Երևան, 21.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետականակործան ծրագրից բխող հնարավոր ֆինանսական ներհոսքը ծառայելու է տնտեսության վերջնական ջախջախմանը». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների ֆոնին առաջ է մղվում նաև այն թեզը, ըստ որի, «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի ստորագրումից հետո տնտեսապես ամուր ու զարգացող երկիր ենք ունենալու։ Հաշվի առնելով մեր թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական դիրքերը՝ ՀՅԴ անդամ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանը «Փաստի» հետ զրույցում ընդգծել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր հորջորջվող այդ փաստաթղթից բացառապես բացասական սպասումներ ունի։

«Ընդ որում, բացասական սպասելիքներ ունեմ նույնիսկ դրա շուրջ քննարկում սկսելու փաստից։ Ես ինքս խաղաղության կողմնակից եմ, բայց այն ձևակերպումներն ու քաղաքական հայտարարությունները, որոնցով բացատրվում է այս գործընթացը, ոչ այլ ինչ է, քան նոր աղետի սպասման ստեղծում։ Ադրբեջանն ինքնուրույն պետություն չէ, այլ Թուրքիայի կցորդ։ Նույնիսկ 2020-ի աղետալի պատերազմի ժամանակ թուրքական ամբողջ ռազմաքաղաքական ղեկավարությունը լծված էր թուրքական ծրագրերի իրականացմանը։ Եթե կհիշեք, նույնիսկ նրանց ռազմական գերատեսչությունում հակասությունների մասին գրվեց, մասնավորապես, որ ադրբեջանական ԳՇ պետն անհետացել է։ Ուզում եմ ասել, որ Ադրբեջանի հետ որևէ գործընթաց ուղիղ կապ ունի Թուրքիայի ծավալապաշտական նկրտումների հետ, իսկ թուրքական ոչ մի ռազմավարության մեջ ո՛չ երկարաժամկետ, ո՛չ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով Հայաստան չկա, էլ ուր մնաց զարգացած Հայաստան։ Իշխանությունները իրականացնում են պետականակործան ծրագիր, թուլացնում հայկական կողմի դիրքերը, իսկ հնարավոր ֆինանսական ներհոսքը ծառայելու է բացառապես հայկական տնտեսության վերջնական ջախջախմանը, որպեսզի մեր երկիրն էլ իր մեջ ուժ չգտնի վերականգնվելու»,-շեշտել է Արմեն Գրիգորյանը։

Նրա խոսքով, ընթացող բանակցություններն ի սկզբանե հայանպաստ չեն։ «Եթե հայանպաստ որևէ պրոցես լիներ, որում հնարավոր լիներ գրանցել մի որևէ թույլ հաջողություն, հիմա այս իշխանություններն, իրենց ոճին համապատասխան, ամեն օր կհայտարարեին այդ մասին։ Հիմա լուռ են, բանակցային բովանդակությունը՝ անհայտ, բայց ենթադրելի»,-հավելեց մեր զրուցակիցը։

Արմեն Գրիգորյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տնտեսական մի քանի ցուցանիշների։ Նշենք, որ Հայաստանում 2023-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվությունն աճել է 12,2 %-ով։ Ըստ ԿԲ-ի, 2023 թ. մարտին 12-ամսյա գնաճը կտրուկ նվազել է՝ կազմելով 5,4%։ «Կտրուկ աճերն ու կտրուկ անկումները նշանակում են, որ բազմակողմանի վերլուծության կարիք կա։ Մեր տնտեսությունը ներառական չէ, այդպիսի արդյունքներից չեն օգտվում առավել լայն շրջանակներ, մեր օրենսդրությունը կոշտ նեոլիբերալ է, ուստի 12,2 տոկոս տնտեսության ակտիվության աճը չեզոքանում է, երբ պարզ մարդը բացում է իր սառնարանի դուռը կամ փորփրում է իր գրպանները։ Տնտեսությունը տևական ժամանակ գտնվում է շիկացած վիճակում։ Այս ցուցանիշների վրա ազդող մի շարք գործոններ կապ չունեն մեր երկրում վարվող տնտեսական քաղաքականության հետ, նրանց էֆեկտն ինչպես եկել, այնպես էլ, հնարավոր է, անհետանա. այդ ժամանակ ցուցանիշների անկումները բացատրություն պարզապես չեն ունենա»,-ասաց նա՝ ընդգծելով, որ թե՛ նախորդ տարվա վերջում, թե՛ նախորդ տարիներին ԿԲ-ն շատ ցածր գնաճ էր կանխատեսել, բայց վերջնարդյունքում անգամներով տարբերվող ցուցանիշներ եղան։

«Այս մարդկանց կանխատեսումներն ու հետո հայտնած թվերն իրարից պետք է տարբերվեին զգուշավորության ռիսկով, ոչ թե տրամագծորեն այլ կերպ։ 2022-ի դեկտեմբերին աճը կազմել է 14,2 տոկոս, կարելի է ենթադրել, որ մեկ-երկու ամսվա ընթացքում աճի տեմպը նվազել է։ Բնական աճի տեմպի նվազումը, արտագաղթն էական ազդեցություն ունենալու են։ Հատկապես արտագաղթի ցուցանիշները միայն պարզ սահմանահատմամբ չէ, որ երևում են, դա արտացոլված է նաև աշխատողների թվաքանակի կտրուկ նվազմամբ։ 2022-ի դեկտեմբերին, ըստ հայտարարված թվերի, ՀՀ-ում կար 708906 աշխատող, անմիջապես հաջորդ ամսին՝ 2023-ի հունվարին՝ 688825 մարդ, փետրվարին՝ 698723 մարդ։ Կտրուկ տատանվում է ոչ պետական սեգմենտի աշխատակիցների թվաքանակը։ Կարելի է ենթադրել, որ գնում են հենց աշխատող մարդիկ, իսկ դա լավ օրից չէ»,-ընդգծեց տնտեսագետը։

Անդրադարձանք նաև պատժամիջոցների տակ ընկնելու ռիսկին, այն հարցին, որ արևմտյան մի շարք ԶԼՄ-ներ Հայաստանին մեղադրեցին պատժամիջոցները շրջանցելու համար ՌԴ-ին աջակցելու մեջ:«Ռուսական բիզնեսն իր ճանապարհները գտնելու է՝ ապահովելու իր մատակարարումն ու իրացումները, այստեղ հարցը մեզ հասցեագրված մեղադրանքն է՝ պատժամիջոցները շրջանցելը։ Կարծում եմ՝ Հայաստանը չպետք է մտնի այդ տնտեսական հակամարտության դաշտ, առանց այդ էլ փոխարժեքների նվազումն էական ազդեցություն ունի արտահանող ընկերությունների վրա, նրանց մոտ ֆինանսական վնասները ահռելի չափերի են հասնում։ Հայկական ընկերություններն առանց այդ էլ դժվարություններ ունեն ապրանքների արտահանման, ներմուծման լոգիստիկ խնդիրների լուծման ընթացքում։ Լարսի անցակետի փակվելը այս պետության խնդիրը չէ. վերջերս էր, որ հազարավոր բեռնատարներ կանգնած էին, իսկ էկոնոմիկայի նախարարը անհասկանալի էր արձագանքում։ Մեծ խնդիր է նաև ռուսական բանկերի նկատմամբ պատժամիջոցները, տնտեսվարողները փոխանցումներ կատարելուց ստիպված են երկար չարչարվել և ինքնուրույն լուծումներ գտնել։ Առհասարակ պատկերը հետևյալն է. երբ ներմուծման և արտահանման ցուցանիշներն աճում են, դա չի նշանակում, որ տնտեսական շահը մնում է Հայաստանում»,-ասաց Արմեն Գրիգորյանը։

Հաշվի առնելով, որ մեկ մասնավոր դեպքով հայկական ընկերություններից մեկն արդեն իսկ հայտնվել է պատժամիջոցների տակ՝ տնտեսագետը փաստը մտահոգիչ համարեց՝ շեշտելով, որ այն կարող է լինել վատ նախադեպ և կրել շարունակական բնույթ. «Այս ուղղություններով պետք է բանակցություններ վարվեն, բայց ո՞վ անի։ Անողը չկա»։ Նրա խոսքով, երբ ՀՀ-ում տնտեսական բլոկի պատասխանատուները անում են իրարամերժ կանխատեսումներ, խոսում են ընդամենը եթերն ու ժամանակը լցնելու համար, բայց առարկայական ոչինչ չկա, ապա չպետք է սպասել դրական արդյունքի. «Իշխանությունների ոչ միայն տնտեսական քաղաքականություն իրականացնելու, այլ առհասարակ բոլոր ոլորտներում իրականացվող քաղաքականությունն անորակ է՝ հիմնված շոուների, այսրոպեական էֆեկտ ստանալու վրա։ Հայկական հեռուստացույցների, գազաբալոնների և չոր նավահանգստի թեզերը վկա»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Որքան շատ են փորձում մեզ կանգնեցնել, այնքան ավելի ենք ուժեղանում. hաղթանակը չի՛ ուշանալու, մենք բերելու ենք փոփոխությունը. Սամվել Կարապետյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (21 ապրիլի). «Սյունյաց ողջույններ», նոր ՋԷԿ-ի բացում, բացօթյա համերգ. «Փաստ»Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Տիգրան Մեծ մասնաճյուղը Բաց պատուհաններ, ամայացում, անկյանք... «նոր կյանք». «Փաստ»Գյումրիի սցենարը հաջողված փորձ չէ․ Էդմոն Մարուքյանը՝ ընտրական զարգացումների մասին Ի՞նչ է այս անգամ ուղարկվում Ադրբեջանից ՀայաստանՄեր արտաքին քաղաքական առաջնահերթությունը հայկական պետականության պաշտպանությունն է. Էդմոն ՄարուքյանԸնտրություններից առաջ թոշակների բարձրացման հանգամանքը պատահական չէր․ Աննա ԿոստանյանԻնչի՞ց են վախենում ամերիկյան փորձագիտական շրջանակները. «Փաստ»Տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր պաշտոնապես դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին. Ավետիք Չալաբյան«Բանակն իր առաջին տունն էր, ծառայությունն իր համար ամենակարևոր պարտավորությունն էր». սերժանտ Արտակ Սարգսյանն անմահացել է 2023 թ. սեպտեմբերի 20-ին Հաթերքի դիրքում. «Փաստ»Ամենավատը հայրենիք չունենալն է, անհայրենիք ապրելը․ Ցոլակ ԱկոպյանԱզգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն. «Առաջարկ Հայաստանին» Մեր հասարակության 70 տոկոսը ընդդիմադիր հայացքների տեր է. Նարեկ Կարապետյան Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»Քաղաքական հաշվեհարդար ընտրություններից առաջ․ երբ իշխանությունը վախենում է մրցակցությունից Ինչ փոփոխություններ են կատարվել կաթի և կաթնամթերքի փորձաքննության կարգում. «Փաստ»Ժողովրդին խորհրդարանում պետք են մեզ նման մարդիկ, որպեսզի նրանց և Հայաստանի Հանրապետության շահերը պատշաճ կերպով պաշտպանված լինեն. Էդմոն Մարուքյան Եվրոպական գագաթնաժողովը Երևանի վրա կախված քաղաքական փորձություն է Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների. Իվետա Տոնոյան«TRIPP-ը մի նախագիծ է, որը ծնունդ է առնում ճնշումների, հարկադրանքի, սպառնալիքների ներքո». «Փաստ»Ռազմական գործողության վերսկսումը կորստաբեր է լինելու․ Արտակ Զաքարյան Հանգուցալուծումը՝ հունիսի 7-ին. ինչպես խուսափել ազգակործան հետևանքներից. «Փաստ»Ապրիլի 21-ին, 22-ին, 23-ին, 27-ին և28-ին լույս չի լինելու Հորոսկոպի 3 նշան, ում բախտը կբացվի մայիսի սկզբինԴամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ»Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են. «Փաստ»Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի. «Փաստ»Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին. «Փաստ»Իրանը չի մասնակցի բանակցություններին մինչև իր պայմանները չբավարարվեն. Tasnim «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով հաղթել է «Շիրակին» Հայաստանի սամբոյի հավաքականները կմասնակցեն Սերբիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը X-ի օգտատերերը գանգատվել են սոցիալական ցանցի աշխատանքից Մերձավոր Արևելքում իրավիճակը շատ փխրուն է և անկանխատեսելի. Կրեմլ Բռնցքամարտի ԱԱ․ Արթուր Բազեյանն ու Նարեկ Մանասյանը հաղթանակով են մեկնարկել Աշխարհի գավաթում Երբեք ՀՀ պատմության մեջ այսպիսի թեժ պայքար չի եղել․ Նարեկ ԿարապետյանԵրևանում «Mercedes»-ը բախվել է կայանված «BYD» մեքենային ՀՀ-ն կանգնած է մարտահրավերների առաջ, պետք է Սամվել Կարապետյանի նման առաջնորդ․ Նարեկ ԿարապետյանԵրբ Սամվել Կարապետյանը մասնակցի ընտրարշավին, բոլորը կսկսեն համեմատել Փաշինյանին Կարապետյանի հետ․ ընտրությունը կգնա Կարապետյանի կողմը․ Նարեկ ԿարապետյանՓաշինյանը չի՛ կարողանում փողոց գեներացնել, դա ցուցիչ է. Նարեկ ԿարապետյանԵվրամիությունն ընդլայնելու է Իրանի դեմ պատժամիջոցները. Reuters ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ6 սննդամթերք, որոնք օգնում են իջեցնել արյան ճնշումը Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Իդրամն ու IDBank-ը մասնակցեցին Career City Fest 2026-ինՀայաստանը դարձել է մայիսյան տոների համար ամենապահանջված ուղղություններից մեկը. «Աէրոֆլոտ» Նարեկ Կարապետյանի ելույթը «Ընտրության Ժամը» թողարկմանըՌուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ Այսօր «Ազգային երգիչ 2» նախագծի ֆինալիստ Հայկուհի Հարությունյանի հարսանիքն է