Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որն աղետալի հետևանքների կարող է բերել»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստի» զրուցակիցն է «Այլընտրանքային նախագծեր խումբ» հասարակական կառույցի ղեկավար Վահե Հովհաննիսյանը:

-Պարո՛ն Հովհաննիսյան, արդեն գրեթե երեք ամիս է՝ համաճարակի հետևանքով երկիրն արտակարգ դրության ռեժիմում է: Գնահատելով մարտահրավերի սկզբնական փուլն ու արդեն առկա իրավիճակը՝ ի՞նչ եք կարծում, ընդհանուր առմամբ, ինչպիսի՞ կառավարում է իրականացվել մինչ այս: Կառավարման հատկապես ո՞ր խնդիրներն առավել ցայտուն դարձան:

- Փաստացի, պետական կառավարման հախուռն, անկազմակերպ մոդել ունենք, որը համաճարակային իրավիճակում պարզապես աղետալի հետևանքների կարող է բերել։ Այսօր մենք արդեն ունենք այդ աղետալի վիճակը տարբեր ոլորտներում, առաջին հերթին՝ առողջապահական։ Պետությունն իր նախկին ամրության, արդեն ձևավորված ավանդական ինստիտուտների շնորհիվ դեռևս դիմակայում է, սակայն վերին օղակների անկազմակերպ և առաջնահերթությունների անհասկանալի սանդղակով առաջնորդվող գործողությունները շատ են թուլացնում մեզ։

- Մի կողմից կա առողջապահական վտանգ, մյուս կողմից՝ սոցիալական և տնտեսական հետևանքները մեղմելու հրամայական: Իշխանությունը մինչ այս պահը որքանո՞վ կարողացավ բալանսավորված կառավարում իրականացնել, որ նշված հանգամանքերից բխող հետևանքները նաև մոտ ապագայում հնարավորինս մեղմ լինեն: 

- Եկեք չմոռանանք, որ մենք մոտ երկու ամիս գտնվել ենք բավականին խիստ կարանտինի մեջ։ Սահմանափակված էին տնտեսական գործունեության բազմաթիվ ոլորտներ։

 Այդ ժամանակը պետությունը պետք է օգտագործեր՝ առողջապահական ինստիտուտները, թեստավորման համակարգը, հանրային ահազանգման, տեղեկատվական բոլոր ռեսուրսները համակարգելու, պատրաստ վիճակի բերելու համար, որպեսզի, երբ արդեն կարանտինը թուլացվեր, մենք կարողանայինք բոլոր առումներով ավելի պատրաստ լինել։ 

Բայց փաստացի ստացվեց, որ մենք այդ երկու ամսում որևէ նոր ռեսուրս չկուտակեցինք, ավելին՝ սպառեցինք տնտեսության կողմից առողջապահության ոլորտին տրված այդ բուֆերային ժամանակը՝ առանց պատշաճ կերպով նախապատրաստվելու, և հանկարծ մայիսին բացեցինք գրեթե ամեն ինչ՝ առանց նախապես այդ բացվելուն պատրաստ լինելու։ 

Ես և իմ կազմակերպությունն այդ շրջանում բազմիցս նախազգուշացրել ենք այսօրվա հետևանքների մասին, կոչ ենք արել՝ պահպանել սահմանափակումների ռեժիմը՝ աճող թվերի պարագայում փոխել ողջ մարտավարությունը։ 

Իշխանությունը, ցավոք, ամեն ինչ գլխիվայր ձևով արեց, ես դա ասում եմ իրոք ցավով, քանի որ դա հարվածեց մեր երկրին, մեր տնտեսությանը և, ամենակարևորը, մեր քաղաքացիների առողջությանը, վտանգեց հազարավոր կյանքեր։ 

Մենք արդեն աշխարհի տարբեր երկրների օրինակներն ունեինք, որոնց փորձը կարող էինք օգտագործել, քանի դեռ համաճարակը մեզ մոտ նոր էր սկսվում։ Մենք այդ բոլոր պահերը, ցավոք, բաց ենք թողել։ 

-Այս փուլում կարևոր է այն պատասխանատվությունը, որը պետք է ունենա յուրաքանչյուր անհատ: Բայց մեզ մոտ, կարծես, մեղավորներ փնտրելու շղթան ավարտ չունի: Իշխանությունը մեղավորության սլաքները, կարծես, այս փուլում միայն հասարակության կողմ է ուղղում, բողոքում նաև որոշ դեպքերում ցուցաբերվող անլուրջ մոտեցումներից: Ի՞նչ ուղի է սա, և այս առումով պատճառահետևանքային ի՞նչ խնդիրներ կան:

Հասարակությունը բազմաշերտ է, մենք ունենք բոլոր այն սոցիալական խմբերն ու շերտերը՝ իրենց բնորոշ պահվածքով և բնութագրով, որոնք ունի աշխարհի ցանկացած այլ երկրի հասարակություն։ Կան, իհարկե, որոշակի մշակութաբանական առանձնահատկություններ, սակայն լավ կառավարման դեպքում այդ առանձնահատկությունները մինիմալ դեր են խաղում:

 Ես կասեի ավելին. մենք այսօր ունենք շատ ավելի լավ վիճակ, քան կունենայինք, եթե մեզ մոտ չլիներ այն մասնավոր հատվածը՝ գործող բիզնեսները, որոնք իրոք բարձր պատասխանատվություն դրսևորեցին, կարողացան վերակազմակերպել իրենց աշխատանքը, թույլ չտվեցին քաոս, մատակարարման դեֆիցիտ և այլն։ 

Մարդկանց մեղադրելը հեշտ է և անպտուղ, բայց նույն այդ մարդիկ, որոնք «առանց իմանալու՝ վարակ են տարածում», չէին տարածի այդ վարակը, եթե խիստ և կազմակերպված ձևով թեստավորվեին, եթե համաճարակի կանխարգելման և արագ արձագանքման ծառայությունները աշխատեին իրենց ողջ ներուժով, եթե հիվանդանոցային հզորությունները հերիքեին և այսպես շարունակ։ 

-Իշխանությունը որքանո՞վ գիտակցեց իր ունեցած դերը, որ վերահսկողության լծակներն ու կառավարման ղեկն, ի վերջո, իր ձեռքում է:

- Դժվարանում եմ ասել։ Հաշվի առնելով, որ մինչ այս պահը իշխանությունը մեղադրանքներ է ներկայացնում հանրությանը, կարող ենք թերևս արձանագրել, որ չի գիտակցել կամ փորձում է խուսափել այդ պատասխանատու դերից։ Մի կողմից ասել, որ մենք պատերազմական պայմաններում ենք, և մյուս կողմից չմտցնել զինվորական կարգուկանոն, կներեք, նշանակում է խոսքի արժեքը չգիտակցել։ Այսօր իշխանության խոսքը նույնպես, որպես ազդեցության ռեսուրս, արժեզրկված է։

-Կան օրակարգեր, որոնք անգամ այս ճգնաժամային իրավիճակում են առաջին պլան մղվում: Այդ օրակարգերը հաճախ առնվազն այս պահի համար ոչ պատեհ են որակվում (հանրաքվեի, ՍԴ-ի հարց, գույքահարկի վերաբերյալ նախագիծ և այլն): Կարևորություններն ու առաջնահերթ խնդիրները երկրորդական, միգուցե երրորդական հարցերից զանազանելու խնդիր ունի՞ իշխանությունը, թե՞ նման օրակարգերն այլ նպատակ ունեն:

- Դա խնդիրներից մեկն է, որն ընդգծում է իշխանության կողմից ընտրված առաջնահերթությունների անհասկանալի սանդղակը։ 

Գուցե իրենք իրոք բոլորովին այլ հարցեր են ցանկանում հասցնել լուծել այս ընթացքում, և համաճարակի զսպումն իրենց օրակարգային հարցերում առաջնահերթը չէ: Ես, իհարկե, չէի ուզենա այդպես մտածել։ 

Ամեն դեպքում տարօրինակ է, որ սոցիալական բավականին ծանր պայմաններում և արդեն տեսանելի դարձող տնտեսական ճգնաժամի պայմաններում իշխանությունը հարկատեսակներ է բարձրացնում, այն էլ՝ կտրուկ, քաղաքական հարցեր է շարունակում լուծել և այլն։ Այսօրվա իրավիճակում սա անբացատրելի է։

-Առկա հիմնական մարտահրավերին դիմակայելու տարբերակներ են առաջարկվում. համազգային մոբիլիզացիա, կադրային փոփոխությունների պահանջներ, նաև ազգային համաձայնության կառավարություն ստեղծելու անհրաժեշտություն: Մարտահրավերին դիմակայելու ի՞նչ հնարավորություններ ունենք, ընտրելու ի՞նչ ճանապարհ ունենք՝ հաշվի առնելով թե՛ քաղաքական դաշտում առկա իրավիճակը, թե՛ երկրում առկա ընդհանուր բարոյահոգեբանական մթնոլորտը:

-Կա հրատապ խնդիր. սա պետք է գիտակցել շատ հստակ՝ Հայաստանը հումանիտար աղետի մեջ է, հետևաբար՝ այս պահին բոլոր ջանքերը պետք է ուղղվեն օր առաջ իրավիճակը մեղմելուն։ Ցավոք, առանց միջազգային օգնության դա հնարավոր չի լինելու։ Կառավարության անհիմն ամբիցիաները թույլ չեն տալիս հրատապ դիմել նման օգնության համար։ Դրա գինը վճարում է ժողովուրդը։ 

Պետք է բոլոր հնարավոր ռեսուրսներով մեծացնել հանրային ճնշումը կառավարության վրա՝ միջազգային աջակցության դիմելու համար։ Ինչ վերաբերում է քաղաքական փոփոխությունների խնդրին, ապա կա համընդհանուր գիտակցում, որ դա այլևս անխուսափելի է։ Ի՞նչ ճանապարհով, ի՞նչ տեխնիկական լուծումների միջոցով, այսօր ես կդժվարանամ պատասխանել։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoՈստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդու Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Թույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութ«Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛»․ Արագածոտնի թեմում միասնական աղոթք է բարձրացվել ՀՀ պետաշխատողների սոցիալական փաթեթների ծրագիրը կդադարեցվի Ավտովթար Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ը Մոտ 70,000 մարդ միացել է Մադրիդում բնակարանային ճգնաժամի պատճառով անցկացվող բողոքի ակցիային Բարդ, բայց ոչ անհույս․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՈւսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, փոխտնօրենը՝ ապտակել. որն է Տավուշում տեղի ունեցած միջադեպի շարժառիթըՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ ԿարապետյանՏոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում մեր հաղթանակի դեպքում երկրում մահապատիժ կսահմանվի խոշոր նարկոդիլերների համար. Թրամփ Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել