Երևան, 21.Մարտ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Վերից վար իրենց տեղում չեն. այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մի քանի բաղադրիչ կա, որոնց բացակայությամբ է պայմանավորվում այն փաստը, որ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա իշխանությունների գրեթե բոլոր նախաձեռնությունները ընկալելի չեն թե՛ հանրության, թե՛ քաղաքական դաշտի համար: «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն է մատնանշում այդ բաղադրիչները՝ առաջինը շեշտելով ինտելեկտուալ պաշարի բացակայության մասին:

«Իշխանությունները չունեն ինտելեկտուալ պաշար, որպեսզի միջնաժամկետ և երկարաժամկետ պլանավորում իրականացնելով՝ կարողանան տարբեր նախաձեռնություններով հանդես գալ: Սա շատ արմատական խնդիր է, որը, ցավոք, իր լուծումը չի ստանում: Եվ այս խնդիրն առհասարակ է, այսինքն, խոսքը միայն վարակի խնդրին չի վերաբերում: Սա է պատճառը, որ իշխանության ցանկացած առաջարկ հասարակության մոտ ընկալման խնդիրներ է առաջացնում: Երկրորդը լսելու ունակության բացակայությունն է: 

Տարբեր քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ և հետազոտական ինստիտուտներ տարբեր առաջարկներ են ներկայացրել իշխանությանը: Բացի նրանից, որ այդ առաջարկներն անտեսվել են, իշխանությունները փորձել են պայքարել ստալինյան հայտնի՝ «չկա մարդ, չկա խնդիր» մեթոդով»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ բերելով հայտնի մասնագետների գրառումների այն օրինակները, որոնք «խուճապի տարածման» անվան տակ հեռացվել են:

«Մի պատճառ էլ կա. իշխանություններին թվում է, թե իրենք բոլոր հարցերում միշտ ճիշտ են: Մեր նախորդ զրույցներում խոսել ենք այն տպավորութան մասին, ըստ որի՝ իշխանությունները մնացել են 2018թ. ապրիլմայիս ամիսների ազդեցության տակ: 

Հիմա ևս նույն տրամաբանությամբ իրենց թվում է, որ իրենք անքննելի են ու անսխալ, և ոչ ոքի կարծիքն անհրաժեշտ չէ: Իրենք մեծամտորեն են վերաբերվում ցանկացած այլ կարծիքի ու դրա համար հայտնվում են այնպիսի իրավիճակում, երբ իրենց գրեթե ցանկացած նախաձեռնություն հանրության մոտ բազում հարցեր է առաջացնում»,-նշեց մեր զրուցակիցը:

Բենիամին Մաթևոսյանը մի շարք երկրների օրինակներ բերեց՝ շեշտելով քայլերի հստակ հաջորդականության, հասարակությանը հասկանալի լինելու հանգամանքը. «Մեզ մոտ վարչապետի մակարդակով «ձեռք եք առնում», «ՀՀ-ում օրավարձով աշխատող մարդ չկա» և նման այլ արտահայտություններ են արվում: 

Բայց խնդիրն այլ տեղ է: Այս ամենի հետևանքը վարչապետը զգալու է կա՛մ արտահերթ, կա՛մ հերթական ընտրությունների ժամանակ, երբ նախկինում ստացած տոկոսներից գրեթե ոչինչ չի մնա: Իրականում վարկանիշային ռեսուրսը մսխվում էր դեռևս 2018թ. մայիսի 9-ից. նա իշխանության ղեկին էր հայտնվել ոչ թե այն պատճառով, որ լավն է, այլ որովհետև նախկիններն էին ապաշնորհ կերպով կառավարում երկիրը: Բայց, այդուհանդերձ, բացարձակապես որևէ հարցի վերաբերյալ պատկերացումներ չկային, ինչը հիմա ավելի ակնհայտ է: 

Այսօր առավել քան տեսանելի է կարևորագույն ոլորտների կառավարման անտեղյակությունը: Եվ տրամաբանական է, որ այս հանգամանքներն իրենց դրսևորումներն են ստանում թե՛ տնտեսական ցուցանիշներում, թե՛ այլ ոլորտներում: Այլ խնդիր է, որ, ցավոք, առայժմ Հայաստանում ձևավորված չէ այն ուժը, որը կկարողանա վերցնել փողոցում մնացած իշխանությունը: 

Եթե իշխանությունների ոչ ադեկվատ քայլերի ֆոնին հաջողվի ձևավորել հստակ քաղաքական այլընտրանքային բևեռ, փողոցում ընկած իշխանությունը շատ ավելի հեշտ կլինի վերցնել, քան թվում է մարդկանց: Իրականում թե՛ շարքային գյումրեցին, թե՛ արմավիրցին, թե՛ երևանցին իրենց մաշկի վրա զգում են այս իշխանությունների ապաշնորհ կառավարման հստակ հետևանքները»: 

Քաղաքագետն ընդգծեց՝ եթե իշխանությունները մի փոքր իրենց շուրջը նայելու ունակություն դրսևորեին, խնդիրների առաջ չէինք կանգնի:

«Այն, որ թե՛ ընդդիմությունը, թե՛ ցանկացած քաղաքական գործիչ կամ անհատ պատրաստ էր նախկինում իր լուման ներդնել, կասկած լինել չի կարող: Կար պատրաստակամություն, որ Հայաստանում համաժողովրդական ալիքի շարժման ֆոնին դրական արդյունքներ ապահովեին: 

Բայց հետագայում իշխանության ղեկավարի կողմից հստակ չդրվեցին այն առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ աշխատանք պետք է կատարվի: Հստակ չի ընդգծվել այն գաղափարական ուղենիշը, որի շրջանակներում այդ գործողությունները պետք է իրականացնեն:

 Բացի այդ, մի հանգամանք էլ կա. ընդդիմության նախկին առաջնորդի, այսօր արդեն վարչապետի՝ նախկինում ու այժմ արված քայլերն ու ասածները չեն համընկնում, ինչի հետևանքով իշխանության թիմի ներսում խժդժություններ ու անհամաձայնություններ կան: Մինչ այս բարձրաստիճան պաշտոնյաներ հեռացան, մանդատից հրաժարվող ևս եղավ: Բացի այդ, ամիսներ առաջ խոսվում էր այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունից մինչև 30 հոգի կարող է դուրս գալ: 

Որքան իշխանության ղեկավարի գործողություններն ադեկվատ չլինեն երկրում առաջացած խնդիրներին, իշխանության խմբակցությունից պոկվել ցանկացողների քանակն ավելանալու է: Խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական, թե՛ ներկա իրավիճակով պայմանավորված գործողություններին է վերաբերում»,-ընդգծեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով արտակարգ դրությանը և ստեղծված իրավիճակին՝ քաղաքագետը շեշտեց, որ համաշխարհային մամուլում շատ է շեշտվում այն մասին, որ իրավիճակի շնորհիվ հնարավոր կլինի պարզել իշխանությունների կոմպետենտության աստիճանը, պարզել՝ ընդհանրապես լուրջ մարմիններ են, թե ոչ: 

«Մեր պարագայում, ցավոք, բոլոր զարգացումները վկայում են այն մասին, որ մեր իշխանությունները վերից վար իրենց տեղում չեն: Մեր իշխանությունների մոտ առհասարակ ստրատեգիական պլանավորում չկա: 

Իրենք այս դեպքում ևս առաջնորդվում են օրվա կուրսով: Քանի որ վարակը Հայաստանում դեռ չկար, կարծեցին, որ սովետական հայտնի մուլտֆիլմի հերոսի պես «и так сойдет» տարբերակով կարելի է ոչինչ չանել: 

Իսկ այն անձինք, քաղաքական ուժերն ու գործիչները, որոնք տեսակետներ ու առաջարկներ էին անում, հեգնական մեկնաբանությունների էին արժանանում: Այս ամբողջ շարքը վերլուծելով՝ հասկանալի է դառնում, որ, առաջին՝ կոմպետենտ չեն, երկրորդ՝ իրենց տեղում չեն, և ամենակարևորը, չգիտեն՝ ի՞նչ անել հետո: 

Իսկ քանի որ չգիտեն, թե առհասարակ հետո ինչ պետք է անել, իրենց գործողությունների արդյունքում հենց իրենք են դառնում է խուճապ առաջացնող գլխավոր կենտրոնը: 

Այս պարագայում մի շարք նախագծեր և որոշումներ ապացուցում են, որ իրենք իսկապես ադեկվատ չեն գնահատում թե՛ վտանգները, թե՛ այն զարգացումները, որոնք հնարավոր են»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

 

Վրաց ժողովրդի մեծ մասի համար, երջանկահիշատակ կաթողիկոս-պատրիարքը դարձել էր ազգային միասնության, հոգևորականության և քաղաքական գործիչներից վեր կանգնած բարոյական հեղինակության անվիճարկելի խորհրդանիշ. ԶաքարյանԹրամփը բացատրել է՝ ով պետք է պահպանի Հորմուզի նեղուցը ԱՄՆ-ի կողմից Իրանի հոգևոր-քաղաքական ղեկավարների ու նրանց ընտանիքների դեմ իրականացվող հшրվածները նոր իրավիճակ են ստեղծում միջազգային տեսանկյունից․ Տիգրան Աբրահամյան ՆԳՆ-ն իր կարիքների համար ծառայությունները ձեռք է բերում օրենքով սահմանված կարգով․ պարզաբանում Պուտինը հրամանագիր է ստորագրել Չպետք է թույլ տանք Ալիևի խոսքը ազդի մեր ընտրությունների վրա․ Ավետիք Չալաբյան Իրանը թողարկել է իր պատմության մեջ ամենամեծ թղթադրամը«Երկնային ծնունդդ շնորհավոր, իմ Գագս»․ Գոռ Հարությունյանը հրապարակում է արել եղբոր մասինՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԻ՞նչ է թաքցնում Հին Խնձորեսկը. բացահայտելով Հայաստանը (մաս 15)Մարդ, ով երկրի գլխին երեք պատերազմ է բերել, իրավունք չունի խաղաղություն բառն օգտագործել․ Ռոբերտ Քոչարյան Բանկային գերշահույթներ և վերացված գաղտնիք. ո՞ւմ շահերն է սպասարկում ներկայիս տնտեսական համակարգը. Էդմոն Մարուքյան Իրանի ուղղությամբ hարձակումների թիվը զգալիորեն կաճի․ Իսրայելի պաշտպանության նախարար Մենք առաջարկում ենք ելակ հակաօդային համակարգը փոխարինել նոր պաշտպանված երկնքով. Արման ՊետրոսյանԱրմավիրցիները կիսվում են «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսից ստացած տպավորություններով. տեսանյութՏալիս ենք մարդկանց նոր ընտրություն՝ առանց «ներկաների» ու «նախկինների»․ Արմեն ՄանվելյանԴադարեցրեք Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի քաղաքական հետապնդումը. Արամ Վարդևանյան17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել«Մասամբ ազատ» ժողովրդավարության բաստիոնը «Թրամփի ուղին» ծառայելու է միայն ԱՄՆ-ին ու Ադրբեջանին Կաթողիկոսին արգելել են մեկնել. Փաշինյանի հերթական խայտառակությունը Մեր հայրենիքը լավ է ապրելու. ուղղակի երկրին պետք է տնտեսական ղեկավարներ. Նարեկ Կարապետյան Փաշինյանը շարունակում է պատերազմով ահաբեկել հանրությանը Կառուցելու ենք ուսանողական հանրակացարաններ․ Հրայր Կամենդատյան«Ով է ծառայել, ով՝ պարգևավճարներ բաժանել»․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Սամվել Կարապետյանի ակնհայտ հակադրությունների մասին․ Լուսանկար Եթե մենք ուզում ենք իրականում ուժեղ պետություն, ապա պետք է սկսենք ամենակարևորից՝ զինվորին արժանապատիվ կյանքով ապահովվելուց. Ռուբեն ՎելիցյանԱյ, տնաշե՜ն, էս ի՞նչ են արել. Փաշինյան Ակնկալիք չունեմ՝ հաշվի առնելով զարգացումները և ՀԷՑ-ը խլելու փոքրիկ խմբակի ցանկությունը, բանակցությունների հիմք չեմ տեսնում. Դավիթ Ղազինյան Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված երեխան մաhացել է Սահնակային սպորտ՝ ամենաէքստրեմալ մարզաձևերից մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ՄԱՐՏԻ)Ստեղծվել է ՄԱԿ-ի ժամանակավոր շտաբ-բնակարանը, արձանագրվել է Լինչի դատաստանի վերջին դեպքը. «Փաստ»Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար, և ովքե՞ր են միանում այս արշավին. «Փաստ»Թեհրանը համաձայն չէ ժամանակավոր հրադադարին, այլ ցանկանում է պшտերազմի ամբողջական, համապարփակ և վերջնական դադարեցում․ Արաղչի Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ն կենսաբազմազանության ուսումնասիրության և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի շրջանակում իրականացնում է լայնածավալ և շարունակական մշտադիտարկումներ Քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պուշկինում 17-ամյա դեռահասի դիակի հայտնաբերման վայրիցՈւզում են մոռացնել Արցախն ու Անկախության հռչակագիրը. «Փաստ»Փակվող դպրոցներից 27-ը Սյունիքի մարզում են․ 27 սահմանամերձ բնակավայր վտանգված են․ Ատոմ ՄխիթարյանՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման դատական գործով նիստըԵթե Սամվել Կարապետյանը հետքայլ աներ, ՀԷՑ-ը փաթեթավորած հետ կտային. Դավիթ Ղազինյան Իրականում ինչից է մահացել Չակ Նորիսը«Ես իրենով էի ապրում, շնչում, նա իմ հպարտությունն էր». սերժանտ Կարեն Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մեղվաձոր գյուղում. «Փաստ»Ձեր այս «տասանորդի» կոչից առաջ մի պարզ ճշմարտություն կա, որը չեք կարող շրջանցել. Ռուբեն ՄխիթարյանԹուրքիայի արևային և քամու էներգիայի ընդհանուր տեղադրված հզորությունը գերազանցել է 40,000 ՄՎտ-ը Ոչ թե ժամանակավոր ճգնաժամի, այլ համակարգային խնդիրների կուտակում. «Փաստ»Շարունակելով մեր աշխատանքը համայնքներում՝ Ավան վարչական շրջանում բացվեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գրասենյակը. Գագիկ ԾառուկյանՉգործող եկեղեցին վերակառուցվել է Սարգիս Կարապետյանի նախաձեռնությամբ. տեսանյութ Գիտնականը բացահայտել է մի սովորություն, որը կրկնապատկում է հանկարծակի մահվան ռիսկը Բացահայտվել է «բարետես արտաքինով աղջիկներ»-ի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ (տեսանյութ) Ժողովուրդ ջան, ուզո՞ւմ եք էժան բնակարաններ, ապա պետք է թիկունք լինեք մեզ՝ մեր բարի նպատակներին հասնելու ճանապարհին. Ալիկ ԱլեքսանյանԱզգը մնում է ազգ իր մշակույթով․ Լիլիթ Արզումանյան