Երևան, 17.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ահա թե ինչու էր անհրաժեշտ, որ 2018-ին Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում Արցախի Հանրապետության շուրջ, ընդամենը մեկ նպատակ ունեն՝ արցախահայության համար ստեղծել անտանելի պայմաններ, որ մարդիկ էվակուացվեն Արցախի Հանրապետությունից։ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ է հայտնել «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Եթե Արցախում հայեր չլինեն, չի լինի նաև ռուս խաղաղապահների անհրաժեշտությունը։ Եթե Արցախում ռուսական զորախումբ չլինի, ու Արցախի հարցն էլ, որպես այդպիսին, փակվի, ռուսական զորախմբի ներկայությունը Հայաստանում նույնպես կասկածի տակ է դրվելու։ Էմոցիոնալ տեսանկյունից մենք շատ տարբեր քննարկումներ կարող ենք անել՝ սկսած նրանից, որ Արցախի Հանրապետությունում արդեն սովից մահեր կան, մարդիկ ուշագնաց են լինում թերսնման պատճառով։ Այս ամենը որքան էլ ծանր է, էմոցիոնալ է այն առումով, որ այս գործընթացներն ուղղված են հենց ՌԴ -ի դեմ։ Արցախահայերը հակառուսական ծրագրերի շրջանակներում պատանդ են դարձել։ Իրենք պատանդ են դարձել թե՛ ՀՀ, թե՛ Ադրբեջանի իշխանությունների, թե՛ թուրքերի, թե՛ այս ամենի հետևում կանգնած Արևմուտքի ձեռքերում։ Իրավիճակը սա է, և մինչև մենք այն սթափ չգնահատենք, մնացած գնահատականները կարող են մեր հոգին թեթևացնել զուտ մեր զայրույթն արտահայտելու իմաստով, բայց իրավիճակ չեն փոխի»,-ասաց քաղաքագետը։

Իրավիճակը սթափ գնահատելու խնդրին անդրադառնալով՝ նա մի քանի շերտի մասին խոսեց։ «Առաջին հերթին՝ այս ամենը պետք է սթափ գնահատեին Արցախում, որտեղ համապատասխան քաղաքական գնահատականներ պետք է տրվեին ՀՀ իշխանությունների արածներին։ Բացի այդ, պետք է փորձեին գործընկերներ գտնել թե՛ ՀՀ քաղաքական դաշտում, թե՛ արտերկրում՝ մեր պոտենցիալ դաշնակիցների հետ, որ հասկանային՝ ինչպես կարելի է այս իրավիճակից դուրս գալ։ Բայց Արցախի իշխանությունները քաղաքական պայքարի իմիտացիա են անում։ Պատկերավոր ասած՝ Արայիկ Հարությունյանը պետք է նստեր ոչ թե իր նախագահականի, այլ Երևանի կառավարական առաջին շենքի դիմաց, քաղաքական գնահատական տար Նիկոլ Փաշինյանին։ Դա չանելով՝ ավելի մոտեցրեց արդեն Բաքվի բանտում նստելու պահը։ Այդ մարդկանց՝ պետական այր լինելու կարգավիճակն այժմ «էլիտար գերիների» կարգավիճակին է իջեցվել։ Մենք Արցախի Հանրապետությունից այս ամենի սթափ գնահատականը չենք տեսնում»,-ընդգծեց նա՝ շեշտելով, որ այս վարքագիծը պատճառներ ունի։

«Պատճառներից մեկը կարող է վերին աստիճանի ճշմարտություն չլինել, բայց հաշվի առնենք, որ Փաշինյանն իր վերջին ասուլիսի ժամանակ խոսում էր արցախցի պաշտոնյաների ունեցվածքի մասին՝ ՀՀ-ում։Ես կարող եմ ենթադրել, որ այդ մարդիկ իրենց ունեցվածքը կորցնելու վախից քաղաքական գնահատականներ չեն տալիս պաշտոնական Երևանի գործողություններին, քաղաքական գործընթացներին չեն մասնակցում՝ ասելով, որ իրենց չխառնեն այդ գործընթացների մեջ։ Այդուհանդերձ, ցանկացած ելքի պարագայում, եթե Նիկոլ Փաշինյանը իշխանության ղեկին մնա, այդ մարդկանցից պարզապես խլելու է իրենց ունեցվածքը, այն «ապօրինի ձեռքբերված գույք» է հայտարարվելու։ Երկրորդ՝ եթե իրենք հույս ունեն, թե ինչ-որ պայմանավորվածությունների արդյունքում պաշտոնական Երևանը կնպաստի, որ իրենք կարողանան էվակուացվել ՀՀ, ապա սխալվում են։ Արցախից ոչ ոք քաղաքական այդքան կարևոր նշանակություն չունի իր համար, որքան ժամանակին ունեին քաղաքական այն թիմի անդամները, որոնց հետ նա մարտի 1-ի գործողություններին էր մասնակցում։ Փաշինյանն անգամ նրանց թողեց դեպքի վայրում ու հեռացավ։ Հիմա, եթե Արցախում որոշեն, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում, թող գնահատեն, թե այդ դեպքում ինչպիսի ավարտ է լինելու»,-ընդգծեց քաղաքագետը։

