Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Սննդի վե­րահս­կո­ղու­թյան ոլոր­տում պետք է ավե­լա­նան պատ­ժիչ գոր­ծիք­նե­րը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Շուկայում հայտնաբերվել է թթվասերի մի քանի տեսակ, որոնցում եղել է բուսական յուղ: Բացի դա, լրատվամիջոցներից մեկը փորձաքննության էր ուղարկել պանրի տեսակներ, որոնցում հակաբիոտիկներ չէին հայտնաբերվել, մեկում հայտնաբերվել էր բուսական յուղ, սակայն բացակայել էր համապատասխան մակնշումը:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հ/կ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը «Փաստի» հետ զրույցում նշում է, որ կաթնամթերքի շուկան շարունակում է մնալ խնդրահարույց, և այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող: «Այդուհանդերձ, պետք է նկատենք մի շարք խնդիրներ ևս, որոնք ոչ միայն կաթնամթերքի շուկային են վերաբերում, այլ ոլորտում առկա գործիքներին: Անդրադառնամ ամենակարևոր խնդիրներից մեկին:

Եթե դիտարկում ենք վերջին հետազոտությունների համադրությունները, ապա տեսնում ենք, որ հետազոտություն իրականացնող կողմը նույն ապրանքը հանձնել էր տարբեր լաբորատորիաներ և ստացել տարբեր պատկեր. մի լաբորատորիայում ստուգել էին թթվասերի 12 տեսակ և ասել, որ դրանցից ոչ մեկը բուսական յուղ չի պարունակում, իսկ մյուս լաբորատորիան ստուգումներից հետո հայտարարել էր, որ որոշ տեսակներ պարունակում են բուսական յուղ: Սա խոսում է այն գործիքի մասին, որ գործունեություն ծավալող ընկերությունները, մեղմ ասած, կարողանում են շահարկել այն խնդիրները, որոնք հայտնաբերվում են վերահսկողության արդյունքում: Այո, հայտնաբերողը՝ դա կլինի առաձին, թե պետական վերահսկողությունը, չի ունենում խնդիր իր հայտնաբերած նյութի հետ, բայց մյուս կողմից՝ լաբորատորիաները, որոնք տալիս են եզրակացություններ, այսպես ասած, մեկը մյուսի վրա են բարդում սխալը, և շատ դեպքերում վերջնական արդյունքում մոլորության մեջ է հայտնվում սպառողը: Սա ինքնին խոսում է այն մասին, որ պետությունը պետք է գործիքներ կիրառի, որպեսզի լաբորատոր ոլորտում բացառի առկա խնդիրները», - ասում է Պիպոյանը:

Նա նշում է՝ ոլորտում նկատվում է թե՛ դրականը, թե՛ բացասականը: «Դրականն այն է, որ պետական վերահսկողությունը չի խուսափում հանրության հետ համատեղ իրականացնել միջոցառումներ և հանձն առնել ոչ թե տնտեսվարողների պաշտպանությունը, այլև հանրային վերահսկողության հետ արձանագրել առկա թերությունները՝ չխուսափելով նկատել նաև սեփականը: Մյուս կողմից էլ՝ մի ոլորտում իրականացնում ենք ստուգումներ և դրանց արդյունքում հայտնաբերում ենք բազմաթիվ խնդիրներ, դրանք հանրային իրազեկման դաշտ ենք տանում, իրազեկման գործընթացն ավարտվում է, պետությունն ուրախանում է, որ կա հանրային վերահսկողություն, բայց այս պարագայում նա պետք է պատժիչ գործիքները ավելացնի», - նշում է հ/կ-ի նախագահը:

Նա հավելում է՝ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շուկայում հայտնաբերում է առանց մակնշման, սպառողին ապակողմնորոշող ապրանք և արձանագրում խախտումը: «Բայց միշտ ասել եմ կեղծվածության, սննդի սխալ մակնշման համար պատժամիջոց պետք է կիրառի ոչ թե ՍԱՏՄ-ն, այլ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ որպես սպառողի մոլորեցում: Ինչո՞ւ պետք է պատժամիջոցները կիրառի ՏՄՊՊՀ-ն. քանի որ այս դեպքում տուգանքներն ավելի մեծ են, քան ՍԱՏՄ-ի պարագայում: Մի քանի տարի առաջ, օրինակ, այդ հանձնաժողովը մինչև 50 միլիոն դրամի տուգանքներ էր նշանակել: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, եթե խնդիրը դիտարկի որպես զուտ մակնշման պրոբլեմ, տուգանում է տնտեսվարողին 300 հազար դրամով: 

Այստեղ պետք է անպայման պարզել՝ ՍԱՏՄ-ն իր հայտնաբերած խնդիրները ներկայացրե՞լ է ՏՄՊՊՀ-ին, թե՞ ոչ՝ հասկանալու համար պետական երկու կառույցների միջև առկա խնդիրները: Բացի դա, պետք է պարզել՝ մրցակցային մարմինը որպես իր տիրույթի խնդի՞ր է դիտարկել հանրային վերահսկողության արդյունքում հայտնաբերված կեղծիքները՝ առանց սպասելու պետական մյուս կառույցներից մեկնաբանման: Այս ամենը պետք է իրականացնել՝ հասկանալու համար կարո՞ղ ենք ակնկալել լավ արդյունք, թե՞ հույսներս պետք է դնենք հանրային իրազեկման և տնտեսվարողի բարեխղճության բաղադրիչների վրա», - ասում է Պիպոյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Ադելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին