Երևան, 10.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում մեզ համար կրկնակի սպառնալիք է». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունվարի 29-ին Իրանի մի շարք քաղաքներում ռազմական օբյեկտներ խոցելու փորձ արվեց: Տեղի ունեցածի վերաբերյալ միջազգային մամուլում տարաբնույթ տեղեկություններ են շրջանառվում: Թե ի՞նչ է կատարվում Իրանի շուրջ և ինչի՞ կարող է հանգեցնել առկա լարվածությունը, քննարկել ենք միջազգայնագետ, պատմաբան ու էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվել յանի հետ: Մանվել յանի կարծիքով, նմանատիպ զարգացումները սպասելի էին:

«Առհասարակ, Մերձավոր Արևելքում անվտանգային իրավիճակը վաղուց է սրվում: Սիրիայում տեղի ունեցող գործընթացներից, ինչպես նաև իրաքյան պատերազմից հետո Իրանի շուրջ իրավիճակը սրվեց. փորձ է արվում այդ պետությունը քանդել թե՛ ներսից, թե՛ դրսից, ինչի շուրջ աշխատում են մասնավորապես արևմտյան երկրները, հատկապես ԱՄՆ-ն՝ Իսրայելի դաշնակցությամբ: Նմանատիպ գործընթացները սպասելի էին հատկապես այն բանից հետո, երբ սկսվեց Իրան-Ռուսաստան ռազմական դաշնակցությունը: Եթե մինչ այդ Իրանն ու ՌԴ-ն ուղղակի համագործակցում էին, հետո կամաց-կամաց տեղափոխվեցին ռազմական համագործակցության ոլորտ: Արդեն հիմա ռազմավարական համագործակցության մասին է խոսվում: Ընդհանուր առմամբ, հակասությունները, առկա լարվածությունը հատկապես Իրանի շուրջ իրավիճակը պայթեցնելու փորձի պետք է հանգեցնեին»,«Փաստի» հետ զրույցում ասաց նա:

Իսկ թե թիրախում գտնվող Իրանի շուրջ իրավիճակը, նաև Ադրբեջանի հետ ունեցած լարվածությունն ի՞նչ վտանգներ է պարունակում մեր երկրի համար, Ա. Մանվել յանը նկատեց. «Ադրբեջանը շատ խորքային համաձայնություն ունի Իսրայելի և Թուրքիայի հետ: Իսրայելը Ադրբեջանին զենք է մատակարարում, Թուրքիան աջակցում է: Արցախյան վերջին պատերազմում ակտիվ կերպով օգտագործվել է իսրայելական զենք, կային լուրեր, որ Իսրայելն Ադրբեջանի տարածքում որոշակի կենտրոններ է ստեղծել, որտեղ ԱԹՍ-ների միջոցով փորձում է նաև հետախուզական աշխատանքներ իրականացնել Իրանի տարածքում: Երբ այդ պատերազմի հետևանքով հայկական ուժերի կողմից վերահսկվող Արաքսի ափամերձ շրջանն անցավ Ադրբեջանի վերահսկողության տակ, Իսրայելը սկսեց շատ ակտիվ կերպով վերահսկել նաև Իրանի տարածքը: Պարզ էր, որ Իրանի շուրջ ձևավորվում էր հակաիրանական որոշակի կոալիցիա՝ սունի մահմեդականների, Իսրայելի, Թուրքիայի ու Ադրբեջանի ներգրավմամբ: Սա, ի վերջո, կարող է հանգեցնել ռազմական բախման: Բացառված չէ, որ այդ դեպքում Հայաստանի հարավային շրջաններում կարող են նաև որոշակի ռազմական գործողություններ ձևավորվել: Բացառված չէ, որ, օգտվելով հնարավոր պատերազմի առիթից, իր, այսպես կոչված, «միջանցքի բացման» անվան տակ Ադրբեջանը փորձի մտնել նաև ՀՀ տարածք և գործողությունների մի մասը այդպիսով տեղափոխել նաև Հայաստանի տարածք»:

Ա. Մանվել յանը հիշեցրեց՝ Իրանը մի քանի անգամ արդեն հայտարարել է, որ դեմ է Հայաստանի հարավի նկատմամբ ցանկացած վերահսկողության, «միջանցքի բացման», քանի որ դա իր շահերից չի բխում: «Իրանի համար Հայաստանի հետ ցամաքային կապ ունենալը կարևոր է: Այդ իսկ պատճառով Իրանի նկատմամբ հնարավոր էսկալացիան, իրավիճակի սրումը չի բխում նաև Հայաստանի շահերից ու կարող է որոշակի սպառնալիք ստեղծել Հայաստանի հարավի նկատմամբ: Մեծ հաշվով, միակ ուժը, որը կարող է լայնածավալ ռազմական գործողություններ սկսել Իրանի նկատմամբ, Թուրքիան է: Իրականում վերոնշյալ հարձակումները, դրոններով հարվածները, այսպես ասենք, առանց լուրջ վնասի կսմթոցներ են: Հնարավոր է նաև, որ նման դեպքերը շարունակվեն: Նկատենք նաև, որ հարձակումը եղել է, բայց ոչ ոք չի համարձակվում պատասխանատվությունն իր վրա վերցնել: Ըստ արաբական աղբյուրների, հարձակումը կազմակերպել է ԱՄՆ-ն, ըստ ամերիկյան լրատվամիջոցների՝ Իսրայելն է կանգնած հարձակման հետևում: Տարբեր աղբյուրներով էլ Իրանում գործող խմբավորումներն են կազմակերպել»,-նշեց մեր զրուցակիցը:

Թեև, ըստ Ա. Մանվել յանի, լայնածավալ գործողությունների հավանականությունը բացառել հնարավոր չէ, բայց առնվազն այս պահին, մոտակա ու տեսանելի ապագայում Թուրքիայի կողմից Իրանի նկատմամբ գործողությունների հնարավորություն չի տեսնում: Իսկ թե ինչ սպառնալիքների առաջ է մեր երկիրը, երբ պայթյունավտանգ տարածաշրջանում արտաքին քաղաքականությունը միանշանակ չէ հատկապես դաշնակից ու բարեկամ երկրների հետ, Ա. Մանվել յանը շեշտեց. «Հայաստանում գործող իշխանությունը տեղով սպառնալիք է հայ ժողովրդի համար: Այս իշխանությունը երբեք չի հասկացել, թե ինչ է հայ ժողովրդի շահ ասվածը, անընդհատ այդ շահը դրել է վաճառքի, ինչը նոր բան չէ: Արդեն 5-րդ տարին է՝ հայ ժողովրդի քաղաքական ու կենսական շահերը վաճառքի դնելով են զբաղված: Ու դա իրականացնում են ինչ-որ խաղաղության մասին թեզերով, մինչդեռ դրա շուրջ գործընթացները ևս ամբողջովին ձախողել են: Հետևաբար, այս իշխանության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Մերձավոր Արևելքում, թե՛ Հարավային Կովկասում, թե՛ նաև Ուկրաինայում, մեզ համար կրկնակի սպառնալիք է: Կրկնակի ու եռակի սպառնալիքի տակ ենք, քանի դեռ ոչ ադեկվատ քաղաքական ռեժիմ է իշխում Հայաստանում: Խոսքը մի քաղաքական ռեժիմի մասին է, որի համար Բաքուն և Անկարան ավելի լավ գործընկեր են, քան Մոսկվան ու Թեհրանը: Այս տրամաբանության մեջ գտնվող քաղաքական ռեժիմը սպառնալիք է Հայաստանի համար: Այս իշխանության շարունակության դեպքում ցանկացած իրավիճակի սրում թե՛ Հայաստանի հարավում, թե՛ Արցախի շուրջ կարող է մահացու լինել մեր երկրի համար»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Չինաստանում բեռնատար նավում բռնկված հրդեհի հետևանքով 25 մարդ է զոհվելBaghramyan Residence-ը միավորում է ոլորտի առաջատար գործընկերներինՄեկնարկել է «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգումը Ռեալի նախկին ֆուտբոլիստը նշել է ՉԼ-ի երկու գլխավոր ֆավորիտներին՝ չընդգրկելով Մոուրինյուի թիմինՄարդը ղեկավար է դառնում ոչ այն պահին, երբ իրեն այդպես է կոչում, այլ երբ իր շուրջը ստեղծում է կարգ, վստահություն և պատասխանատվություն․ Մհեր ԱվետիսյանԱբու Դաբին կարող է Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունների վայր լինել Ատոմ Մխիթարյան անդրադարձը Հայաստանում վերջին տարիներին կրթության բնագավառում ստեղծված աղետալի վիճակինՆԱՏՕ-ն չի մասնակցում Հորմուզի նեղուցի ականազերծմանը. Ռյուտե Ես որևէ բան չունեմ Ծառուկյանի դեմ, բայց չեմ ցանկանում տեսնել, թե ինչպես է նա հաղթում․ Գեյջի Նորատ Տեր-Գրիգորյանցի քայլը ահազանգ է, նրա ամեն քայլը հաշվարկված է․ վետերան Տիգրանաշենի հանձնումը մեծագույն աղետ և բախման առիթ է դառնալու. Ավետիք ՉալաբյանՍոչիի օդանավակայանում սահմանափակումները հանվել են Դեկտեմբերից հետո ռուսական գազը հնարավոր է թանկանա. Հրայր ԿամենդատյանԿրթության որակն էապես ընկնում է, և ունենք շատ վատ ցուցանիշներ. Ատոմ ՄխիթարյանՕդեսայի մոտ նավին ռուսական անօդաչուի հարվածի հետևանքով երկու ադրբեջանցի է զոհվել Ռուսական ռազմաբազայի դուրսբերումը կարող է մեծ ռիսկ լինել մեր երկրի համար. Աննա ԿոստանյանԱբովյանում 37-ամյա վարորդը «Chevrolet»-ով վրաերթի է ենթարկել 18-ամյա հետիոտնիԿես տարում Հայաստանն Ադրբեջանից ներմուծել է մոտ 18 մլն դոլարի վառելիք, իսկ արտահանում չի եղելԵՊՀ-ն հեղինակազրկում են․ ռեկտորի ընտրությունը՝ կանոնադրության կոպիտ խախտմամբ․ Սողոմոնյան Զարգացում, ոչ թե հանձնում. «Ուժեղ Հայաստան»-ը՝ Տիգրանաշենի ճանապարհինԱմիօ բանկը աջակցում է ֆինանսական գրագիտության զարգացմանը Որդին զրկել է կյանքից մորը նրա սենյակում տիրող անկարգությшն պատճառով Վլադիմիր Պուտինը և Նարենդրա Մոդին բանակցություններ կանցկացնեն Հատուկ հայտարարություն կլինի Տիգրանաշենից. «Ուժեղ Հայաստան»Հայաստանի քաղաքացի դառնալն այլևս «խաղուպար» չի լինելու, իսկ 1,5 միլիոն չունեցողները պատանդ են մնալու երկրում Ուկրաինայի նախագահը ժամանել է Կանադա Իսրայելի հարվածից Գազայում ընտանիք է զոհվել՝ ծնողները և երկու երեխաները Թուրքիայում նախարարների հեռախոսները թիրախավորվել են լրտեսական ծրագրի կողմից ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Yandex-ի գերակա դիրքը, տաքսու վարորդների եկամուտն ու առաքիչ ռոբոտները. Արամ Մխիթարյան Առևտրային պատերազմները շարունակվում են․ Պեսկովը մի շարք հայտարարություններ է արել Եվրախորհրդարանը սեպտեմբերի 15-ին կքվեարկի Հայաստանի համար մաքսային արտոնություններ սահմանելու հարցով Կիևյան կամրջի տակ հայտնաբերվել է Իրանի 36-ամյա քաղաքացու մարմին Հարավային Կորեան մոտ է ԱՄՆ-ում ավելի քան 100 մլրդ դոլարի ներդրումների գործարքին․ WSJ Չինաստանում նավի վրա տեղի ունեցած հրդեհի հետևանքով զnhվել է առնվազն 20 մարդ Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի Ալժիրը որոշել է խզել դիվանագիտական հարաբերությունները ԱՄԷ-ի հետ Մբապեն այս մրցաշրջանում կդառնա Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն. Մոուրինյու Այսօր և վաղը Երևանի կենտրոնում մեքենաների կայանման սահմանափակում կլինի Նվերներ՝ մանկապարտեզների սաներին, սպորտային խաղեր՝ աշխատակիցներին․ նոր նախաձեռնություններ ԶՊՄԿ-ում Ամուսնացել է Աշոտ ՂազարյանըՆԱՏՕ-ի դաշնակիցները բացահայտել են ստորջրյա մալուխները վնասելու նպատակով ռուսական սուզանավերի գաղտնի վարժանքները. Reuters ԱՄՆ-ում ծրագրում են մինչև ընտրությունները շուրջ 1 մլն ամերիկացու վճարել 500-ական դոլար․ Axios Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ԱԹՍ-ների պահեստին և լոգիստիկ կենտրոններին Ինչպե՞ս է հայտնվել սինխրոն լողը, և ինչո՞ւ էին միայն տղամարդիկ զբաղվում դրանով. «Փաստ»Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան դեռևս չեն ծրագրում նոր երկրների հրավիրել՝ միանալու Մեքքայի համաձայնագրին․ Պակիստանի ԱԳՆ Սամվել Կարապետյանը դատի է տվել Նիկոլ Փաշինյանին․ պահանջում է 3 մլն դրամ և ներողություն խնդրել ՌԴ-ն մոտ 200 հազար օտարերկրացու մուտք է սահմանափակել օրենքները խախտելու պատճառով ԱՄՆ-ն կշարունակի «տնտեսապես խեղդել» Իրանին. Ռուբիո Օկուպացված Խոջալուում հակահետևակային ականի պայթյունի հետևանքով մեկ հոգի վիրավորում է ստացել