Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Երկրի ու ժողովրդի հաշվին... . «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմից ավելի քան երկու տարի անց էլ Հայաստանի ու Արցախի առջև ծառացած արտաքին սպառնալիքները ոչ միայն չեն նվազել, այլև ավելի են ահագնացել։ Սակայն տպավորություն է, թե Հայաստանում մարդիկ դեռևս ամբողջովին չեն գիտակցում իրավիճակի լրջությունը։ Խնդիրն այն է, որ հանրային մակարդակում ավելի շատ քննարկվում է աշխատավարձի, թոշակի ու նպաստի մի քանի դրամով բարձրացումը, մանկական Եվրատեսիլը, անճաշակ լույսերի «շքերթը» կառավարության շենքի վրա, գալիք տոների հետ կապված միջոցառումները և նման այլ հարցեր, քան հասարակության զգոնության բարձրացման և նոր հնարավոր ռազմական էսկալացիային նախապատրաստվելու հարցը։

Ու այս վիճակը ձեռնտու է իշխանություններին, որոնք ամեն ինչ անում են, որ հանրային քննարկումների դաշտում խոսվի ամեն ինչից, բացի բուն անվտանգային առաջնահերթություններից։ Եվ քանի որ մեր հանրությունը մանիպուլացված է, այսինքն՝ նիկոլացված է ու այլ հարցերով է զբաղված, իսկ ինքնապաշտպանության համակարգն էլ չի գործում, թշնամին անմիջապես գործի է անցել։ Նախ՝ Բաքվի կողմից այնպիսի սցենար է բեմադրվում, թե իբր Լաչինի միջանցքն օգտագործվում է ռազմական նպատակներով. ադրբեջանցիները այլ տեղերից ականներ են բերում ու ցուցադրում, թե իբր հայերն են Լաչինով եկել և տեղադրել։ Դրանից հետո «հանկարծ» հայտնվում են ադրբեջանցի կեղծ «բնապահպանները», որոնք իբր բարձրացնում են հանքերի ապօրինի շահագործման հարցեր ու փակում են Լաչինի միջանցքը։

Հասկանալի է, որ Ադրբեջանը քաղաքացիական կարգավիճակով է այնտեղ ուղարկում մարդկանց, քանի որ խաղաղապահները չեն կարող նրանց նկատմամբ ուժ կիրառել։ Իսկ այդ «բնապահպանները» խաղաղապահների հետ բանակցությունների արդյունքում անցակետի տեղակայման թեմա են բարձրացնում։ Այնինչ, ոչ ոք իրավունք չունի 5 կմ-անոց Լաչինի միջանցքը փակել, քանի որ դրա անխափան գործունեության և Արցախի ու Հայաստանի միջև կապի ապահովման մասին գրված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Եվ քանի որ հայտարարությունը եռակողմ ձևաչափով է, ապա ՀՀ-ն ևս ներգրավվածություն պետք է ունենա Լաչինի շուրջ տեղի ունեցող գործընթացներում։ Երբ, օրինակ՝ հայտարարության երկու կողմերի ներկայացուցիչները, տվյալ դեպքում՝ խաղաղապահները և ադրբեջանցի բնապահպաններ բանակցում են, ապա հայկական կողմն էլ պետք է հրապարակային արտահայտվի ու իր պահանջները բարձրացնի միջանցքի անխափան գործունեության ապահովման կապակցությամբ։

Բայց ՀՀ իշխանությունները մի կողմ են քաշվել և ուղղակի դիտորդի դերակատարություն են ստանձնել՝ Արցախին վերաբերող հարցերն ամբողջովին թողնելով ռուս խաղաղապահների ուսերին։ Օրինակ՝ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին ավելի շատ հետաքրքրում են շինհրապարակները, աղմուկը, սրճարաններում ծխելու արգելքը, աղը ու նմանատիպ այլ հարցեր, քան Լաչինի միջանցքի փակումը կամ Հայաստանի և Արցախի միջև հաղորդակցության խաթարումը։ Եվ քանի որ Երևանից միայն լռություն է, թշնամին նոր դոզա է ավելացնում Լաչինի փակումը կազմակերպելու իր քարոզչության մեջ, թե իբր Իրանից տարբեր անձինք՝ մասնավորապես զինվորականներ ու հետախուզության ծառայողներ են այցելում Արցախ։ Այսինքն, առաջին փուլում փորձում են ինչ-որ կերպ վերահսկողություն հաստատել միջանցքի վրա, տեսախցիկներ և այլ սարքավորումներ տեղակայել, իսկ հետո՝ մաքսակետ, որը հնարավորություն կտա պետք եղած ժամանակ ամբողջությամբ փակել ճանապարհը կամ Արցախը շրջափակման մեջ գցել։

Միևնույն ժամանակ, Լաչինի միջանցքի փակման թեման ուղեկցվում է նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմայի ակտիվ շրջանառմամբ։ Թուրք-ադրբեջանական տանդեմն այնպես է հոխորտում, կարծես թե իրենց ոչ ոք չի կարող խանգարել այդ միջանցքը վերցնելու հարցում։ Օրինակ՝ Ալիևը հայտարարում էր, թե Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը», իսկ Իրանը չի խոչընդոտի դրա գործարկմանը։ Իսկ ահա Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն էլ ավելի սպառնալից տոնով հայտարարել էր՝ «չտաք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք եղբայրական բռունցքը»։

Ու հետաքրքրական է, որ թուրքական կողմից այսպիսի հայտարարություն է արվում Իրանի հետ սահմանի մոտ «Եղբայրական բռունցք» անվամբ թուրք-ադրբեջանական զորավարժություններին զուգահեռ։ Այսինքն, կոնկրետ մեսիջ է ուղարկվում Թեհրանին, քանի որ գլխավորապես Իրանի դիրքորոշմամբ է պայմանավորված, որ կասեցվում են «Զանգեզուրի միջանցքը» բացելու թուրք-ադրբեջանական հավակնությունները։ Ու տպավորություն է առաջանում, թե ՀՀ-ն այլևս գործոն չէ տարածաշրջանում, և դրա համար էլ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանին վերաբերող հարցերում անտեսում են Երևանին և այդ հարցով գործ ունենում ռուսական և իրանական կողմերի հետ։

Իսկ ի՞նչ պետք է անել, որ ՀՀ-ն կրկին գործոն դառնա։ Անհրաժեշտ է լրջորեն նախապատրաստվել հակառակորդից եկող նոր սպառնալիքներին, կարգի բերել բանակը, բարձրացնել հանրային զգոնությունը և գիտակցության մակարդակը, մեծ կազմակերպչական աշխատանքներ տանել տնտեսական առաջընթացի համար, զարգացնել դաշնակիցների հետ հարաբերությունները: Բայց ՀՀ իշխանություններն ինչպես կորցրել են պատերազմի ավարտին հաջորդող երկու տարին, այնպես էլ հիմա շարունակում են կորցնել... Երկրի ու ժողովրդի հաշվին: Հանուն իրենց իշխանության պահպանման...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի Ռուսաստանը խստացնում է օտարերկրացիների արտաքսման կանոնները Երեխայի խնամքի նպաստ. գյուղաբնակ ծնողների համար հատուկ պայմաններ Հայտնի է COP18-ի հյուրընկալող երկիրը Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»