Այս համատեքստում խոսելով Արցախից միջազգային հանրությանն ուղղված կոչերին, ուղերձներին՝ Բ. Մաթևոսյանը շեշտեց՝ Արցախի հարցի վերաբերյալ բանակցություններ վարում է պաշտոնական Երևանը և առաջին հերթին՝ Նիկոլ Փաշինյանը։ «Փաշինյանն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ հստակ պատկերացում ունի, ըստ որի՝ «Արցախն Ադրբեջանի մաս է, Արցախը պետք է հանձնել Ադրբեջանին՝ փրկելու Հայաստանը»։ Իսկ փրկելն իրականում չակերտներում է, որովհետև Ադրբեջանը միայն Արցախը կլանելով կանգ չի առնելու, ինչն իշխանությունները լավ գիտեն։ Եթե պաշտոնական Ստեփանակերտն ուզում է ինչ-որ արդյունքի հասնել, առաջին հերթին պետք է հասնի նրան, որ պաշտոնական Երևանը փոխի իր մոտեցումն Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ։

Եթե կարծում են, որ Փաշինյանի իշխանության օրոք կարող են այնպիսի ճնշում գործադրել նրա վրա, ըստ որի՝ կփոխի իր մոտեցումը Արցախի սուբյեկտայնության վերաբերյալ, թող համապատասխան քաղաքական գործընթացներ գեներացնեն, քաղաքական կոնսուլտացիաներ իրականացնեն ոչ իշխանական քաղաքական ուժերի հետ։ Եթե գան «զարմանալի» եզրահանգման, որ հնարավոր չէ փոխել Փաշինյանի մոտեցումը, պարզ տրամաբանական եզրակացության ենք, չէ՞, գալու։ Ուրեմն, Հայաստանում պետք է այլ իշխանություն լինի, որն այլ կերպ կպատկերացնի Արցախի սուբյեկտայնությունն ու այլ բանակցային գործընթաց կվարի։ Այդ՝ այլ իշխանության ձևավորմանը Արցախի իշխանությունը կարո՞ղ է նպաստել, թե՞ ոչ։ Իրենք պետք է գնահատեն իրենց ռեսուրսները, հնարավորությունները, հասկանան՝ ինչով կարող են նպաստել մի իրավիճակի, ըստ որի՝ ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ կլինեն։ Իսկ եթե չեն ուզում մաս դառնալ հայաստանյան գործընթացներին, թող պատրաստ լինեն մաս դառնալ ներադրբեջանական քաղաքական գործընթացներին, ոմանք էլ թող պատրաստ լինեն քրեաիրավական պատասխանատվության ենթարկվելուն՝ Ադրբեջանի կազմում»,-նշեց քաղաքագետը։

Իրավիճակը սթափ գնահատելու համատեքստում քաղաքագետը ՀՀ իշխանություններին մատնանշեց։ «Իրենք շատ սթափ են գնահատում իրավիճակը։ Ավելին՝ իրենք են նպաստում նրան, որ իրավիճակը հենց այսպիսին լինի։ 2018-ից իրականացվող իրենց պետական առաքելությունը որևէ առնչություն չուներ այն սպասելիքների հետ, որոնք ձևավորվել էին հայ ժողովրդի մոտ։ «Խաղաղության պայմանագիրը» գծագրողներին անհրաժեշտ է հետևյալը. առաջին՝ Թուրքիան ու Ադրբեջանն ունենան միասնական ցամաքային սահման, որ հետագայում դա կարողանան օգտագործել Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու ժամանակ։ Եթե գործընթացները դիտարկենք այդ տրամաբանությամբ, կհասկանանք, թե ինչու էր անհրաժեշտ, որ Հայաստանում իշխանության գար այնպիսի ուժ, որը պատրաստ կլիներ անհամաչափ զիջումների գնալ Արցախի հարցում. այն, ինչը մենք տեսնում ենք, անհավասարաչափ զիջումներ են Արցախի հարցում»,-ասաց նա:

Իրավիճակը սթափ գնահատելու առումով, որպես երրորդ շերտ, քաղաքագետն առանձնացրեց ընդդիմությանը։ «Թե ինչու ընդդիմությունը չի անդրադառնում այս ամենին, իմ խորին համոզմամբ, կան մի շարք պատճառներ։ Մասնավորապես, ոչ իշխանական հատվածում վտանգների աստիճանը գիտակցելու սխալ մակարդակ կա։ Քաղաքական դաշտի զգալի հատվածի մոտ չկա գիտակցում, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել։ Այդ մարդկանց անհրաժեշտ էր, որ Փաշինյանն ուղիղ տեքստով ասեր, որ Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կիլոմետրի մեջ նաև Արցախն է մտնում, ինչը և արեց իր նախավերջին՝ մայիսի ասուլիսի ժամանակ։ Ես ունեմ լուրջ կասկածներ, որ քաղաքական վերնախավը, հավանաբար, երևի պետք է տեսնի փաստաթուղթ, նոր սկսի ինչ-որ գործընթացներ գեներացնել։

Խոսքն այնպիսի փաստաթղթի մասին է, որտեղ սևով սպիտակի վրա գրված կլինի, որ հարյուր հազարներով ադրբեջանական համայնք պետք է տեղափոխվի ՀՀ, որ Փաշինյանը պատրաստ է հանձնել ոչ միայն «անկլավները», այլև «Զանգեզուրի միջանցքը»։ Մենք կորցրեցինք Արցախի զգալի հատվածը, մարդիկ նոր սկսեցին մտածել Արցախի փրկության մասին, հիմա ուզում են հասցնել մեզ մի իրավիճակի, որ արդեն ՀՀ զգալի հատվածը կորցնենք, նոր մտածեն ՀՀ-ին այս իրավիճակից դուրս բերելու մասին։ Սա նոնսենս է։ Սա է պատճառը, որ ասում եմ՝ մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ աստիճանի վտանգի առջև ենք կանգնած։ Իսկ եթե գիտակցում են ու ոչինչ չեն անում, լրիվ այլ խոսակցության թեմա է, որի գնահատականը ես չէ, որ պետք է տամ»,-հավելեց նա։

Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ Փաշինյանը երկար ժամանակ է՝ բավականին անկեղծ է խոսում հայ հասարակության հետ. «Ասում է՝ խաղաղության պայմանագրի ստորագրման պարագայում անգամ խաղաղությունը երաշխավորված չէ, քանի որ բոլորից լավ գիտի, թե բանակցային սեղանի շուրջ ինչ փաստաթղթեր են դրված, տարածաշրջանային ինչ տրանսֆորմացիաներ են ենթադրում, ինչ կլինի, որ արդյունքում Հայաստանից ռուսական զորքը դուրս գա, Հայաստանը կկարողանա՞ այլ տեղից անվտանգության երաշխիքներ ստանալ, թե ոչ։ Ադրբեջանցիները չեն թաքցնում, որ բանակցությունները վաղուց ոչ թե Արցախի, այլ ՀՀ կարգավիճակի շուրջ են։ Իրենք թույլ չեն տալու արդիականացնել մեր բանակը։

Ոչ միայն «անկլավների», այսպես կոչված, վերադարձ են պահանջելու, այլ ադրբեջանցիների տեղափոխում Հայաստան։ Այս առումով տարբեր գնահատականներ կան՝ խոսքը 80ից մինչև 120 հազար ադրբեջանցիների մասին է։ Դրանից հետո, հաշվի առնելով Շուշիի տակ ադրբեջանցի «էկոակտիվիստների» ակցիան, տեսանելի է նաև հետագա ծրագիրը։ Այդ ադրբեջանցիները, որոնք «լեգալ հիմունքներով» հայտնվելու են ՀՀ տարածքում, սաբոտաժի են ենթարկելու ՀՀ էներգետիկ, տրանսպորտային, հանքահումքային արդյունաբերության ենթակառուցվածքները։ Պահանջելու են դադարեցնել նաև ատոմակայանի գործունեությունը։ Այս գործընթացի տրամաբանական ավարտը հայկական պետականության լուծարումն է լինելու»։

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ձերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) ՀՀ հանքերը ռեկորդներ կսահմանեն, բայց պղնձաձուլարան դեռ չի լինի. մասնագետի վերլուծությունԱՄՆ-ը ցանկանում է այսօր հրապարակել Իրանի հետ հուշագրի տեքստը. Վենս Moody’s Ratings-ը վերահաստատել է Յունիբանկի B1 վարկանիշը՝ կայուն հեռանկարովՍտոկհոլմի արբիտրաժը առայժմ կքննարկի միայն իրավասության և ընթացակարգային հարցերը․ ՀԷՑ Վերահսկողական ԿոմիտեՈւղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները «Մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է Սամվել Կարապետյանի հայտարարությունըՈւկրաինայի ԶՈւ-ն ԱԹՍ-ով hարվածել է Բելառուսի մանկական ֆուտբոլային թիմի ավտոբուսին. կան վիրավnրներ Բուլղարիան դեմ է արտահայտվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթին Փամբակ գետում հայտնաբերվել է ջրահեղձ եղած 7 տարեկան աղջնակի մարմինը Հույս կար, որ ընտրություններն այլևս չեն կեղծվելու․ այն չարդարացավ․ Ավետիք ՉալաբյանՁերբակալվել է գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդը (տեսանյութ) Վարորդական իրավունքից զրկվածներին մեկ անգամ ենք հնարավորություն տալու այն վերականգնել Սուբսիդիաները վերջանալու են, իսկ շուկան չկա․ ֆերմերներին ծանր հարված է սպասվում․ Հրայր ԿամենդատյանԳործ ունենք ավտորիտար քաղաքական համակարգի հետ․ Արմեն ՄանվելյանԱյսպիսի պայմաններում կայացած ընտրությունները լեգիտիմ չեն կարող համարվել․ Մենուա ՍողոմոնյանԵրեխան ծառերի ու արմատների տակ էր․ նոր մանրամասներՍտոկհոլմի արբիտրաժային տրիբունալը բավարարել է ՀԷՑ-ի գործով Հայաստանի Կառավարության առանցքային միջնորդությունը «Նիկո՛լ, «պանիխիդայի» դեմքով դու միշտ մնալու ես. գիտես գլխիդ գալիքը». Նաիրա Գևորգյան Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ. Առողջապահության նախարարություն ՎՏԲ-Հայաստան Բանկ․ ակնթարթային փոխանցումները դեպի Ռուսաստան դառնում են առավել պահանջված Գագարինում բացվել է 44-օրյա պատերազմում անմահացած հերոսներին նվիրված պուրակ Աշտարակում վթարվել է երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը. Գագիկ Համբարյան Ուղիղ միացում՝ ԿԸՀ-իցԱդրբեջանը Արցախի Աստղաշեն գյուղում ոչնչացրել է Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակի հուշարձանը Մահապատժի՛ ենթարկել Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը վաճառողներին. Խաչիկ ԱսրյանԱմբողջ նպատակը եղել է վախի մթնոլորտի տարածումը. Վարդևանյանը Դ. Ղազինյանի դեմ վարույթի մասինՉենք կարող խոսել նախաքննական գաղտնիքի մասին, քանի որ ձայնագրությունը հանրայնացվել է․ Արամ Վարդևանյան Դավիթ Ղազինյանին ազատությունից զրկելու շեմը բավական ցածր է, ԿԸՀ-ի որոշումն էլ ընկալելի չէ Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով Փաշինյանի վիճակը էնքան վատ է, որ․․․ Դավիթ Ղազինյան (տեսանյութ) Իրավապահները հայտնաբերել են ավելի քան 60 գրամ մեթամֆետшմին (տեսանյութ) Գնում ենք Վաղարշյանի Քննչական, հո չե՞մ թողնելու իրենց մասկի-շոուն ապահովեն. Դավիթ Ղազինյան «Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել Գործը իշխանության վախերի մասն է. Դավիթ Ղազինյան Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել Նվազագույն ողջամտության դեպքում այս միջնորդություններից առնվազն մեկը պետք է մերժվի. Արամ Վարդևանյանը՝ Դավիթ Ղազինյանի գործի մասին Իսրայելը մի շարք hարվածներ է hասցրել Լիբանանի հարավին «Որևէ մեկին գումար չեմ տվել»․ Դավիթ Ղազինյանը՝ քրեական վարույթի մասին Ենթադրում եմ՝ կկալանավորվեմ, պրոցես է, բոլորս էլ պատրաստ ենք, ամեն ինչ շատ լավ է. Դավիթ Ղազինյան ԿԸՀ-ն քննում է Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը Դավիթ Ղազինյանի մասով ձայնագրությունը լսել եք, խոսքը գնում է լրիվ այլ՝ 3-րդ անձի մասին․ Վարդևանյան Ինչ պետք է իմանալ Հայաստանի վարար գետերի մասինBrent տեսակի նավթի գինը 78 դոլարից իջել է մարտի 2-ից ի վեր առաջին անգամ Երկար ժամանակով ջուր չի լինելու Ինչ փոխաժեք է սահմանվել այսօր Ֆրանսիայի հրապարակում բախվել են «Range Rover»-ը և «Honda» մոպեդը Ո՞վ է հայտնաբերել 7-ամյա փոքրիկի մարմինըԱյն մասին, թե ով էր անցած ընտրությունների ընթացքում ամենամեծ ընտրակաշառք բաժանողը. Ավետիք ՉալաբյանԱրգենտինան 3։0 հաշվով հաղթեց Ալժիրին․ Մեսսին՝ հեթ-տրիկի հեղինակ