Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շա­րու­նակ­վում է ազ­գա­յին ար­ժե­հա­մա­կար­գի թու­լաց­մանն ուղղ­ված քա­ղա­քա­կա­նու­թյու­նը

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

Գաղտնիք չէ, որ ներկա փուլում ազգային արժեհամակարգը, որը մեր ինքնության կարևորագույն բաղադրիչն է, տարբեր կողմերից հարվածներ է ստանում։ Եվ ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ մեր արժեքների դեմ պայքարը սկսվել է հատկապես իշխանափոխությունից հետո։ 

Առաջին հայացքից թվում էր, թե գործող իշխանությունները պետք է մեր արժեհամակարգի ամրապնդմանն ուղղված քայլեր ձեռնարկեին. ի վերջո, ազգային արժեքների պահպանումը նաև Հայաստանի համար անվտանգային կարևոր բաղադրիչ է պարունակում, քանի որ մեր երկիրը գտնվում է շատ բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում: Սակայն տեղի է ունենում հակառակ գործընթացը։

Դրսից ներմուծված և ներսից իրականացվող նախաձեռնությունների արդյունքում քայլեր են ձեռնարկվում փոխելու հանրության շրջանում ձևավորված պատկերացումները մեր աժեհամակարգի հիմնասյուների՝ բանակի, եկեղեցու և ընտանիքի մասին։ 

Եվ հարց է ծագում, թե ինչո՞վ է պայմանավորված այսպիսի գործելակերպը։ Կարծիքներ կան, որ այսօր փաստացի իրականացվում է դրսից որոշակի գլոբալիստական ուժերի ծրագրերը, որոնց շահերից է բխում, որ մեր երկիրը դառնա առավել վերահսկելի և կառավարելի։ 

Այդպես է, թե ոչ, ժամանակը ցույց կտա, սակայն անցած երկու տարիները վկայում են, որ ներկայիս իշխող ուժը, գերադասելով իր կարճաժամկետ դիվիդենտները և իշխանությունը պահելու մոտիվացիան, անտեսում է այն ռազմավարական շահերը, որոնց վրա հիմնված է մեր հասարակության իմունիտետի բարձրացումը։ 

Դրանով է պայմանավորված, որ ժամանակ առ ժամանակ իշխանություններն այնպիսի որոշումներ են ընդունում և քարոզչություն են իրականացնում, որը առաջ է բերում հասարակության հակազդեցությունը։

Պատահական չէ, որ լուրջ քննադատությունների առարկա դարձան իշխանությունների՝ հայագիտական առարկաները բուհերում ոչ պարտադիր դարձնելու մտադրությունը, անընդունելի բովանդակություն ունեցող ֆիլմերի և միջոցառումների ֆինանսավորումը, հակաեկեղեցական քարոզչությունը և այլն։

Տևական ժամանակ է, որ հանրության շրջանում լուրջ մտահոգության տեղիք է տալիս Ստամբուլ յան կոնվենցիայի վավերացման հարցը։ Իսկ իշխանությունները հարմար առիթ են փնտրում մեր արժեհամակարգին հակասող այդ կոնվենցիան ԱԺ-ում քննարկման դնելու և վավերացնելու համար։ 

Իսկ մինչ այդ, Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման ճանապարհին իշխանություններին հաջողվեց վավերացնել 2007թ. հոկտեմբերի 25-ին Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։

Խնդիրն այն է, որ երեխաների իրավունքների պաշտպանության քողի ներքո այս կոնվենցիայով ներմուծվում են հանրության համար անընդունելի հասկացություններ և երևույթներ, այդ թվում՝ «սեռական կողմնորոշում» եզրույթը երեխաների առումով։ 

Իրականում արդեն իսկ ներքին օրենսդրությամբ նախատեսված է երեխաների իրավունքների պաշտպանությունը, և այս առումով անհասկանալի է այսպիսի բովանդակություն ունեցող կոնվենցիայի վավերացումը, որը բողոքի ալիք է բարձրացրել մեծ թվով ծնողների շրջանում։

 

Իշխող ուժի ներկայացուցիչները հայտարարում են, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին, սակայն հանրության համար խնդրահարույց բովանդակություն ունեցող կոնվենցիան ընդունելուց առաջ խուսափում են այն դնել հանրային քննարկման և, օգտվելով արտակարգ դրության ռեժիմի իրավիճակից, որն արգելում է զանգվածային ակցիաների և ցույցերի անցկացումը, արագ վավերացնում են այն։

Իսկ իշխանությունների այն փաստարկները, թե այդ կոնվենցիան ստորագրվել է նախկին իշխանությունների կողմից, չի կարող արդարացում լինել, քանի որ այդ միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն վավերացումից հետ։ 

Եվ հետո, նախկինները բազմաթիվ սխալներ են արել: Մեղմ ասած՝ սխալներ: Սակայն դրանք չեն կարող այդ սխալները կրկնելու կամ «կնքելու» արդարացում լինել: Ուստի իշխանությունները ամբողջովին կրում են Լանզարոտի կոնվենցիայի վավերացման պատասխանատվությունը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Վեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը Աշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ Ակոպյան«Իմ անձնական օդանավն է․ պապս է ժառանգություն թողել»․ Փաշինյանը՝ Գերմանիա մեկնելու մասին Հանցավոր խումբը փորձել է Ադրբեջանի հասարակական և կրոնական գործիչների դեմ մահափորձեր կատարել Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները