է գլուխներն աշխատեցնեն: Այն, որ մասնագետ չունեն, վաղուց գիտեմ, իսկ այս պատահական նախարարներով ու փոխվարչապետներով շատ առաջ չեն գնա: Բայց առաջարկ ամեն դեպքում անում եմ՝ գյուղմթերքը, պետության միջնորդությամբ, հանձնել գործարաններին՝ ստանալ հյութ, ջեմ և այլն, այդ արտադրանքը հետո արտահանել նույն ռուսական շուկա»,- նշում է մեր զրուցակիցը:

Լարսի փակ լինելու համատեքստում ֆլեշմոբեր սկսվեցին հատկապես ծիրանի մասով, թե ծիրան գնենք և օգնենք գյուղացուն, մինչդեռ շատերն իսպառ մոռացան, որ կան նաև այլ մթերքներ, որոնք նույնպես մնացել են Լարսում՝ անվերջանալի հերթում: Մոռացան նաև, որ մենք պետություն ենք, ոչ թե ինքնակազմակերպվող հասարակություն:

«Վերջից սկսեմ՝ կազմալուծվող հասարակություն ենք: Հիմա՝ ծիրանի մասին: Տեսեք՝ մեկ անձը տարեկան սպառում է 6-7 կգ՝ մուրաբան էլ հետը: Ոչ ոք այս թիվը չգիտի: Մեր 2 մլն ազգաբնակչությունը տարեկան սպառում է 15 հազար տոննա, իսկ Հայաստանում այսօր կա 22-23 հազար տոննա ծիրան: Այդ ֆլեշմոբերն ուղղակի ծիծաղելի են: Նման բաները պարզ տգիտության հետևանք են: Արդարության համար նաև ասեմ՝ Լարսը սեզոնին միշտ ծանրաբեռնված է, այս խնդիրը մենք միայն Նիկոլի ժամանակաշրջանում չենք ունեցել: Պետք է ազնիվ լինենք այս առումով: Ուղղակի այստեղ խնդիրն այն է, որ պետական այրերը գյուղատնտեսության մասին այն ժամանակ են մտածում, երբ դանակը հասնում է ոսկորին: Բացի Քոչարյանից, Լևոնն էլ, Սերժն էլ գյուղատնտեսություն չեն սիրել, Նիկոլն էլ չի սիրում: Իրենք միայն սիրում են գյուղմթերք ուտել»,-ասում է ՀԿ նախագահը:

Շեշտում է՝ ղեկավարը պետք է իր տեղում լինի, նրա անձը կապ չունի: «Նա քաշում է թելերը, վերահսկում բոլորի աշխատանքը: Բայց երբ պաշտոնյաներն իրենց տեղում չեն, պատկերն էլ սա է լինելու»,-ընդգծում է նա:

Գյուղատնտեսության բնագավառում ամեն տարի պետք է սկսել մտածել հաջորդ տարվա մասին: «Պարարտանյութի հարցը ձախողեցին, թունաքիմիկատները մոտ 2,5 անգամ թանկացել են, դիզվառելիքն անբացատրելի թանկացել է, մինչդեռ հայկական դրամն ուժեղացել է, դիզվառելիքի գինը չպետք է բարձրանար: Անցած տարի մեր ֆերմերներն այն ձեռք էին բերում 320-350 դրամով՝ կախված, թե որ երկրի արտադրանքն է, այս տարի ձեռք են բերում 650-700 դրամով, այն դեպքում, երբ այսօր դրամը հզոր արժույթ է: Կարծես թե, մրցակցային հանձնաժողով ունենք, ո՞ւր է, կամ ասում են՝ կառավարությունը կապ չունի, ախր ո՞նց կապ չունի: Ինչո՞ւ է բենզինն այսքան թանկացել, ինչո՞ւ այս հարցը չի բարձրացվում: Կամ եթե պարարտանյութը ժամանակին ձեռք բերեինք 6000 դրամով, հետո ինչո՞ւ պետք է գյուղացին 18-20 հազար դրամով գներ: Տիգիտությունը հանգեցնում է նրան, որ վերջում կանգնում ենք կոտրած տաշտակի առաջ: Կառավարության վերջին չորս տարվա մոտեցումներն ապշեցնում են: Կամ՝ գյուղացու անվան տակ սուբսիդիաները ստանում են բանկերը, գործարարները, ներկրողները, բայց գյուղացու անվան տակ: Փոխանակ սուբսիդիան ստանա գյուղացին և ինքն ընտրի, թե, օրինակ՝ ինչ պարարտանյութ է ուզում ձեռք բերել, փոխարենը հիմնականում ընտրում են մի խումբ պատահական ներկրողների: Լավ, նախարարն ինչպե՞ս է ընտրում այս մարդկանց ու կազմակերպություններին, ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում: Մինչդեռ անգամ երեխան սկսում է հասկանալ, թե ինչ է կատարվում, ինչի համար է սա արվում»,-հավելում է Բերբերյանը:

Մթերման սեզոնին սկսվում է մեկ այլ «հակամարտություն» ևս՝ մթերող-գյուղացի: Գյուղացին ասում է՝ գործարանն իմ ապրանքը շատ էժան է ընդունում, մթերողն էլ հակադարձում է՝ ես այդ գինն եմ առաջարկում: Այնուհետև բոլորը հայացքն ուղղում են պետությանը՝ մթերող-գյուղացի օղակում ի՞նչ դեր և ազդեցության գործիքներ ունի պետությունը: «Պետությունն, իհարկե, անելիք ունի: Բացատրեմ խաղողագործության օրինակով: Խաղողի գնումները պետք է գնահատվեն ոչ միայն տոննայով, այլև շաքարայնությամբ, սա պարտադիր պայման պետք է լինի, մինչդեռ կառավարությունը համառորեն այդ որոշումը չի ընդունում: Ընդ որում, այս քայլերը չեն դիտարկվի այնպես, որ պետությունը միջամտում է մթերողի և գյուղացու հարաբերություններին: Ֆրանսիայի օրինակը բերենք: Այն գործարաններին, որոնք փորձում են խաղողագործությամբ կամ գինեգործությամբ զբաղվել, իրենց գործունեության լիցենզիան տալիս են ֆերմերային պալատները, որպեսզի իրենց տարածքում դրանք գործունեություն վարեն:

Այսինքն, իրենք դառնում են մեկ թիմ, վարկի հարց չի լինում, գյուղացիները գիտեն, որ դա իրենց գործարանն է, հանձնում են խաղողը և որևէ խնդիր չունեն՝ գնահատման, վճարումների և այլնի: Մեր երկրում բոլորին պետք է բերել օրենսդրական դաշտ, օրենքը պետք է գործի, որը մշակված է միջազգային նորմերով, ես նոր բան չեմ հնարում: Ամեն ինչն էլ հնարավոր է կարգի բերել, ցանկություն է պետք և մասնագիտական գիտելիքներ: Կարվե՞ն համապատասխան քայլեր, մեկ-երկու տարի հետո մենք էլ գյուղատնտեսական խնդիրների մասին չենք խոսի: Խնդիր է նաև այն, որ տարիների ընթացքում պաշտոնյաները չեն պատժվում կատարած սխալ քայլերի համար: Իրենց խելացի մարդիկ ձեռք չեն տալիս, իրենց ձեռք են տալիս խեղկատակներ, միմոսներ, որոնք մատի մի շարժումով այս ու այն կողմ պիտի վազեն, բայց այդպես պետություն չի կառուցվի: Շարունակում եմ պնդել՝ կադրային քաղաքականությունը մեր երկրի դժբախտությունն է»,-եզրափակում է Հրաչ Բերբերյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia